Սեմինարիա
Ա Կորնթացիս 2


Ա Կորնթացիս 2

Ինչպես հասկանանք հոգևոր բաները

Նկար
BYU Photo Walk. Two women talking.

Աշխարհիկ ո՞ր գաղափարներն են երբեմն խանգարում ձեզ տեսնել ճշմարտությունը: Կորնթոսի Սրբերին շփոթեցրել էին աշխարհիկ գաղափարները, և Պողոս Առաքյալը փորձեց օգնել նրանց տեսնել, թե ինչպես կարող են մնայուն հոգևոր ճշմարտություններ սովորել: Այս դասը կօգնի ձեզ հրավիրել Սուրբ Հոգուն, որպեսզի Նա ձեզ օգնի հոգևոր բաներ սովորել: 

Հայտնեք ավետարանական ճշմարտությունները ձեր խոսքերով Խրախուսելով ուսանողներին իրենց խոսքերով հայտնել ավետարանական ճշմարտությունները, դուք կօգնեք նրանց հասկանալ սուրբ գրություններում գտնված սկզբունքները: Օգտակար կլինի նաև խնդրել նրանց խորհել և Սուրբ Հոգուց հաստատում ստանալ, որ իրենց հայտարարությունները ճշմարիտ են:

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք պատասխանել հետևյալ հարցերին. Ի՞նչ ճշմարտություններ եք սովորել Սուրբ Հոգու միջոցով: Սուրբ Հոգին ինչպե՞ս է ուսուցանել և վկայել ձեզ այս ճշմարտությունների մասին:

Հնարավոր ուսումնական վարժություններ

«Ասացեք ինձ, թե ինչպես գիտեք դա»

Կարդացեք կամ ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ հետևյալ պատմությունը:

Պատմության վերաբերյալ եզրակացություններով կարող եք կիսվել դասի վերջում:

Տասներկու Առաքյալների Քվորումի նախագահ Բոյդ Ք. Փաքերը (1924–2015) կիսվել է հետևյալ պատմությամբ.

Նկար
Final official portrait of Elder Boyd K. Packer, President of the Quorum of the Twelve Apostles, 2000. Passed away 3 July 2015.

Ինքնաթիռում ես նստած էի աթեիզմ դավանող մի մարդու կողքին, որը Աստծո հանդեպ իր անհավատությունն այնպիսի ուժով էր պնդում, որ ես կիսվեցի նրա հետ իմ վկայությամբ: «Դուք սխալ եք, – ասացի ես, – Աստված կա: Ես գիտեմ, որ Նա ապրո՛ւմ է»:

Նա առարկեց. «Դուք չգիտե՛ք: Ոչ ոք չգիտի՛ դա: Դուք չե՛ք կարող դա իմանալ»: Երբ ես տեղի չէի տալիս, աթեիստը, որը իրավաբան էր, տվեց թերևս վկայության վերաբերյալ հիմնական հարցը: «Լավ, – ասաց նա քմահաճ հավանություն տալով, – դուք ասում եք, որ գիտեք: Ասացեք ինձ, թե ինչպես գիտեք դա»:

(Բոյդ Ք. Փաքեր, «Տիրոջ մոմը», Ensign, հունվար 1983, 51)

  • Ի՞նչ ձևով եք տեսել այսպիսի հարցադրումը մեր օրերում:

  • Ինչպե՞ս կպատասխանեիք այս մարդու հարցին:

Այս հարցը ուսումնասիրելիս խորհեք, թե որքան լավ եք դուք հասկանում, թե ինչպես հոգևոր ճշմարտություններ սովորել և գաղափարներ փնտրել՝ ավելի շատ բան սովորելու համար:

Հոգևոր ճշմարտություններ սովորեք

Կորնթոսի Սրբերը շփոթել էին աշխարհիկ գաղափարները և փորձառությունները ավետարանով ապրելու հետ: Արդյունքում նրանք բազմաթիվ սխալմունքների գերի էին դարձել: Պողոսը գրեց նրանց՝ բացատրելով, թե ինչպես կարելի է հոգևոր բաներ սովորել:

Կարդացեք Ա Կորնթացիս 2.9-14-ը՝ փնտրելով գաղափարներ, որոնք կարող են ձեզ օգնել հոգևոր ճշմարտություններ սովորել:

Նկատի ունեցեք, որ հատված 14-ում նշված «բնական մարդը» «մի մարդ է, ով նախընտրում է ղեկավարվել կրքերով, ցանկություններով, ախորժակով և ավելի շատ մարմնական ցանկություններով, քան Սուրբ Հոգու հուշումներով» (Սուրբ գրքերի ուղեցույց, « Բնական մարդ », scriptures.ChurchofJesusChrist.org):

  • Ո՞ր բառերն ու արտահայտությունները կարևորեցիք։ Ի՞նչը ձեզ դուր եկավ այս հատվածներում:

  • Ի՞նչ սովորեցիք Երկնային Հոր և ձեր հանդեպ Նրա սիրո մասին հատված 9 -ից:

  • Ի՞նչ ճշմարտությունեը եք գտել այն մասին, թե Երկնային Հայրն ինչպես է գիտելիքներ հայտնում Իր զավակներին:

Անդրադարձեք դասի սկզբում ներկայացված ուսուցման խորհրդին, որպեսզի ուսանողներին օգնեք ճշմարտություններ բացահայտել:

Այս հատվածում ուսուցանվող ճշմարտություններից մեկն այն է, որ մենք կարող ենք ճանաչել և հասկանալ Աստծո բաները միայն Սուրբ Հոգու միջոցով:

Որպես հնարավոր օրինակ, թե ինչպես մարդ կարող է չհասկանալ՝ ինչպես կարելի է հոգևոր ճշմարտություններ սովորել, կարդացեք, թե ինչ է տեղի ունեցել, երբ նախագահ Փաքերը փորձել է օդանավում գտնվող աթեիստին բացատրել, թե ինքն ինչպես է իմացել, որ Աստված իրական է.

Նկար
Final official portrait of Elder Boyd K. Packer, President of the Quorum of the Twelve Apostles, 2000. Passed away 3 July 2015.

Երբ օգտագործեցի Հոգի և վկա բառերը, աթեիստը պատասխանեց. «Ես չգիտեմ, թե ինչի մասին եք խոսում»: Աղոթք, խորաթափանցություն և հավատք բառերը նմանապես անիմաստ էին նրա համար:

(Boyd K. Packer, “The Candle of the Lord,” Ensign, Jan. 1983, 51)

Ինչպես սովորենք Հոգու միջոցով

Ձեր օրագրում նշեք մի քանի հոգևոր ճշմարտություններ, որոնք դուք սովորել եք Սուրբ Հոգու միջոցով: Նշեք նաև այն ճշմարտությունները, որոնց մասին կուզեիք, որ ձեզ վկայեն: Հնարավոր օրինակներից կարող է լինել հետևյալը. Երկնային Հայրը իրական է և սիրում է ինձ, Հիսուս Քրիստոսը իմ Փրկիչն է, և Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարե է:

Ընտրեք ճշմարտություններից մեկը և պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Աշխարհն ինչպե՞ս ձեզ կմատուցեր հետևյալ ճշմարտությունը:

  • Ի՞նչ եք արել կամ ի՞նչ կարող եք անել՝ Սուրբ Հոգու միջոցով այս ճշմարտությունը սովորելու համար:

Կարող եք կամավորների առաջարկել կիսվել իրենց պատասխաններով, եթե դրանք խիստ անձնական չեն: Եթե ուսանողներից մեկը կիսվի այն ճշմարտությամբ, որի մասին նա կցանկանար իմանալ, կարող եք հարցնել, թե արդյոք այլ ուսանողներ կցանկանային կիսվել այդ ճշմարտությունը սովորելու իրենց փսրձառություններով: Կարող եք նաև կիսվել ձեր անձնական փորձառությամբ։

Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին և իմացեք՝ արդյոք ուսանողներին անհրաժեշտ է ավելի խորը ուսումնասիրություն այն մասին, թե ինչպես սովորել Սուրբ Հոգու միջոցով: Կարող եք տալ հետևյալ բոլոր հարցերը կամ դրանցից մի քանիսը.

Եթե դուք ցանկանում եք ավելի շատ բան ուսումնասիրել Սուրբ Հոգու միջոցով ճշմարտություն սովորելու մասին, կարող եք ուսումնասիրել հետևյալ աղբյուրները.

Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց գտած նյութով:

Օգնեք ուրիշներին սովորել Սուրբ Հոգու միջոցով

Կարդացեք հետևյալը նախագահ Փաքերի պատմությունը ավարտելու համար: Երբ օդանավում գտնվող մարդը մերժեց նախագահ Փաքերի բացատրությունները, նախագահ Փաքերը ոգեշնչում ստացավ և խնդրեց այդ մարդուն նկարագրել աղի համը.

Նկար
Final official portrait of Elder Boyd K. Packer, President of the Quorum of the Twelve Apostles, 2000. Passed away 3 July 2015.

Մի քանի փորձից հետո, իհարկե, նա չկարողացավ դա անել: Նա չէր կարող միայն բառերով փոխանցել այնքան մի սովորական բան` ինչպիսին էր աղի համը: Ես ևս մեկ անգամ կիսվեցի նրա հետ իմ վկայությամբ և ասացի. «Ես գիտեմ, որ Աստված կա: Դուք ծաղրեցիք այդ վկայությունը և ասացիք, որ եթե ես իսկապես իմանայի, կկարողանայի ճշգրիտ ասել ձեզ, որտեղից գիտեմ: Իմ բարեկամ, հոգևոր իմաստով, ես ճաշակել եմ աղը: Ես այլևս ի վիճակի չեմ բառերով փոխանցել ձեզ, թե ինչպես եմ այդ գիտելիքը ստացել, ինչպես այն, որ դուք ասեք ինձ, թե ինչ համ ունի աղը: Սակայն ես կրկին ասում եմ ձեզ` Աստված կա է: Նա իսկապես ապրում է: Եվ միայն այն պատճառով, որ դուք չգիտեք, մի ասեք, որ ես չգիտեմ, որովհետև ես գիտեմ»: …

Այդ դեպքից հետո, ես երբեք չեմ շփոթվել կամ ամաչել, որ բառերով չեմ կարողացել բացատրել այն ամենը, ինչը գիտեմ հոգևոր առումով:

(Boyd K. Packer, “The Candle of the Lord,” Ensign, Jan. 1983, 52)

  • Սուրբ Հոգին ինչո՞ւ է գիտելիքի ավելի լավ աղբյուր հանդիսանում, քան աշխարհի իմաստությունը և բանականությունը:

  • Ի՞նչ կարող եք անել Երկնային Հորից գիտելիք ձեռք բերելու համար:

Կարող եք ձեր օրագրում գրել, թե դուք ինչ եք ցանկանում անել, որպեսզի շարունակեք ճշմարտություն սովորել Սուրբ Հոգու զորության շնորհիվ:

Կիսվեք Սուրբ Հոգու միջոցով հոգևոր բաներ սովորելու կարևորության մասին անձնական վկայությամբ: Վստահություն հայտնեք, որ եթե ուսանողները ձգտեն սովորել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, Սուրբ Հոգին կօգնի նրանց:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Ի՞նչ կարող եմ անել հոգևոր բաներ սովորելու համար

Երեց Փոլ Վ. Ջոնսոնը Յոթանասունից հայտարարել է.

Նկար
Elder Paul V. Johnson of the Quorum of the Seventy takes an official portrait, 2021.

Պատասխաններ տրվում են այն անձանց հոգևոր հարցերին, ովքեր չեն կարծրացնում իրենց սրտերը, ովքեր հարցնում են հավատով, հավատալով, որ իրենք կստանան, և ովքեր ջանասիրաբար պահում են պատվիրանները:

(Փոլ Վ. Ջոնսոն, «Հոգևոր բաներ սովորելու օրինակ» [Կրոնի սեմինարիաների և ինստիտուտների արբանյակային հեռարձակում, օգոստ. 7, 2012], broadcasts.ChurchofJesusChrist.org)

Միայն գիտական մեթոդը և տրամաբանությունը արդյոք կարո՞ղ են օգնել հասկանալ ավետարանական ճշմարտությունները

Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսը հայտարարել է.

Նկար
Elder Paul V. Johnson of the Quorum of the Seventy takes an official portrait, 2021.

Երբ կրոնի մասին ճշմարտություն ենք փնտրում, պետք է օգտագործենք այդ որոնմանը համապատասխան հոգևոր մեթոդներ. աղոթք, Սուրբ Հոգու վկայություն, սուրբ գրությունների ուսումնասիրություն և ժամանակակից մարգարեների խոսքերը: Ես միշտ տխրում եմ, երբ լսում եմ որևէ մարդու, ով պատմում է, որ աշխարհիկ ուսմունքների պատճառով կորցրել է կրոնական հավատքը: Այն մարդիկ, ովքեր մի անգամ հոգևոր տեսլական են ունեցել, կարող են տառապել իրենք իրենց հասցրած հոգևոր կուրությունից։ Ինչպես Նախագահ Հենրի Բ. Այրինգը ասել է․ «Նրանց խնդիրը նրանում չէ, որ իրենք կարծում են թե տեսնում են, այլ նրանում է, ինչ իրենք դեռ չեն կարող տեսնել» [Հենրի Բ. Այրինգ, Թե ինչպես ավելի մոտենալ Աստծուն. Ճառերի հավաքածու (1997), 143]:

Գիտության մեթոդները մեզ առաջնորդում են դեպի այն, ինչ մենք անվանում են գիտական ճշմարտություն: Սակայն, «գիտական ճշմարտությունը» ողջ կյանքը չէ։ Նրանք, ովքեր չեն սովորում «ուսումնասիրելով և նաև հավատքով» ( Վարդապետություն և Ուխտեր 88․118), ճշմարտության մասին իրենց պատկերացումները սահմանափակում են նրանով, ինչը կարող են ստուգել գիտական միջոցներով։ Դա արհեստական սահմանափակումներ է առաջացնում ճշմարտությունը որոնելու նրանց ճանապարհին։

(Դալլին Հ. Օուքս, «Ճշմարտությունը և ծրագիրը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2018, 25)

Նկար
Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Երբ կրոնի մասին ճշմարտություն ենք փնտրում, պետք է օգտագործենք այդ որոնմանը համապատասխան հոգևոր մեթոդներ. աղոթք, Սուրբ Հոգու վկայություն, սուրբ գրությունների ուսումնասիրություն և ժամանակակից մարգարեների խոսքերը: Ես միշտ տխրում եմ, երբ լսում եմ որևէ մարդու, ով պատմում է, որ աշխարհիկ ուսմունքների պատճառով կորցրել է կրոնական հավատքը: Այն մարդիկ, ովքեր մի անգամ հոգևոր տեսլական են ունեցել, կարող են տառապել իրենք իրենց հասցրած հոգևոր կուրությունից։ Ինչպես Նախագահ Հենրի Բ. Այրինգը ասել է․ «Նրանց խնդիրը նրանում չէ, որ իրենք կարծում են թե տեսնում են, այլ նրանում է, ինչ իրենք դեռ չեն կարող տեսնել» [Հենրի Բ. Այրինգ, Թե ինչպես ավելի մոտենալ Աստծուն. Ճառերի հավաքածու (1997), 143]:

Գիտության մեթոդները մեզ առաջնորդում են դեպի այն, ինչ մենք անվանում են գիտական ճշմարտություն: Սակայն, «գիտական ճշմարտությունը» ողջ կյանքը չէ։ Նրանք, ովքեր չեն սովորում «ուսումնասիրելով և նաև հավատքով» (Վարդապետություն և Ուխտեր 88․118), ճշմարտության մասին իրենց պատկերացումները սահմանափակում են նրանով, ինչը կարող են ստուգել գիտական միջոցներով։ Դա արհեստական սահմանափակումներ է առաջացնում ճշմարտությունը որոնելու նրանց ճանապարհին։

(Դալլին Հ. Օուքս, «Ճշմարտությունը և ծրագիրը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2018, 25)

Սուրբ Հոգին ինչպե՞ս կարող է ճշմարտություն փոխանցել ինձ

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռիչարդ Գ. Սքոթը (1928–2015) հայտարարել է.

Նկար
Elder Paul V. Johnson of the Quorum of the Seventy takes an official portrait, 2021.

Դուք կարող եք կարևոր բաներ սովորել լսելով, տեսնելով և զգալով՝ Սուրբ Հոգու հուշումների համաձայն: Շատերը եզրափակվում են լսելով կամ տեսնելով: Եղեք իմաստուն: Զարգացրեք ոչ միայն տեսնելով սովորելու ձեր ունակությունը, այլ նաև Սուրբ հոգու հուշումները զգալու ունակությունը: Գիտակցաբար և հետևողականորեն փորձեք սովորել զգալով: Շարունակական փորձերը կզարգացնեն ձեր այս կարողությունը: Սուրբ Հոգուց զգալով սովորելը մեծ հավատք և ջանք են պահանջում: Հավատքով խնդրեք այդպիսի օգնություն: Այնպես ապրեք, որ արժանանաք այդպիսի ուղղորդությանը:

(Ռիչարդ Գ. Սքոթ,«Ինչպես սովորել Սուրբ հոգու միջոցով», New Era, սեպտեմբեր 2014, 48):

Օժանդակ ուսումնական վարժություններ

Ցուցադրեք ձեր սերը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ

Կարող եք ուսանողներին առաջարկել կարդալ Ա Կորնթացիս 2.9-ը՝ փնտրելով, թե Երկնային Հայրն ինչ է նախատեսում Իրեն սիրող մարդկանց համար: Նրանք կարող են մտածել ստացված օրհնությունների մասին և սուրբ գրություններում գտնել այն օրհնությունները, որոնք գալիս են Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին հետևելուց ( Վարդապետություն և Ուխտեր 76.50, 58-70 և Մոսիա 2.41): Այնուհետև ուսանողները կարող են կարդալ Հովհաննես 14.15 հատվածը և մտածել այն պատվիրանների մասին, որոնք նրանք պետք է ավելի լիարժեք պահեն՝ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին իրենց սերը ցուցադրելու համար:

Արժանացեք Հոգուն

Ուսանողները կարող են ուսումնասիրել, թե իրենք ինչ պետք է անեն, որպեսզի Սուրբ Հոգին ուսուցանի իրենց: Նրանք կարող են կարդալ Ալմա 32.27-28-ը , Վարդապետություն և Ուխտեր 42.14 և Հովհաննես 7.17-ը և կիսվել իրենց գտածով: Կարող եք նրանց առաջարկել խորհել, թե ինչ են հիմա անում և ինչ կարող են անել ապագայում՝ Սուրբ Հոգու ընկերակցությանը արժանանալու համար: