2021
Փնտրեք Սիոնը և Տիրոջ օրհնությունները
Սեպտեմբեր 2021


«Փնտրեք Սիոնը և Տիրոջ օրհնությունները», Երիտասարդներին զորացնելու համար, սեպտ․ 2021, 2-5։

Եկ, հետևիր ինձ

Փնտրեք Սիոնը և Տիրոջ օրհնությունները

Վարդապետություն և Ուխտեր 97․21

Սիոն կառուցելը մեծ պատասխանատվություն է, սակայն այն նաև բերում է մեծ պարգևներ։

Նկար
սուրբ գրություններ ուսումնասիրող աղջիկներ

Երկինքների առաջին մեծ ճշմարտությունն այն է, որ Աստված սիրում է մեզ Իր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով։ Նա ուզում է մեզ համար ամենալավը. Նա միշտ է ցանկացել և միշտ ցանկանալու է։ Նա ուզում է, որ մենք երջանիկ լինենք․ ոչ թե ժամանակավորապես կամ մակերեսորեն երջանիկ, այլ խորապես և հավերժ երջանիկ, ինչպես Նա է։ Նա ուզում է, որ մենք աճենք և հասնենք մեր աստվածային ներուժին՝ որպես Աստծո որդի կամ դուստր։

Գիտեմ, որ դա միշտ չէ, որ հեշտ է։ Ձեզանից շատերը բախվում են դժվարությունների և անձնական փորձությունների, որոնք երբեմն կարող են ճնշող լինել։ Դուք, հավանաբար, տեսնելով ձեր անձնական հանգամանքները, ձեր ընտանիքի որոշ պայմանները կամ աշխարհի երկրների միջև եղած խնդիրները, մտածել եք. «Ինչպե՞ս կարող եմ անցնել խնդիրների այս լաբիրինթոսով»։ Մի պատասխան կարող է անակնկալի բերել ձեզ․ փնտրեք կառուցել Սիոնը։

Ո՞րտեղ է Սիոնը։

Նկար
Հիսուս Քրիստոսը ձկնորսների հետ

Սիրո՞ւմ ես ինձ դորանցից աւելի, Դեյվիդ Լինսլի

Ողջ պատմության ընթացքում Աստված շարունակ կանչել է Իր ժողովրդին հաստատել Սիոնը։ Դա սովորաբար որոշակի վայր էր, որտեղ Աստծո ժողովուրդը կարող էին ազատ լինել աշխարհի ազդեցություններից և ներդաշնակ ապրել միմյանց հետ։ Բայց այս վերջին մեծ տնտեսությունում Սիոնը չի սահմանափակվում աշխարհագրական մեկ տարածքում։ Մեր օրերում Սիոնը կարող է լինել այնտեղ, որտեղ կգտնվի Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հավատարիմ անդամ։ Տերը Սիոնի այս մարդկանց նկարագրել է որպես «մեկ սրտի և մեկ մտքի» տեր (Մովսես 7․18) և «սրտով մաքուրներ» (Վարդապետություն և Ուխտեր 97․21)։ Կարճ ասած, մենք այլևս չենք մտածում Սիոնի մասին որպես մի վայրի, որտեղ մենք պատրաստվում ենք ապրել, այլ թե ինչպես ենք պատրաստվում ապրել։

Շատ հրաշալի օրհնություններ են ձեզ սպասում, երբ դուք ձեր ողջ ուժով ձգտում եք կառուցել Սիոնը, լինել այնպիսի մարդ, որի կարիքն ունի Փրկիչը, և օգնել պատրաստելու ճանապարհը՝ Նրա երկիր վերադառնալու համար։ Նման ջանքերը պահանջում են աշխատանք և հսկայական հավատք, բայց դա նաև կբերի հարատև երջանկություն և ուրախություն։ Հուսով եմ, որ դուք սա համարում եք նույնքան հուզիչ և ոգևորիչ, որքան ես։ Ինչպես ուսուցանել է Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը, ոչինչ, բառացիորեն ոչինչ չի կարող ավելի կարևոր լինել։1 Եվ մենք պետք է մասնակցենք դրան: Մենք ճշմարտության առաջին շարքերում կանգնած զինվորներն ենք։ Մենք չենք կրում փամփուշտներ․ մենք կրում ենք վիրակապեր։ Մենք կանչված ենք, որպեսզի օգնենք բուժելու աշխարհը և ապահովել մարդկանց հոծ բազմություններ ողջ աշխարհով մեկ, որոնց մոտ Փրկիչը կարող է գալ։

Սիրեք Աստծուն և մերձավորին

Նկար
երիտասարդները խմբով նկարվում են

Մենք կարող ենք ունենալ այսպիսի ընտանիք, հարևաններ կամ ազգ, եթե պահենք սիրելու պատվիրանը։ Եվ որքան շատ սիրենք Աստծուն, այնքան շատ կսիրենք մեր մերձավորներին և կտեսնենք ուղիներ, որոնցով կարող ենք օրհնել նրանց։ Կան հարևաններ, որոնց հարկավոր է օգնել, աղքատներ, որոնց պետք է բարձրացնել և բարիք, որը պետք է արվի ամենուր։

Տերը մի անգամ այսպես է նկարագրել այդ պարտականությունը և օրհնությունը․

«Ուստի, եղիր հավատարիմ. … սատարիր թույլերին, բարձրացրու ընկած ձեռքերը և ամրացրու տկար ծնկները։

Եվ եթե դու հավատարիմ լինես մինչև վերջ, դու կունենաս անմահության պսակը, և հավերժական կյանք ապարանքներում, որոնք ես պատրաստել եմ իմ Հոր տան մեջ» (Վարդապետություն և Ուխտեր 81․5–6

Պաշտպանել ճշմարտությունը

Նկար
տղաները զրուցում են

Երբ Աստված կանչում է մեզ կառուցել Սիոնը, Նա կանչում է մեզ պահպանել Իր ուսմունքները և հաստատուն մնալ մեր հավատքի մեջ։ Դա անելը միշտ չէ, որ դյուրին կամ հարմար կլինի, բայց մենք դա պետք է անենք՝ ուրիշների հանդեպ կարեկցանքով, խոնարհությամբ, ըմբռնումով և անխախտ գթությամբ։ Սիոնը հիմնելու մեր որոնման մեջ մենք, անշուշտ, կհանդիպենք նրանց, ովքեր կարող են պատշաճ տեսք, հագուստ կամ վարքագիծ չունենալ։ Երբ մենք հանդիպում ենք նման մարդկանց, մենք պետք է զգույշ լինենք, որ արդար ձևով արձագանքենք, այլ ոչ թե անարդար։ Նման դեպքերում լավագույն բանը, որ կարող ենք անել, մեզ պատշաճ ձևով պահելն է և նրանց հանդեպ «անկեղծ սեր» ցուցաբերելը (տես Վարդապետություն և Ուխտեր 121․41

Ես ուզում եմ, որ ուրիշներն էլ վայելեն իմ ունեցած օրհնությունները, սակայն երբեմն մտածում եմ, թե ինչպես կիսվել դրանցով, որ չվիրավորեմ կամ սխալ չհասկացվեմ։ Այս սուրբ գրությունն օգնել է ինձ Եկեղեցում ունեցած իմ բոլոր կոչումներում և անձնական պարտականություններում՝ որպես Քրիստոսի աշակերտ․

«Հետևաբար, ճշմարիտ ասում եմ ձեզ. Բարձրացրեք ձեր ձայնը դեպի այս ժողովուրդը. ասեք այն մտքերը, որոնք ես կդնեմ ձեր սրտում, և դուք ամոթով չեք մնա մարդկանց առաջ.

Քանզի այն նույն ժամին, այո, այն նույն պահին տրվելու է ձեզ, թե ինչ պիտի ասեք:

Բայց ես պատվիրան եմ տալիս ձեզ, որ ինչ որ հայտարարում եք, դուք պետք է հայտարարեք իմ անունով, սրտի հանդիսավորությամբ, հեզության ոգով, բոլոր բաներում:

Եվ ես տալիս եմ ձեզ այս խոստումը, որ որքան որ դուք անեք այդ, Սուրբ Հոգին կթափվի` վկայություն բերելով բոլոր բաների մասին, որոնք դուք կասեք» (Վարդապետություն և Ուխտեր 100.5–8

Առաջ շարժվելու օրհնությունը

Նկար
Երիտասարդները քաղաքում

Իմ սիրելի երիտասարդ ընկերներ, առջևում կլինեն դժվար օրեր, սակայն դուք ընդհանուր առմամբ հրաշալի կյանք եք ունենալու, եթե ձեր սիրտը տաք Աստծուն, սիրեք Տեր Հիսուս Քրիստոսին և անեք հնարավոր ամեն բան՝ ապրելու ավետարանով։ Եթե դու հավատարիմ եք, Սիոնը կլինի այնտեղ, որտեղ դուք եք։ Ես օրհնում եմ, որ դուք ուրախությամբ անեք դա։ Տերն այնքան շատ բան ունի ձեզ համար պահած։

Հղումներ

  1. Տես Ռասսել Մ․ Նելսոն, «Իսրայելի Հույսը» (երիտասարդների համաշխարհային հոգևոր հավաք, հունիսի 3, 2018թ․), 8, HopeofIsrael.ChurchofJesusChrist.org։