Սեմինարիա
Վարդապետության սերտում. Ա Պետրոս 4.6


Վարդապետության սերտում. Ա Պետրոս 4.6

«Մեռելներին էլ աւետարանուեցաւ»

Նկար
The resurrected Jesus Christ preaching to spirits in the Spirit World.

Ա Պետրոս 4-րդ գլխից դուք սովորեցիք, որ Փրկիչը միսիոներական աշխատանք տարավ նաև հոգևոր աշխարհում, որպեսզի Երկնային Հոր բոլոր զավակները փրկվելու հնարավորություն ունենան: Այս դասը կարող է ձեզ օգնել մտապահել վարդապետության սերտման հղումը և հիմնական արտահայտությունը Ա Պետրոս 4.6 հատվածի համար: Այն նաև կարող է օգնել ձեզ բացատրել այդ հատվածում ուսուցանվող վարդապետությունը: Այնուհետև դուք հնարավորություն կունենաք կիրառել այդ վարդապետությունը և հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները իրական սցենարում:

Ուսանողներին ուսուցանեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները Վարդապետության սերտումն ավելի արդյունավետ կլինի, եթե ուսանողները իմանան և հասկանան հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները: Ուսանողներին օգնեք հասկանալ և կանոնավոր կրկնել այդ սկզբունքները:

Ուսանողի նախապատրաստում: Առաջարկեք ուսանողներին խորհել, նախապատրաստվել և կիսվել, թե իրենք ինչ են զգացել տաճարում մկրտություններ և հաստատումներ կատարելիս կամ իրենց մահացած նախնիների համար ընտանեկան պատմության այլ աշխատանք կատարելիս:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման այս դասը նախատեսված է անցկացնել «Ա Պետրոս 3.18-22, 4.1-6» դասից հետո, որը հանդիսանում է համատեքստային դաս վարդապետության սերտման Ա Պետրոս 4.6 հատվածի համար: Եթե վարդապետության սերտման այս հատվածն անհրաժեշտ է տեղափոխել մեկ այլ շաբաթ, համոզվեք, որ այդ շաբաթ կուսուցանվի նաև համապատասխան համատեքստային դասը:

Մտապահեք և բացատրեք

Ուսանողներից մեկին խնդրեք գրատախտակին փրկության ծրագրի մի հասարակ գծապատկեր նկարել: Այնուհետև տվեք հետևյալ հարցերից մեկը, որպեսզի հասկանաք, թե որքան լավ է ուսանողը հասկանում ծրագիրը, և ինչպես է ուսուցանվում ավետարանը: Որպեզի ներգրավեք ուսանողներին, որոնք սովորաբար կամավոր ելույթ չեն ունենում, տվեք նրանց հետևյալ հարցերը ստուգարքի ձևով և քննարկեք դրանք ամբողջ դասարանով:

  • Աստծո բոլոր զավակներին ուսուցանվել է ավետարանը իրենց նախամահկանացու կյանքում: Ի՞նչ է կատարվել նրանց հետ, ովքեր ընդունել են ավետարանը և ընտրել Աստծո ծրագիրը: Ի՞նչ է կատարվել նրանց հետ, ովքեր մերժել են այն:

  • Ինչպե՞ս է ավետարանը ուսուցանվում այստեղ՝ երկրի վրա:

Օգտագործեք հետևյալ երկու հարցերը, որպեսզի ուսանողներին օգնեք բացահայտել վարդապետության սերտման հատվածի հղումը և հիմնական արտահայտությունը:

  • Ի՞նչ է տեղի ունենում նրանց հետ, ովքեր երբեք հնարավորություն չեն ունենում սովորել Հիսուս Քրիստոսի մասին կամ այս կյանքում քահանայական արարողություններ ստանալ:

  • Մենք որտե՞ղ կարող ենք սրա մասին կարդալ Նոր Կտակարանում:

Կարող եք օգտագործել մտապահելու հետևյալ վարժությունը.

Յուրաքանչյուր ուսանողի տվեք մի թերթիկ և խնդրեք նրան թերթիկի վերևում գրել հղումը և հիմնական արտահայտությունը. « Ա Պետրոս 4.6. Մեռելներին էլ աւետարանուեցաւ»: Խնդրեք նրանց ծալել վերևի մասը՝ իրենց գրածը փակելու համար, և նորից գրել հղումն ու հիմնական արտահայտությունը՝ բաց թողնելով երեքից չորս բառ և թվերից մի քանիսը: Ուսանողներին խնդրեք փոխանակել իրենց թերթիկները:

Խնդրեք նրանց բացահայտել բաց թողնված բառերը և թվերը: Այնուհետև խնդրեք նրանց ծալել թերթիկները՝ փակելով իրենց գրածը և նորից գրել հղումը և հիմնական արտահայտությունը՝ այս անգամ բաց թողնելով վեցից ութ բառ կամ թիվ: Խնդրեք նրանց տիրոջը վերադարձնել թերթիկը, որպեսզի նա բացահայտի բաց թողնված բառերը, ծալի թերթիկը և վերջին անգամ անգիր գրի ամբողջ հղումն ու հիմնական արտահայտությունը:

Գործնական կիրառում

Նախորդ դասին Ա Պետրոս 4.6 հատվածից դուք սովորեցիք հետևյալ ճշմարտությունը. Ավետարանը քարոզվում է մեռելներին, որպեսզի նրանք ունենան նույն հնարավորությունները, ինչպիսիք ունեն նրանք, ովքեր լսում են ավետարանը մահկանացու կյանքի ընթացքում:

Օգտագործեք հետևյալ սցենարը՝ այս ճշմարտությունը և հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները կիրառելու համար:

Սցենար 1. մաս 1

Պատկերացրեք, որ դուք ունեք Ջեյսոն անունով մի ընկեր, որը հանդիպում է միսիոներների հետ: Ջեյսոնը ցանկություն է հայտնում ձեզ հետ գալ սեմինարիայի՝ ավետարանի մասին ավելին սովորելու համար: Սեմինարիայի առաջին օրը ձեր ուսուցիչը խնդրում է դասարանին զուգընկերոջ հետ կրկնել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները: Ջեյսոնը հարցնում է ձեզ. «Որո՞նք են հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները»:

  • Ինչպե՞ս կներկայացնեիք Ջեյսոնին հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները: (Կրկնեք պարբերություններ 5-12-ը «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնից Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2022), եթե օգնության կարիք ունեք այս հարցին պատասխանելու համար):

Սցենար. մաս 2

Այդ շաբաթվա վերջում Ջեյսոնը և միսիոներները հանդիպում են ձեր տանը: Դուք օգնում եք միսիոներներին ուսուցանել ավետարանի առաջին սկզբունքների և արարողություններ մասին, այդ թվում՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի և մեղքերի թողության համար ընկղմումով մկրտության մասին: Միսիոներները օգտագործում են Հովհաննես 3.5 հատվածը՝ ուսուցանելով, որ համապատասխան քահանայության իշխանության միջոցով կատարված մկրտությունը անհրաժեշտ է երկնային արքայությունում փրկվելու համար: Ջեյսոնը մտածում է դրա մասին և մի փոքր տխրում: Միսիոներներից մեկը հարցնում է, թե նա ինչու է տխուր, իսկ Ջեյսոնը պատասխանում է. «Իմ պապիկը երբևէ չէր մկրտվել, բայց նա շատ լավ մարդ էր և միշտ ասում էր, որ ցանկանում է լավ կյանք ապրել, ուստի նա կարող էր երկինք գնալ: Արդյո՞ք նա կգնա»: Դուք լուռ աղոթում եք՝ հարցնելով Երկնային Հորը, թե ինչպես կարող եք օգնել Ջեյսոնին: Ձեր միտքն է գալիս մի գաղափար՝ օգտագործել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները և Ա Պետրոս 4.6 հատվածում ուսուցանվող վարդապետությունը:

Կախված դասարանի չափից և ժամանակից՝ ուսանողները կարող են օգտագործել իրենց պատասխանները և դերախաղի միջոցով ուսուցանել Ջեյսոնին: Կարող եք նրանց հանձնարարել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներից մեկը, որպեսզի զուգընկերոջ հետ կամ փոքր խմբում քննարկեն, թե այդ սկզբունքն ինչպես կարող է օգնել Ջեյսոնին: Երբ նրանք ավարտեն քննարկումը, կարող են զեկուցել դասարանին կամ բաժանվել երեք հոգանոց խմբերի՝ իրենց մտքերով կիսվելով մնացած երկու սկզբունքներն ուսումնասիրած համադասարանցիների հետ:

Համառոտ շարադրեք, թե դուք ինչպես կարող եք օգտագործել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները և Ա Պետրոս 4.6 հատվածում ուսուցանվող վարդապետությունը, որպեսզի օգնեք Ջեյսոնին գտնել իր հարցի պատասխանները և հանգիստ լինել իր պապիկի համար: Դա անելուց հետո պատասխան պատրաստեք Ջեյսոնի համար: Մտածեք, թե ինչ հարցեր կտայիք, որպեսզի նրան օգնեիք բացահայտել և զգալ վարդապետության ճշմարտությունը: Ձեր պատասխանում ներառեք բոլոր երեք սկզբունքները և Ա Պետրոս 4.6 հատվածում ուսուցանվող վարդապետությունը:

Անհրաժեշտության դեպքում, կարող եք օգտագործել հետևյալ հարցերից մի քանիսը կամ բոլորը:

  • Ինչպե՞ս կարող եք Ջեյսոնին օգնել հավերժական հեռանկար ձեռք բերել: Ի՞նչ կասեիք Ջեյսոնին Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, որպեսզի նա հանգիստ լինի իր պապիկի համար:

  • Բացի Ա Պետրոս 4.6 հատվածից, աստվածայնորեն նշանակված ո՞ր աղբյուրներով կկիսվեիք Ջեյսոնի հետ, որպեսզի նրան օգնեիք հույս ձեռք բերել Հիսուս Քրիստոսի միջոցով: Ինչպե՞ս կօգտագործեիք այս հատվածները, որպեսզի օգնեիք Ջեյսոնին բացահայտել ճշմարտությունը:

  • Ինչպե՞ս եք պատկերացնում հավատքով գործելը Ջեյսոնի իրավիճակում: Ի՞նչ կառաջարկեիք նրան անել:

  • Տաճարային կամ ընտանեկան ի՞նչ աշխատանքներ եք տարել ձեր նախնիների համար, որոնցով կարող են կիսվել Ջեյսոնի հետ:

  • Ինչի՞ մասին կվկայեիք՝ ձեր ընկերոջը օգնելու համար:

Վարդապետության սերտման կրկնություն

Հաջորդ դասին օգնեք ուսանողներին կրկնել Ա Պետրոս 4.6 հատվածի հղումը և հիմնական արտահայտությունը: Հետևյալը կօգնի նրանց.

Գրատախտակին աղյուսակի ձևով գրեք հետևյալ տառերն ու թվերը 1, P, 4:6, T, G, [W], P, A, T, T, T, A, D : Հրավիրեք ուսանողներին բացահայտել վարդապետության սերտման հղման բառերը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը այս առաջին տառերից: Երբ նրանք բացահայտեն բոլոր բառերը, կրկնեք հղումը և դասարանով կրկնեք հիմնական արտահայտությունը: