Սեմինարիա
Բ Պետրոս 1


Բ Պետրոս 1

Դառնալ Հիսուս Քրիստոսի նման

Նկար
Christ with little children.

Պետրոսը գրեց Հիսուս Քրիստոսի աշակերտներին, որոնք ամուր էին իրենց հավատքում: Պետրոսը մոտենում էր իր կյանքի ավարտին և ցանկանում էր օգնել այս Սրբերին հիշել հավատացյալներին խոստացված մեծ օրհնությունները: Նա խրախուսեց Սրբերին զարգացնել Հիսուս Քրիստոսի հատկանիշները: Այս դասի նպատակն է օգնել ձեզ քայլեր ձեռնարկել՝ Հիսուս Քրիստոսին ավելի շատ նմանվելու համար:

Օգնեք սովորողներին հասկանալ Փրկչի հատկանիշները Երբ ուսանողները սովորեն Փրկչի մասին, օգնեք նրանց ոչ միայն իմանալ, թե Նա ինչ է ասել և արել, այլև իմանալ, թե ով է Նա: Դա անելու եղանակներից մեկը Նրա հատկանիշների վրա կենտրոնանալն է:

Ուսանողի նախապատրաստում: Ուսանողներին առաջարկեք մտածել, թե Հիսուս Քրիստոսի որ հատկանիշով են նրանք ամենաշատը հիանում և ինչու:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Քայլ առ քայլ ձեռքբերումներ

  • Ո՞րն է այն իմաստալից նպատակը, որին կցանկանայիք հասնել:

  • Ի՞նչ եք անում այդ նպատակը իրականացնելու համար։

Յոթանասունից Երեց Սքոթ Դ. Ուայթինգը կիսվել է մի դասով, որը նա և իր կինը սովորել են Ճապոնիայի Ջուջի լեռը բարձրանալու ժամանակ: Նրանց սովորած դասը կօգնի ձեզ աշխատել՝ ձեր նպատակներին հասնելու համար:Կարող եք դիտել «Դառնալով Նրա նման» տեսանյութը ChurchofJesusChrist.org-ում՝ 2:35-3:09, կամ կարդալ հետևյալ պատմությունը.

Նկար
Mt. Fuji, in Japan, rises up majestically in the background on a late autumn evening. The last glimpses of sunlight can be seen on the west facade of the snow capped slopes. Lake Kawaguchi is in the foreground with the town of Fujikawaguchiko nestled in between the lake and mountain. Light snow has blanked the town and the nearby trees.
Նկար
Official Portrait of Elder Scott D Whiting. Photographed in March 2017.

Մի քանի տարի առաջ, ես և կինս կանգնած էինք Ճապոնիայի ամենաբարձր Ֆուջի լեռը տանող արահետի սկզբում: Երբ սկսեցինք մեր վերելքը, նայեցինք հեռվում երևացող գագաթին և երկմտեցինք՝ արդյոք կկարողանայինք հասնել այնտեղ:

Երբ առաջ գնացինք, հոգնածությունը, ցավող մկանները և բարձրության ազդեցությունը սկսեցին զգացնել տալ: Հոգեպես մեզ համար կարևոր դարձավ միայն հաջորդ քայլի վրա կենտրոնանալը: Մենք ասում էինք.«Ես գուցե շուտով չհասնեմ գագաթին, բայց կարող եմ անել հաջորդ քայլը հենց հիմա»: Ժամանակի ընթացքում դժվարին առաջադրանքն ի վերջո հասանելի դարձավ քայլ առ քայլ:

(Սքոթ Դ․ Վայթինգ, «Դառնալով Նրա նման», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2020, 12)

  • Այս օրինակը կարող է կիրառվել բազմաթիվ տարբեր նպատակների հասնելու համար: Ի՞նչը կարող է օգնել մեզ հասկանալ Հիսուս Քրիստոսին նմանվելու նպատակի մասին:

Մի պահ մտածեք, թե ինչ եք արել և անում՝ Հիսուս Քրիստոսին նմանվելու համար:

  • Ի՞նչն է դժվար Հիսուս Քրիստոսին ավելի նմանվելու ճանապարհին

  • Ի՞նչն է օգնել ձեզ առաջադիմել՝ Հիսուս Քրիստոսին ավելի նմանվելու ճանապարհին:

Հիշեք, որ կարևոր է Հիսուս Քրիստոսին ավելի նմանվելու ձեր առաջընթացը դիտարկել որպես աստիճանական, քայլ առ քայլ գործընթաց: Երբ ուսումնասիրեք այս դասը, փնտրեք, թե ինչ կարող եք անել Փրկչի օգնությամբ՝ հաջորդ քայլն անելու համար:

Աստվածային էություն

Նամակում, որն ուղղված էր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք ունեցող Եկեղեցու անդամներին, Պետրոս առաքյալն իր ցանկությունն է հայտնել, որ նրանք ստանան Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին ու Նրանց աստվածային էությունը ճանաչելու օրհնությունները:

Կարդացեք Բ Պետրոս 1.2–4 հատվածները՝ փնտրելով օրհնություններ, որոնք մենք կարող ենք ստանալ այս գիտելիքի միջոցով:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «հաղորդակից լինիք աստուածային բնութեանը» ( Բ Պետրոս 1.4

Մեզանից յուրաքանչյուրն ունի աստվածային էություն, քանի որ յուրաքանչյուրս «երկնային ծնողների կողմից սիրված հոգևոր որդին կամ դուստրն ենք» (« Ընտանիք․ Հայտարարություն աշխարհին », ChurchofJesusChrist.org)։ Հիսուս Քրիստոսը կօգնի մեզ զարգացնել և կատարելագործել Քրիստոսանման հատկանիշները, երբ մենք ձգտենք հետևել Նրա կատարյալ օրինակին և ապավինենք Նրան, որ օգնի մեզ փոխվել:

Գրատախտակին լեռան հասարակ ուրվագիծ նկարեք

Ձեր ուսումնական օրագրում նկարեք Ֆուջի լեռան կամ ձեր ընտրած մեկ այլ լեռան հասարակ ուրվագիծը: Ձեր նկարած լեռան վրա գրեք Հիսուս Քրիստոսի մի քանի հատկանիշներ:

Մի քանի ուսանողների կարող եք առաջարկել՝ գրատախտակին նկարված սարի վրա թվարկել Քրիստոսանման հատկանիշները: Առաջարկեք ուսանողներին պատրաստվել դասին, որպեսզի նրանք բացահայտեն Փրկչի հատկանիշները:

  • Հիսուս Քրիստոսի ո՞ր հատկանիշով եք ամենաշատը հիանում: Ինչո՞ւ:

Կարդացեք Բ Պետրոս 1.5–7 հատվածները՝ փնտրելով Պետրոսի կողմից թվարկված Քրիստոսանման հատկանիշները: Ավելացրեք այս հատկանիշները ձեր օրագրում՝ ձեր լեռան վրա գրված հատկանիշներին:

Մի պահ մտածեք, թե ինչ կարող էր նկատի ունենալ Պետրոսը «ամենայն ջանասիրությամբ» արտահայտությամբ ( հատված 5):

  • Ինչպե՞ս կարող եք դա ցույց տալ ձեր գծապատկերում։

Կարող եք նշել ջանասիրության կարևորությունը գրատախտակի գծապատկերում՝ սարն ի վեր ցույց տվող սլաքը նկարելով՝ կապված «ջանասիրություն» բառի հետ (տես ավարտուն գծապատկերը դասի նյութերի մեջ՝ որպես օրինակ, թե դա ինչպես կարելի է անել):

Կարդացեք Բ Պետրոս 1․8–11 հատվածները՝ փնտրելով, թե Պետրոսն ինչ ասաց Սրբերին այն մասին, թե ինչ տեղի կունենա, եթե նրանք զարգացնեն այդ հատկանիշները։

  • Ի՞նչ ճշմարտություն սովորեցիք այս հատվածներից:

Ուսանողները կարող են նշել տարբեր ճշմարտություններ, ներառյալ հետևյալը. Երբ ես զարգացնեմ աստվածային հատկանիշներ, ես կարող եմ ճանաչել Հիսուս Քրիստոսին և ստանալ հավերժական կյանքի խոստումը։

Մտածեք այն մասին, թե ինչ կարող եք ավելացնել ձեր գծապատկերում ձեր սովորածի շնորհիվ: Ձեր նկարած սարի վերևում կարող եք ավելացնել վերնագիր, որն արտահայտում է մի կարևոր ճշմարտություն, որը դուք սովորում եք Հիսուս Քրիստոսին ճանաչելու մասին:

Նկար
Divine Attributes Mountain Diagram
  • Մենք ի՞նչ կարող ենք անել՝ Քրիստոսանման հատկանիշներ զարգացնելու համար։

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս է աստվածային հատկանիշների զարգացումն օգնում մեզ ճանաչել Հիսուս Քրիստոսին և ավելի նմանվել Նրան:

Ինչպե՞ս զարգացնել Քրիստոսանման հատկանիշներ

Քրիստոսանման հատկանիշների զարգացման ճանապարհը կարող է սկսվել առաջին պարզ քայլից՝ ընտրել մեկ հատկանիշ և ավելին իմանալ դրա մասին: Սկսեք այդ ճանապարհն այսօր՝ ընտրելով Բ Պետրոս 1.5–7 հատվածներում նշված և ձեր սարի գծապատկերի վրա գրված հատկանիշներից մեկը:

Ձեր ընտրած հատկանիշի մասին ավելին իմանալու եղանակներից մեկն է՝ օգտագործել Սուրբ գրքերի ուղեցույցը, Թեմաների ուղեցույցը կամ Gospel Library հավելվածում որոնման գործառույթը՝ այդ հատկանիշին առնչվող սուրբ գրություններ կամ հայտարարություններ գտնելու համար:

Նշումներ կատարեք ձեր ուսումնասիրության օրագրում և նշեք ձեր կարդացած սուրբ գրությունների կարևոր արտահայտությունները:

Ուսանողներին բավարար ժամանակ տվեք վարժությունն ավարտելու համար: Օգնեք նրանց մուտք գործել այն ռեսուրսներ, որոնք նրանք կցանկանային օգտագործել թվային տարբերակով, կամ տրամադրեք նյութի պատճենը:

Որպեսզի լրացուցիչ գաղափարներ ստանաք այն մասին, թե ինչպես կարելի է օգնել ուսանողներին ուսումնասիրել և զարգացնել Քրիստոսանման հատկանիշները, տես դասի «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժինը:

Օգտագործեք հետևյալ հարցերից մի քանիսը կամ բոլորը՝ ուսանողներին հնարավորություն տալով կիսվել իրենց սովորածով:

  • Ո՞ր հատկանիշն եք ընտրել կենտրոնանալու համար:

  • Ի՞նչ եք սովորել Հիսուս Քրիստոսի և այս հատկանիշի մասին ձեր ուսումնասիրությունների ընթացքում:

  • Ինչպե՞ս կարող է բարելավվել ձեր կյանքը, եթե զարգացնեք Քրիստոսանման այս հատկանիշը:

  • Ի՞նչ ջանքեր եք դուք պատրաստ գործադրել՝ այս հատկանիշը զարգացնելով Փրկչին ավելի նմանվելու համար:

Վկայեք, որ Փրկիչը ցանկություն և կարողության ունի օգնել մեզ՝ նմանվելու Իրեն: Ուսանողներին կարող եք հնարավորություն տալ հետագա դասերի ընթացքում զեկուցել այն առաջընթացի մասին, որն իրենք գրանցում են՝ զարգացնելով Քրիստոսանման հատկանիշները, որոնք իրենք ընտրել են աշխատելու համար:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Ի՞նչ կպահանջվի ինձանից՝ Քրիստոսանման հատկանիշներ զարգացնելու համար

Յոթանասունից երեց Սքոթ Դ․ Վայթինգը բացատրել է․

Նկար
Official Portrait of Elder Scott D Whiting. Photographed in March 2017.

Իրական առաջընթաց տեսնելու համար հարկավոր է շարունակական ջանքեր գործադրել: Ճիշտ, ինչպես լեռ մագլցելիս պահանջվում է նախապատրաստություն, համբերություն ու համառություն, այնպես էլ այս ճամփորդությունը պահանջում է իրական ջանք և զոհաբերություն: Ճշմարիտ քրիստոնեությունը, որում մենք ձգտում ենք դառնալ մեր Տիրոջ նման, միշտ պահանջել է մեր լավագույն ջանքերը։ …

Ես գիտեմ, որ Նրա աստվածային օգնությամբ և ուժով Նրա նման դառնալը իրագործելի է քայլ առ քայլ: Եթե այդպես չլիներ, Նա մեզ չէր տա այս պատվիրանը [տես 1 Նեփի 3.7 ]:

(Սքոթ Դ․ Վայթինգ, «Դառնալով Նրա նման», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2020, 14)

Ի՞նչ է տեղի ունենում, երբ ես փորձում եմ ձեռք բերել Քրիստոսանման հատկանիշներ

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոբերտ Դ. Հեյլսը (1932–2017) բացատրել է.

Նկար
Official portrait of Elder Robert D. Hales of the Quorum of the Twelve Apostles, 2003

Փրկչի հատկանիշները, ինչպես մենք ընկալում ենք դրանք, սցենար չէ, որին պետք է հետևել կամ ցուցակ, որի կետերը պետք է կատարել: Դրանք միահյուսված, մեկը մյուսին լրացնող հատկանիշներ են, որոնք մեզանում զարգանում են փոխհամաձայնեցված ձևերով։ Այլ կերպ ասած, մենք չենք կարող ձեռք բերել Քրիստոսանման մեկ հատկանիշ՝ առանց ձեռք բերելու նաև մյուսները և ազդելու [մնացածի] վրա: Երբ մեկ հատկանիշն ուժեղանում է, ուժեղանում են նաև շատ ուրիշ հատկանիշներ:

(Ռոբերտ Դ. Հեյլս, «Դառնալ մեր Տեր Հիսուս Քրիստոսի աշակերտըEnsign կամ Լիահոնա, մայիս 2017, 46)

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․

Նկար
Elder David A. Bednar, Quorum of the Twelve Apostles official portrait. 2020.

Փրկչի օգնությունը մատչելի է մահկանացու կյանքի ողջ ճամփորդության ընթացքում՝ մեր էությունը բարելավելու և փոխելու համար:

(Դեյվիդ Ա.Բեդնար, «Քավությունը և մահկանացու ճամփորդությունը», Ensign, ապրիլ 2012, 42, Լիահոնա, ապրիլ 2012, 14)

Օժանդակ ուսումնական վարժություններ

«Քրիստոսանման հատկանիշներ»

Որպեսզի օգնեք ուսանողներին խորհել Հիսուս Քրիստոսի հատկանիշների շուրջ, դիտեք «Քրիստոսանման հատկանիշներ» տեսանյութը (2:53) ChurchofJesusChrist.org կայքում: Դիտելիս ուսանողներին առաջարկեք մտածել, թե Փրկչի որ հատկանիշներով են նրանք բոլորից շատ հիանում: Տեսանյութը դիտելուց հետո որոշ ուսանողների առաջարկեք կիսվել իրենց պատասխաններով:

//media.ldscdn.org/webvtt/youth/2014-youth-activity-resources/2014-01-001-christlike-attributes-eng.vtt

Օգտագործեք ութ քայլերից բաղկացած օրինակը

Հետևյալ օրինակը կարող է ուսանողներին օգնել ճանաչել Քրիստոսին և զարգացնել Նրա հատկանիշները: Կարող եք ուսանողներին առաջարկել կարդալ այն և մտածել, թե քայլերից յուրաքանչյուրն ինչպես կարող է օգնել նրանց ավելի նմանվել Հիսուս Քրսիտոսին:

  1. Մտածեք այն Քրիստոսանման հատկանիշի մասին, որը կցանկանայիք զարգացնել:

  2. Գրեք այդ հատկանիշի նկարագրությունը:

  3. Գտեք սուրբ գրությունների հատվածներ, որոնք ուսուցանում են այդ հատկանիշի մասին և խորապես ուսումնասիրեք դրանք:

  4. Այս դասն ուսումնասիրելիս գրեք հարցեր, որոնց պատասխանները կցանկանայիք ստանալ:

  5. Գրեք ձեր զգացմունքները և տպավորությունները:

  6. Նպատակներ դրեք, որոնք ձեզ կօգնեն կյանքում կիրառել այդ հատկանիշը:

  7. Աղոթեք Տիրոջ օգնության համար:

  8. Կանոնավոր կերպով գնահատեք ձեր առաջընթացը:

Կարող եք ցուցադրել այս օրինակը կամ ուսանողներին թերթիկ տրամադրել:

Ինչպես կարող ենք Քրիստոսանման հատկանիշները միահյուսել մեր էության մեջ

Եթե ուսանողներին օգտակար լինի Քրիստոսանման հատկանիշների մասին պատմող առարկայական դասը, կարող եք օգտվել «Հիսուս Քրիստոսի զորության շնորհիվ ես կարող եմ զարգացնել իմ էությունը» բաժնից Եկ, հետևիր ինձ ձեռնարկում՝ «Նոյեմբերի 20-26. Ա և Բ Պետրոս. «Ցնծա աննկարագրելի ուրախությամբ և լցվիր փառքով» (Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023)։ Կարող եք օգտագործել որևէ գործվածք կամ կարպետ (կամ համառոտ նկարագրության մեջ ներկայացված նկարը)՝ ցուցադրելով, թե Քրիստոսանման հատկանիշները ինչպես կարող են միահյուսվել մեր էության հետ:

Կարող եք ուսանողներին հնարավորություն տալ ուսումնասիրել որոշ մասեր երեց Ռոբերտ Դ. Հեյլսի (1932–2017) «Դառնալ մեր Տեր Հիսուս Քրիստոսի աշակերտը» ելույթից (Ensign կամ Լիահոնա, մայիս 2017, 46–48)։