Սեմինարիա
Ա Պետրոս 1-5


Ա Պետրոս 1-5

«Ավելի թանկ, քան ոսկին»

Նկար
After being beaten, Peter and John continue to preach in Christ’s name to the people.

Դուք կարող եք հիշել, որ սովորեցիք Պետրոս առաքյալի հավատքի և ջանասիրության մասին, երբ ուսումնասիրում էիք Նոր Կտակարանի առաջին կեսը: Պետրոսի առաջին նամակը գրվել է Պետրոսի կյանքի վերջում՝ շատ տարիներ անց այն ժամանակներից հետո, երբ նա քայլում ու խոսում էր Հիսուս Քրիստոսի հետ՝ Փրկչի մահկանացու ծառայության ընթացքում: Պետրոսը, որը գլխավոր առաքյալն էր, իր առաջին նամակում կենտրոնացավ այն ուղիների վրա, որոնցով Սրբերը կարող էին զորանալ այն աճող փորձությունների մեջ, որոնց նրանք ենթարկվում էին հռոմեացիների ձեռքով: Այս դասը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ Աստծո նպատակները. ենթարկել ձեզ փորձությունների և զորացնել ձեր վճռականությունը՝ հավատարմորեն դիմակայելու փորձություններին:

Ուսանողների ուսումնական յուրահատուկ կարիքների ապահովում Հաշվի առեք ուսանողների տարբեր ուսումնական կարիքները: Օգտագործեք այս դասում առաջարկված ուսումնական վարժությունները որպես ուղեցույց, ոչ թե սցենար, և հարմարեցրեք վարժությունները՝ ուսանողներին օգնելու համար: Հարմարեցումները կարող են ներառել սուրբ գրությունների հատվածներ կարդալու տարբեր եղանակների օգտագործումը կամ վարժությունների կատարումը՝ սկզբունքները և վարդապետությունը հասկանալու համար: Մի վախեցեք ստեղծագործելուց և նոր մոտեցումներ փորձելուց:

Ուսանողի նախապատրաստում․ Ուսանողներին առաջարկեք խորհել, թե ինչպես կարող են պատասխանել հետևյալ հարցին․ Ինչո՞ւ ենք մենք կյանքում բախվում փորձությունների, դժվարությունների և անարդարության:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ինչո՞ւ ենք մենք կյանքում դժվարություններ ունենում

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյլ Գ. Ռենլանդը բացատրել է, որ մենք բոլորս կունենանք անարդար թվացող փորձառություններ: Դիտեք «Վրդովեցուցիչ անարդարություն» տեսանյութը (3:19-4:12) կամ կարդացեք հետևյալ հայտարարությունը:

Նկար
Official portrait of Elder Dale G. Renlund of the Quorum of the Twelve Apostles, January 2016.

Երբեմն անարդարությունը չի կարող բացատրվել, սակայն անբացատրելի անարդարությունը վրդովեցուցիչ է: Անարդարությունը գալիս է անկատար, վիրավոր կամ հիվանդ մարմիններով ապրելուց: Մահկանացու կյանքն իր էությամբ անարդար է: Որոշ մարդիկ ծնվում են հարստության մեջ, մյուսները՝ ոչ: Ոմանք ունեն սիրող ծնողներ, ոմանք՝ ոչ: Ոմանք ապրում են երկար տարիներ, ոմանք՝ կարճ: Եվ ցանկը կարելի է շարունակել: Որոշ անհատներ անարդար սխալներ են թույլ տալիս նույնիսկ այն ժամանակ, երբ փորձում են բարիք գործել: Ոմանք նախընտրում են գործել ոչ այնքան արդար, չնայած կարող էին: Ցավալի է, որ որոշ անհատներ օգտագործում են Աստծո կողմից տրված ազատ կամքը՝ ուրիշներին վնասելու համար, երբ չպետք է անեին դա:

(Դեյլ Գ. Ռենլանդ, «Վրդովեցուցիչ անարդարություն», Լիահոնա, մայիս 2021, 42)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է երեց Ռենլանդն օգտագործել «վրդովեցուցիչ» բառը՝ նկարագրելով որոշ անարդար բաներ, որոնք մենք զգում ենք կյանքում:

  • Ո՞ւմ եք ճանաչում, որ ապրում է կամ ապրել է մի փորձություն, որը չափազանց անարդար է թվում: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Տերը թույլ է տալիս, որ դա տեղի ունենա:

Քրիստոսից հետո 64 թվականին Հռոմ քաղաքի զգալի մասը ավերվեց հրդեհից։ Նշանավոր հռոմեացիները հրդեհի բռնկման մեջ մեղադրեցին եկեղեցու անդամներին, ինչը հանգեցրեց քրիստոնյաների լայնածավալ հալածանքների ամբողջ Հռոմեական կայսրությունում: Հավանաբար Պետրոսը գրել է իր առաջին նամակը այս իրադարձությունից հետո, որպեսզի ամրապնդի Սրբերի հավատքը և հիշեցնի նրանց փորձություններին հավատարմորեն դիմակայելու համար հավերժական պարգևի մասին: Ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք Սուրբ Հոգու այն հուշումներին, որոնք կարող են օգնել ձեզ հասկանալ ձեր փորձությունների որոշ պատճառներ, և թե ինչպես կարող եք ապավինել Հիսուս Քրիստոսին, որպեսզի օգնի ձեզ հավատարմությամբ դիմակայել դրանց:

Մաքրագործողի կրակը

Կարդացեք Ա Պետրոս 1․3–9-ը ՝ փնտրելով, թե ինչ է ուսուցանել Պետրոս առաքյալը օրհնությունների մասին, որոնք սպասում են նրանց, ովքեր հավատարմությամբ դիմակայում են փորձություններին: Փորձանքներ բառը վերաբերում է փորձություններին և նեղություններին (տես Ա Պետրոս 1.6 , ծանոթագրություն բ):

  • Ձեր կարծիքով, այս հատվածներից ո՞ր բառերը կամ արտահայտությունները կարող են օգտակար լինել հիշելու համար, թե երբ եք դուք կամ ուրիշները անցել փորձությունների միջով: Ինչո՞ւ։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ Պետրոսը Սրբերի հավատքի փորձությունը համեմատեց ոսկու հետ, որը մաքրագործվում է կրակով:

Կարող եք ուսանողներին ցույց տալ բովի պատկեր կամ նկար, ինչպես հետևյալը:

Ներքևում բերված է բովի պատկեր։ Բովը մետաղների, օրինակ՝ ոսկու զտման համար նախատեսված անոթ է։ Երբ մետաղները զտվում են, դրանք տաքացվում և հալեցվում են, որպեսզի խառնուրդը հեռացվի և վերջնական արդյունքը մաքրագործվի:

Նկար
Illustration of a crucible with molten metal pouring into a mold
  • Ինչպե՞ս կարող է փորձված կամ փորձությունով անցած հավատքը լինել «ավելի արժեքավոր, քան … ոսկին»: ( Ա Պետրոս 1․7)

Այս հատվածներից մենք կարող են սովորել հետևյալ ճշմարտությունը. երբ մենք հավատարմությամբ դիմակայում ենք փորձություններին, մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս զտվում և ամրանում է։ Կարող եք գրել այս ճշմարտությունը ձեր սուրբ գրության մեջ կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում:

  • Այդ դժվարին փորձությունների մեջ ի՞նչը կարող է ամրացնել մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս:

Կարող եք դասարանով կարդալ Ալմա 62.41 հատվածը՝ հետևյալ բացատրությունով և հարցով կիսվելուց առաջ։

Թեև դժվարությունները կարող են հոգևորապես կատարելագործել շատերին, կան մարդիկ, որոնք չարանում են կամ կարծրացնում են իրենց սրտերը ծանր փորձությունից հետո (տես Ալմա 62.41

  • Ձեր կարծիքով, ի՞նչը կարող է օգնել մեզ մեր փորձությունները վերածել օրհնությունների, այլ ոչ թե փորձառությունների, որոնք նվազեցնում են մեր հավատքը:

  • Ի՞նչ փորձառություններ եք ունեցել կամ ի՞նչ փորձառությունների մասին գիտեք, երբ ձեր հավատքը կամ ուրիշի հավատքը ամրապնդվել է՝ դժվար փորձություններին հավատարմորեն դիմակայելով:

  • Ի՞նչ են այդ փորձառություններն ուսուցանում ձեզ Տիրոջ մասին:

Դիտեք «Մաքրագործողի կրակը» տեսանյութը (5:02), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում, տեսնելու մի մարդու օրինակ, որը զորացվեց Փրկչի կողմից, քանի որ հավատարմությամբ դիմակայեց փորձություններին:

Պետրոսը խորհուրդ է տալիս Սրբերին

Պետրոսի առաջին նամակում գտնված թեման այն է, թե ինչպես կարող են Հիսուս Քրիստոսի աշակերտները հավատարմորեն դիմակայել տառապանքներին և հալածանքներին: Պետրոսի խորհուրդը կարող է հույս, քաջալերանք և ուժ տալ յուրաքանչյուրին, ով անցնում է մահկանացու կյանքի փորձությունով։

Նկարեք բովի պարզ նկար, ինչպես այն նկարը, որ տեսաք դասի սկզբում: Բովի ներսում նշեք որոշ փորձություններ և նեղություններ, որոնցով դուք անցել եք կամ այժմ անցնում եք:

Երբ ավելի շատ ուսումնասիրեք Պետրոսի խոսքերը, փնտրեք ուսմունքներ, որոնք կարող են օգնել ձեզ ձեր նկարում թվարկված փորձությունների ժամանակ: Գրեք այդ ուսմունքները ձեր նկարած բովի արտաքին մասում:

Կարող եք գրատախտակին գրել սուրբ գրությունների հետևյալ հղումները և դրանց ամփոփումները: Որոշեք ուսանողների համար այս հատվածները ուսումնասիրելու լավագույն եղանակը: Տարբերակներից մեկն է՝ դասարանը բաժանել խմբերի, և յուրաքանչյուր խմբին հանձնարարել ուսումնասիրելու համար նախատեսված մեկական հատված: Բավարար ժամանակից հետո ուսանողները կարող են դասարանի մյուս անդամներին պատմել, թե ինչ են սովորել իրենց ուսումնասիրության ընթացքում: Այնուհետև ուսանողներին կարող եք առաջարկել իրենց նկարած նկարի վրա ավելացնել գաղափարներ՝ դասընկերների կողմից ներկայացվածի հիման վրա:

Մեկ այլ տարբերակ, որը պետք է դիտարկել․ ուսանողներին առաջարկեք զուգընկերոջ հետ ուսումնասիրել հատվածներից յուրաքանչյուրը: Երբ ուսանողներն ավարտեն հատվածների ուսումնասիրումն ու քննարկումը իրենց զուգընկերոջ հետ, կարող եք հանձնարարել նրանց փոխվել տեղերով այնպես, որ յուրաքանչյուր ուսանող ունենա նոր զուգընկեր: Այս գործընթացը կարող է կրկնվել, որպեսզի յուրաքանչյուր ուսանող տարբեր զուգընկերների հետ կարողանա ուսումնասիրել հատվածների երեք խումբ:

Ա Պետրոս 2.20–25 . Հիսուս Քրիստոսը փորձություններին դիմակայելու օրինակ է

Ա Պետրոս 4.12–19 . Մեր փորձություններով ուրախանալու պատճառներ

Ա Պետրոս 5․6–11 . Ստանալ Տիրոջ զորությունը՝ դիմակայելու մեր փորձություններին

Ուսումնասիրման համար ուսանողներին բավարար ժամանակ տրամադրելուց հետո ցանկացողներին առաջարկեք կիսվել իրենց գաղափարներով։ Կարող եք առաջարկել ուսանողներին կիսվել առանձին հատվածներով, որոնք իրենց կարծիքով առավել իմաստալից են և բացատրել, թե ինչու: Խրախուսեք նրանց մտածել այն մասին, թե ինչպես կարող է այսօրվա սովորածը օգնել իրենց ներկա իրավիճակում, և գրանցել իրենց գաղափարներն ու տպավորությունները ուսումնասիրության օրագրերում:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Ա Պետրոս 2․20 Ինչո՞ւ է Պետրոսն ուսուցանել, որ մենք պետք է համբերությամբ տանենք մեր փորձությունները

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Ա. Մաքսվելն (1926–2004) ուսուցանել է հետևյալը.

Նկար
Last official portrait of Elder Neal A. Maxwell, 1992.

Համբերությունը շատ սերտորեն կապված է մեր Երկնային Հոր հանդեպ հավատքի հետ: Իրականում, երբ մենք չափազանց անհամբեր ենք, մենք կարծում ենք, թե Աստծուց լավ գիտենք, որն է լավագույնը։ Կամ, առնվազն, պնդում ենք, որ մեր ժամանակացույցն ավելի լավն է, քան Նրանը: Այսպիսով, ինչպես արդեն նշվեց, համբերությունը մահկանացու կյանքի կենսական առաքինություն է, որն առնչվում է մեր հավատքին, մեր ազատ կամքին, կյանքի նկատմամբ մեր վերաբերմունքին, մեր խոնարհությանն ու մեր տառապանքին։ Իրական աճի այլ ճանապարհ պարզապես չկա:

(Նիլ Ա. Մաքսվել, «Patience» [Բրիգամ Յանգ Համալսարանի հոգևոր հավաք, նոյեմբեր 27, 1979], 1, 4, speeches.byu.edu)

Ինչպե՞ս կարող եմ հաղթահարել իմ առջև ծառացած փորձությունները

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ․ Անդերսենն ուսուցանել է հետևյալը.

Նկար
Official portrait of Elder Neil L. Andersen of the Quorum of the Twelve Apostles, 2010, August.

Երկրային փորձությունների խաչմերուկում համբերությամբ առաջ գնացեք և Փրկչի բուժիչ ուժը կբերի լույս, հասկացողություն, խաղաղություն և հույս: Աղոթեք ձեր ողջ սրտով: Ամրացրեք ձեր հավատքը Հիսուս Քրիստոսի, Նրա իրականության՝ Նրա շնորհի հանդեպ: … Առաջ նայեք։ Ձեր անհանգստություններն ու վշտերը շատ իրական են, սակայն նրանք հավերժ չեն տևի։ Մութ գիշերը կանցնի, քանի որ ձեզ համար պիտի Որդին բարձրանա՝ իր թևերի մեջ ունենալով բժշկություն։

(Նիլ Լ․ Անդերսեն, «Ջոզեֆ Սմիթ», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2018, 85)

Ինչպե՞ս կարող եմ երջանկություն գտնել փորձությունների միջով անցնելիս

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինը (1917–2008) խոսել է դժվարությունների ժամանակ երջանկություն գտնելու և իր մոր խորհուրդը հիշելու մասին՝ ասելով. «Ինչ էլ որ լինի, սիրիր այն»։

Նկար
Last official portrait of Elder Joseph B. Wirthlin of the Quorum of the Twelve Apostles, 2004. Died December 1, 2008.

Ինչպե՞ս կարող ենք սիրել տխրությամբ լցված օրերը: Չենք կարող, գոնե այս պահին: Չեմ կարծում, որ մայրս առաջարկում էր, որ մենք ճնշենք հուսահատությունը կամ հերքենք ցավի իրականությունը: Չեմ կարծում, որ նա առաջարկում էր կեղծ երջանկության դիմակի հետևում թաքցնել տհաճ ճշմարտությունները։ Բայց ես հավատում եմ, որ այն, թե ինչպես ենք մենք արձագանքում դժբախտությանը, կարող է կարևոր գործոն լինել, թե որքան երջանիկ և հաջողակ կարող ենք լինել կյանքում: Եթե խելամտորեն մոտենանք դժբախտությանը, մեր ամենադժվար ժամանակները կարող են դառնալ մեծագույն աճի ժամանակներ, որոնք, իրենց հերթին, կարող են հանգեցնել մեծագույն երջանկության ժամանակների: …

Եթե հումորով նայենք, հավերժական հեռանկար փնտրենք, հասկանանք փոխհատուցման սկզբունքը և ավելի մոտենանք մեր Երկնային Հորը, մենք կարող ենք կրել դժվարությունը և փորձությունը: Մենք կարող ենք ասել, ինչպես մայրս. «Ինչ էլ որ լինի, սիրիր այն»

(Ջոզեֆ Բ. Վիրթլին, «Ինչ որ լինի, սիրիր այն», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2008, 26–28)

Օժանդակ ուսումնական վարժություն

Ա Պետրոս 5․1-5 «Արածեցրէք Աստուծոյ հօտը»

Ուսանողների հետ կարդացեք Ա Պետրոս 5.1–5 հատվածները և նշեք, որ Պետրոսը այս հատվածներում Եկեղեցու երեցներին ուսուցանել է Աստծո արքայությունում որպես առաջնորդներ իրենց պարտականությունների մասին: (Օգնեք ուսանողներին հասկանալ հետևյալ ճշմարտությունը. Եկեղեցու ղեկավարների պարտականությունն է սիրով ու օրինակով մտածել ու հոգ տանել Աստծո հոտի մասին: Ուսանողներին կարող եք առաջարկել քննարկել օրինակներ, թե ինչպես են իրենց առաջնորդները սիրով ծառայել իրենց և իրենց ընտանիքներին: Նաև ուսանողներին օգնեք հասկանալ, որ իրենք կարող են օրինակ լինել իրենց քվորումի և դասարանի անդամների համար՝ հետևելով «Հովուապետի» օրինակին ( Ա Պետրոս 5.4):