Սեմինարիա
Հռովմայեցիս 7-16


Հռովմայեցիս 7-16

Ակնարկ

Հռոմի Սրբերին ուղղված իր նամակում Պողոսը շեշտել է Փրկիչի Եկեղեցու անդամների միասնականության կարևորությունը: Նա ուսուցանել է նաև աշխարհիկ ազդեցությունները և մեր մեղսավոր էությունը հաղթահարելու, Աստծո անփոփոխ սիրո մասին, ինչպես նաև այն օրհնությունների մասին, որոնք մենք կարող ենք ստանալ Հիսուս Քրիստոսի միջոցով, եթե հավատարմությամբ հետևենք Նրան և քայլենք Հոգու ընկերակցությամբ:

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տվյալները ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:

Հռովմայեցիս 7-12

Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին ավելի մեծ հավատք գործադրել Հիսուս Քրիստոսի հանդեպ՝ իրենց թուլությունները հաղթահարելու համար:

  • Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք կարդալ Հռովմայեցիս 7.14, 18-19, 24-25-ը, ինչպես նաև 2 Նեփի 4.17-20, 26-32-ը: Խնդրեք նրանց նախօրոք մտածել, թե Մորմոնի Գրքի այս հատվածներն ինչպես են օգնել իրենցավելի լավ հասկանալ, թե ինչ է ուսուցանվում Հռովմայեցիս 7-րդ գլխում: Ուսանողներին հիշեցրեք դասարան բերել Մորմոնի Գրքի իրենց անձնական օրինակը:

  • Աղյուսակ. Ցուցադրեք Հռովմայեցիս գրքի և Մորմոնի Գրքի հատվածներին վերաբերող այս դասում ներկայացված աղյուսակը:

Հռովմայեցիս 8․1-17

Դասի նպատակը. Այս դասի նպատակն է խրախուսել ուսանողներին մեծացնել ցանկությունը՝ հետևելու Սուրբ Հոգուն և ստանալու այն ամենն, ինչ Երկնային Հայրն ունի:

  • Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 76.55-70-ը և կիսվել, թե նրանք ինչու պետք է ցանկանան ստանալ այդ հատվածներում նկարագրված օրհնությունները:

  • Ցուցադրում. Ցուցադրեք դասի վերջում ներկայացված երեք սցենարները և դրանց հետևող հրահանգները:

  • Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք ուսանողներին առաջարկել դասարան բերել մի առարկա կամ նկար, որը ներկայացնում է այն ֆիզիկական կամ հոգևոր պարգևը, որը նրանք հույս ունեն ժառանգել: Առաջարկեք ուսանողներին կիսվել, թե նրանք ինչ են բերել, և ինչու են ցանկանում ժառանգել այդ պարգևը:

Հռովմայեցիս 8:18-39

Դասի նպատակը. Այս դասը կարող է օգնել ուսանողներին հույս և սփոփանք գտնել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սիրո միջոցով, երբ նրանք բախվում են փորձությունների և անորոշության:

  • Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներն առաջարկեք ընտանիքի անդամի համար անել մի բան, որը կցուցադրի նրանց սերը ոչ թե խոսքերով, այլ գործողությամբ, և կիսվել, թե ինչ են սովորել այդ փորձառությունից:

  • Նյութեր ուսանողների համար. Թերթիկ յուրաքանչյուր ուսանողի համար

  • Երաժշտություն. «Նա ուղարկեց Իր Որդուն» երգը (Երեխաների երգեր, 34–35):

  • Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք ցուցադրել գերագույն համաժողովի տեսագրությունները այս դասի «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժնից:

Հռովմայեցիս 12-15

Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին ուղիներ գտնել Փրկիչի Եկեղեցու անդամների հետ ավելի միավորված լինելու համար:

  • Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 38․27-ը և մտածել, թե Տերն ինչու է ցանկանում, որ Իր Եկեղեցու անդամները միասնական լինեն:

Վարդապետության սերտման կրկնություն 18

Դասի նպատակը. Այս դասը ուսանողներին հնարավորություններ կտա իրենց կյանքում կիրառել Նոր Կտակարանի վարդապետության սերտման հատվածներից մի քանիսը:

Նշում. Վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներին վերաբերող դասը կարող է ուսուցանվել այս դասի փոխարեն: Վերանայեք տարածաշրջանի, շրջանի տնօրենի կամ համակարգողի կողմից տրամադրված դասացուցակը՝ համոզվելով, որ սուրբ գրությունների վարդապետության սերտման հատվածներին վերաբերող յուրաքանչյուր դաս կուսուցանվի սեմինարիայի ընթացքում:

  • Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք իրենց երկու կամ երեք ընկերների կամ ընտանիքի անդամների հետ կիսվել Նոր Կտակարանի այն հատվածով, որն, ըստ իրենց, պետք է ուսումնասիրվի և կիրառվի աշխարհի յուրաքանչյուր երիտասարդի կողմից: Ուսանողներին առաջարկեք գրանցել այն հղումները, որոնք իրենց ընկերները և ընտանիքի անդամները կօգտագործեն, ապա դրանցով կիսվեն դասարանի հետ:

  • Առարկա. Հարյուր հիսուն թերթիկ տարայի մեջ

  • Աղյուսակ. Ցուցադրել վարդապետության սերտման հատվածներին և դրանց հիմնական արտահայտություններին վերաբերող դասում ներառված աղյուսակը:

  • Առցանց ուսուցման առաջարկ. Ուսանողներին առաջարկեք օգտագործել զրուցարանը և կիսվել վարդապետության սերտման այն հատվածով, որն, ըստ իրենց, կարող է ամրապնդել իրենց հարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ: Այնուհետև խնդրեք մի քանի ուսանողների բացատրել դասարանին, թե նրանք ինչու են ընտրել հենց այդ հատվածները: