Սեմինարիա
Վարդապետության սերտում. Մատթեոս 22.36–39


Վարդապետության սերտում. Մատթեոս 22.36–39

Երկու մեծ պատվիրանները

Նկար
Jesus is shown with a group of people speaking to a scribe about the two great commandments. Outtakes: include close ups of people in the crowd. (Scene filmed at ext. the temple court of the Women)

Մատթեոս 22.36–39 հատվածներում Փրկիչն ուսուցանում է երկու մեծ պատվիրանները: Այս դասը ձեզ կօգնի օգտվել այս հատվածում ուսուցանված վարդապետությունից և հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներից, նաև հասկանալ, թե ինչպես հնազանդվել Աստծուն և մերձավորին սիրելու երկու պատվիրաններին:

Օգնեք ուսանողներին սովորել, թե ինչպես գտնել հարցերի պատասխանները Վարդապետության սերտման նպատակն է՝ ուսուցանել ուսանողներին «ինչպես փնտրել ճշմարտությունը, ինչպես մտածել նոր տեղեկատվության մասին և ինչպես պատասխանել սեփական հարցերին»: Ուսանողների ամեն հարցին պատասխանելու փոխարեն կարող եք մտածել, թե որ հարցերը կարող են օգնել ուսանողներին կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները և առաջնորդել նրանց «ճշմարտությունը բացահայտելու աստվածայնորեն նշանակված գործընթացով» (տես Չադ

Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք տանը կրկնել վարդապետության սերտման հղումները և հիմնական արտահայտությունները՝ խնդրելով որևէ մեկին ստուգել իրենց կամ օգտվելով Վարդապետության սերտման հավելվածից: Կարող եք ուսանողներին առաջարկել գործել երկու մեծ պատվիրանները պահելու իրենց ծրագրի համաձայն:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Այս դասը նախատեսված է Մատթեոս 22.34–40 վերնագրով դասից հետո ուսուցանելու համար, որը վարդապետության սերտման այս հատվածի համատեքստային դասն է: Եթե վարդապետության սերտման այս դասը անհրաժեշտ է տեղափոխել մեկ այլ շաբաթ՝ դպրոցական դասացուցակներին հարմարեցնելու համար, համոզվեք, որ այդ շաբաթ կուսուցանվի նաև համապատասխան համատեքստային դասը:

Մտապահեք և բացատրեք

Կարող եք օգտագործել հետևյալ վարժությունը կամ մեկ այլ կարճ վարժություն, որպեսզի օգնեք ուսանողներին հիշել վարդապետության սերտման հղումը և հիմնական արտահայտությունը:

Փորձեք մտապահել «Սիրիր քո Տէր Աստուծուն: … Սիրիր քո ընկերին» հիմնական արտահայտությունը Մատթեոս 22.36-39-ի հղման համար:

Սիրտ նկարեք և ներքևում գրեք 1 և 2 թվերը: 1 թվի մոտ գրեք «Սիրիր քո Տէր Աստուծուն», 2 թվի մոտ՝ «Սիրիր քո ընկերին»: Մատնացույց արեք սրտին և արտասանեք հղումը: Ապա մատնացույց արեք թվին: Ապա նշեք հիմնական արտահայտության թվին համապատասխանող մասը: Կրկնեք դա մի քանի անգամ։

Հետևյալ բաժնի նպատակն է ուսանողներին առաջարկել փորձել ուրիշներին ճշմարտություններ բացատրել, այնպես որ դասարանը զույգերի կամ խմբերի բաժանելը արդյունավետ լինի:

Կարդացեք Մատթեոս 22.36-39-ը և հիշեք այս հատվածների նախորդ ուսումնասիրությունը:

  • Ինչպե՞ս կարող ենք ամբողջ սրտով սիրել Աստծուն: Ինչպե՞ս կարող ենք սիրել մեր ընկերին՝ ինչպես մեզ:

  • Ձեր կարծիքով, այս երկու պատվիրաններն ինչո՞ւ են տրված հենց այս հերթականությամբ:

Գործնական կիրառում

Կարող եք ուսանողների հետ համառոտ վերանայել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները. Այնուհետև բաժանեք դասարանը զույգերի և փոքր խմբերի և ուսանողներին առաջարկեք հերթով անգիր հայտարարել տվյալ սկզբունքները: Խնդրեք կամավորների ամփոփել դրանք իրենց խոսքերով:

Անհրաժեշտության դեպքում վերընթերցեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություններ 5-12-ը Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2022):Որոշ իրավիճակներում մենք կարող ենք չհասկանալ, թե ինչպես հետևել Աստծո պատվիրաններին և սեր ցուցադրել այն մարդկանց հանդեպ, ովքեր չեն հնազանդվում Աստծո պատվիրաններին:

Յոթանասունից երեց Լին Գ. Ռոբբինսն ուսուցանել է․

Նկար
Former Official Portrait of Elder Lynn G. Robbins. Photographed March 2017. Replaced October 2019 (with Telescope ID: 2298123)

Աստծուն գոհացնելու փոխարեն փորձելով գոհացնել մյուսներին` մենք երեսնիվայր շրջում ենք առաջին երկու մեծ պատվիրանները (տես Մատթեոս 22.37–39): Մենք մոռանում ենք՝ որ կողմ ենք նայում: Սակայն, մենք բոլորս էլ արել ենք այդ սխալը՝ մարդկանցից վախենալու պատճառով: …

Սկզբունքային որոշումները պետք է կայացվեն՝ հիշելով առաջին և երկրորդ մեծ պատվիրանների ճիշտ հերթականությունը: …

Փրկիչը՝ մեր մեծ Օրինակը, միշտ նայում էր Իր Հոր կողմը: Նա սիրեց և ծառայեց Իր ընկերներին, բայց ասաց. «Ես մարդկանցից փառք չեմ առնում» ( Հովհաննես 5.41):

( Լին Գ. Ռոբբինս, «Ո՞ր կողմ ես նայում», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր. 2014, 9, 11)

Մտածեք այս հարցերի շուրջ հետևյալ վարժությունը կատարելուց առաջ:

  • Դուք երբևէ վախեցե՞լ եք սիրալիր կերպով ուղղել կամ խորհուրդ տալ ընկերոջը՝ նրան չվիրավորելու համար:

  • Դուք երբևէ զգացե՞լ եք, որ պետք է ընտրեք ձեր նկատմամբ ուրիշների և Տիրոջ սպասելիքների միջև:

Կարող եք տրամադրել թուղթ կամ նշումների համար թերթիկ, որպեսզի ուսանողները գրեն դրանց վրա և դրանք փոխանակեն ուրիշ ուսանողների հետ:

Գրեք սցենար, որտեղ որևէ մեկը դժվարանում է Աստծուն սիրել և հետևել Նրա պատվիրաններին, ինչպես նաև սիրել ուրիշներին: (Նշում. Մի ստեղծեք սցենարներ, որտեղ ուրիշները կարող են ճանաչել որոշակի անձանց կամ հասակակիցներին):

Անհրաժեշտության դեպքում հնարավոր սցենարների օրինակները կարող եք գտնել «Օժանդակ ուսումնական վարժություններ» բաժնում:

Կարող եք ուսանողներին առաջարկել փոխանակել և քննարկել սցենարները դասարանի այլ անդամների հետ: Դա կարող է օգնել ուսանողներին իրար հետ կապ հաստատել և ավելի մեծ հեռանկար ձեռք բերել: Սցենարները կարող են հավաքվել և կրկին բաժանվել պատահական կերպով (անանուն մնալը կարող է օգնել ուսանողներին ավելի ազնիվ լինել):

Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով

Մտածեք ձեր սցենարում ներկայացված անձի մասին՝ հետևյալ հարցերին պատասխանելիս:

  • Ինչ ենթադրություններ կարող են ստիպել մարդուն Աստծուն գոհացնելու փոխարեն ուրիշներին գոհացնել:

  • Երկնային Հոր փրկության ծրագիրը կամ այլ ավետարանական ուսմունքների ընկալումն ինչպե՞ս կարող է օգնել ցրել այդ սխալ ենթադրությունները:

  • Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին ի՞նչ ճշմարտություններ կարող են օգնել մարդուն վերաբերվել ուրիշներին Նրանց հեռանկարով:

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով

  • Մատթեոս 22.36-39-ում ներկայացված ճշմարտություններն ինչպե՞ս կարող են ուղղորդել այդ մարդուն:

Կարդացեք վերջին օրերի մարգարեների հետևյալ հայտարարությունները, որպեսզի հասկանաք, թե որ գաղափարները կարող են օգտակար լինել ձեր սցենարում ներկայացված անձի համար: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է.

Նկար
Former Official Portrait of Elder Lynn G. Robbins. Photographed March 2017. Replaced October 2019 (with Telescope ID: 2298123)

Երբեմն մենք, որպես Եկեղեցու ղեկավարներ, քննադատվում ենք Աստծո օրենքներից ամուր կառչելու համար, Փրկիչի վարդապետությունը պաշտպանելու և մեր օրերի հասարակական ճնշումներին դիմադրելու համար:

…Բայց արդյո՞ք մենք շատ ավելի անտարբեր չէինք լինի, եթե չասեինք ճշմարտությունը` չուսուցանելով այն, ինչ Աստված է բացահայտել մեզ:

(Ռասսել Մ. Նելսոն, «Աստծո սերը և օրենքները» [Բրիգամ Յանգ Համալսարանի հոգևոր հավաք, սեպտեմբերի 17, 2019 թ.], 3, speeches.byu.edu)

Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ․ Օուքսը հայտարարել է.

Նկար
Former Official Portrait of Elder Lynn G. Robbins. Photographed March 2017. Replaced October 2019 (with Telescope ID: 2298123)

Մենք պետք է փորձենք պահել երկու մեծ պատվիրանները։ Դա անելու համար մենք պետք է քայլենք օրենքի և սիրո միջև ընկած նուրբ թելի վրայով՝ պահելով պատվիրանները, քայլելով ուխտի ճանապարհով և, միևնույն ժամանակ, սիրելով մեր մերձավորներին։ Այս քայլարշավը մեզանից պահանջում է փնտրել աստվածային ոգեշնչում, թե ինչին պետք է աջակցենք, ինչին ընդդիմանանք, ինչպես սիրենք, հարգալից լսենք և ուսուցանենք այդ ընթացքում:

(Dallin H. Oaks, “Two Great Commandments,” Ensign or Liahona, Nov. 2019, 75)

  • Այս հայտարարություններում ուսուցանված ճշմարտությունների իմացությունն ինչպես կարող է օգնել ձեր սցենարում ներկայացված անձին:

Գործեք հավատով

  • Ձեր սցենարում ներկայացված մարդն ի՞նչ պետք է անի, որպեսզի Երկնային Հայրը նրան օգնի հասկանալ, թե ինչպես գործել:

  • Նա ինչպե՞ս պետք է գործի՝ երկու մեծ պատվիրանները պահելու համար:

Եթե ուսանողները փոխանակվեցին սցենարներով, հավաքեք սցենարները և վերադարձրեք դրանք գրած ուսանողերին կամ դրեք սեղանին, որպեսզի ուսանողները ինքնուրույն վերցնեն դրանք:

Վարդապետության սերտման կրկնություն

Դասի վերջում վերանայեք վարդապետության սերտման հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը՝ ուսանողներին առաջարկելով կատարել նմանատիպ մի վարժություն.

Գրեք հետևյալ հղումը և արտահայտությունը ձեր օրագրում և ապա լրացրեք բաց թողնված տեղերը: 

Մատթեոս 22․36–39 ․ «Սիրիր քո ____ ____։ … Սիրիր քո ____»։

Անհրաժեշտության դեպքում կարդացեք սուրբ գրության հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը. 

Լրացուցիչ ուսումնական վարժություն

Հնարավոր սցենարներ

Ընտրեք հետևյալ սցենարներից մեկը.

  • Ստենտոնի ծնողները բաժանված են և հանգստյան օրերի մեծ մասը նա հոր հետ է անցկացնում: Նրա հայրը չի սիրում, երբ նա եկեղեցի է գնում և միտումնավոր ծրագրում է իրենց գործերն այնպես, որ դրանք համընկնեն եկեղեցու ծառայությունների հետ: Ստենտոնն ուզում է ժամանակ անցկացնել իր հոր հետ, բայց նաև ցանկանում է հնազանդվել Տիրոջը՝ եկեղեցի գնալով:

  • Սառան շարունակ հուշումներ է ստանում Սուրբ Հոգուց, որ պետք է հրավիրի իր ընկերոջը՝ Գեյբին, Մորմոնի Գիրքը կարդալու, սակայն նա անտեսում է այդ հուշումները, որովհետև գիտի, որ Գեյբը իր ընտանիքի հետ եռանդունորեն մեկ այլ կրոն է դավանում է և չի ցանկանում վիրավորել նրան: