Սեմինարիա
Մատթեոս 22․34–40


Մատթեոս 22․34–40

Երկու մեծ պատվիրանները

Նկար
Jesus is shown with a group of people speaking to a scribe about the two great commandments. Outtakes: include close ups of people in the crowd. (Scene filmed at ext. the temple court of the Women)

Ցանկանալով փորձել Փրկիչին՝ փարիսեցիներից մեկը հարցրեց նրան, թե օրենքի որ պատվիրանն է ամենամեծը: Փրկիչը պատասխանեց՝ ուսուցանելով, որ առաջին պատվիրանն է՝ սիրենք Աստծուն ամբողջ սրտով, հոգով և մտքով, և երկրորդ պատվիրանն է՝ սիրենք մեր ընկերոջն այնպես, ինչպես սիրում ենք ինքներս մեզ: Այս դասը կարող է օգնել ձեզ հասկանալ, թե ինչպես ապրել երկու մեծ պատվիրանների համաձայն:

Օգնեք ուսանողներին զգալ վարդապետության և սկզբունքների ճշմարտությունն ու կարևորությունը Ուսանողները ավելի շուտ կկիրառեն սուրբ գրությունների ճշմարտությունները, եթե զգան դրանց կարևորությունն ու հրատապությունը՝ իրենց կյանքում կիրառելու համար: Դա անելու եղանակներից մեկն է՝ հորդորել ուսանողներին խորհել, թե այս ճշմարտությունները որքանով են համապատասխանում իրենց կյանքին, և կիսվել դրանց հետ առնչվող անձնական փորձառություններով:

Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք պատրաստվել և պատմել որևէ մեկի մասին, ով ճշմարիտ սեր է ցուցաբերել Աստծո և ուրիշների հանդեպ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Մեծ պատվիրանները

Կարող եք օգտագործել հետևյալ սցենարը՝ դասը սկսելու համար, կամ ուսանողներին առաջարկեք իրենց ծանոթ Քրիտոսանման մարդկանց օրինակներ բերել և օգնել նրանց տեսնել, թե երկու մեծ պատվիրաններն ինչպես կարող են մեզ օգնել ավելի նմանվել Փրկիչին:

Պատկերացրեք, թե մի ընկերոջ հետ խոսում եք ձեր կրոնական համոզմունքների մասին: Աստծո պատվիրանների կարևորությունը քննարկելիս ձեր ընկերը հարցնում է, թե ինչ հատուկ պատվիրաններ է ուսուցանում ձեր եկեղեցին:

Մեկ րոպե ժամանակ խնդրեք և թվարկեք որքան հնարավոր է շատ Աստծո պատվիրաններ և չափանիշներ:

Երբ դուք թվարկեցիք Աստծո պատվիրանները, ձեր ընկերը հարցրեց ձեզ, թե որ պատվիրաններն են ամենակարևորը:

Վերընթերցեք ձեր ցուցակը և մտածեք, թե ինչպես կպատասխանեիք:

Երբ Հիսուսն ուսուցանում էր մարդկանց, փարիսեցիները Նրան հարցեր տվեցին՝ փորձելով նվաստացնել Նրան մարդկանց առջև: Կարդացեք Մատթեոս 22.36-40-ը՝ փնտրելով, թե ինչ հարց տվեցին Փրկիչին, և Նա ինչ պատասխանեց:

  • Ի՞նչ մտքեր և զգացումներ ունեք Փրկիչի պատասխանի վերաբերյալ:

Փրկիչը բացատրեց, որ առաջին մեծ պատվիրանն է՝ սիրել Աստծուն մեր ողջ սրտով, հոգով և մտքով: Երկրորդ մեծ պատվիրանն է՝ սիրել մեր ընկերոջն այնպես, ինչպես ինքներս մեզ: Այս երկու պատվիրանները Երկրորդ Օրինաց 6.5 և Ղևտացոց 19.18 հատվածներից են: Մատթեոս 22.36 հատվածներում հիշատակված «օրենքը» Մովսեսի օրենքն է:

Մտածեք ուսանողների կարիքների մասին և քննարկեք հաջորդ նյութի հետևյալ հարցերից մի քանիսը կամ բոլորը: Մտածեք, թե որ եղանակը կարող է օգնել ուսանողներին պատասխանել այս հարցերին: Օրինակ՝ դրանցից մի քանիսը կարող են քննարկվել դասարանով, փոքր խմբերով կամ անհատապես՝ օրագրերի մեջ:

  • Ի՞նչ է նշանակում սիրել Աստծուն ձեր ողջ սրտով, հոգով և մտքով։ (Եթե ցանկանում եք ավելի լավ հասկանալ այս խոսքերը, կարող եք տեսնել դրանց սահմանումները Սուրբ գրքերի ուղեցույցում):

  • Ի՞նչ օրինակներ կան Քրիստոսի կյանքից, երբ Նա ցույց է տվել, որ Ինքն այսպես է սիրում Աստծուն:

  • Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է նշանակում սիրել ընկերոջը սեփական անձի պես:

  • Այս երկու մեծ պատվիրաններին հնազանդվելով՝ ինչպե՞ս կարող ենք մեզ օգնել ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին:

Նկատեք, որ Մատթեոս 22.40-ում Հիսուսն ուսուցանել է, որ Աստծո բոլոր պատվիրանների նպատակն է օգնել մարդկանց ցուցադրել իրենց սերը Աստծո և ընկերոջ հանդեպ:

  • Այդ երկու մեծ պատվիրաններին հնազանդվելով՝ ինչպես ենք օգնում մեզ հնազանդվել Աստծո մյուս պատվիրաններին:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը բացատրել է Աստծո հանդեպ մեր սիրո կապը ուրիշների հանդեպ մեր սիրո հետ:

Նկար
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Երբ մենք սիրում ենք Աստծուն մեր ողջ սրտով, Նա դարձնում է մեր սիրտը դեպի ուրիշների բարեկեցությունը մի գեղեցիկ, առաքինի շրջադարձով։

(Ռասսել Մ. Նելսոն, «Երկրորդ մեծ պատվիրանը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2019, 97)

  • Աստծո հանդեպ մեր սերը ինչո՞ւ կարող է մեր սրտերը դարձնել դեպի ուրիշները:

Օգտագործեք այս դասի ուսուցման խորհուրդը և ուսանողի պատրաստման վարժությունները և հորդորեք ուսանողներին Աստծուն և ուրիշներին սիրող մարդկանց օրինակներ բերել: Դրանով կօգնեք ուսանողներին զգալ այս պատվիրանների ճշմարտությունն ու կարևորությունը և բացահայտել դրանց կիրառման ճանապարհները: Ուշադիր լսեք նրանց պատասխանները և շնորհակալություն հայտնեք կիսվելու համար:

  • Ո՞ւմ եք դուք ճանաչում, ով այս երկու պատվիրանները պահելու լավ օրինակ է հանդիսանում:

  • Ինչպե՞ս է նա ցուցադրում իր սերը: Ինչպես կարող եք հետևել նրա օրինակին՝ պարզ ամենօրյա ձևերով ուրիշների հանդեպ սեր ցուցաբերելու հարցում:

Կարող եք դիտել «Գիտակցելով, թե Ասված ինչ է արել, ինչպե՞ս կարող եմ չօգնել | Նրա ձեռքերը» տեսանյութը (2:50)՝ տեսնելով օրինակն այն բանի, թե Աստծո սերը մեր հանդեպ ինչպես կարող է դարձնել մեր սրտերը դեպի Նա և ուրիշները: Այս տեսանյութը մատչելի է ChurchofJesusChrist.org կայքում:

Ձեր օրագրում գրեք, թե ինչ գիտեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, որը մղում է ձեզ պահել երկու մեծ պատվիրանները: Օգտակար կլինի հիշել, թե երբ եք զգացել Նրանց սերը ձեր հանդեպ:

Խնդրեք կամավորների համառոտ կիսվել իրենց գրածով:

Աստծո հանդեպ սերը պետք է լինի մեր առաջնահերթությունը

Չնայած երկու մեծ պատվիրաններն էլ կարևոր են, նախագահ Դալլին Հ․ Օուքսը զգուշացրել է.

Նկար
Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Այս երկրորդ պատվիրանը պահելու մեր նախանձախնդրությունը չպետք է մեզ մոռացնել տա առաջին պատվիրանը՝ սիրել Աստծուն մեր բոլոր սրտովը, բոլոր անձովը և մեր բոլոր մտքովը: Մենք ցույց ենք տալիս այդ սերը, երբ «պահում ենք [Նրա] պատվիրանները» [ Հովհաննես 14.15 ]:

(Dallin H. Oaks, “Two Great Commandments,” Ensign or Liahona, Nov. 2019, 73–74)

  • Այս պատվիրանների հերթականությունն ինչո՞ւ է կարևոր:

  • Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ, եթե մենք ավելի շատ սիրենք մեր ընկերոջը, քան Աստծուն:

  • Ո՞ր դեպքերում կամ հանգամանքներում Աստծո հանդեպ սերը պետք է առաջնահերթ լինի:

Եթե ուսանողները օրինակի կարիք ունեն, կարող եք դիտել «Հոգևոր պտտահողմեր» տեսանյութը, 7:40-9:13-ը: Այս տեսանյութը կարելի է գտնել ChurchofJesusChrist.org կայքում։

Ծրագիր կազմեք

Խորհեք, թե վերջերս ինչ հնարավորություններ եք ունեցել՝ հնազանդվելու երկու մեծ պատվիրաններին: Ըստ մեկից հինգ սանդղակի գնահատեք, թե ինչպես եք հնազանդվում այս պատվիրաններից յուրաքանչյուրին, որտեղ մեկը նշանակում է «շատ լավ», իսկ հինգը՝ «վատ»:

Ձեր օրագրում ծրագրեք, թե ինչպես լիարժեք հնազանդվել այս երկու մեծ պատվիրաններին:

  • Թվարկեք, թե ինչ գործողություններ կարող եք կատարել այս երկու մեծ պատվիրաններով ավելի լավ ապրելու համար: Ուշադիր լսեք Սուրբ Հոգուց ստացած հուշումները և ընտրեք, թե դրանցից որն եք իրագործելու կյանքում:

  • Գրեք, թե ինչպես եք դա անելու: Կարող եք ձեր ծրագրով կիսվել ծնողների կամ վստահելի մի ընկերոջ հետ և խնդրեք նրանց օգնել ձեզ: Իմացեք, որ Աստված կօգնի ձեզ, քանի որ դուք անում եք ամեն բան, որ ձեր ուժի սահմաններում է ( Վարդապետություն և Ուխտեր 123․17):

Հորդորեք ուսանողներին իրագործել իրենց ծրագրերը և տեղեկացրեք, որ ապագա գնահատման դասի («Գնահատեք ձեր գիտելիքները 5») ժամանակ նրանք հնարավորություն կունենան կյանքի կոչել այս ծրագիրը: Քաջալերեք նրանց և վստահեցրեք, որ Աստված կօգնի նրանց իրենց ջանքերում:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Ինչպե՞ս կարող եմ սովորել ինքս ինձ սիրել

«Սա մեր ժամանակն է» ելույթում Յոթանասունից երեց Ս. Գիֆորդ Նիլսենը խոսում է ինքներս մեզ սիրելու կարևորության մասին (Լիահոնա, մայիս 2021, 64-67): Դիտեք տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում, 7:36-9:32-ը: Հետևյալ հոդվածը նույնպես ուսուցանում է այն մասին, թե մենք ինչպես կարող ենք սովորել սիրել ինքներս մեզ. «Ինչպես կարող եք սիրել սեփական անձը, այնպես ինչպես Աստվածն է ձեզ սիրում» (ChurchofJesusChrist.org):

Երկու մեծ պատվիրաններն ինչպե՞ս են աշխատում միասին (տես նաև Ա Հովհաննես 4.7-11, 20-21)

Երեց Պիտեր Մ․ Ջոնսոն Յոթանասունից ուսուցանել է.

Նկար
Official portrait of Peter M. Johnson. Sustained April 6, 2019 as a General Authority Seventy.

Առաջինը՝ հիշեք, որ առաջին և մեծ պատվիրանն է՝ սիրել Աստծուն մեր ողջ սրտով, ուժով, մտքով և զորությամբ [տես Մատթեոս 22.37–38 ]: Այն, ինչ անում ենք, պետք է մղված լինի Նրա և Նրա Որդու հանդեպ սիրուց։ Մինչ մենք սեր կզարգացնենք Նրանց հանդեպ, պահելով Նրանց պատվիրանները, մեր անձը և ուրիշներին սիրելու մեր ունակությունը կմեծանա։ Մենք կսկսենք ծառայել ընտանիքին, ընկերներին և հարևաններին, քանի որ կտեսնենք նրանց այնպիսին, ինչպիսին Փրկիչն է տեսնում նրանց՝ որպես Աստծո որդիներ և դուստրեր [տես Հովհաննես 3.16 , Ա Հովհաննես 4.19 , Մոսիա 2.17 ]:

(Պիտեր Մ. Ջոնսոն, «Հակառակորդին հաղթելու զորությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2019, 111)

Աստծուն և ուրիշներին սիրելու պատվիրանին հնազանդվելն ինչպե՞ս է ազդում իմ կյանքի վրա

Տասներկու Առաքյալների Քվորումի գործող նախագահ Մ. Ռասսել Բալլարդը համաձայնել է այս մտքի հետ։

Նկար
Official portrait of President M. Russell Ballard of the Quorum of the Twelve Apostles, 2004.

Այդ երկու մեծ պատվիրաններին հնազանդվելը տալիս է ավելի մեծ խաղաղություն և ուրախություն զգալու ուղի։ Եթե մենք սիրենք ու ծառայենք Աստծուն և մեր մերձավորներին, մենք բնականորեն կզգանք ավելի մեծ ուրախություն, որն այլ եղանակով չէինք ստանա։

(Մ. Ռասսել Բալլարդ, «Հիսուս Քրիստոսի ճշմարիտ, մաքուր և հասարակ ավետարանը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2019, 29)

Ինչո՞ւ երկու պատվիրաններում էլ սերն է շեշտվում

Դիտեք «Օրենքը և սերը» տեսանյութը (3:21): Այս տեսանյութը կարելի է գտնել ChurchofJesusChrist.org կայքում։

Աստծո սերն ինչպե՞ս է ստիպում մեզ հնազանդվել երկու մեծ պատվիրաններին

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, վկայել է.

Նկար
Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

Ողջ հավերժության առաջին մեծ պատվիրանն է սիրել Աստծուն մեր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով, դա է առաջին մեծ պատվիրանը։ Բայց ողջ հավերժության առաջին մեծ ճշմարտությունն է, որ Աստված սիրում է մեզ Իր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով։ Այդ սերը հավերժության հիմնական սկզբունքն է, և այն պետք է լինի հավերժության հիմնական սկզբունք մեր առօրյա կյանքում։ Իրոք, միայն մեր հոգում վառվող հավաստիացման դեպքում մենք կարող ենք վստահ լինել, որ կշարունակենք կատարելագործվել, կփնտրենք թողություն մեր մեղքերից և կշարունակենք այդ շնորհը փոխանցել մեր մերձավորներին։

(Jeffrey R. Holland, “Tomorrow the Lord Will Do Wonders among You,” Ensign or Liahona, May 2016, 127)

Օժանդակ ուսումնական վարժություններ

Առաջնահերթություն տվեք առաջին մեծ պատվիրանին. դասի այլընտրանքային կենտրոնացումը

Ուսանողներին առաջարկեք բացահայտել աշխարհիկ ավանդույթները, օրենքները կամ սովորությունները, որոնք կարող են ստիպել մեզ ավելի շատ սիրել մեր ընկերոջը, քան Աստծուն: Օրինակներից են նույնասեռ ամուսնությունները, մաքրաբարոյության օրենքի այլ խախտումները, ինչպես նաև Իմաստության խոսքի խախտումները:

Կարող եք օգտագործել հետևյալ նյութերը և դասարանի հետ քննարկել, թե որքան կարևոր է առաջնահերթություն տալ առաջին պատվիրանին և թույլ չտալ, որ աշխարհիկ ազդեցությունները շեղեն մեզ Աստծո հանդեպ մեր սիրուց: Կենտրոնացեք Փրկիչի վրա և Նրա օրինակի վրա, թե ինչպես կարելի է բոլորից շատ սիրել Աստծուն և միաժամանակ սիրել ընկերոջը:

  • Դալլին Հ. Օուքս, «Երկումեծ պատվիրանները», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2019, 73–76

  • Լին Ջ. Ռոբբինս, «Ո՞ր կողմ ես նայում», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2014, 9–11

Օգտվեք Ավետարանի այլ պատմություններից

«Մեծ պատվիրանները» տեսանյութում (1:51) ChurchofJesusChrist.org կայքում կարող եք դիտել Մարկոս 12.28-34-ում ներկայացված պատմությունն այն մասին, թե Փրկիչն ինչպես է ուսուցանել մեծ պատվիրանները: Համեմատեք և հակադրեք տեսանյութը Մատթեոս 22.34-40 հատվածի հետ և մտածեք, թե երկու պատմությունների օգտագործումն ինչպես կարող է ձեզ օգնել ավելի լավ հասկանալ Փրկիչի խոսքերը: