Սուրբ գրություններ
3 Նեփի 21


Գլուխ 21

Իսրայելը կհավաքվի, երբ Մորմոնի Գիրքն ի հայտ գա – Հեթանոսները կհաստատվեն, որպես մի ազատ ժողովուրդ, Ամերիկայում – Նրանք կփրկվեն, եթե հավատան ու հնազանդվեն. այլապես, նրանք կարտաքսվեն և կկործանվեն – Իսրայելը կկառուցի Նոր Երուսաղեմը, և կորած ցեղերը կվերադառնան: Մոտ 34թ. Ք.ծ.հ.:

1 Եվ ճշմարիտ եմ ասում ձեզ, ես տալիս եմ ձեզ մի նշան, որպեսզի դուք կարողանաք իմանալ այն ժամանակը, երբ այս բաները մոտ կլինեն կատարվելու, երբ ես իմ ժողովրդին կժողովեմ իրենց երկարատև ցրումից, ո՛վ Իսրայելի տուն, և կհաստատեմ կրկին նրանց մեջ իմ Սիոնը.

2 Եվ ահա, այս է այն, ինչը ես կտամ ձեզ որպես մի նշան, քանզի ճշմարիտ եմ ասում ձեզ, որ երբ այս բաները, որոնք ես հայտարարում եմ ձեզ, և որոնք ես ինքս կհայտարարեմ ձեզ այսուհետև, և Սուրբ Հոգու զորությամբ, որը կտրվի ձեզ՝ Հոր կողմից, հայտնի կդարձվեն հեթանոսներին, որպեսզի նրանք կարողանան իմանալ այս ժողովրդի մասին, ովքեր Հակոբի տան մի մնացորդ են, և իմ այս ժողովրդի մասին, ովքեր կցրվեն նրանց կողմից.

3 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, երբ այս բաները նրանց հայտնի կդարձվեն Հոր կողմից, և առաջ կգան Հոր կողմից նրանցից ձեզ.

4 Քանզի դա Հոր իմաստությամբ է, որ նրանք պիտի հաստատվեն այս երկրում, և Հոր զորությամբ հիմնադրվեն, որպես մի ազատ ժողովուրդ, որ այս բաները կարողանան առաջ գալ նրանցից՝ ձեր սերնդի մնացորդին, որ Հոր ուխտը կարողանա կատարվել, որը նա ուխտել է իր ժողովրդի հետ, ո՛վ Իսրայելի տուն.

5 Հետևաբար, երբ այս գործերը և այն գործերը, որոնք կգործվեն ձեր մեջ այսուհետև, առաջ գան հեթանոսներից՝ ձեր սերնդին, որոնք անօրինության պատճառով ընկած կլինեն անհավատության մեջ.

6 Քանզի, այսպես է անհրաժեշտ Հորը, որ դա առաջ գա հեթանոսներից, որպեսզի նա կարողանա ցույց տալ իր զորությունը հեթանոսներին, այն նպատակով՝ որ հեթանոսները, եթե նրանք չկարծրացնեն իրենց սրտերը, որ նրանք ապաշխարեն և գան ինձ մոտ, և մկրտվեն իմ անունով, և իմանան իմ վարդապետության ճշմարիտ կետերը, որպեսզի նրանք կարողանան համարվել իմ ժողովրդի թվում, ո՛վ Իսրայելի տուն.

7 Եվ երբ այս բաները տեղի ունենան, այնպես որ քո սերունդը սկսի իմանալ այս բաները, դա մի նշան կլինի նրանց համար, որպեսզի նրանք կարողանան իմանալ, որ Հոր գործն արդեն սկսվել է՝ ի կատարումն ուխտի, որը նա արել էր ժողովրդին, ովքեր Իսրայելի տնից են:

8 Եվ երբ այդ օրը գա, կլինի այնպես, որ թագավորները կփակեն իրենց բերանները. քանզի այն, ինչ չէր ասվել իրենց, նրանք պիտի տեսնեն. և այն, ինչ նրանք չէին լսել, նրանք պիտի հասկանան:

9 Քանզի այն օրը, Հայրը հանուն ինձ կգործի մի գործ, որը մեծ և զարմանալի գործ կլինի նրանց մեջ. և նրանց մեջ կլինեն այնպիսիք, ովքեր չեն հավատա դրան, չնայած մի մարդ կհայտարարի դա նրանց:

10 Բայց ահա, իմ ծառայի կյանքը կլինի իմ ձեռքում. հետևաբար, նրանք չպիտի վնասեն նրան, թեև նա խաթարված կլինի նրանց պատճառով: Սակայն ես կբժշկեմ նրան, քանզի ես ցույց կտամ նրանց, որ իմ իմաստությունն ավելի մեծ է, քան դևի խորամանկությունը:

11 Հետևաբար, կլինի այնպես, որ ովքեր չեն հավատա իմ խոսքերին, որ՝ Հիսուս Քրիստոսն եմ, որոնք Հայրը կկարգադրի, որ նա առաջ բերի հեթանոսների համար, և նրան զորություն կտա, որ նա այդ խոսքերն առաջ բերի հեթանոսների համար (կկատարվի ճիշտ ինչպես Մովսեսն է ասել), նրանք կկտրվեն ուխտի իմ ժողովրդից:

12 Եվ իմ ժողովուրդը, որը Հակոբի մի մնացորդ է, կլինի հեթանոսների մեջ, այո, նրանց մեջտեղում, ինչպես մի առյուծ անտառի գազանների մեջ, ինչպես մի կորյուն ոչխարների հոտերի մեջ, որը, եթե անցնում է նրանց միջով, և՛ ոտնատակ է անում, և՛ պատառ-պատառ անում, և ոչ մեկը չի կարող ազատել:

13 Նրա ձեռքը բարձրացված կլինի իր հակառակորդների վրա, և նրա բոլոր թշնամիները կբնաջնջվեն:

14 Այո, վա՜յ լինի հեթանոսներին, եթե նրանք չապաշխարեն. քանզի այն օրը կլինի այնպես, ասում է Հայրը, որ ես բնաջինջ կանեմ քո միջից քո ձիերին, և կկործանեմ քո կառքերը.

15 Եվ ես բնաջինջ կանեմ քո երկրի քաղաքները և կխորտակեմ քո բոլոր բերդերը.

16 Եվ ես քո երկրից բնաջինջ կանեմ մոգությունը, և դու այլևս չես ունենա գուշակողներ.

17 Քո քանդակած պատկերները ես նույնպես բնաջինջ կանեմ, և քո կանգուն արձանները՝ քո միջից, և դու այլևս չպիտի երկրպագես քո ձեռքերի գործերը.

18 Եվ քո միջից, ես արմատախիլ եմ անելու քո պուրակները. նմանապես ես կործանելու եմ քո քաղաքները:

19 Եվ կլինի այնպես, որ բոլոր ստերը և խաբեությունները, նախանձությունները և կռիվները, քահանանենգումները և պոռնկությունները պիտի վերացվեն:

20 Քանզի կլինի այնպես, ասում է Հայրը, որ այն օրը, ով որ չապաշխարի և չգա դեպի իմ Սիրելի Որդին, նրանց ես կարտաքսեմ իմ ժողովրդի միջից, ո՛վ Իսրայելի տուն.

21 Եվ ես իրագործելու եմ վրեժխնդրություն և կատաղություն նրանց վրա, ճիշտ ինչպես հեթանոսների վրա, այնպիսին, որ նրանք չեն լսել:

22 Բայց, եթե նրանք ապաշխարեն և ականջ անեն իմ խոսքերին, և չկարծրացնեն իրենց սրտերը, ես կհիմնեմ իմ եկեղեցին նրանց մեջ, և նրանք կմտնեն ուխտի մեջ և կհամարվեն Հակոբի այս մնացորդի թվում, որոնց ես տվել եմ այս երկիրը՝ իրենց ժառանգության համար.

23 Եվ նրանք կաջակցեն իմ ժողովրդին՝ Հակոբի մնացորդին, և նաև Իսրայելի տնից բոլոր նրանց, ովքեր կգան, որպեսզի նրանք կարողանան կառուցել մի քաղաք, որը կկոչվի Նոր Երուսաղեմ:

24 Եվ այն ժամանակ նրանք կաջակցեն իմ ժողովրդին, որպեսզի նրանք կարողանան ժողովվել, ովքեր ցրված են ողջ երկրի երեսին, դեպի Նոր Երուսաղեմ:

25 Եվ այն ժամանակ, երկնքի զորությունը պիտի իջնի նրանց մեջ. և ես նույնպես կլինեմ նրանց մեջ:

26 Եվ այն ժամանակ, այն օրը Հոր աշխատանքը կսկսվի, այսինքն՝ երբ այս ավետարանը կքարոզվի այս ժողովրդի մնացորդի մեջ: Ճշմարիտ եմ ասում ձեզ, այն օրը Հոր գործը կսկսվի իմ ժողովրդի բոլոր ցրվածների մեջ, այո, այսինքն՝ այն ցեղերի, որոնք կորել են, որոնց՝ Հայրը հեռու է տարել Երուսաղեմից:

27 Այո, գործը կսկսվի իմ ժողովրդի բոլոր ցրվածների մեջ՝ Հոր մասնակցությամբ, պատրաստելու ճանապարհը, որով նրանք կարող են գալ ինձ մոտ, որպեսզի նրանք կարողանան կանչել առ Հայրը իմ անունով:

28 Այո, և այն ժամանակ գործը կսկսվի, Հոր մասնակցությամբ, բոլոր ազգերի մեջ, պատրաստելով ճանապարհը, որի միջոցով իր ժողովուրդը կարող է ժողովվել տուն՝ դեպի իրենց ժառանգության հողը:

29 Եվ նրանք դուրս պիտի գան բոլոր ազգերից. և նրանք չպիտի դուրս գան հապճեպ, ոչ էլ գնան փախչելով, քանզի ես կգնամ նրանց առջևից, ասում է Հայրը, և ես կլինեմ նրանց թիկնապահը: