Սեմինարիա
Վարդապետության սերտման կրկնություն 25


Վարդապետության սերտման կրկնություն 25

Հասկացեք և կիրառեք

Նկար
A woman is sitting against a tree reading her scriptures. It is a nice sunny day with clouds in the sky. She has a flower in her hair.

Վարդապետության սերտման նպատակներից մեկն է օգնել ձեզ հասկանալ և կիրառել վարդապետության սերտման հատվածները անձնական հանգամանքներում կամ ուրիշներին օգնելիս: Այս դասը ձեզ հնարավորություն կտա ավելի լավ հասկանալ և կիրառել Նոր Կտակարանի երկրորդ կեսի վարդապետության սերտման 13 հատվածներում գտնվող ճշմարտությունները:

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին տրամադրեք դասի համար նախատեսված թերթիկի մի օրինակ: Առաջարկեք նրանց վերանայել սուրբ գրությունների հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները և դիտարկել իրավիճակներ, որոնցում այդ հատվածների ըմբռնումը կարող է օգտակար լինել:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներին վերաբերող դասը կարող է ուսուցանվել այս կրկնության դասի փոխարեն: Վերանայեք տարածաշրջանի, շրջանի տնօրենի կամ համակարգողի կողմից տրամադրված դասացուցակը՝ համոզվելով, որ սուրբ գրությունների վարդապետության սերտման հատվածներին վերաբերող յուրաքանչյուր դաս կուսուցանվի սեմինարիայի ընթացքում:

Ուժ ստացեք ավետարանի ճշմարտություններից

Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Մ. Ռասսել Բալլարդը հայտարարել է, որ վարդապետության սերտման նպատակներից մեկն է «կառուցել և ամրապնդել [մեր] հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ և մեծացնել կյանքում ավետարանով ապրելու [մեր] կարողությունը» «ԵԿՀ-ի ուսուցիչների հնարավորությունները և պարտականությունները 21-րդ դարում» [երեկո Բարձրագույն Իշխանության հետ, փետրվար 26, 2016], broadcasts.ChurchofJesusChrist.org): Այլ կերպ ասած, վարդապետության սերտման հատվածները նախատեսված են ձեր հավատքն ավելի ուժեղ դարձնելու համար:

Պատկերացրեք, որ ունեք ընկերներ, որոնք մի օր սեմինարիայից հետո ասում են ձեզ, որ իրենց կարծիքով, վարպետության սերտումը ժամանակի կորուստ է: Նրանք կարծում են, որ վարդապետության սերտման հատվածները օգտակար չեն և չեն պատկերացնում, թե դրանք ինչպես կարող են օգնել իրենց կյանքում:

Օգտագործելով տրված աղյուսակը, մտածեք այն հատվածների մասին, որոնք դուք ուսումնասիրել եք Նոր Կտակարանի այս կեսի ընթացքում: Խորհեք, թե որ հատվածներն են եղել ձեզ համար օրհնություն կամ օգնություն:

Ցուցադրեք սուրբ գրությունների հետևյալ հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները կամ թերթիկը տրամադրեք ուսանողներին:

Նոր Կտակարանի վարդապետության սերտում. Ա Կորնթացիս-Հայտնություն

Սուրբ գրության հղումը

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Ա Կորնթացիս 6.19–20

«Ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են»:  

Ա Կորնթացիս 11․11

«Բայց դարձեալ ոչ կինն առանց մարդի, եւ ոչ մարդն առանց կնկայ, Տէրումը»:  

Ա Կորնթացիս 15.20–22

«Քանզի ինչպես Ադամով ամենը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով ամենը կենդանանում են»:  

Ա Կորնթացիս 15.40–42

Հարության ժամանակ կան փառքի երեք աստիճաններ։  

Եփեսացիս 1․10

«ժամանակների լրութեան տնտեսութեան համար, որ [ամեն բան ի մի հավաքի] բովանդակուի Քրիստոսումը»:  

Եփեսացիս 2.19-20 

Եկեղեցին «առաքեալների և մարգարէների հիմքի վերայ է շինուած. որի անկիւնի գլուխը Յիսուս Քրիստոսն է»:  

Բ Թեսաղոնիկեցիս 2.1–3

«Քրիստոսի Երկրորդ գալուստը … չի գա, եթէ առաջ չգայ ապստամբությունը»:  

Բ Տիմոթեոս 3.15–17

«Սուրբ գրությունները … կարող են քեզ իմաստուն անել փրկության համար»։  

Եբրայեցիս 12.9

Երկնային Հայրը «հոգիների Հայրն է»։   

Հակոբոս 1.5–6

«Եթե մեկը ձեզանից իմաստութեան պակասություն ունի, թող խնդրէ Աստուածանից»:  

Հակոբոս 2.17–18

«Հաւատքը, եթէ գործ չ’ունենայ, ըստ ինքեան մեռած է»։  

Ա Պետրոս 4.6

«Ավետարանը մեռելներին էլ [քարոզվեց]»։  

Հայտնություն 20.12

«Մեռելները դատվեցան … իրանց գործերի համեմատ»:  

Նկար
New Testament Seminary Teacher Manaul - 2023
  • Ինչպե՞ս է վարդապետության սերտման այս տարի ուսումնասիրած հատվածներից որևէ մեկը օրհնել, զորացրել կամ ամրացրել ձեզ:

Որպեսզի հրավիրենք Փրկչին կառուցել, զորացնել և ամրացնել մեզ վարդապետության սերտման հատվածների միջոցով, մենք պետք է մեծացնենք հատվածներում ներկայացված ճշմարտությունների մեր ընկալումը և դրանք կիրառելու մեր կարողությունը: Հետևյալ վարժությունները կօգնեն ձեզ անել դա:

Հասկացեք և հիշեք ավետարանական ճշմարտությունները

Վարդապետության սերտման հատվածներում ներկայացված ճշմարտություններն ավելի լավ հասկանալու և հիշելու ուղիներից մեկն է համեմատել դրանք առօրյա առարկաների և իրավիճակների հետ:

Ընտրեք հատվածներից երկուսը, որոնք կցանկանայիք ավելի լավ հասկանալ, և վերանայեք դրանց հիմնական արտահայտությունները:

Կախված ուսանողների կարիքներից և հասանելի ժամանակից՝ ուսանողները կարող են ընտրել ավելի քան երկու հատված այս վարժության համար:

ա) Նկարեք կամ լուսանկարեք այն առարկան, որը, ըստ ձեզ, կապ ունի հատվածի հիմնական արտահայտության հետ: (Օրինակ, Հակոբոս 1.5-6 հատվածների համար դուք կարող եք նկարել աղոթող մարդու: Ա Կորնթացիս 15.40-42 հատվածների համար կարող եք նկարել կամ լուսանկարել արևը, լուսինը կամ աստղերը:)

բ) Գրեք կարճ բացատրություն, թե այդ նկարն ինչ կապ ունի հատվածում ուսուցանված ճշմարտության հետ:

Կարող եք ուսանողներին առաջարկել կիսվել իրենց նկարով կամ լուսանկարով, ինչպես նաև բացատրություններով, դասընկերոջ կամ փոքր խմբի հետ: Օգտակար կլինի նաև մի քանի ուսանողների առաջարկել դասարանի հետ կիսվել իրենց նկարով և բացատրությամբ:

Կիրառեք ավետարանի ճշմարտությունները

Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, ուսուցանել է մի ճշմարտություն, որը կարող է օգնել մեզ հասկանալ և կիրառել վարդապետության սերտման հատվածները: Նա ուսուցանել է, որ «մինչ մենք անցնում ենք մահկանացու կյանքի տարբեր հանգամանքներով, մարտահրավերներով, որոշումներով և փորձառություններով», ավետարանի սկզբունքները «տրամադրում են հավերժական կյանքի արժեքավոր հեռանկարը» («Իմ ավետարանի սկզբունքները», Լիահոնա, մայիս 2021, 123-24): Վարդապետության սերտման հատվածներում ներկայացված սկզբունքները կարող են օգնել մեզ մեր կյանքի շատ իրավիճակներում:

Ընտրեք երկու հատված այնպիսի սկզբունքներով, որոնք դուք կցանկանայիք իմանալ՝ ինչպես կիրառել ձեր կյանքում: Դրանք կարող են լինել նույն հատվածները, որոնք դուք ընտրել եք ավելի վաղ, կամ կարող են տարբեր լինել:

Կախված ուսանողների կարիքներից և հասանելի ժամանակից՝ ուսանողները կարող են ընտրել ավելի քան երկու հատված այս վարժության համար:

Յուրաքանչյուր հատվածի համար նկարագրեք մի իրավիճակ, երբ ինչ-որ մեկը կկարողանա կիրառել հատվածում ուսուցանված ճշմարտությունը: Օրինակ՝ երիտասարդը կարող է ավելի հետաքրքրված լինել մասնակցելու ընտանեկան պատմության աշխատանքին՝ մեծացնելով իր վկայությունը Ա Պետրոս 4-6 հատվածներում ուսուցանված՝ մահացածների փրկության վարդապետության մասին։

Բացատրեք, թե ձեր ընտրած յուրաքանչյուր հատվածում ուսուցանված ճշմարտության կիրառումն ինչպես կարող է օգնել մարդուն ստանալ Փրկչի օգնությունը:

Յուրաքանչյուր ուսանողի տրամադրեք քարտ կամ թերթիկ և խնդրեք նրանց գրել վարդապետության սերտման հղումը, իրավիճակը և բացատրությունը, թե ինչպես կարող է վարդապետության սերտման հատվածում ուսուցանվող ճշմարտությունն օգնել ինչ-որ մեկին: Կարող է գրավիչ և ուսանելի լինել այնուհետև հավաքել քարտերը կամ թերթիկները և կարդալ իրավիճակները՝ առաջարկելով դասարանին գուշակել, թե որ հատվածը կարող է առավել օգտակար լինել յուրաքանչյուր իրավիճակում և բացատրել, թե ինչու: Եթե ուսանողը հայտնաբերում է թղթի վրա գրվածից տարբեր հատված, առաջարկեք այդ ուսանողին բացատրել, թե ինչպես կարող է օգտակար լինել իրենց նշած հատվածը:

Ուսանողները կարող են կռահել դասարանով, զույգերով, փոքր խմբերով կամ անհատապես:

Օժանդակ ուսումնական վարժություններ

Անգիր սովորեք

Եթե ուսանողները հնարավորություն ունեն ավելի շատ ժամանակ տրամադրել վարդապետության սերտման սուրբ գրությունների հիմնական արտահայտություններն ու հղումները անգիր անելուն, կարող եք կատարել հետևյալ վարժություններից մի քանիսը կամ բոլորը.

  • Խառը հերթականությամբ ցուցադրեք վարդապետության սերտման սուրբ գրությունների բոլոր հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները: Ուսանողներին առաջարկեք տեսնել, թե նրանք քանի հղում և հիմնական արտահայտություն կկարողանան համապատասխանեցնել: Այնուհետև առաջարկեք ուսանողներին ստուգել իրենց աշխատանքը՝ օգտագործելով իրենց սուրբ գրությունները:

  • Ցուցադրեք սուրբ գրությունների հիմնական արտահայտությունների միայն մի մասը և առաջարկեք ուսանողներին լրացնել դրանք ու տալ սուրբ գրությունների հղումները:

  • Սկսեք դանդաղ՝ բառ առ բառ կարդալ սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները: Հենց որ ուսանողները ճանաչեն վարդապետության սերտման հիմնական արտահայտությունը, թող այն բացեն իրենց սուրբ գրություններում:

  • Հնարավորության դեպքում կարող եք ուսանողներին առաջարկել օգտագործել Վարդապետության սերտման հավելվածը՝ անգիր սովորելու համար:

Դերախաղ

Քույր Ջոյ Դ․ Ջոնսը, որը ծառայել է որպես Երեխաների միության գերագույն նախագահ, հայտարարել է, որ դերախաղը «կարող է երեխաներին պատրաստել մարտահրավերների» ( «Կարևոր զրույցներ», Լիահոնա, մայիս 2021,13): Կարող եք ուսանողներին առաջարկել բացահայտել մի իրավիճակ, որտեղ վարդապետության սերտման հատվածում գտնված ճշմարտությունը կարող է օգնել: Այնուհետև նրանք կարող են դերախաղով ցույց տալ, թե ինչպես կարձագանքեին այդ իրավիճակին՝ օգտագործելով նշված ճշմարտությունը: