2021
Հավատքի փորձություն
Սեպտեմբեր 2021


«Հավատքի փորձություն», Երիտասարդներին զորացնելու համար, սեպտ, 2021, 18-19։

Եկ, հետևիր ինձ

Հավատքի փորձություն

Վարդապետություն և Ուխտեր 102-105

Նկար
տներ այրող ամբոխ

1833 թ․, Ջեկսոն գավառ՝ Միսսուրի (ԱՄՆ)։ Ամբոխները ստիպում են սրբերին լքել իրենց տները։

Նկար
Ջոզեֆ Սմիթն աղոթելիս

Ջոզեֆ Սմիթը խորհում էր, թե ինչ անել։ Շուտով տրվեց մի հայտնություն։ Ջոզեֆին ասվեց, որ հավաքի տղամարդկանց, որ ճամփորդեն Միսսուրի և օգնեն Սրբերին վերադարձնել իրենց տները։

Նկար
ճամփորդող մարդիկ

Մի խումբ կամավորների հետ Ջոզեֆը մեկնեց Միսսուրի։ Այս խումբն ապագայում հայտնի դարձավ որպես Սիոնի ճամբար։

Ժամանակ առ ժամանակ ճանապարհին դժվարությունների էին հանդիպում, սակայն շատերը վայելեցին այն։

Նկար
զինված մարդ գետի ափին

Մեկ ամիս ճամփորդելուց հետո ճամբարը կանգ առավ գետի մոտ։

Նրանք իմացան, որ գետի մյուս ափին գտնվող մարդիկ պատրաստվում էին հարձակվել նրանց վրա։

Նկար
զրուցող մարդիկ

Ի՞նչ ենք անելու։

Նկար
Ջոզեֆ Սմիթ

Կանգնենք հանգիստ …

… և տեսնենք Աստծո փրկությունը։

Նկար
փոթորիկ

Շուտով փոթորիկ բարձրացավ։

Նկար
փոթորկի մեջ հայտնված մարդիկ

Աստված է կանգնած այդ փոթորկի հետևում։

Նկար
վարարած գետի ափին կանգնած մարդիկ

Ապա անձրևից գետն այնքան բարձրացավ, որ ճամբարի թշնամիները չկարողացան անցնել այն։

Նկար
մարդիկ դիտում են արևածագը

Մի քանի օր անց Ջոզեֆը հայտնություն ստացավ, որ ժամանակն էր տուն վերադառնալու, չնայած նրանք չէին օգնել Միսսուրիի Սրբերին վերադարձնելու իրենց տները։

Նկար
Ջոզեֆ Սմիթ

Տերն ընդունեց մեր ջանքերը։

Մենք այսքան հեռու բերվեցինք մեր հավատքի փորձության համար։ (Տես Վարդապետություն և Ուխտեր 105․19։)

Ոմանք կարծում էին, որ ճամփորդությունը ձախողվեց։

Նկար
զայրացած մարդ

Մենք իզուր անցանք այս ամբողջ ճանապարհը։

Նկար
զայրացած մարդ

Ինչո՞ւ մենք պետք է տուն գնանք, քանի դեռ չենք օգնել այստեղի Սրբերին։

Շատերը արտոնություն համարեցին Մարգարեի հետ լինելը և նրանից սովորելը։

Նկար
տղամարդիկ

Սիոնի ճամբարն օգնեց նախապատրաստել Եկեղեցու ապագա ղեկավարներին։ Սիոնի ճամբարի հետ ճամփորդած ութ տղամարդ կանչվեցին Տասներկու Առաքյալների Քվորում։