Սեմինարիա
Մատթեոս 21․12–16


Մատթեոս 21․12–16

Հիսուսը մաքրում է տաճարը

Նկար
Jesus turning over a table of a money changer in the temple. Outtakes include images of Christ alone and with the crowd of merchants and buyers fleeing, people buying goods, and people looking.

Իր կյանքի վերջին շաբաթվա ընթացքում Երուսաղեմ այցելելիս Հիսուսը երկրորդ անգամ է մաքրում տաճարը և բժշկում Իր մոտ եկածներին: Այս դասը կօգնի ձեզ ավելի շատ ցանկանալ տաճարին վերաբերվել որպես սրբավայրի, որտեղ դուք կարող եք զգալ Տիրոջ սերը և ամրապնդել ձեր հավատքը Նրա հանդեպ:

Օգնեք ուսանողներին իրականացնել իրենց դերը Յուրաքանչյուր դասը պատրաստելիս կենտրոնացեք իրենց սեփական ուսումնասիրության մեջ ձեր ուսանողների դերի վրա: «Ի՞նչ եմ անելու դասարանում այսօր» կամ «Ի՞նչ եմ ուսուցանելու ուսանողներիս» հարցերի փոխարեն կարող եք տալ հետևյալ հարցերը. «Ուսանողներն ի՞նչ կարող են անել՝ Փրկիչին ավելի մոտենալու համար» և «Ուսանողներն ինչ են անելու այսօրվա դասի ժամանակ՝ որպեսզի հրավիրեն Սուրբ Հոգուն՝ իրենց ուսուցանելու նպատակով»:

Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք մտածել տաճար կատարած իրենց վերջին այցելության մասին: Եթե նրանք երբեք տաճար չեն այցելել, առաջարկեք պատկերացնել, թե ինչպիսին կլիներ իրենց այցը:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Հիսուսը մաքրում է տաճարը

Հոգևոր երեկոյի ժամանակ երգեք մի երգ տաճարի մասին, օրինակ՝ «I Love to See the Temple» (Children’s Songbook, 95): Կարող եք ցուցադրել ձեր տարածաշրջանի տաճարի նկարը, ապա ուսանողներին խնդրեք կիսվել այդ տաճարի վերաբերյալ իրենց տպավորություններով: Տաճարի նկարները կարող եք գտնել Temples.churchofjesuschrist.org կայքում:

Հիսուսը գնաց Երուսաղեմ՝ Զատիկը տոնելու և տաճարը այցելելու համար: Երկրպագողները, որոնք եկել էին Երուսաղեմ, իրենց դրամը պետք է փոխանակեին տաճարում օգտագործվող դրամով, որով պետք է կենդանիներ գնեին, որպեսզի քահանաները դրանք զոհաբերեին իրենց անունից: Չնայած այս գործարարությունը անհրաժեշտ էր և ծառայում էր բարի նպատակի, սակայն դրանք տաճարում կատարելը անհարգալից էր և ոչ ակնածալի: Հիսուսը արձագանքել է տաճարում կատարվող երկու տարբեր իրադարձությունների. Մի անգամ Իր ծառայության սկզբում (տես Հովհաննես 2.13–16) և մյուս անգամ Իր կյանքի վերջին շաբաթվա ընթացքում (տես Մատթեոս 21.12–13):

Կարդացեք հետևյալ հատվածներից մեկը կամ երկուսն էլ՝ ուշադրություն դարձնելով, թե Փրկիչն ինչպես է արձագանքել տաճարում Իր տեսածին: Կարող եք նաև դիտել «Հիսուսը մաքրում է տաճարը» տեսանյութը (1:54) ChurchofJesusChrist.org կայքում: Այս տեսանյութը նկարագրում է Հովհաննես 2-րդ գլխում ներկայացված պատմությունը:

Նկար
Cordoba Argentina Temple celestial room
  • Ի՞նչ սովորեցիք Փրկիչի՝ տաճարի հանդեպ զգացմունքների մասին պատմող այս երկու հատվածներից:

  • Ձեր կարծիքով, Փրկիչն ինչո՞ւ այդպես արձագանքեց տաճարում տեղի ունեցող իրադարձություններին:

  • Ի՞նչ ճշմարտություններ սովորեցիք Փրկիչի՝ տաճարում ասված խոսքերից և կատարած գործողություններից:

Առաջարկեք մի քանի ուսանողների գրատախտակին գրել իրենց գտած ճշմարտություններից մեկը: Նրանք կարող են բացահայտել նմանատիպ մի ճշմարտություն. Տաճարը Տիրոջ տունն է և սուրբ վայր:

Նախահագ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է Տիրոջ տան սուրբ բնույթի մասին.

Նկար
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Տաճարը Տիրոջ տունն է Յուրաքանչյուր տաճարային արարողության և ուխտի հիմքը՝ փրկության ծրագրի առանցքը, Հիսուս Քրիստոսի Քավությունն է: Յուրաքանչյուր միջոցառում, յուրաքանչյուր դաս և այն ամենը, ինչ մենք անում ենք Եկեղեցում, մատնանշում են Տիրոջը և Նրա սուրբ տունը: …

… Մեր Քավիչը պահանջում է, որ Իր տաճարները պաշտպանվեն սրբապղծումից: Ոչ մի անմաքուր բան չպետք է մտնի Նրա նվիրագործված տունը: Սակայն նա, ով լավ է պատրաստված, կստանա ջերմ ընդունելություն:

(Տես Ռասսել Մ. Նելսոն, «Անձնական պատրաստություն տաճարային օրհնությունների համար», Ensign, մայիս 2001, 32–33)

  • Նախագահ Նելսոնի հայտարարությունն ինչպե՞ս է օգնում մեզ ավելի լավ հասկանալ Փրկիչի դիրքորոշումը տաճարի վերաբերյալ:

  • Ձեր կարծիքով, Տերն ինչո՞ւ է մեզանից պահանջում, որ մենք պատշաճ կերպով մտնենք Իր տաճարը:

Կիսվեք տաճարի սուրբ բնույթի մասին անձնական փորձառություններով: Մի քանի ուսանողների հրավիրեք կիսվել իրենց սեփական փորձառություններով: Հիշեցրեք ուսանողներին, որ չկիսվեն գաղտնի կամ խիստ անձնական փորձառություններով։

Ուսումնասիրեք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա․ Բեդնարի հետևյալ խոսքը և խորհեք, թե Տերն ինչ կցանկանար, որ դուք անեիք: Կարող եք դիտել «Ամենամեծ ու պատվական խոստումները» տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում, 10:08-11:17-ը կամ կարդալ հետևյալ տեքստը:

Նկար
Elder David A. Bednar, Quorum of the Twelve Apostles official portrait. 2020.

Տաճարները Երկրի վրա գոյություն ունեցող երկրպագության ամենասուրբ վայրերն են: Տաճարը բառացիորեն Տիրոջ տունն է՝ մի սուրբ վայր, որը հատկապես առանձնացված է Նրան երկրպագելու, Նրա ամենամեծ ու պատվական խոստումները ստանալու և հիշելու համար:

… Տաճարային երկրպագության գլխավոր նպատակն է՝ մասնակցել արարողություններին, սովորել դրանց մասին, ստանալ և հիշել ուխտերը: Տաճարում մենք մտածում ենք, գործում, հագնվում մեկ այլ առանձնահատուկ ձևով, քան այլ վայրերում:

Տաճարի գլխավոր նպատակն է՝ բարձրացնել մեր կենտրոնացումը աշխարհիկ բաներից դեպի հավերժության օրհնությունները:

(Դեյվիդ Ա. Բեդնար, «Ամենամեծ ու պատվական խոստումները», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 92)

Կարող եք ուսանողներին առաջարկել խորհել, թե ինչ կպատասխանեին հետևյալ հարցերին և նույնիսկ օրագրում գրի առնեն իրենց մտքերից մի քանիսը:

  • Այս դասի ընթացքում տաճարի սուրբ բնույթի մասին սովորելուց հետո ի՞նչ եք կարծում՝ Տերն ի՞նչ է ցանկանում, որ դուք իմանաք, զգաք կամ անեք:

Հիսուսը բժշկում է կույրերին ու կաղերին

Կարդացեք Մատթեոս 21.14-ը փնտրելով, թե ինչ արեց Փրկիչը տաճարում՝ երկրորդ անգամ տաճարը մաքրելուց հետո: «Կաղեր» բառը վերաբերում է այն անձանց, ովքեր հաշմանդամ էին կամ քայլելու հետ կապված որևէ խնդիր ունեին:

Նկատի ունեցեք, որ Փրկիչը ֆիզիկապես բժշկեց Իր հավատարիմ աշակերտներից մի քանիսին տաճարի մոտակայքում:

  • Բժշկման էլ ինչ փորձառություններ կարող ենք ունենալ՝ Նրա հանդեպ հավատք գործադրելով և մեր տաճարային աշխատանքը կատարելով:

Երեց Դեյլ Գ. Ռենլանդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, բացատրել է, թե մենք ինչպիսի բուժում կարող ենք ստանալ՝ տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին մասնակցելով: Դիտեք հետևյալ տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում 3:49-4:09-ը կամ կարդացեք հետևյալ մեջբերումը:

Նկար
Official portrait of Elder Dale G. Renlund of the Quorum of the Twelve Apostles, January 2016.

Երբ մասնակցում ենք ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքին այսօր, մենք նաև հայց ենք ներկայացնում «բժշկության» օրհնություններին, որոնք խոստացվել են մարգարեների և առաքյալների կողմից: Այս օրհնությունները ևս ուղղակի ապշեցուցիչ են իրենց մասշտաբով, առանձնահատկություններով և մահկանացու կյանքում ունեցած հետևանքներով:

(Դեյլ Գ. Ռենլանդ, «Ընտանեկան պատմության և տաճարային աշխատանք․ Կնքում և բժշկում», Ensign կամ Լիահոնա, մայիս 2018, 47)

Կարող եք կիսվել տաճարում բժշկվելուն վերաբերող անձնական փորձառությամբ:

  • Ձեր կարծիքով, տաճարային երկրպագությունն ինչպե՞ս կարող է բուժել մեզ մեր հոգևոր և հուզական վերքերից:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Մատթեոս 21.13 Հիսուսն ինչո՞ւ ասաց, որ մարդիկ տաճարը «աւազակների այր էին» դարձրել

«Աւազակների այր» արտահայտությունը ենթադրում է, որ դրամափոխներն ու վաճառականներն ավելի շատ հետաքրքրված էին ֆինանսական օգուտ ստանալով, քան Աստծուն երկրպագելով և ուրիշների երկրպագությանն օգնելով։

Արդյո՞ք Հիսոուսը զայրացած էր, երբ մաքրում էր տաճարը

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին (1910–2008) ուսուցանել է այն մասին, թե Փրկիչն ինչպես է մաքրել տաճարը: Դիտեք հետևյալ տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում 11:07-11:35-ը կամ կարդացեք հետևյալ մեջբերումը:

Նկար
Frontal half-length portrait of President Gordon B. Hinckley. President Hinckley’s hands are resting on the back of a chair. The image is the official Church portrait of President Hinckley as of 1995. This was President Hinckley’s last official portrait. President Hinckley died 27 January 2008.

Որոշ հանգամանքներում զայրույթը կարող է արդարացվել: Սուրբ գրություններն ասում են մեզ, որ Հիսուսը վռնդեց դրամափոխներին տաճարից՝ ասելով. «Գրուած է՝ Իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի. Եւ դուք աւազակների այր էք արել դորան» ( Մատթեոս 21.13): Բայց նույնիսկ սա ասվել է որպես նախատինք, այլ ոչ թե անզուսպ զայրույթի պոռթկում:

(Նախագահ Գորդոն Բ. Հինքլի, «Երկայնամիտ», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2007, 66):

Օժանդակ ուսումնական վարժություններ

Հեռավար շրջագայություն տաճարում

Ցուցադրեք այստեսանյութըորպես հեռավար շրջագայություն Հռոմի տաճարում, որպեսզի ուսանողները ավելի շատ բան սովորեն տաճարների մասին և այն մասին, թե մենք ինչ ենք անում այնտեղ: Այս վարժությունը կարող է օգտագործվել որպես դասի այլընտրանքային սկիզբ:

Ինչպես բժշկվել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքի միջոցով

Ցուցադրեք այստեսանյութը,որը պատմում է, թե ինչպես տաճարային և ընտանեկան պատմության մի խորհրդատու ստացավ խոստացված օրհնությունը և բժշկեց մի քրոջ, ում նա օգնել էր ընտանեկան պատմությունն ուսումնասիրելու գործում: Դիտելուց հետո ուսանողները կարող են կիսվել, թե իրենք ինչպես են գտել ընտանիքի անդամների անունները և դրանք տաճար տարել:

Կարող եք կիսվել «Տաճարային արարողությունների միջոցով գործվող բժշկության հրաշքներ» տեսանյութի հատվածներով (Ensign, սեպտեմբեր 2020, 43-47): Հեղինակ՝ Քույր Ռեյնա Ի․ Ըբարթո՝ Սփոփող միության գերագույն նախագահությունից:

Մաքրենք մեր սեփական տաճարները

Պողոս առաքյալը մեր ֆիզիկական մարմինը համեմատել է «Սուրբ Հոգու տաճարի» հետ (տես Ա Կորնթացիս 6.19): Ուսանողները կարող են մտածել, թե նրանք ինչպես կարող են մաքրել իրենց սեփական տաճարները, այսինքն, իրենց մարմինները՝ դրսևորելով նույն ակնածանքն ու հրատապությունը, որ Հիսուսն էր ցուցադրել Երուսաղեմի տաճարը մաքրելիս: Ուսանողները կարող են ուսումնասիրել Երիտասարդներին զորացնելու համար գրքույկը և մտածել, թե ինչը պետք է դուրս նետեն իրենց կյանքից՝ ավելի սուրբ դառնալու և Սուրբ Հոգու մշտական ներկայությունը վայելելու համար: Կարող եք նաև քաջալերել ուսանողներին հոգևոր նպատակ դնել Երեխաների և երիտասարդների ծրագրի շրջանակներում, որը կօգնի նրանց «փառաւորել Աստուծուն [իրենց] մարմնումը» ( Ա Կորնթացիս 6.20):

temples.churchofjesuschrist.org

Ուսանողներին առաջարկեք այցելել այս կայքը՝ տաճարի մասին իրենց հարցերին պատասխաններ գտնելու համար: Այս վարժությունը կարող է օգտագործվել դասի վերջում: Կարող եք նաև քաջալերել ուսանողներին ինքնուրույն այցելել կայքը: Անպայման գրեք հղումը գրատախտակին: