2021
Ինչպե՞ս կարող եմ պահել չափանիշները հարաբերություններում
Սեպտեմբեր 2021


Դժվար է պահել չափանիշները, երբ իմ բոլոր ծանոթները լուրջ հարաբերությունների մեջ են ինչ-որ մեկի հետ։ Ինչպե՞ս վարվեմ»։ Երիտասարդներին զորացնելու համար, սեպտ․ 2021, 9։

Հարցեր և պատասխաններ

Դժվար է պահել չափանիշները, երբ իմ բոլոր ծանոթները լուրջ հարաբերությունների մեջ են ինչ-որ մեկի հետ։ Ինչպե՞ս վարվեմ»։

Անձնական բարելավում

Նկար
երիտասարդ կին

«Փորձեք ունենալ հավերժական հեռանկար և ժամանակ տրամադրել՝ զարգացնելու ավելի խորը հարաբերություններ ձեր ընտանիքի և ընկերների հետ։ Այս առողջարար օրինաչափություններն ուրիշներին կմղեն դեպի ձեզ, քանի որ նրանք կտեսնեն ձեր լավ կողմերը՝ ձեր իրական կերպարը»։

Էլլի Ս․, 17 տարեկան, Կալիֆորնիա (ԱՄՆ)

Փնտրեք առաջնորդություն

Նկար
երիտասարդ տղա

«Եթե պայքարում եք միայնության զգացողության դեմ, Երկնային Հորից խնդրեք մխիթարություն։ Սուրբ Հոգին կառաջնորդի ձեզ և կլինի ձեր կողքին։ Նաև դուք կարող եք միշտ խորհուրդ հարցնել ձեր ծնողներից և ղեկավարներից, քանի որ նրանք եղել են ձեր իրավիճակում»։

Ջեյմ Գ․, 17 տարեկան, Նուեվո Կասաս Գրանդեզ (Մեքսիկա)

Ձեռք բերեք նոր ընկերներ

Նկար
երիտասարդ կին

«Ես կհիշեցնեի ինքս ինձ, որ Աստված սիրում է ինձ։ Ապա հնարավորության դեպքում կհանդիպեի հին ընկերների հետ և միջոցառումներ կկազմակերպեի նոր ընկերներ գտնելու համար։ Դուք կարող եք օգտագործել այս ժամանակը՝ ամրապնդելու ձեր վստահությունը, տաղանդները և վկայությունը և ամեն բան լավ կլինի»։

Ջուլիա Ս., 12 տարեկան, Ալբերտա (Կանադա)

Մարգարեի խորհուրդը

Նկար
երիտասարդ կին

«Հավերժության մասին մտածելը կարող է դժվար լինել, երբ «հենց հիմա»-ն ավելի կարևոր է թվում։ Հիշեք, որ մարգարեները և Եկեղեցու այլ ղեկավարները խորհուրդ են տվել միանշանակ հրաժարվել հարաբերություններից դեռահասության տարիքում, նույնիսկ 16 տարեկանից հետո։ Երիտասարդ տարիքում լուրջ հարաբերությունները կարող է կոտրել ձեր սիրտը և հանգեցնել անբարոյականության։ Կարող եք նաև հարցնել Երկնային Հորը, թե որը կլինի լավագույն լուծումը ձեզ համար»։

Ջուլիա Ս․, 17 տարեկան, Յուտա (ԱՄՆ)

Ներգրավվեք

Նկար
երիտասարդ կին

«Ներգրավված զգալու համար հիանալի եղանակներից է այլ բաներում ներգրավվելը։ Փորձեք նոր սպորտաձև, մասնակցեք դպրոցական ներկայացմանը կամ միացեք ռոբոտաշինության ակումբին։ Եթե դուք զբաղվեք ձեր սիրած գործով, դուք կհանդիպեք մարդկանց, որոնց ընկերակցությունը հաճելի կլինի»։

Մայա Ս․, 16 տարեկան, Պեկին (Չինաստան)

Դա ձեր ընտրությունն է

«Եթե արդեն 16 տարեկան եք, կարող եք ընտրել՝ ուզում եք գնալ ժամադրության մենակ, թե ոչ։ Սակայն այդ որոշումը կայացնելիս մի մտածեք, թե ուրիշներն ինչ կմտածեն ձեր մասին։ Եթե զգում եք, որ պատրաստ եք, արեք դա։ Եթե ոչ՝ մի արեք»։

Ֆելիպե Մ․, 14 տարեկան, Ռիո դե Ժանեյրո (Բրազիլիա)

Այլ կարևոր հարաբերություններ

«Նույնիսկ եթե դուք հարաբերությունների մեջ չեք ձեր «երկրորդ կեսի» հետ, դուք ունեք լավ հարաբերություններ ձեր ընկերների և ընտանիքի հետ։ Երախտապարտ եղեք այդ հարաբերությունների համար։ Դրանք ամրապնդելու համար եղեք Քրիստոսանման և եղեք լավ օրինակ»։

Թեյլի Լ․, 17 տարեկան, Յուտա (ԱՄՆ)

Մի՛ շտապեք լուրջ հարաբերություններ ունենալ

«Ինձ առայժմ դուր է գալիս հարաբերությունների մեջ չլինելը։ Իմ ընկերներից ոմանք ինձ հետ ժամանակ չեն անցկացնում, քանի որ իրենց ողջ ժամանակը տրամադրում են իրենց սիրելիներին։ Կարծում եմ, որ ազատ եմ հանդիպելու մարդկանց հետ՝ առանց ժամանակից շուտ կարևոր որոշումներ կայացնելու»։

Ջինա Գ․, 16 տարեկան, Նուեվո Կասաս Գրանդեզ (Մեքսիկա)

Մի՛ ճնշեք ինքներդ ձեզ

«Ես նույն զգացողություններն եմ ունեցել, սակայն Տիրոջն աղոթելը, սուրբ գրություններ կարդալը և ծնողներիս հետ խոսելն օգնել են ինձ։ Մենք չպետք է ճնշված զգանք, քանի որ Տերը կօգնի մեզ իմանալ, թե երբ է ճիշտ ժամանակը։ Վայելեք ձեր կյանքը և ժամանակ անցկացրեք ձեր ընկերների և ընտանիքի հետ, քանի դեռ երիտասարդ եք։ Մեր կյանքի այդ ժամանակահատվածը միայն մեկ անգամ է տրվում, ուստի, ճնշված մի զգացեք այն արագ անցնելու համար»։

Վիկտորիա Գ․, 16 տարեկան, Նուեվո Կասաս Գրանդեզ (Մեքսիկա)