Սուրբ գրություններ
Մորմոն 1
նախորդ հաջորդ

Մորմոնի գիրքը

Գլուխ 1

Ամմարոնը հրահանգում է Մորմոնին սրբազան հիշատակարանների վերաբերյալ – Պատերազմ է սկսվում Նեփիացիների ու Լամանացիների միջև – Երեք Նեփիացիները վերցվում են – Գերակշռում է ամբարշտությունը, անհավատությունը, կախարդությունները և մոգությունը: Մոտ 321–326թթ. Ք.ծ.հ.:

1 Եվ այժմ ես՝ աՄորմոնս, մի բհիշատակարան եմ գրում այն բաների վերաբերյալ, որոնք ես թե՛ տեսել եմ, թե՛ լսել, և կոչում եմ այն Մորմոնի Գիրք:

2 Եվ մոտավորապես այն ժամանակ, երբ աԱմմարոնը թաքցրեց հիշատակարանը Տիրոջ համար, նա եկավ ինձ մոտ (ես լինելով մոտ տաս տարեկան, և ես սկսել էի ինչ-որ չափով բուսուցանվել ըստ իմ ժողովրդի գիտելիքի) և Ամմարոնն ասաց ինձ. Ես զգում եմ, որ դու լրջմիտ երեխա ես և արագ ես ընկալում.

3 Հետևաբար, երբ դու մոտ քսանևչորս տարեկան լինես, ես կկամենայի, որ դու հիշես այն բաները, որ դու նկատել ես այս ժողովրդի վերաբերյալ. և երբ դու այդ տարիքին լինես, գնա Անթումի երկիրը, մի բլրի մոտ, որը կկոչվի աՍիմ. և այնտեղ եմ ես Տիրոջը պահ տվել բոլոր սրբազան փորագրություններն այս ժողովրդի վերաբերյալ:

4 Եվ ահա, դու պիտի վերցնես Նեփիի աթիթեղները քո մոտ, իսկ մնացածը դու պիտի թողնես այնտեղ, որտեղ դրանք են. և դու պիտի փորագրես Նեփիի թիթեղների վրա բոլոր բաները, ինչ նկատել ես այս ժողովրդի վերաբերյալ:

5 Եվ ես՝ Մորմոնս, լինելով աՆեփիի մի հետնորդ (և իմ հոր անունը Մորմոն էր), հիշեցի այն բաները, որոնք Ամմարոնը պատվիրել էր ինձ:

6 Եվ եղավ այնպես, որ երբ ես տասնմեկ տարեկան էի, հայրս տարավ ինձ դեպի հարավային կողմի երկիրը, այսինքն՝ Զարահեմլայի երկիրը:

7 Երկրի ողջ երեսը ծածկված էր շինություններով և ժողովուրդը գրեթե այնքան մեծաթիվ էր, ինչպես ծովի ավազը:

8 Եվ եղավ այնպես, այս տարում սկսվեց մի պատերազմ Նեփիացիների միջև, որոնք բաղկացած էին Նեփիացիներից և Հակոբացիներից և Հովսեփացիներից և Զորամացիներից. և այս պատերազմը Նեփիացիների և Լամանացիների, Լեմուելացիների և Իսմայելացիների միջև էր:

9 Արդ, Լամանացիները, Լեմուելացիները և Իսմայելացիները կոչվում էին Լամանացիներ, և հակառակորդ կողմերն էին՝ Նեփիացիները և Լամանացիները:

10 Եվ եղավ այնպես, որ պատերազմը սկսվեց նրանց միջև Զարահեմլայի սահմաններում՝ Սիդոնի ջրերի մոտ:

11 Եվ եղավ այնպես, որ Նեփիացիներն ի մի էին հավաքել մեծ թվով մարդկանց, նույնիսկ թվով երեսուն հազարից անց: Եվ եղավ այնպես, որ նրանք այս նույն տարում ունեցան մի շարք ճակատամարտեր, որոնցում Նեփիացիները ջարդեցին Լամանացիներին և կոտորեցին նրանցից շատերին:

12 Եվ եղավ այնպես, որ Լամանացիները հրաժարվեցին իրենց ծրագրից, և խաղաղություն հաստատվեց երկրում. և խաղաղությունը տևեց մոտ չորս տարիների ընթացքում, այնպես որ ոչ մի արյունահեղություն չեղավ:

13 Բայց ամբարշտությունը գերակշռում էր ողջ երկրի երեսին, այնպես որ Տերը վերցրեց իր ասիրելի աշակերտներին, և հրաշքների ու բժշկությունների գործը դադարեց՝ ժողովրդի անօրինության պատճառով:

14 Եվ չկային ապարգևներ Տիրոջից, և բՍուրբ Հոգին չէր գալիս որևէ մեկի վրա՝ նրանց ամբարշտության և գանհավատության պատճառով:

15 Եվ ես՝ լինելով տասնհինգ տարեկան, և լինելով որոշ չափով լրջմիտ խելքով, ուստի Տերն այցելեց ինձ, և ես ճաշակեցի ու իմացա Հիսուսի բարության մասին:

16 Եվ ես փորձեցի քարոզել այս ժողովրդին, բայց իմ բերանը փակվեց, և ինձ արգելվեց, որ ես քարոզեի նրանց. քանզի ահա, նրանք կանխամտածված աապստամբել էին իրենց Աստծո դեմ. և սիրելի աշակերտները ետ բվերցվեցին երկրից՝ նրանց անօրինության պատճառով:

17 Բայց ես մնացի նրանց մեջ, սակայն ինձ արգելվեց քարոզել նրանց, նրանց սրտերի կարծրության պատճառով. և նրանց սրտերի կարծրության պատճառով երկիրն աանիծվեց նրանց համար:

18 Եվ այս Գադիանթոնի ավազակները, որոնք Լամանացիների մեջ էին, հեղեղել էին երկիրը, այնպես որ այնտեղի բնակիչները սկսեցին թաքցնել իրենց ագանձերը հողում. և դրանք դարձան սպրդուն, որովհետև Տերն անիծել էր երկիրը, որպեսզի նրանք չկարողանային պահել դրանք, ոչ էլ կրկին պահպանել դրանք:

19 Եվ եղավ այնպես, որ կային կախարդություններ և մոգություններ և հմայություններ. և չարի զորությունը գործածվում էր երկրի ողջ երեսին՝ մինչև իսկ ի կատարումն Աբինադիի և նաև Սամուել Լամանացու խոսքերի: