Սուրբ գրություններ
Հելաման 8


Գլուխ 8

Ապականված դատավորները ջանում են հրահրել ժողովրդին Նեփիի դեմ – Աբրահամը, Մովսեսը, Զենոսը, Զենոքը, Եզիասը, Եսայիան, Երեմիան, Լեքին ու Նեփին՝ բոլորը վկայել են Քրիստոսի մասին – Ոգեշնչմամբ՝ Նեփին հայտարարում է գլխավոր դատավորի սպանությունը: Մոտ 23–21թթ. Ք.ծ.ա.:

1 Եվ արդ, եղավ այնպես, որ երբ Նեփին ասաց այս խոսքերը, ահա, կային մարդիկ, ովքեր դատավորներ էին, որոնք նույնպես պատկանում էին Գադիանթոնի գաղտնի հրոսակախմբին, և նրանք բարկացած էին, և նրանք պախարակեցին նրան՝ ասելով ժողովրդին. Ինչո՞ւ չեք բռնում այս մարդուն ու բերում առաջ, որ նա դատապարտվի՝ համաձայն այն հանցանքի, որ արել է:

2 Ինչո՞ւ եք նայում այս մարդուն և լսում նրա զազրախոսելն այս ժողովրդի դեմ ու մեր օրենքի դեմ:

3 Քանզի ահա, Նեփին ասել էր նրանց իրենց օրենքի ապականվածության մասին. այո, Նեփին շատ բաներ էր խոսել, որոնք չեն կարող գրվել. և նա ոչինչ չէր խոսել, որ հակառակ լիներ Աստծո պատվիրաններին:

4 Եվ այդ դատավորները բարկացած էին նրա վրա, որովհետև նա պարզորոշ ախոսեց նրանց հետ իրենց խավարի գործերի մասին. այնուամենայնիվ, նրանք չհամարձակվեցին իրենց ձեռքը բարձրացնել նրա վրա, քանզի նրանք վախենում էին ժողովրդից, որ չլիներ թե նրանք պախարակեին իրենց:

5 Հետևաբար, նրանք գոչեցին դեպի ժողովուրդն, ասելով. Ինչո՞ւ եք հանդուրժում, որ այս մարդը զազրախոսի մեր դեմ: Քանզի ահա, նա դատապարտում է ողջ այս ժողովրդին, մինչև իսկ ի կործանում. այո, և նաև, որ մեր այս մեծ քաղաքները պիտի վերցվեն մեզանից, այնպես որ մենք տեղ պիտի չունենանք դրանցում:

6 Եվ այժմ մենք գիտենք, որ դա անհնարին է, քանզի ահա, մենք հզոր ենք, և մեր քաղաքները՝ մեծ, ուստի մեր թշնամիները չեն կարող իշխանություն ունենալ մեզ վրա:

7 Եվ եղավ այնպես, որ այսպես նրանք ժողովրդին բարկության դրդեցին Նեփիի դեմ և հակառակություններ բարձրացրեցին նրանց մեջ. քանզի կային ոմանք, ովքեր գոչեցին. Հանգի՛ստ թողեք այս մարդուն, քանզի նա լավ մարդ է, և այն բաները, որ նա ասում է, անկասկած տեղի կունենան, եթե մենք չապաշխարենք.

8 Այո, ահա, բոլոր դատաստանները կգան մեզ վրա, որոնք նա վկայել է մեր դեմ. քանզի մենք գիտենք, որ նա մեզ ճիշտ է վկայել մեր անօրինությունների վերաբերյալ: Եվ ահա, դրանք շատ են, և նա ագիտի նաև բոլոր բաները, որոնք պիտի պատահեն մեզ, այնպես, ինչպես նա գիտի մեր անօրինությունների մասին.

9 Այո, և ահա, եթե նա մարգարե չլիներ, նա չէր կարող վկայել այդ բաների վերաբերյալ:

10 Եվ եղավ այնպես, որ այն մարդիկ, ովքեր ջանում էին կործանել Նեփիին, վախի պատճառով իրենց զսպեցին, այնպես որ չբարձրացրեցին իրենց ձեռքը նրա վրա. ուստի նա սկսեց կրկին խոսել նրանց հետ, տեսնելով որ ինքը շնորհ էր գտել ոմանց աչքում, այնքան, որ նրանց մնացածը վախենում էին:

11 Հետևաբար, նա պարտադրվեց էլի խոսել նրանց հետ, ասելով. Ահա, իմ եղբայրնե՛ր, չե՞ք կարդացել, որ Աստված զորություն տվեց մեկ մարդու, այսինքն՝ Մովսեսին, զարկել Կարմիր ածովի ջրերին, և դրանք բաժանվեցին այս ու այն կողմ, այնպես որ Իսրայելացիները, որոնք մեր հայրերն էին, անցան միջովը՝ չոր գետնի վրայով, և ջրերը փակվեցին եգիպտական զորքերի վրա և կլանեցին նրանց:

12 Եվ այժմ ահա, եթե Աստված տվել էր այդ մարդուն այդպիսի զորություն, ուրեմն ինչո՞ւ դուք ձեր մեջ պիտի վիճեք, և ասեք, որ նա ինձ չի տվել ոչ մի զորություն, որով ես կարող եմ իմանալ այն դատաստանների մասին, որոնք պիտի գան ձեր վրա, եթե դուք չապաշխարեք:

13 Բայց ահա, դուք ոչ միայն ուրանում եք իմ խոսքերը, այլ նաև ուրանում եք բոլոր խոսքերը, որոնք խոսվել են մեր հայրերի կողմից, և նաև խոսքերը, որոնք խոսվել էին այդ մարդու՝ Մովսեսի կողմից, որն իրեն տրված այդպիսի մեծ զորություն ուներ, այո, այն խոսքերը, որոնք նա ասել է Մեսիայի գալստյան վերաբերյալ:

14 Այո, մի՞թե նա չի վկայել, որ Աստծո Որդին պետք է գա: Եվ ինչպես նա անապատում աբարձրացրեց բրոնզե օձը, ճիշտ նույնպես պիտի բարձրացվի նա, ով պիտի գա:

15 Եվ բոլոր նրանք, ովքեր նայեին այն օձին, պիտի աապրեին, նմանապես բոլոր նրանք, ովքեր հավատքով կնայեն Աստծո Որդուն, ունենալով ապաշխարող հոգի, կարող են բապրել, մինչև իսկ այն կյանքով, որը հավերժական է:

16 Եվ այժմ ահա, միայն Մովսեսը չվկայեց այս բաների մասին, այլ նաև աբոլոր սուրբ մարգարեները, սկսած նրա օրերից, նույնիսկ մինչև Աբրահամի օրերը:

17 Այո, ահա, աԱբրահամը տեսավ նրա գալուստը, և լցվեց ուրախությամբ ու հրճվեց:

18 Այո, և ահա ես ասում եմ ձեզ, որ ոչ միայն Աբրահամը գիտեր այդ բաների մասին, այլ կային աշատերը, մինչև Աբրահամի օրերը, ովքեր կանչված էին ըստ Աստծո բկարգի. այո, այսինքն՝ ըստ նրա Որդու կարգի. և այս, որպեսզի ցույց տրվեր մարդկանց, նրա գալստից շատ ու շատ հազարավոր տարիներ առաջ, որ նրանց փրկագնում պիտի գար:

19 Եվ արդ, ես կկամենայի, որ դուք իմանաք, որ նույնիսկ սկսած Աբրահամի օրերից եղել են շատ մարգարեներ, որ վկայել են այս բաները. այո, ահա, մարգարե աԶենոսը համարձակորեն վկայեց. որի համար նա սպանվեց:

20 Եվ ահա, նաև աԶենոքը, և նաև Եզիասը, և նաև բԵսայիան և գԵրեմիան (Երեմիան լինելով այն նույն մարգարեն, որը վկայեց դԵրուսաղեմի կործանման վերաբերյալ), և այժմ մենք գիտենք, որ Երուսաղեմը կործանվեց՝ համաձայն Երեմիայի խոսքերի: Օ՜, ուրեմն ինչո՞ւ Աստծո Որդին չի գալու, նրա մարգարեության համաձայն:

21 Եվ արդ մի՞թե դուք կվիճեք, որ աԵրուսաղեմը կործանվեց: Մի՞թե դուք կասեք, որ Սեդեկիայի բորդիները չէին սպանվել՝ բոլորը, բացի գՄուղեկից: Այո, և մի՞թե չեք տեսնում, որ Սեդեկիայի հետնորդները մեզ հետ են, և նրանք դուրս էին քշվել Երուսաղեմի հողից: Բայց ահա, դա բոլորը չէ,

22 Մեր հայր Լեքին դուրս էր քշվել Երուսաղեմից, որովհետև նա վկայեց այս բաների մասին: Նեփին նույնպես վկայեց այս բաների մասին, և նաև գրեթե բոլոր մեր հայրերը, նույնիսկ ընդհուպ մինչև այս ժամանակը. այո, նրանք վկայել են Քրիստոսի ագալստի մասին և սպասել ու հրճվել են նրա օրով, որը պիտի գա:

23 Եվ ահա, նա Աստված է, և նա նրանց հետ է, և նա հայտնվեց նրանց, որպեսզի նրանք փրկագնվեին իր կողմից. և նրանք փառք տվեցին նրան, այն բանի համար, ինչը պիտի գա:

24 Եվ այժմ, տեսնելով, որ դուք գիտեք այս բաները, և չեք կարող ուրանալ սրանք, մինչև որ չստեք. ուստի, սրանում դուք մեղանչել եք, քանզի դուք մերժել եք բոլոր այս բաները, չնայած այնքան բազմաթիվ ապացույցներին, որոնք դուք ստացել եք. այո, այսինքն՝ ձեզ տրվել են աբոլոր բաները՝ և՛ բաները, որ երկնքում են, և՛ բոլոր բաները, որոնք երկրի վրա են, որպես մի ապացույց, որ դրանք ճշմարիտ են:

25 Բայց ահա, դուք մերժել եք ճշմարտությունը, և աապստամբել ձեր սուրբ Աստծո դեմ. և հենց այս պահին, փոխարեն՝ ձեզ համար բգանձեր դիզելու երկնքում, ուր ոչինչ չի ապականվում, և ուր ոչինչ չի կարող գալ, ինչն անմաքուր է, դուք կիտում եք ձեզ համար ցասում՝ գդատաստանի օրվա համար:

26 Այո՛, հենց այս պահին դուք հասունանում եք ձեր սպանությունների և ձեր ապոռնկությունների ու ամբարշտության պատճառով՝ հավիտենական կործանման համար. այո, և եթե դուք չապաշխարեք, այն շուտով մոտենում է ձեզ:

27 Այո՛, ահա, այն այժմ հենց ձեր դռների մոտ է. այո, նե՛րս գնացեք դատավորական աթոռը և ստուգե՛ք. և տեսե՛ք՝ ձեր դատավորը սպանված է, և նա ապառկած է իր արյան մեջ. և նա սպանվել է իր եղբոր բկողմից, որը ջանում է նստել դատավորական աթոռին:

28 Եվ ահա, նրանք երկուսն էլ պատկանում են ձեր գաղտնի հրոսակախմբին, որի ահեղինակը Գադիանթոնն է և այն չար մեկը, որը ջանում է կործանել մարդկանց հոգիները: