Սեմինարիա
Հռովմայեցիս 8.18-39 


Հռովմայեցիս 8.18-39 

«Աստուծոյ սէրիցը՝ որ մեր Տէր Յիսուս Քրիստոսումն է» 

Նկար
woman sitting alone

Հիասթափեցնող, անարդար կամ դժվարին իրավիճակներում երբևէ գայթակղվե՞լ եք այսպիսի մտքով՝ արդյոք Աստված հոգ է տանում իմ մասին: Բազմաթիվ փորձություններով անցած հռոմեացի Սրբերին ուղղված իր նամակում Պողոսը սփոփում է բոլորն նրանց, ովքեր տառապել են: Այս դասը կօգնի ձեզ հույս և սփոփանք գտնել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սիրո մեջ՝ փորձությունների և անորոշության ժամանակ: 

Ավետարանի ուսումնասիրությունը տնակենտրոն գործունեություն է Հնարավորություններ փնտրեք ուսանողներին հորդորելու, որ նրանք սեմինարիայի փորձառությամբ կիսվեն իրենց ընտանիքների հետ, իսկ տանը սովորածով կիսվեն իրենց դասընկերների հետ:

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք ընտանիքի անդամի համար անել մի բան, որը կցուցադրի նրանց սերը ոչ թե խոսքերով, այլ գործողությամբ, և կիսվել, թե իրենք ինչ են սովորել այդ փորձառությունից:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ի՞նչ կնշանակեիք դուք

Մտածեք, թե բժիշկն ինչ կառաջարկեր հետևյալ հանգամանքներում.

Ուսանողներին խնդրեք մտածել, թե նրանք ինչ կառաջարկեին, եթե լինեին այդ բժշկի փոխարեն: Հրավիրեք կամավորների կանգնել դասարանի առաջ և տվեք նրանցնմանատիպ տարածված հիվանդությունների մի ցանկ: Նրանք կարող են նկարագրել իրենց հիվանդությունը և ստանալ կարճ խորհուրդ, թե ինչպես բուժել այն:

  • Ստամոքսի խանգարում

  • Ոտքի մատի կոտրվածք

  • Միգրենի պատճառած գլխացավ

  • Մրսածություն

Պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ի՞նչ հատուկ խորհուրդ կարող եք տալ այս հիվանդություններից յուրաքանչյուրի համար:

  • Ի՞նչ ընդհանուր խորհուրդ կարող եք տալ այս բոլոր հիվանդույթունների համար:

Իհարկե, ոչ բոլոր փորձություններն են ֆիզիկական իրենց բնույթով: Բազմաթիվ մարդիկ տառապում են մտավոր, հուզական և հոգևոր մարտահրավերերից: Մեր Փրկիչը գիտի, թե ինչպես օգնել և ուժեղացնել մեզանից յուրաքանչյուրին՝ անկախ մեր խնդիրներից: Չնայած յուրաքանչյուր անձի փորձությունները եզակի են, Աստված մեզ ուսուցանել է հավերժական ճշմարտություններ, որոնք կարող են օգնել և սփոփել մեզ ցանկացած դժվար իրավիճակում:Ձեր օրագրում նշեք այն փորձությունները, որոնք դուք կամ ձեր սիրելի մարդիկ կցանկանային հաղթահարել որևէ մեկի օգնությամբ:

Փոխանցեք թերթիկներ և ուսանողներից յուրաքանչյուրին խնդրեք առանց անունը նշելու գրել մեկ փորձություն, որով նա կամ նրա սիրելի մարդը անցնում է ներկա պահին: Ուսանողներին տեղեկացրեք, որ նրանց գրածը կարող է ներկայացվել դասարանին՝ առանց նրանց անունները նշելու: Հավաքեք թերթիկները, լուռ կարդացեք գրածները և գրատախտակին գրեք մի քանի համապատասխան փորձություններ, հատկապես այն փորձությունները, որոնք նշվել են մի քանի ուսանողների կողմից: Ուսանողները կարող են օգտագործել այդ ցանկը՝ հետևյալ հարցին պատասխանելիս, իսկ անհրաժեշտ պահերին՝ դասի ընթացքում:

  • Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի կամ փրկության ծրագրի մասին ձեր իմացածից ի՞նչը կարող է ձեզ օգնել հաղթահարել այդ փորձությունները: Այդ գիտելիքն ինչպե՞ս է օգնել ձեզ:

Չնայած ձեր վկայությունը չի նվազեցնի ձեր և ձեր սիրելի մարդկանց փորձությունների իրականությունը, ցավն ու դժվարությունը, այն կարող է ձեզ տալ հույս, սփոփանք և հավերժական հեռանկար՝ այդ փորձությունների ժամանակ:

Կարող եք ցուցադրել հետևյալ հղումները:

Ընդամենը մի քանի տարի անց, երբ Պողոսը գրեց այս նամակը, Հռոմում Սրբերը ենթարկվեցին սոսկալի հալածանքների: Կարդացեք Հռովմայեցիս 8.18, 24–25, 28, 31–39-ը և նշեք յուրաքանչյուր արտահայտությունը, որը, ձեր կարծիքով, կարող է օգնել կամ սփոփել որևէ մեկին՝ անկախ նրա ձախորդություններից:

Խնդրեք ուսանողներին կատարել հետևյալ վարժությունն իրենց օրագրերում:

  • Գրեք այս հատվածներից այն արտահայտությունը, որը տպավորել է ձեզ: Ինչո՞ւ ընտրեցիք այդ արտահայտությունը:

Այս պահին մի քանի ուսանողի խնդրեք կիսվել իրենց գրած արտահայտություններով: Մինչ նրանք պատասխանում են, ցուցադրեք հատուկ փորձառություններ գրատախտակին գրված ցանկից և խնդրեք նրանց բացատրել, թե այս արտահայտության մեջ ընդգրկված ճշմարտություններն ինչպես կարող են օգնել և սփոփել այս իրավիճակում:

  • Գրեք, թե այս արտահայտության մեջ ուսուցանվող ճշմարտություններն ինչպես կարող են օգնել ձեզ և ձեր սիրելի մարդկանց իրենց ձախորդություններում:

  • Մտածեք ձեր ընտրած արտահայտությունը անգիր սովորելու մասին: Կարող եք նաև ամենօրյա հուշում ստեղծել ձեր էլեկտրոնային սարքում կամ գրել այս արտահայտությունը թղթի վրա և տեղադրել այնտեղ, որտեղ կտեսնեք այն ամեն օր:

Դասի հետևյալ բաժինը կենտրոնացած է Հռովմայեցիս 8.39 հատվածում գտնվող արտահայտության վրա: Կարող եք կենտրոնանալ Հռովմայեցիս 8 գլխում ուսուցանվող մեկ կամ մի քանի տարբեր արտահայտությունների կամ ճշմարտությունների վրա, եթե դրանք համապատասխանում են ուսանողների կարիքներին:

Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սերը

Հետևյալ ճշմարտությունով կիսվելուց առաջ խնդրեք այն ուսանողներին, ովքեր պատրաստվել են դասին, ասել, թե իրենք ինչ են արել որևէ մեկին իրենց սերը ցուցադրելու համար:

Այս հատվածներում նշված արտահայտություններից մեկը ուսուցանում է հետևյալ ճշմարտությունը. «[ոչինչ չի կարող] մեզ բաժանել Աստծո սիրուց» ( Հռովմայեցիս 8.39):

Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ցանկանում են, որ դուք իմանաք, որ Նրանք ձեզ սիրում են: Նրանք ցուցադրում են այդ սերը գործերի և խոսքերի միջոցով:

Կարդացեք Հովհաննես 3.16-ի վարդապետության սերտման հատվածը և ուշադրություն դարձրեք, թե Փրկիչն ինչ է ուսուցանել այն մասին, թե Երկնային Հայրն ինչու է աշխարհ ուղարկել Իր Որդուն: Կարող եք խաչաձև հղում կատարել Հռովմայեցիս 8.32 հատվածի հետ:

Որպեսզի օգնեք ուսանողներին զգալ, թե Սուրբ Հոգին ինչպես է նրանց վկայում Աստծո սիրո մասին, կարող եք նրանց խնդրել երգել կամ լսել «Նա ուղարկեց Իր Որդուն» Երեխաների միության երգը (Երեխաների երգեր, 34-35):

Մեր մեղքերը քավելու Փրկիչի պատրաստակամությունն ապացուցում է Նրա սերը մեր հանդեպ (տես Հռովմայեցիս 8.34-35 , Վարդապետություն և Ուխտեր 34.1-3):

  • Ե՞րբ եք զգացել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սերը ձեր կյանքում: Նրանց սերն ինչպե՞ս է ձեզ օգնել հաղթահարել ձեր ձախողությունները:

Կարող եք կիսվել անձնական օրինակով, թե Աստծո սիրո ըմբռնումն ինչպես է օգնել դժվար պահերին:

Ձեր օրագրում գրեք, թե ինչ եք այսօր սովորել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, որը կցանկանայիք հիշել: Կարող եք նաև մի երկտող գրել և տալ ընտանիքի անդամին կամ ընկերոջը, ում կարող է օգտակար լինել ձեր այսօրվա սովորածը կամ զգացածը:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Ի՞նչ է նշանակում, որ երկրի վրա մեր չարչարանքները «արժանի չեն բաղդատուելու այն գալու փառքին հետ, որ մեզանում պիտի յայտնուի» ( Հռովմայեցիս 8.18)

Սփոփող միության գերագույն նախագահության նախկին անդամ Քույր Լինդա Շ. Ռիվսն ուսուցանել է.

Նկար
Official portrait of Linda S. Reeves, sustained at the April 2012 general conference as second counselor in the Relief Society general presidency, October 2012. Released April 2017 General Conference.

Ես չգիտեմ, թե ինչու ենք մենք ունենում այդքան շատ փորձություններ, բայց իմ անձնական զգացումն այն է, որ հատուցումն այնքան մեծ է, այնքան հավերժական և մշտնջենական, այնքան ուրախալի և վեր մեր հասկացողությունից, որ հատուցման այդ օրը մենք գուցե կամենանք ասել մեր ողորմած, սիրառատ Հորը. «Միթե դա այն ամենն էր, ինչ պահանջվում էր»: Ես հավատում եմ, որ եթե մենք կարողանանք ամեն օր հիշել և ճանաչել սիրո այն խորությունը, որ Երկնային Հայրը և մեր Փրկիչն ունեն մեր հանդեպ, մենք հոժարակամ կանենք ամեն բան՝ Նրանց ներկայություն կրկին վերադառնալու համար՝ հավերժ շրջապատված լինելով Նրանց սիրով: Մի՞թե նշանակություն կունենա … թե ինչեր տարանք մենք այստեղ, եթե վերջում, այդ փորձությունները հենց այն բաներն են, որոնք կորակավորեն մեզ հավերժական կյանքի և վեհացման համար՝ մեր Հոր և Փրկիչի հետ՝ Աստծո թագավորությունում:

(Լինդա Ս. Ռիվս, «Արժանի՝ մեզ խոստացված օրհնություններին», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2015,11)

Ինչպե՞ս կարող են մեր դժվարին փորձությունները «միասին գործել [մեր] օգտի համար» ( Հռովմայեցիս 8․28)

Յոթանասունից երեց Ջեյմս Բ. Մարտինոն ասել է․

Նկար
Official Portrait of Elder James B. Martino. Photographed March 2017.

Մեր Երկնային Հայրը, ով սիրում է մեզ ամբողջովին ու կատարելապես, թույլ է տալիս, որ մենք փորձություններ ունենանք, որոնք մեզ հնարավորություն կտան զարգացնել այնպիսի գծեր ու հատկություններ, որոնք մենք պետք է ունենանք՝ Քրիստոսին ավելի շատ նմանվելու համար: Մեր փորձությունները գալիս են բազում ձևերով, սակայն յուրաքանչյուրը մեզ հնարավորություն կտա դառնալ Փրկչին ավելի նման, եթե մենք սովորենք ճանաչել այն օգուտը, որը գալիս է յուրաքանչյուր փորձառությունից: Հասկանալով այս վարդապետությունը, մենք կարող ենք ավելի մեծ վստահություն ձեռք բերել մեր Հոր սիրո հանդեպ: Այս կյանքում, հնարավոր է, մենք երբեք չիմանանք, թե ինչու ենք ենթարկվում այս կամ այն փորձությանը, սակայն մենք կարող ենք վստահ զգալ, որ կարող ենք աճել այդ փորձառությունից:

(Ջեյմս Բ. Մարտինո, «Բոլոր բաները միասին են գործում մեր բարիքի համար», Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 101):

Ինչ է նշանակում, որ ոչինչ չի կարող «մեզ բաժանել Աստծո սիրուց» ( Հռովմացիս 8․39)

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը (1927–2018) ասել է.

Նկար
Official portrait of President Thomas S. Monson, 2008.

Երկնային Հայրը սիրում է ձեզ՝ յուրաքանչյուրիդ: Այդ սերը երբեք չի փոխվում: Այն կախված չէ ձեր արտաքինից, ձեր ունեցվածքից կամ ձեր բանկային հաշվին ունեցած դրամի քանակից: Այն չի փոխվում ձեր տաղանդներից և կարողություններից: Այն պարզապես կա: Այն չի փոխվում է, երբ դուք տխուր եք կամ երջանիկ, հուսահատված կամ հույսով լեցուն: Աստծո սերը ձեզ հետ է, անկախ նրանից դուք ձեզ արժանի եք զգում դրան, թե՝ ոչ: Այն ուղղակի միշտ ձեզ հետ է:

(Թոմաս Ս. Մոնսոն, «Մենք երբեք միայնակ չենք քայլում», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2013, 123-24)

Քանի որ Աստված այնքան սիրառատ է, արդյո՞ք Նա կփրկի բոլորին՝ անկախ նրանց ընտրություններից

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը ուսուցանել է հետևյալը Աստծո սիրո վերաբերյալ.

Նկար
Official portrait of President Thomas S. Monson, 2008.

Սուրբ գրության մեջ [Աստծո] սերն ավելի շուտ նկարագրվում է որպես` «մեծ ու հրաշալի սեր», «կատարյալ սեր», «քավիչ սեր» և «հավիտենական սեր»: Սրանք ավելի լավ եզրույթներ են, քանի որ անվերապահ բառը կարող է սխալ տպավորություն ստեղծել աստվածային սիրո մասին, ինչպես օրինակ` Աստված հանդուրժում ու ներում է մեր կատարած ամեն քայլ, քանի որ Նրա սերը անվերապահ է, կամ Աստված ոչինչ չի պահանջում մեզանից, քանի որ Նրա սերը անվերապահ է, կամ բոլորը փրկվում են երկնային արքայությունում, որովհետև Նրա սերը անվերապահ է: Աստծո սերն անսահման է, և այն կհարատևի ընդմիշտ, սակայն ինչ է դա նշանակում յուրաքանչյուրիս համար, կախված է նրանից, թե մենք ինչպես ենք արձագանքում Նրա սիրուն:

(Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Իմ սիրո մեջ հաստատուն մնացեք», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2016, 48)

Օժանդակ ուսումնական վարժություններ

Մորմոնի Գիրքը պարզաբանում է Աստվածաշնչում ուսուցանվող ճշմարտությունները

Նախորդ դասերից մեկի ժամանակ ուսանողները հավանաբար օգտագործել են Մորմոնի Գիրքը՝ Պողոսի գրությունները կամ Աստվածաշնչի այլ հատվածները ավելի լավ հասկանալու համար:

Կարող եք ուսանողներին առաջարկել զարգացնել այս հմտությունը՝ Մորմոնի Գրքում որոնելով այն հատվածները, որոնք հաստատում են և պարզաբանում են Հռովմայեցիս 8 գլխում բացահայտված ճշմարտությունները: Հնարավոր հատվածներից են՝ 1 Նեփի 1.1 , Ալմա 31.31 , Ալմա 36.3-ը :

Աստծո սերը և Նրա առաջարկած օրհնությունները

Փոքր պարգև առաջարկեք ան ուսանողներին, ովքեր կցանական հասարակ մի հանձնարարություն կատարել: Եթե որևէ մեկը հրաժարվի կատարել հանձնարարությունը, հարցրեք ուսանողներին, թե արդյոք դա անարդար է կամ ապացուցում է, որ այդ ուսանողը հավասարապես սիրված չէ, եթե նա չստանա նույն պարգևը, որը կստանան այն ուսանողները, որոնք կկատարեն հանձնարարությունը:

Կարող եք օգտագործել երեց Քրիստոֆերսոնի հայտարարությունը «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժնից և ցուցադրել Երեց Ռենլանդի պատմությունը «Վրդովեցուցիչ անարդարություն» տեսանյութից 1:16-2:28-ը ChurchofJesusChrist.org կայքում, որպեսզի ուսանողները տեսնեն, որ մեր ստացած օրհնությունները կախված են մեր ընտրություններից: