Սեմինարիա
Վարդապետության սերտման կրկնություն 18


Վարդապետության սերտման կրկնություն 18

Կիրառեք վարդապետության սերտման հատվածները

Նկար
Siblings studying in Peru

Վարդապետության սերտման նպատակներից մեկն է օգնել ձեզ սովորել, թե իրական կյանքի իրավիճակներում ինչպես կիրառել վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներում ուսուցանված վարդապետությունը: Այս դասը ուսանողներին հնարավորություններ կտա իրենց կյանքում կիրառել Նոր Կտակարանի վարդապետության սերտման հատվածներից մի քանիսը:

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք, որ խնդրեն երկու կամ երեք ընկերների կամ ընտանիքի անդամներին իրենց հետ կիսվել Նոր Կտակարանի այն հատվածով, որը, ըստ իրենց, պետք է ուսումնասիրվի և կիրառվի աշխարհում յուրաքանչյուր երիտասարդի կողմից: Ուսանողներին առաջարկեք գրանցել այն հղումները, որոնք իրենց ընկերները և ընտանիքի անդամները կօգտագործեն, այնուհետև կիսվել դրանցով դասարանի հետ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման հատվածներ

Վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներին վերաբերող դասը կարող է ուսուցանվել այս կրկնության դասի փոխարեն: Վերանայեք տարածաշրջանի, շրջանի տնօրենի կամ համակարգողի կողմից տրամադրված դասացուցակը՝ համոզվելու համար, որ սուրբ գրությունների վարդապետության սերտման հատվածներին վերաբերող յուրաքանչյուր դաս կուսուցանվի սեմինարիայի ընթացքում:

Որպես այլընտրանք ֆուտբոլին վերաբերող հետևյալ նմանությանը, կարող եք 150թերթիկներ դնել ամանի մեջ: Թերթիկներից մեկի վրա գրեք «վարդապետության սերտում»: Մի քանի ուսանողի առաջարկեք քաշել մեկ թերթիկ և տեսնել՝ արդյոք դա «վարդապետության սերտում» թերթիկն է:

https://pixabay.com/photos/soccer-goalie-goal-tender-game-1501546/https://pixabay.com/photos/soccer-football-soccer-player-1477569/

Նկար
Soccer player with ball ricocheting off his chest.

Պատկերացրեք, որ աշխարհի լավագույն 150 մարզիկներ ցանկանում են դառնալ թիմի դարպասապահը: Պատկերացնո՞ւմ եք, թե որքան դժվար կլինի մարզիչների համար մեկ մարզիկի ընտրել:

  • Ձեր կարծիքով, նրանք ի՞նչ չափանիշներ կկիրառեն:

Նոր Կտակարանը պարունակում է գրեթե 8000 հատվածներ: Միայն 53 են (մոտավորապես 1-ը 150-ից) ներառված Նոր Կտակարանի վարդապետության սերտման 24 հատվածներում: Պատկերացրեք՝ որքան դժվար է որոշել, թե ամբողջ Նոր Կտակարանից որ հատվածները պետք է ուսումնասիրել՝ որպես վարդապետության սերտման հատվածներ:

Նախօրոք պատրաստված ուսանողներին առաջարկեք գրատախտակին գրել իրենց ընկերների կամ ընտանիքի անդամների կողմից ընտրված հղումները: Նշեք, որ գրատախտակին գրված հատվածները շատ տարբեր են, բայց բոլորն էլ կարևոր են երիտասարդների համար: Այնուհետև տվեք հետևյալ հարցը.

  • Եթե ձեզ խնդրեին ընտրել վարդապետության սերտման հատվածները, ի՞նչ չափորոշիչներ կկիրառեիք:

Ընտրեք վարդապետության սերտման հետևյալ հատվածներից ձեզ անծանոթ երկուսը: Կարդացեք ամբողջ հատվածը և որոշեք, թե աշխարհի բոլոր երիտասարդներն ինչու պետք է կենրտրոնանան այդ հատվածների վրա:

Նոր Կտակարանի վարդապետության սերտում. Ա Կորնթացիս-Հայտնություն

Ա Կորնթացիս 6.19–20

«Ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են»:

Ա Կորնթացիս 11․11

«Բայց դարձեալ ոչ կինն առանց մարդի, եւ ոչ մարդն առանց կնկայ, Տէրումը»:

Ա Կորնթացիս 15.20–22

«Քանզի ինչպես Ադամով ամենը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով ամենը կենդանանում են»:

Ա Կորնթացիս 15.40–42

Հարության ժամանակ կան փառքի երեք աստիճաններ։

Եփեսացիս 1․10

«ժամանակների լրութեան տնտեսութեան համար, որ [ամեն բան ի մի հավաքի] բովանդակուի Քրիստոսումը» :

Եփեսացիս 2.19-20

Եկեղեցին «առաքեալների և մարգարէների հիմքի վերայ է շինուած. որի անկիւնի գլուխը Յիսուս Քրիստոսն է»:

Բ Թեսաղոնիկեցիս 2.1–3

«Քրիստոսի Երկրորդ գալուստը չի գա, եթէ առաջ չգայ ապստամբությունը»:

Բ Տիմոթեոս 3.15–17

«Սուրբ գրությունները … կարող են քեզ իմաստուն անել փրկության համար»։

Եբրայեցիս 12.9

Երկնային Հայրը «հոգիների Հայրն է»։

Հակոբոս 1.5–6

«Եթե մեկը ձեզանից իմաստութեան պակասություն ունի, թող խնդրէ Աստուածանից»:

Հակոբոս 2.17–18

«Հաւատքը, եթէ գործ չ’ունենայ, ըստ ինքեան մեռած է»։

Ա Պետրոս 4.6

«Ավետարանը [քարոզվեց] նաև մեռելներին»։

Հայտնություն 20.12

«Մեռելները դատվեցան … իրանց գործերի համեմատ»:

Նկար
Doctrinal Mastery

Ուսանողներին խնդրեք սենյակում քայլել և ընտրված հատվածներից մեկով կիսվել այլ ուսանողների հետ: Խնդրեք նրանց գտնել այն ուսանողներին, որոնք այլ հատվածներ են ընտրել:

Աստծո հետ ձեր հարաբերությունները

Վարդապետության սերտման հատվածների ընտրության պատճառներից մեկն այն է, որ դրանք ամրապնդում են ձեր հարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

  • Վարդապետության սերտման հատվածներից ո՞րն է օգնել ձեզ ամրապնդել ձեր հարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ: Ինչպե՞ս է այն օրհնել ձեզ:

  • Ի՞նչ ճշմարտություններ եք սովորում Նրանց մասին այս հատվածից:

Կարող եք կիսվել նաև նախորդ հարցերի անձնական պատասախաններով:

Կիրառեք հատվածները

Վարդապետության սերտման նպատակներից մեկն է օգնել ձեզ կիրառել հատվածներում գտնված ճշմարտությունները ձեր կյանքի ներկա հանգամանքներում կամ ապագայում: Օրինակ՝ Ա Պետրոս 4.6 հատվածում ուսուցանված վարդապետությունը այն մասին, որ ավետարանը կարող է քարոզվել մահացածներին հոգևոր աշխարհում, կարող է օգնել ձեզ սփոփել ընկերոջը, որը կորցրել է սիրած մարդուն կամ քաջալերել ձեզ տաճարային և ընտանեկան պատմության աշխատանք կատարել ձեր նախնիների համար:

Հետևյալ վարժության համար խնդրեք ուսանողներին աշխատել զույգերով: Ուսանողներից մեկը կարող է ստեղծել մեր օրերին վերաբերող սցենար իսկ մյուսը՝ ապագային վերաբերող սցենար: Ուսանողներին բավարար ժամանակ տալուց հետո խնդրեք նրանց սցենարներով կիսվել միմյանց հետ: Այնուհետև ուսանողներին առաջարկեք կիսվել, թե որ հատվածն է ամենակիրառելին իրենց զուգընկերոջ սցենարում, մինչ զուգընկերը կհայտնի, թե որ հատվածն է ընտրել իր սցենարի համար և ինչու:

Հետո մի քանի կամավորների առաջարկեք դասարանի հետ կիսվել իրենց սցենարներով: Այնուհետև դասարանը կարող է կիսվել, թե որ հատվածներն են, իրենց կարծիքով, ամենակիրառելին տվյալ սցենարում, մինչ ուսանողը կհայտնի, թե որ հատվածն է ընտրել և ինչու:

Կիրառում ներկա իրավիճակում

  • Ի՞նչ իրական խնդիր ունեք ներկա պահին, որը կարող է լուծվել աղյուսակում նշված վարդապետության սերտման հատվածներից մեկի օգնությամբ: Կարող եք գրել ձեր սեփական հանգամանքները, որևէ ծանոթի հանգամանքները կամ այն հանգամանքները, որոնցում կարող է հայտնվել յուրաքանչյուր երիտասարդ:

  • Վարդապետության սերտման այս հատվածներից ո՞րն է ամենակիրառելին տվյալ հանգամանքներում: Այս հատվածի ճշմարտություններն ինչպե՞ս են առնչվում այդ իրավիճակին:

Ապագա կիրառում

  • Ի՞նչ իրավիճակում կարող եք հայտնվել ապագայում, երբ վարդապետության սերտման հատվածներից մեկը կարող է օգնել կամ ուղղորդել ձեզ:

  • Վարդապետության սերտման այս հատվածներից ո՞րն է ամենակիրառելին տվյալ իրավիճակում: Այս հատվածի ճշմարտություններն ինչպե՞ս են առնչվում այդ իրավիճակին:

Ուսանողներին առաջարկեք մեկ հատված ընտրել և գրել իրենց օրագրում, թե ինչպես են իրենց կյանքում կիրառելու այդ հատվածում ուսուցանվող ճշմարտությունները: