2021
Աստված կպատերազմի ձեր պատերազմները՝ Իր իսկ եղանակով
Սեպտեմբեր 2021


«Աստված կպատերազմի ձեր պատերազմները՝ Իր իսկ եղանակով», Երիտասարդներին զորացնելու համար, սեպտեմբեր, 2021, 15-17։

Եկ, հետևիր ինձ

Աստված կպատերազմի ձեր պատերազմները՝ Իր իսկ եղանակով

Վաղ օրերի Սրբերը մի քանի օգտակար բան սովորեցին Աստծո ուղիների մասին։

Վարդապետություն և Ուխտեր 103-105

Նկար
Սիոնի ճամբարը Ֆիշինգ գետի մոտ

Սիոնի ճամբարը, Ջուդիթ Մեհր

Շրջապատված ավելի քան 300 հոգուց բաղկացած զայրացած ամբոխով, որը խոստանում էր առավոտյան ոչնչացնել նրանց, Սիոնի ճամբարը կազմած Սրբերի խումբը հույսով լի աղոթում էր հրաշքի համար։

Ջոզեֆ Սմիթի ղեկավարությամբ Սիոնի ճամբարը մի քանի շաբաթ ճամփորդում էր Օհայոյից Միսսուրի։ Եկեղեցու այս անդամները հուսով էին, որ կարող են օգնել Սրբերին, ովքեր դուրս էին քշվել Միսսուրիի Ջեկսոն գավառից (ԱՄՆ), կրկին ձեռք բերել իրենց հողերը։ Բայց նրանք իրենց ճամփորդության ողջ ընթացքում բախվեցին սպառնալիքների և ընդդիմության։ Եվ ահա, ևս մեկ ամբոխ սպառնում էր նրանց։

Հրաշքը, որի համար Սիոնի ճամբարի Սրբերն աղոթում էին, շուտով տեղի էր ունենալու։ Այն եկավ հեռվում հավաքվող մութ ամպերի տեսքով։ Ուժգին ամպրոպ հարվածեց բոլոր կողմերից, որին հաջորդեց տեղատարափ կարկուտը։ Փոթորիկը կանգնեցրեց ամբոխին։

«Թվում էր, թե վրեժխնդրության մանդատը դուրս էր եկել պատերազմների Աստծուց՝ իր ծառաներին թշնամիների կործանումից պաշտպանելու համար», - բացատրվում է Ջոզեֆ Սմիթի պատմությունում։ Կարկուտը տեղաց նրանց վրա, և ոչ թե մեր, և մենք ոչ մի վնաս չկրեցինք, բացառությամբ մեր մի քանի վրանների վայր ընկնելուց և մի քանիսի թրջվելուց, մինչդեռ մեր թշնամիների գլխարկների վրա անցքեր էին բացվել և շատ ուրիշ վնասներ էին կրել, ինչպես օրինակ հրացանների կոտրվելը և նրանց ձիերի փախուստը»։1

Ավերիչ կարկուտը փոթորկի միայն մի մասն էր։ Անձրևն այնքան հորդառատ էր, որ Ֆիշինգ գետը, որը բաժանում էր երկու խմբերին, բարձրացավ հասնելով մոտ 40 ոտնաչափ (12 մետր) խորության։ Առավոտյան այն հասնում էր միայն մինչև կոճերը։

Տերը խոստացել էր Սիոնի ճամբարի սրբերին․ «Ես կպատերազմեմ ձեր պատերազմները» (Վարդապետություն և Ուխտեր 105․14)։ Երբ դա տեղի է ունենում, կասկած չկա, թե որ կողմն է հաղթելու։

Ժամանակակից հրաշքներ

Երբեմն, երբ դուք կարդում եք այդպիսի պատմություններ, գուցե մտածեք, թե ինչու նման տպավորիչ հրաշքներ տեղի չեն ունենում ձեզ հետ ձեր մաքառումների ժամանակ։

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը վերջերս կիսվել է որոշ մտքերով, որոնք կարող են օգնել։ Նա ասել է․ «Խնդրում եմ, հասկացեք, որ Նա, ով երբեք չի քնում կամ ննջում, աստվածային բոլոր գործերից առաջ հոգ է տանում Իր զավակների երջանկության և վեհացման մասին։ Նա մաքուր սեր է, փառահեղ անձնավորություն, և Գթասիրտ Հայր է Նրա անունը։

«Եթե դա այդպես է, - կարող եք ասել, - մի՞թե Նրա սերն ու ողորմությունը չպետք է պարզապես ճեղքեն մեր անձնական Կարմիր ծովերը և թույլ տան, որ մեր դժվարությունների միջով անցնենք չոր հողի վրայով»։

Այլ կերպ ասած, եթե Աստված պատերազմել է նման պատերազմներ Իր զավակների համար անցյալում, ինչո՞ւ ոչ այժմ։ Ինչո՞ւ չվերացնել բոլոր հիվանդությունները։ Ինչո՞ւ վերջ չդնել պատերազմին և սովին և տառապանքին ողջ աշխարհում։

Կամ ինչո՞ւ գոնե չկանգնեցնել այդ ամբարիշտին, որը ձեզ հանգիստ չի թողնում։ Կամ ինչո՞ւ չօգնել ձեր ընտանիքին ավելի լավ հասկանալ իրար։

Երեց Հոլանդն այնուհետև սովորեցրել է. «Նման հարցերի պատասխանն է․ «Այո, Աստված կարող է ակնթարթորեն հրաշքներ գործել, բայց վաղ թե ուշ մենք սովորում ենք, որ մեր մահկանացու ճամփորդության ժամանակներն ու եղանակները պատկանում են Նրան և ուղղորդվում միայն Նրա կողմից»։ Նա այդ օրացույցը անհատապես վարում է մեզանից յուրաքանչյուրի համար»։2

Երբ դուք հետևում եք Աստծո պատվիրաններին, դուք Նրա օգնության իրավունքն ունեք։ Սակայն մեզանից ոչ ոք չի կարող ընտրել, թե ինչպես կամ երբ պետք է տրվի այդ օգնությունը։

Անսպասելի օրհնություններ

Եկեք մի պահ վերադառնանք Սիոնի ճամբարին։ Ֆիշինգ գետի հրաշքն իսկապես տպավորիչ էր։ Եվ դա միակ հրաշքը չէր, որ Սիոնի ճամբարի անդամները տեսան իրենց ճամփորդության ընթացքում։ Բայց երբ դուք կարդաք Եկ, հետևիր Ինձ ձեռնարկը և սովորեք սեմինարիայում այս ամիս, ամեն բան այնպես չեղավ, ինչպես Սրբերն էին ծրագրել։

Նրանք կարծում էին, որ Սիոնի ճամբարի նպատակն էր օգնել վերականգնել Ջեքսոն գավառի այն հողերը, որոնք զարացած ամբոխը գողացել էէր ին Սրբերից։

Արդյո՞ք Սրբերը վերադարձրին իրենց հողերը։ Ոչ:

Արդյո՞ք սրբերը տառապանքով անցան 900 մղոն (1,448 կմ) ճանապարհ դեպի Միսսուրի։ Դե, այո։ Նույնիսկ ավելին։ Ամենասարսափելին այն էր, որ խոլերիա բռնկվեց ճամբարում, որի արդյունքում մահացավ 13 մարդ։

Առաջին հայացքից կարող է թվալ, որ բոլոր ջանքերն ապարդյուն անցան։ Սակայն ճամփորդության մասնակիցներից շատերն այլ կերպ էին նայում այդ ամենին։ Այս փորձառության մասին Բրիգամ Յանգն ասել է․ «Վարձատրությունն ինձ գոհացրել է, նույնիսկ մեծ հավելավճար եմ ստացել, այո՛, … ինձ չափված չափաբաժինն այնպես է լցվել գիտելիքներով, որոնք ես ստացել եմ Մարգարե [Ջոզեֆ Սմիթի] հետ ճամփորդելիս»։3

Սիոնի ճամբարի ուրիշ շատ անդամներ նույնպես խոսել են իրենց քաղած դասերի և ճամփորդության արժեքի մասին։ Մարգարե Ջոզեֆ Սմիթն անձամբ ասել է․ «Եղբայրնե՛ր, ձեզնից ոմանք բարկացած են ինձ վրա, որովհետև Միսսուրիում չեք կռվել, սակայն թույլ տվեք ասել, որ Աստված չցանկացավ, որ դուք կռվեք։ Նա չէր կարող հիմնել իր թագավորությունը…եթե չվերցներ [իր ղեկավարներին] մի խումբ մարդկանցից, ովքեր զոհաբերեցին իրենց կյանքը և արեցին նույն մեծ զոհաբերությունը, ինչ Աբրահամը»։4

Նկար
Սիոնի ճամբարը

Սիոնի ճամբարը, Ս․Ս․Ա․ Քրիսթենսեն

Նրանց հավատարմությունը գուցե չի հանգեցրել իրենց հողերի վերականգնմանը։ Սակայն նրանք առատորեն օրհնվել են այլ եղանակներով։ Դա մի օրինաչափություն է, որը դուք գուցե նկատել եք նաև ձեր կյանքում։ Եվ այն, ինչ Աստված օգնում է մեզ դառնալ մեր փորձությունների միջոցով հաճախ ավելի մեծ հրաշք է, քան Նրա կողմից մեր փորձություններից մեզ ազատելը։

Աստծո անհերքելի հաղթանակը

Երբ ուսումնասիրում եք վաղ Սրբերի կյանքը, կարող եք կրկին ու կրկին հայտնաբերել Աստծո ազդեցությունը։ Դուք կարդում եք սրտահույզ օրհնությունների մասին։ Դուք նաև ականատես եք լինում մեծ մաքառումների։ Սակայն նրանք, ովքեր մինչև վերջ ապավինում են Աստծուն, նրանք անշուշտ ստանում են հավերժական պարգև։

Երբ դուք հետևեք Աստծուն և վստահեք Նրան, Նա կկռվի ձեր պատերազմները և կապահովի ձեզ անհրաժեշտ հրաշքները։ Այդ հրաշքները կգան Իր իսկ եղանակով և ժամանակին, սակայն արդյունքը երաշխավորված է։ Ցանկացած փորձություն, ի վերջո, կհաղթահարվի՝ լինի այս, թե հաջորդ կյանքում։ Նույնքան կարևոր է և այն, որ եթե հետևեք Նրան, երբեք ստիպված չեք լինի միայնակ քայլել։ «Հետևաբար, հավատարիմ եղեք. և ահա, տեսե՛ք, ես ձեզ հետ եմ նույնիսկ մինչև վերջ» (Վարդապետություն և Ուխտեր 105․41

Հղումներ

  1. History, 1838–1856, volume A-1 (23 December 1805–30 August 1834), 497, josephsmithpapers.org.

  2. Ջեֆրի Ռ․ Հոլլանդ, Հոկ. 2020 գերագույն համաժողով (Ensign կամ Լիահոնա, նոյ. 2020, 116)։

  3. Brigham Young, “Discourse,” Deseret News, Dec. 3, 1862, 177.

  4. Joseph Smith, in Joseph Young Sr., History of the Organization of the Seventies (1878), 14.