Սեմինարիա
Հայտնություն 6-7


Հայտնություն 6-7

«Ո՞վ կարող է կանգնել»

Նկար
A family gathers inside the Conference Center. They are looking at a statue of the Christus.

Որպես իր հայտնության մաս, Հովհաննես Առաքյալը տեսավ Աստծո Գառին՝ կնքված գրքի յոթ կնիքները բացելիս: Վեցերորդ կնիքի բացման ժամանակ Հովհաննեսը տեսավ մեծ դժբախտություններ, որոնց հաջորդեց Աստծո ծառաների տեսիլքը, որոնք մաքուր էին դարձել Փրկչի քավիչ արյան միջոցով՝ երկրպագելով Աստծո գահի առաջ (տես Հայտնություն 7․9–15)։ Այս դասը կօգնի ձեզ զգալ Հիսուս Քրիստոսին ապավինելու կարևորությունը՝ վերջին օրերի դժբախտությունների ժամանակ մաքուր դառնալու և հավատարիմ մնալու համար:

Ընդունեք ուսանողների ներդրումները Գտեք եղանակներ՝ ընդունելու և գովելու յուրաքանչյուր ուսանողի ներդրումը: Պարբերաբար ասեք ուսանողներին, որ նրանց մասնակցությունը ուսումնական գործընթացին կարևոր է և գնահատելի:

Ուսանողի նախապատրաստում․ Ուսանողներին առաջարկեք կարդալ Հայտնություն 6.17 հատվածում տրված հարցը, պատրաստվել և կիսվել, թե իրենց կարծիքով, ինչ կպահանջվի վերջին օրերի փորձանքներին դիմակայելու համար:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Առաջին վեց կնիքների բացումը

Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին․

  • Ի՞նչն է ձեզ անհանգստացնում, երբ մտածում եք վերջին օրերում ապրելու մասին: Ինչո՞ւ։

  • Ի՞նչն է ձեզ ոգևորում, երբ մտածում եք վերջին օրերում ապրելու մասին: Ինչո՞ւ։

Նկար
A modern replica of an ancient papyrus scroll, folded and sealed with multiple clay seals. Sealing an ancient document in this way identified its owner and his authority, made the document legally binding, and protected it from unauthorized disclosure. Jesus Christ’s role as the only person worthy to open and read the sealed book in Revelation 5 highlights His authority as the executor of God’s plan of salvation.

Հիշեք, որ համաձայն Հայտնություն 5 գլխի, Հովհաննեսը տեսավ մի գիրք, որն ուներ յոթ կնիք, որոնք միայն Հիսուս Քրիստոսն էր արժանի բացելու։ Յուրաքանչյուր կնիք ներկայացնում է երկրի աշխարհիկ պատմության 1000-ամյա մի շրջան (տես Վարդապետություն և Ուխտեր 77.7): Սկսած Հայտնություն 6.12-ից ՝ Հովհաննեսը տեսավ վեցերորդ կնիքի բացումը: Վեցերորդ կնիքը ներկայացնում է Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին նախորդող հազար տարին և հավանաբար ներառում է այն ժամանակը, որում մենք այժմ ապրում ենք:

Առաջին վեց կնիքների վերաբերյալ Հովհաննեսի նկարագրած խորհրդանիշների մասին տեղեկությունների և մեկնաբանությունների համար (տես Հայտնություն 6.1–11), տես «Հայտնություն 6։ Առաջին վեց կնիքները» Նոր Կտակարան. Ուսանողի ձեռնարկ (2014), 542–43։

Կարդացեք Հայտնություն 6.12–16 հատվածները՝ փնտրելով իրադարձություններ, որոնք Հովհաննեսը տեսավ վեցերորդ կնիքի բացման ժամանակ:

  • Ի՞նչն ամենից շատ տպավորեց ձեզ այդ հատվածներում։

  • Ի՞նչ եք սովորում 15–16 հատվածներից շատերի հոգևոր վիճակի մասին, որոնք ապրում են վեցերորդ կնիքի բացման ժամանակ:

Կարդացեք Հայտնություն 6.17 հատվածը և այդ հատվածում նշեք հարցը։

Սա կարող է արդյունավետ ժամանակ լինել՝ առաջարկելու ուսանողներին կիսվել իրենց մտքերով ուսանողի նախապատրաստման վարժության վերաբերյալ:

  • Ինչպե՞ս կվերաձևակերպեիք Հովհաննեսի հարցերը ձեր իսկ բառերով։

  • Ի՞նչ եք կարծում, ո՞րն է Հովհաննեսի հարցի պատասխանը:

Չնայած վերջին օրերի ընթացքում մարգարեությունների համաձայն կատարվող ավերածություններին և չարությանը, մտածեք այն ամենի մասին, ինչ Տերն արել և անում է՝ Իր Սրբերի մասին հոգ տանելու համար՝ նախապատրաստելով Իր վերադարձը երկիր:

  • Ի՞նչ է արել Փրկիչը, և ի՞նչ է Նա հիմա անում՝ Իր Սրբերին նախապատրաստելու և պաշտպանելու համար:

Երբ շարունակեք ձեր ուսումնասիրությունը, փնտրեք ուսմունքներ, որոնք կարող են օգնել ձեզ պատասխանել Հայտնություն 6.17-ի հարցին։ Մտածեք, թե ապավինելով Հիսուս Քրիստոսին, ինչպես կարող եք օգնել ձեզ խաղաղություն և ուրախություն զգալ, երբ ձգտում եք դիմակայել վերջին օրերի հոգևոր և ֆիզիկական մարտահրավերներին:

Հովհաննեսը տեսնում է Երկրորդ Գալուստի նախապատրաստությունը և սելեստիալ արքայության տեսիլքը

Հայտնություն 7 գլխում Հովհաննեսը տեսավ Աստծո կողմից ուղարկված չորս հրեշտակների, որոնք զորություն ունեն՝ և՛ փրկելու, և՛ ոչնչացնելու կյանքը երկրի վրա (տես Հայտնություն 7․1 , Վարդապետություն և Ուխտեր 77.8)։ Հովհաննեսը կանխագուշակեց, որ այս հրեշտակները պատրաստվում էին կործանում թափել երկրի վրա՝ նախապատրաստելով Փրկչի Երկրորդ Գալուստը: Նա նաև տեսավ, որ պաշտպանություն էր տրվում Իսրայելի տասներկու ցեղերի անդամներին (տես Հայտնություն 7․1–8 , 9.3–4)։ Այնուհետև նա տեսավ սելեստիալ արքայության տեսիլքը։

Եթե ուսանողները օգուտ կքաղեն ավելի շատ տեղեկություններից Հովհաննեսի կողմից նկարագրված 144000 քահանայապետների մասին (տես Վարդապետություն և Ուխտեր 77.11), կարող եք օգտագործել որոշ աղբյուրներ, որոնք գտնվում են «Հայտնություն 7.2–8-ում: Ովքե՞ր են Իսրայելի ցեղերի 144000 ներկայացուցիչները, և ի՞նչ էր կնքված նրանց ճակատներին» հատվածում՝ «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժնում:

Կարդացեք Հայտնություն 7.9–12-ը ` փնտրելով, թե ինչպես է Հովհաննեսը նկարագրել սելեստիալ թագավորության մարդկանց:

  • Քանի՞ մարդ տեսավ Հովհաննեսը, և ինչո՞ւ է դա կարևոր։

  • Ի՞նչն եք կարևորում այս մարդկանց խոսքերում և գործերում:

Հաջորդը՝ կարդացեք Հայտնություն 7.13–14 հատվածները և փնտրեք ապագա օրհնությունները, որոնք սպասում են հավատքին հավատարիմներին, և այն, ինչը մարդկանց հնարավորություն տվեց մտնել Աստծո ներկայությունը։

  • Ինչպե՞ս են այդ հատվածներն օգնում պատասխանել Հայտնություն 6.17-ում տրված հարցին:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «հագուստները սպիտակեցվեն Գառան արյան մեջ»:

Այս հատվածներից կարող ենք առանձնացնել այս սկզբունքը. եթե մենք հավատարմությամբ դիմանանք նեղությանը և մաքուր դառնանք Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով, մենք կվայելենք սելեստիալ փառքը Աստծո հետ:

Բացի սուրբ գրությունների հետևյալ հղումները տրամադրելուց` կարող եք նրանց առաջարկել գտնել սուրբ գրություններ, որոնք ցույց են տալիս, թե մենք ինչպես կարող ենք մաքրվել Հիսուս Քրիստոսի արյան միջոցով: Դա անելու եղանակներից մեկն է՝ որոնել թեմաներ Սուրբ Գրքերի ուղեցույցում կամ Թեմաների ուղեցույցում, օրինակ՝ « Ներում » կամ « Սրբագործում » ։

Ավելի լավ հասկանալու համար, թե ինչ է նշանակում Գառան արյան մեջ սպիտակեցնել մեր հագուստները, և ինչպես կարող եք ստանալ այս օրհնությունը, ուսումնասիրեք սուրբ գրությունների հետևյալ հղումներից մի քանիսը կամ բոլորը.

Եսայիա 1.18

Ալմա 7.14

Մորմոն 9․6

Մորոնի 10․32-33

Վարդապետություն և Ուխտեր 58.42-43

  • Ի՞նչ սովորեցիք Փրկչի և Նրա Քավության զորության մասին։

  • Որո՞նք են մի քանի եղանակները, որոնցով կարող եք ձեզ համար հասանելի դարձնել Հիսուս Քրիստոսի մաքրագործող զորությունը հենց հիմա։

Խաղաղություն և հանգստություն Աստծո հետ

Կարդացեք Հայտնություն 7.15–17-ը ՝ փնտրելով ավելի շատ օրհնություններ, որոնք Հովհաննեսը տեսավ, և որոնք արդարները կզգան սելեստիալ արքայությունում:

  • Այդ օրհնություններից որո՞նք են հատկապես իմաստալից ձեզ համար: Ինչո՞ւ։

  • Այդ ապագա օրհնությունների ըմբռնումը ինչպե՞ս կարող է ազդել ձեր այսօրվա վարքի վրա:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Հայտնություն 7․1 . Ո՞րն է չորս հրեշտակների առաքելությունն ու խորհրդանշականությունը

Հայտնություն 7.1 -ում նշվում են չորս հրեշտակները, երկրի չորս անկյունները, երկրի չորս քամիները։ Սուրբ գրություններում չորս թիվը հաճախ ենթադրում է աշխարհագրական ամբողջություն՝ որպես կողմնացույցի չորս ուղղություններ։ Այդ հրեշտակներին տրվեց առաքելություն՝ հավիտենական ավետարանը հանձնելու «ամեն ազգի, ցեղի, լեզվի և ժողովրդի» ( Վարդապետություն և Ուխտեր 77.8):

Հայտնություն 7․2-8 Ովքե՞ր են Իսրայելի ցեղերի 144000 ներկայացուցիչները, և ի՞նչ էր կնքված նրանց ճակատներին

Վարդապետություն և Ուխտեր 77.11 հատվածում Տերը բացատրեց Ջոզեֆ Սմիթին, որ Հայտնություն 7.4–8-ում նշված 144,000 թիվը Իսրայելի տասներկու ցեղերի ներկայացուցիչների թիվն է, որոնք կձեռնադրվեն՝ օգնելու ուրիշներին վեհացման իրենց որոնումներում: Ինչպես ոմանք կարծում են, դա այն մարդկանց ընդհանուր թիվը չէ, որոնք կվեհացվեն։

«Աստծու ծառաների ճակատներին կնիք» դնելու վերաբերյալ ( Հայտնություն 7․3) Մարգարե Ջոզեֆ Սմիթը ուսուցանել է, որ դա «նշանակում է օրհնության կնքում նրանց գլխին, ինչը նշանակում է հավիտենական ուխտ» (տես in History, 1838–1856 [Manuscript History of the Church], volume E-1, 1690, josephsmithpapers.org):

Ինչպե՞ս կարող եմ սկսել իմ հագուստը «Գառան արյունով սպիտակեց[նելու]» լվանալու գործընթացը ( Հայտնություն 7․14)

Յոթանասունից երեց Լին Ա. Միքելսենն ուսուցանել է․

Նկար
Final official portrait of Elder Lynn A. Mickelsen of the First Quorum of the Seventy, 1999. Released October 3, 2009 at general conference.

Մեր պարտականությունն է կատարել ապաշխարության աշխատանքը: Մենք պետք է թողնենք մեր մեղքերը, որպեսզի մաքրագործումը սկսվի: Տիրոջ խոստումն է, որ Նա կմաքրի մեր հագուստները Իր արյունով [տես Հայտնություն 7.14 ]։ Նա տվեց Իր կյանքը և չարչարվեց մեր բոլոր մեղքերի համար: Նա կարող է փրկագնել մեզ մեր անձնական անկումից: Փրկչի Քավության միջոցով, Իրեն տալով որպես փրկագին մեր մեղքերի համար, Նա լիազորում է Սուրբ Հոգուն մաքրագործել մեզ կրակով մկրտությամբ։

(Լին Ա. Միքելսեն, «Քավությունը, ապաշխարությունը և կեղտոտ սպիտակեղենը», Ensign or Լիահոնա, նոյեմբեր 2003, 12)

Ինչպե՞ս կարող եմ ստանա այնլ ուժը և պաշտպանությունը, որ Փրկիչն առաջարկում է Իր Սրբերին վերջին օրերի ընթացքում

1 Նեփի 14․12–17-ում Նեփին տեսավ վերջին օրերի չարությունն ու ավերածությունները և Սրբերին՝ «զինված արդարությամբ և Աստծո զորության մեծ փառքով» ( հատված 14): Խոսելով այն մասին, թե մենք ինչպես կարող ենք զինվել այդ նույն օրհնություններով, Առաջին Նախագահության անդամ նախագահ Հենրի Բ. Այրինգը բացատրել է.

Նկար
Official Portrait of President Henry B. Eyring taken March 2018.

Մենք ինչպե՞ս ենք զինվում արդարությամբ և զորությամբ։ Մենք սուրբ ենք պահում Հանգստության օրը և պատվում ենք քահանայությունը։ Մենք կապում և պահում ենք սուրբ ուխտեր, աշխատում ենք մեր ընտանեկան պատմության վրա և այցելում ենք տաճար։ Մենք մշտապես փորձում ենք ապաշխարել և աղերսել Տիրոջը «գործի դնել Քրիստոսի քավիչ արյունը, որպեսզի մենք կարողանանք ներում ստանալ մեր մեղքերից» ( Մոսիա 4․2)։ Մենք աղոթում ենք, ծառայում, վկայում և հավատ գործադրում առ Հիսուս Քրիստոսը։

(Հենրի Բ. Այրինգ, «Զինված արդարությամբ», Լիահոնա, մարտ 2017, 4)

Օժանդակ ուսումնական վարժություններ

Հայտնություն 6․1-11 Առաջին հինգ կնիքները

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ այս կնիքների իմաստը, նրանց կարող եք առաջարկել ուսումնասիրել սուրբ գրությունների հետևյալ հղումներից մեկը կամ մի քանիսը և նկարել այն, ինչ դրանք նկարագրում են.

Առաջին կնիք ( Հայտնություն 6․1–2)

Երկրորդ կնիք ( Հայտնություն 6․3–4)

Երրորդ կնիք ( Հայտնություն 6․5–6)

Չորրորդ կնիք ( Հայտնություն 6․7-8)

Հինգերորդ կնիք ( Հայտնություն 6․9-11)

Առաջարկեք ուսանողներին ցուցադրել իրենց նկարածը։ Այս հատվածների խորհրդանիշների մեկնաբանությանն օգնելու համար համար տես «Հայտնություն 6: Առաջին վեց կնիքները» Նոր Կտակարան. Ուսանողի ձեռնարկ (2014), 542–43։

«Զինված արդարությամբ և Աստծո զորությամբ» ( 1 Նեփի 14․14)

Կարող եք կիսվել որոշ եղանակներով, թե ինչպես է Փրկիչը օրհնում և պաշտպանում Իր Սրբերին վերջին օրերին՝ առաջարկելով ուսանողներին կապել կամ խաչաձև հղում կատարել Հայտնություն 6․12–17 և 1 Նեփի 14․12–17 հատվածների միջև։ Ուսանողների հետ կիսվեք նախագահ Այրինգի հայտարարությամբ «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժնում և տվեք նմանատիպ հարցեր.

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «Աստծո զորությամբ զինված» լինել։

  • Ինչպե՞ս են Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը օգնում ձեզ պաշտպանված և արժանավոր մնալ վերջին օրերի խառնաշփոթի ժամանակ: