Սեմինարիա
Մորմոնի Գրքի Վարդապետության սերտման կրկնություն 2. Մտապահել սուրբ գրությունների հղումները և հիմնական արտահայտությունները


«Մորմոնի Գրքի Վարդապետության սերտման կրկնություն 2. Մտապահել սուրբ գրությունների հղումները և հիմնական արտահայտությունները», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Մորմոնի Գրքի Վարդապետության սերտման կրկնություն 2. Մտապահել սուրբ գրությունների հղումները և հիմնական արտահայտությունները», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Մորմոնի Գրքի Վարդապետության սերտման կրկնություն 2

Մտապահել սուրբ գրությունների հղումները և հիմնական արտահայտությունները

Սուրբ գրությունների հղումները և դրանց ուսուցանածն անգիր սովորելը կարող է շատ օգտակար լինել ձեզ համար: Այս դասի նպատակն է օգնել ձեզ մտապահել սուրբ գրությունների հղումները և հիմնական արտահայտությունները Մորմոնի Գրքի վարդապետության սերտման որոշ հատվածների համար:

Օգտագործեք սուրբ գրությունները՝ ավետարանով կիսվելու համար

Պատկերացրեք, որ ձեր ընկերներից մեկը ձեզ հարցեր ունի ձեր որոշ համոզմունքների վերաբերյալ՝ որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ, այդ թվում՝ ձեր այն համոզմունքների մասին, որոնք վերաբերում են Հիսուս Քրիստոսին, երկրի վրա մեր գոյության նպատակին և Աստծո պատվիրաններին: Հարցի պատասխանի մասին մտածելու ընթացքում որոշում եք, որ կարող եք նրան ցույց տալ Մորմոնի Գրքի սուրբ գրությունները, որոնք կօգնեն պատասխանել նրա հարցերին:

  • Կարո՞ղ եք մտածել, թե Մորմոնի Գրքի ո՞ր օգտակար հատվածները ցույց կտայիք ձեր ընկերոջը:

  • Վարդապետության սերտման հատվածները և սուրբ գրություններում դրանց հիմնական արտահայտությունների իմանացությունը ինչպե՞ս կարող է օգնել ձեզ այսպիսի իրավիճակում:

Այս դասը կօգնի ձեզ մտապահել սուրբ գրությունների հիմնական հղումները և արտահայտությունները վարդապետության սերտման այն հատվածների համար, որոնք ուսումնասիրելու եք այս տարի: Սուրբ գրությունների այդ հղումները և արտահայտությունները հիշելը կօգնի ձեզ կյանքում և ուրիշներին ձեր համոզմունքների մասին պատմելու ձեր ջանքերում: Ստորև բերված են Մորմոնի Գրքի վարդապետության սերտման առաջին 12 հատվածները՝ սուրբ գրությունների հիմնական արտահայտություններով:

Վարդապետության սերտման առաջին 12 հատվածները և հիմնական արտահայտությունները

Սուրբ գրությունների հղումներ

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Սուրբ գրությունների հղումներ

1 Նեփի 3.7

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է»:

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 2.25

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ադամն ընկավ, որպեսզի մարդիկ լինեն. և մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն»:

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 2.27

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Նրանք ազատ են ընտրելու ազատություն և հավերժական կյանք … կամ … գերություն և մահ»:

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 26.33

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Բոլորը նույնն են Աստծո համար»։

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 28.30

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Աստված «կտա մարդկանց զավակներին՝ տող առ տող, ցուցում առ ցուցում»:

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 32.3

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Սնվեք Քրիստոսի խոսքերով. Քանզի ահա, Քրիստոսի խոսքերը կասեն ձեզ բոլոր բաները, որ դուք պետք է անեք»:

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 32.8–9

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Դուք պետք է միշտ աղոթեք»:

Սուրբ գրությունների հղումներ

Մոսիա 2.17

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք»:

Սուրբ գրությունների հղումներ

Մոսիա 2.41

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Նրանք, ովքեր պահում են Աստծո պատվիրանները … օրհնված են բոլոր բաներում»։

Սուրբ գրությունների հղումներ

Մոսիա 3.19

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«[Հանեք] բնական մարդուն և [դարձեք] սուրբ, Տեր Քրիստոսի Քավությամբ»։

Սուրբ գրությունների հղումներ

Մոսիա 4.9

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Հավատացեք Աստծուն, … հավատացեք, որ Նա ունի բոլոր իմաստությունը»։

Սուրբ գրությունների հղումներ

Մոսիա 18.8-10

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Մկրտվեք Տիրոջ անունով՝ … որպես մի վկայություն … որ դուք մտել եք նրա հետ ուխտի մեջ»։

Հուշաթերթեր

Ժամանակ հատկացրեք և տարբեր հուշաթերթեր ստեղծեք, որոնք կարող եք օգտագործել ամբողջ տարվա ընթացքում: Յուրաքանչյուր հուշաթերթի մի կողմում գրեք վարդապետության սերտման սուրբ գրության հղումը, մյուս կողմում՝ հիմնական արտահայտությունը: Հուշաթերթեր ստեղծեք աղյուսակում ներկայացված վարդապետության սերտման բոլոր 12 հատվածների համար:

Անհրաժեշտության դեպքում հուշաթերթերն ստեղծելու համար օգտվեք ստորև ներկայացվող ցուցումներից.

Քայլ 1. Ստեղծեք 12 հուշաթերթ

Թերթի մի կողմն ամբողջությամբ օգտագործեք և մեջտեղով գիծ տարեք՝ երկու սյունակ կազմելու համար: Ապա թերթի ողջ երկայնքով տարեք երկու հորիզոնական գիծ, որպեսզի յուրաքանչյուր սյունակում երեք հավասար վանդակ ստացվի. ընդհանուր կստացվի վեց վանդակ: Ստորև ներկայացվող նկարում պատկերված է օրինակ, թե ինչպիսին պետք է լինի ձեր թուղթը:

Նկար
դատարկ աղյուսակ

Շրջեք թուղթը և արեք նույնը մյուս կողմում: Այս գործողությունները կրկնեք տարբեր թերթերի վրա, որպեսզի ստեղծեք ձեզ անհրաժեշտ 12 վանդակները:

Քայլ 2. Մի կողմում գրեք վարդապետության սերտման սուրբ գրությունների հղումները

Երկու կողմերից մեկի յուրաքանչյուր վանդակում գրեք սուրբ գրության մեկական հղում աղյուսակից: Սուրբ գրության հղումից բացի՝ կարող եք նաև մի պարզ նկար պատկերել, որը կօգնի ձեզ հիշել սուրբ գրության հիմնական հղումը:

Քայլ 3. Մյուս կողմում գրեք սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները

Թերթերը շրջեք և յուրաքանչյուր վանդակում գրեք սուրբ գրության մեկական արտահայտություն, որը համընկնում է հակառակ կողմի սուրբ գրության հղմանը:

Քայլ 4. Կտրեք հուշաթերթերը

Առանձին կտրեք ձեր կազմած յուրաքանչյուր վանդակ:

Երբ ավարտեք ձեր քարտերի ստեղծումը, մի քանի րոպե հատկացրեք և անգիր սովորեք սուրբ գրությունների այս հղումներից մի քանիսը կամ բոլորը և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները: Կարող եք օգնություն խնդրել ձեր ընտանիքի անդամներից և ընկերներից: Կարող եք նաև անգիր սովորել այս հատվածներից մի քանիսը, ոչ թե պարզապես սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները:

  • Ըստ ձեզ՝ ո՞ր հատվածներն ու սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները առավել օգտակար կլինեին ձեզ համար, որպեսզի մտապահեիք: Ինչո՞ւ:

  • Որո՞նք այն ճշմարտությունները, որ այդ հատվածներն ուսուցանում են Փրկչի և Նրա ավետարանի մասին:

  • Ո՞ր եղանակներն են ձեզ օգնում մտապահել սուրբ գրությունների հղումները և ճշմարտությունները: