Սեմինարիա
Հռովմայեցիս 6


Հռովմայեցիս 6

«Քայլեք կյանքի նորոգության մեջ»

Նկար
A young man being baptized in a baptismal font in a church building in Madagascar.

Աստծուն հնազանդվելը հեշտ չէ: Սակայն Հիսուս Քրիստոսը խոստանում է, որ, եթե թույլ տանք, որ մեր հին, մեղսավոր եսը մեռնի, Նա մեզ կտա նոր կյանք, որը կփոխի մեր էությունը և թույլ կտա մեզ ավելի նմանվել Նրան: Պողոսն ուսուցանել է, որ մկրտության արարողության միջոցով մենք կարող ենք ստանալ Փրկիչի վերափոխիչ զորությունը՝ «կյանքի նորոգության մեջ քայլելու» համար ( Հռովմեացիս 6.4): Այս դասը կօգնի ուսանողներին փորձել փոխվել Հիսուս Քրիստոսի միջոցով և ավելի լավ ճանաչել այդ փոփոխությունները:

Հասկացեք բարդ բառերն ու արտահայտությունները Երբ ուսանողներն ուսումնասիրեն սուրբ գրությունները, նրանք կհանդիպեն այնպիսի բառերի կամ արտահայտությունների, որոնք անծանոթ են կամ դժվար հասկանալի։ Ուսանողներին ուսուցանեք, որ բառարանները, ուսանողների ձեռնարկները, տողատակի ծանոթագրությունները և սուրբ գրությունների ուսումնասիրության օժանդակ նյութերը հաճախ կարող են օգնել նրանց հասկանալ այդ բարդ բառերը և սուրբ գրությունների բովանդակությունը։

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք հիշել իրենց մկրտության մանրամասները և առկայության դեպքում բերել մկրտության նկարներից մեկը: Գուցե որոշ ուսանողներ կամ իրենց ծնողները մկրտությունից հետո գրառում են կատարել իրենց օրագրում: Ուսանողների համար կարող է հետաքրքիր լինել կարդալ այդ գրառումները կամ իրենց ծնողների հետ քննարկել մկրտության մանրամասները, այդ թվում այն, ինչ ուսանողները կարող էին մոռանալ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Կարող եք կիսվել ձեր մկրտության մանրամասներով և նկարներով և ուսանողներին առաջարկել նույնպես կիսվել:

  • Ի՞նչ եք հիշում ձեր մկրտությունից:

  • Ինչպե՞ս եք հոգեպես փոխվել ձեր մկրտությունից հետո:

Մի պահ մտածեք ձեր հոգևոր առաջընթացի մասին: Կարող եք ինքներդ ձեզ հետևյալ հարցերը տալ. «Արդյո՞ք ես բարելավում եմ իմ հավատքը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ և Նրանց հետ իմ հարաբերությունները» կամ «Իմ Փրկիչի մասին սովորածն ինչպե՞ս է ազդում իմ մոտեցման և գործողությունների վրա»: Հռովմայեցիս 6 գլուխն ուսումնասիրելիս մտածեք՝ արդյոք դուք նմանվում եք Փրկիչին, և Նա ինչպես կարող է օգնել ձեզ շարունակել աճել և նմանվել Իրեն:

Ընկղմումով մկրտությունը խորհրդանշում է մահը և Հարությունը

Սուրբ գրությունների խորհրանիշների ճանաչումն ու ըմբռնումը արժեքավոր հմտություն է; Պողոսն օգտագործեց ընկղմումով մկրտության խորհրդանիշը, որպեսզի օգնի Հռոմի Սրբերին հասկանալ, որ մենք պետք է թողնենք մեր հին, մեղսավոր կյանքը, որպեսզի Հիսուս Քրիստոսը կարողանա փոխել մեզ և տալ մեզ նոր կյանք՝ Իր Քավության շնորհիվ

Կարդացեք Հռովմայեցիս 6.3-8-ը՝ փնտրելով այն խորհրդանիշները, որոնք կարող են մեզ ավելի շատ բան ուսուցանել Փրկիչի մասին: Օգտակար կլինի իմանալ, որ գլուխ 7-ի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունն ասում է. «Քանզի նա, ով մեռած է մեղքի համար ազատվում է մեղքից» ( Հռովմեացիս 6.7 , ծանոթագրություն ա):

  • Ըստ Հռովմայեցիս 6.3-8 հատվածների, մկրտության ժամանակ ջրի մեջ իջնելը, թաղվելը և ջրից ելնելը ի՞նչ է խորհրդանշում մեզ համար:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է.

Նկար
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Ավետարանի հիմնական արարողությունները խորհրդանշում են Քավությունը։ Ընկղմումով մկրտությունը խորհրդանշում է Քավիչի մահը, թաղումը և Հարությունը:

(Ռասսել Մ. Նելսոն, «Քավությունը», Ensign, նոյեմբեր 1996, 35)

  • Ինչպե՞ս կամփոփեիք Հռովմայեցիս 6.4 հատվածը՝ որպես ճշմարտության հայտարարություն:

Հետևյալը Հռովմայեցիս 6.4 հատվածն ամփոփելու ձևերից մեկն է. Հիսուս Քրիստոսի միջոցով մենք կարող ենք փոխվել և «քայլել կյանքի նորոգության մեջ»:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «քայլել կյանքի նորոգության մեջ»: ( Հռովմայեցիս 6․4)

  • Ե՞րբ եք զգացել, որ Փրկիչի շնորհիվ դուք կարող եք քայլել կյանքի նորոգության մեջ:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ են Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ցանկանում, որ մենք քայլենք կյանքի նորոգության մեջ:

Կարող եք նաև ուսանողների հետ կիսվել անձնական վկայությամբ։ Օգտակար կլինի ուսանողներին հիշեցնել, որ նրանք չկիսվեն անցյալի մեղքերով:

Ինչպես գրված է Հռովմայեցիս 5-6 -ում, Պողոսն ուսուցանել է, որ ուխտի և մկրտության արարողության շնորհիվ «մեր հին մարդը» կամ «մեղքի մարմինը» «[Հիսուս Քրիստոսի] հետ խաչուեցաւ» «խափանվեց, որ այլ եւս չ’ծառայենք մեղքին»:

Տես դասի «Օժանդակ ուսումնական վարժություններ» բաժինը՝ ուխտեր կապելու և պահելու շնորհիվ Աստծուց զորություն ստանալու մասին հնարավոր ուսուցման գաղափարի համար: Մտածեք, թե դա արդյոք օգտակար կլինի ուսանողների համար:

Մի պահ խորհեք այն մեղքերի կամ թուլություների մասին, որոնք կցանկանայիք հեռացնել ձեր կյանքից: Դուք հնարավորություն կունենաք վերադառնալ այդ մտքերին այս դասի ընթացքում` ավելի ուշ:

Ի՞նչ փոփոխություններ կարող եմ կատարել

  • Ձեր կարծիքով, ո՞ր փոփոխություններն է հեշտ կատարել: Որո՞նք են դժվար:

Պողոսն օգտագործեց Փրկիչի՝ մահը և մեղքը հաղթահարելու օրինակը՝ ուսուցանելով, որ մենք նույնպես կարող ենք հաղթահարել մեր մեղքերը Նրա միջոցով:Կարդացեք Հռովմայեցիս 6.9-14-ը՝ փնտրելով, թե Պողոսն ինչպես կապակցեց Քրիստոսի մահը և Հարությունը այն բանին, թե մենք ինչպես կարող ենք հաղթահարել մեղքը:

Պողոսի գրվածքները դժվար հասկանալի են, հատկապես եթե մենք կարդանք այդ հատվածները հերթով՝ առանց դադարների և վերլուծության: Կարող եք հատվածներից յուրաքանչյուրը հանձնարարել երկու կամ երեք ուսանողների՝ կարդալու, քննարկելու և իրենց խոսքերով ամփոփելու համար: Հորդորեք նրանց օգտագործել սուրբ գրությունների ուսումնասիրության օժանդակ նյութերը կամ փնտրել դժվար բառերի կամ արտահայտությունների սահմանումները: Այնուհետև խնդրեք խմբերին ուսուցանել իրենց հատվածները դասարանին: Հետևյալ հարցերը կարող են օգտակար լինել որոշ հատվածների համար:

  • Ինչպես Հիսուս Քրիստոսը «մեղքին մեռաւ մէկ անգամ» ( հատված 10), այնպես էլ մենք ենք մեկ անգամ մկրտվում մեր մեղքերի թողության համար: Սակայն ամեն շաբաթ մենք կարող ենք նորոգել «կյանքի նորոգության մեջ քայլելու» մեր պարտավորվածությունը ( հատված )՝ մասնակցելով հաղորդությանը: Այս ամենշաբաթյա արարողությունն ինչպե՞ս է օգնում մեզ ցույց տալ մեր սերը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ:

  • Ձեր կարծիքով, Պողոսն ի՞նչ նկատի ուներ, երբ ասում էր «նոյնպէս էլ դուք ձեր անձերը մեղքին մեռած համարեցէք, եւ Աստուծուն կենդանի՝ մեր Տէր Քրիստոս Յիսուսի ձեռովը» ( հատված 11):

  • Ինչո՞ւ պետք է երիտասարդ մարդը հետևի Պողոսի հատված 12 -ում ներկայացված խորհրդին: Ի՞նչ օրհնություններ են գալիս այդպիսի կյանքով ապրելուց:

  • Անդամներ բառը հատված 13 -ում վերաբերում է մեր մարմնի մասերին: Ինչպե՞ս կարող եք օգտագործել ձեր ձեռքերը, ոտքերը, գլուխը և սիրտը որպես «արդարութեան գործիք՝ Աստուծուն» ( հատված 13):

  • Հատված 14-ի առաջին մասի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը հետևյալն է. «Որովհետեւ մեղքը չի տիրիլ ձեզ վերայ» ( Հռովմայեցիս , ծանոթագրություն ա): Հատվածներ 11-13 -ում գրանցված ուսմունքներին հետևելն ինչպե՞ս է հասանելի դարձնում հատված14 -ում տրված խոստումը:

Ուսանողներին ժամանակ տվեք լուռ խորհել, թե որ մեղքերն են ցանկանում թողնել: Այս թեման կարող է շատ զգայուն լինել, այնպես որ պետք չէ ուսանողներին խնդրել քննարկել իրենց մտքերը դասարանի հետ:

Դուք կարող եք ազատվել մեղքից

Կարդացեք Հռովմայեցիս 6.16-18, 22-23 հատվածները՝ փնտրելով կյանքի նորոգության մեջ քայլելու օրհնությունները:

  • Պողոսն ինչպե՞ս է նկարագրել կյանքի նորոգության մեջ քայլելու օրհնությունները:

  • Ձեր կարծիքով, Հիսուս Քրիստոսի միջոցով ձեռք բերված կյանքի նորոգությունն ինչպիսի՞նն է:

  • Ի՞նչ կարող եք անել՝ այսօրվանից կյանքի նորոգության մեջ քայլել սկսելու համար:

Վկայեք Փրկիչի՝ մեր սրտերը փոխելու ցանկության և զորության մասին:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Ինչպե՞ս կարող ենք փոխվել

Քույր Բեքի Քրեյվենը՝ Երիտասարդ կանանց գերագույն նախագահության երկրորդ խորհրդականը, ուսուցանել է.

Նկար
Sister Rebecca L. Craven, second counselor, Young Women general presidency. Official Portrait as of October 2018.

Յուրաքանչյուրիս համար կատարած Իր անգին վճարի դիմաց Տերը մեզանից սրտի փոփոխություն է խնդրում։ Փոփոխությունը, որը Նա պահանջում է մեզանից, Նրա օգտի համար չէ, այլ՝ մեր: …

Բենիամին թագավորի խոսքերը լսելուց հետո նրա ժողովուրդը բացականչեց, հայտարարելով, որ իրենց սրտերը փոխվել էին․ «Ամենակարող Տիրոջ Հոգու շնորհիվ, որը մեր մեջ կամ մեր սրտերում մի զորեղ փոփոխություն է առաջացրել, … մենք այլևս հակված չենք գործելու չարիք, այլ շարունակ գործելու բարիք» [Մոսիա 5.2]: Սուրբ գրությունները չեն ասում, որ նրանք անմիջապես կատարյալ դարձան, այլ որ նրանց փոխվելու ցանկությունը մղեց նրանց գործել։ Նրանց սրտերի փոփոխությունը նշանակում է՝ հանել բնական տղամարդուն կամ կնոջը և, Հոգուն ենթարկվելով, ձգտել ավելի շատ նմանվել Հիսուս Քրիստոսին։

(Բեքի Քրեյվեն, «Պահեք տարբերությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2020, 58)

Օժանդակ ուսումնական վարժություններ

Նոր մկրտված անդամի հեռանկարը

Եթե ձեր դասարանում, ծխում կամ ճյուղում կա նոր դարձի եկած մարդ, առաջարկեք նրան կիսվել իր փորձառությամբ և իր մկտության մասին մտքերով: Այդ մարդուն հրավիրելուց առաջ անպայման թույլտվություն ստացեք տեղական քահանայության ղեկավարից և տարածաշրջանի, շրջանի տնօրենից կամ համակարգողից:

Արդյո՞ք կարող եմ մեղք գործել հիմա՝ ծրագրելով ավելի ուշ ապաշխարել

Պողոսն ուսուցանել է, որ «ամենքը մեղանչեցին, և Աստծո փառքիցը պակասված են» ( Հռովմայեցիս 3.23): Նա նաև վկայեց, որ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ «ուր որ աւելի եղաւ մեղքը, այնտեղ աւելի եւս շատացաւ շնորհքը» ( Հռովմայեցիս 5.20): Նա հռետորական հարց տվեց. «Մնա՞նք մեղքի մեջ, որ շնորհքը շատանայ»: ( Հռովմայեցիս 6․1): Պողոսը պատասխանեց իր իսկ հարցին Հռովմայեցիս 6.2 -ում:

Ուսանողներին առաջարկեք փոքր խմբերով քննարկել ավելի ուշ ապաշխարելու մտքով մեղք գործելու խնդիրը: Այդ քննարկման ընթացքում նրանք կարող են պատասխանել հետևյալ հարցերից մի քանիսին կամ բոլորին.

  • Մեղքի մեջ մնալն ինչպե՞ս է ազդում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ հարաբերությունների վրա:

  • Ի՞նչ ձևով կարող է երիտասարդը փորձել արդարացնել իր մեղքը հիմա, մինչդեռ հետագայում ծրագրում է ապաշխարել:

  • Որո՞նք են այդպիսի մեղքի վտանգները այժմ, իմանալով, որ ծրագրում եք ապաշխարել հետո:

  • Փրկության ծրագրի կամ մեր աստվածային էության և նպատակի ճիշտ ընկալումն ինչպես կարող է մեզ օգնել հաղթահարել մեղք գործելու և այնուհետև ապաշխարելու գայթակղությունը:

Աստծո հետ ուխտեր կապելն ու պահելը ինչպե՞ս է օգնել ինձ ստանալ «կյանքի նորոգությանը»

Բենիամին թագավորի ուսմունքները Մորմոնի Գրքում նկարագրում են, թե մենք ինչպես կարող ենք ճանաչել «կյանքի նորոգությունը», որի մասին Պողոսն ուսուցանել է Հռովմայեցիս 6.4-ում : Երբ Բենիամին թագավորն իր ժողովրդին ուսուցանեց Հիսուս Քրիստոսի միջոցով մեղքից և մահից փրկագնվելու մասին, նա հարցրեց՝ արդյոք հավատում են իր խոսքերին:

Ուսանողներին առաջարկեք կարդալ Մոսիա 5.2, 5-8-ը՝ փնտրելով, թե ժողովուրդն ինչ պատասխանեց, և Բենիամին թագավորն ինչ ուսուցանեց այն օրհնությունների մասին, որոնք մենք ստանում ենք Աստծո հետ ուխտեր կապելով և պահելով:

  • Քրիստոսի փրկագնող զոհաբերության հանդեպ հավատքը ի՞նչ ազդեցություն ունեցավ այդ մարդկանց վրա:

  • Բենիամին թագավորն ի՞նչ է ուսուցանում այն մասին, թե ուխտերն ինչպես են մեզ օգնում ստանալ «կյանքի նորոգությունը»: ( Հռովմայեցիս 6․4)

Հիսուս Քրիստոսը կարող է մեզ տալ նոր կյանք և ազատել մեզ մեղքից

Ցուցադրեք «Հանապազօրյա հացը. Փոփոխություն» տեսանյութը (3:00), որտեղ երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը Տասներկու Առաքյալների Քվորումից խոսում է ապաշխարության և փոփոխության մասին: Ուսանողներին առաջարկեք փնտրել, թե մենք ինչպես կարող ենք փոխվել և ազատվել մեղքից: Տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

Ըստ Երեց Քրիստոֆերսոնի, ինչպե՞ս են տեղի ունենալու «կյանքի նորոգության մեջ [քայլելու]» ( Հռովմայեցիս 6.4) փոփոխությունների մեծամասնությունը (դիտեք 1:26-1:58-ը):