Սեմինարիա
Վարդապետության սերտման կրկնություն 17


Վարդապետության սերտման կրկնություն 17

Հասկացեք և բացատրեք

Նկար
Young Men reading scriptures

Վարդապետության սերտման նպատակներից մեկն է օգնել ձեզ հասկանալ վարդապետության սերտման հատվածներում ներկայացված Փրկիչի ուսմունքները և կարողանալ բացատրել դրանք ձեր խոսքերով: Այս դասը ձեզ հնարավորություն կտա ավելի լավ հասկանալ և բացատրել Նոր Կտակարանի վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներից մեկի կամ մի քանիսի մասին ճշմարտությունները:

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք անձնական կամ ընտանեկան ուսումնասիրությունների ժամանակ ուշադրություն դարձնել շփոթեցնող հատվածներին, արտահայտություններին կամ բառերին և պատրաստ լինել կիսվել դրանցով դասարանում:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներին վերաբերող դասը կարող է ուսուցանվել այս կրկնության դասի փոխարեն: Վերանայեք տարածաշրջանի, շրջանի տնօրենի կամ համակարգողի կողմից տրամադրված դասացուցակը՝ համոզվելով, որ սուրբ գրությունների վարդապետության սերտման հատվածներին վերաբերող յուրաքանչյուր դաս կուսուցանվի սեմինարիայի ընթացքում:

Հասկացեք սուրբ գրությունները

  • Երբևէ եղե՞լ է, որ դուք կարդաք սուրբ գրությունը, նույնիսկ ավելի քան մեկ անգամ, և չհասկանաք, թե այն ինչ է նշանակում:

  • Որքա՞ն հաճախ է դա տեղի ունենում:

  • Ինչպե՞ս եք արձագանքում, երբ դա տեղի է ունենում։

Ուսանողներին օգնեք հասկանալ, որ նորմալ է չհասկանալ այն ամենն, ինչ գրված է սուրբ գրություններում: Ուսանողներին խնդրեք կիսվել այն հատվածներով, արտահայտություններով կամ բառերով, որոնք նրանք չեն հասկացել իրենց նախորդ ուսումնասիրությունից: Օգտակար կլինի, եթե հարցերը գրեք գրատախտակին:

Եթե դասի վերջում ժամանակ ունենաք, կարող եք ուսանողներին խնդրել օգտագործել այս դասի ընթացքում սովորած հմտությունները գրատախտակին նշված հատվածների համար:

Փրկիչը ցանկանում է, որ մենք հասկանանք Իր խոսքերը և կօգնի մեզ դա անել Սուրբ Հոգու միջոցով: Դա ջանք է պահանջում: Այս դասի ժամանակ դուք հնարավորություն կունենաք սովորել սուրբ գրությունների ուսումնասիրության այն հմտությունները, որոնք կօգնեն ձեզ հասկանալ վարդապետության սերտման տարբեր հատվածներ:

Սուրբ գրությունների ուսումնասիրման հմտություններ

Արագ կրկնեք վարդապետության սերտման հետևյալ հատվածներից և հիմնական արտահայտություններից յուրաքանչյուրը:

Կարող եք փոխարինել կրկնված հատվածներից մեկը կամ ավելացնել այլ հատվածներ, որոնք օգտակար կլինեն ուսանողների համար:

Ուսանողները կարող են կրկնել այդ հատվածները անհատապես, զույգերով կամ դասարանով:

Վարդապետության սերտման հատվածներ

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Եփեսացիս 1․10

«ժամանակների լրութեան տնտեսութեան համար, որ [ամեն բան ի մի հավաքի] բովանդակուի Քրիստոսումը» :

Եփեսացիս 2.19-20

Եկեղեցին «առաքեալների և մարգարէների հիմքի վերայ է շինուած. որի անկիւնի գլուխը Յիսուս Քրիստոսն է»:

Բ Թեսաղոնիկեցիս 2.1–3

«Քրիստոսի Երկրորդ գալուստը չի գա, եթէ առաջ չգայ ապստամբությունը»:

Բ Տիմոթեոս 3.15–17

«Սուրբ գրությունները … կարող են քեզ իմաստուն անել փրկության համար»։

Կարող եք դասարանը բաժանել չորս մարդուց բաղկացած խմբերի և յուրաքանչյուր ուսանողի առաջարկել ընտրել այն հատվածը, որը նա ցանկանում է ավելի լավ հասկանալ: Համոզվեք, որ բոլոր չորս հատվածները օգտագործվում են յուրաքանչյուր խմբում: Դա անելու համար կարող եք խնդրել մի քանի ուսանողի կրկնել ավելի քան մեկ հատված:

Եթե ուսանողներին օրինակ է պետք, կարող եք օգտագործել Բ ՝ ուսանողներին ցանկ կազմելու հմտությունը սովորեցնելու համար:

Ընտրեք այն հատվածը, որը ցանկանում եք ավելի լավ հասկանալ: Այնուհետև ընտրեք սուրբ գրությունների ուսումնասիրման այն հմտությունները, որոնք կարող ձեզ օգնել ավելի լավ հասկանալ այդ հատվածը: Պատրաստ եղեք բացատրել ձեր սուրբ գրությունը ուրիշներին:

Ժամանակի առկայության դեպքում փորձեք օգտագործել մեկ այլ հմտություն ուրիշ հատվածի համար:

Վարժություն Ա. Խաչաձև հղում

Օգտագործեք մատչելի նյութեր, որպեսզի գտնեք այլ հատվածներ, որոնք կարող են ձեզ օգնել ավելի լավ հասկանալ վարդապետության սերտման հատվածը: Դրանց թվում կարող են լինել ծանոթագրությունները, Սուրբ գրքերի ուղեցույցը կամ Թեմաների ուղեցույցը: Նշեք այդ նյութերից ընտրված հատվածները և օրագրում կամ Ավետարանի գրադարան հավելվածում գրեք, թե դրանք ինչպես են օգնում ձեզ ավելի լավ հասկանալ ընտրված հատվածը:

Վարժություն Բ. Սահմանեք բառերը և արտահայտությունները

Գտեք այն բառերը, որոնք դուք չեք հասկանում: Որոնեք դրանց սահմանումները մատչելի նյութերում, օրինակ՝ Սուրբ գրքերի ուղեցույցում, Աստվածաշնչի բառարանում կամ ընդհանուր բառարանում: Օրագրում, սուրբ գրությունների լուսանցքներում կամ Ավետարանի գրադարան հավելվածում գրեք հայտնաբերված սահմանումները, ինչպես նաև ցանկացած նոր գաղափարներ:

Վարժություն Գ. Հասկանալ ենթատեքստն ու բովանդակությունը

Կատարեք հետևյալը, ինչը կարող է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ վարդապետության սերտման հատվածը.

  • Այս հատվածում ներկայացված նամակի մասին կարդացեք Սուրբ գրքերի ուղեցույցի կամ Աստվածաշնչի բառարանի « Պողոսի նամակները » հոդվածում:

  • Գլխի վերնագիրը կամ շրջապատող հատվածները ինչպե՞ս են ձեզ օգնում ավելի լավ հասկանալ վարդապետության սերտման հատվածը:

  • Ոգեշնչված հեղինակն ո՞ւմ հետ էր խոսում և ինչո՞ւ:

  • Ո՞րն է այս հատվածի ուղերձը:

Գրեք, թե ինչ եք հասկանում այս հատվածից ձեր մտածածի շնորհիվ:

Ուսանողներին առաջարկեք իրենց խմբին բացատրել սուրբ գրությունների ուսումնասիրման իրենց հմտությունը, և թե այժմ ինչ են հասկանում վարդապետության սերտման հատվածից դրա շնորհիվ: Կարող եք հրավիրել մի քանի ուսանողների` բացատրել իրենց հատվածը ամբողջ դասարանին:

Հիշեցրեք նրանց, որ Երկնային Հայրը և Փրկիչը կօգնեն նրանց հասկանալ սուրբ գրությունները Սուրբ Հոգու միջոցով: Մինչ նրանք ուսումնասիրում են, օգտակար կլինի վկայել Աստծո օգնությունը փնտրելու կարևորությունը: