Սեմինարիա
Վարդապետության սերտում. Ա Կորնթացիս 6.19-20


Վարդապետության սերտում. Ա Կորնթացիս 6.19-20

«Ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են»

Նկար
Two youth walk across a bridge. It is fall. The boys seem to be in conversation. The bridge goes over a lake. In the distance you can see fields and playground equipment.

Ա Կորնթացիս 6 գլխի ուսումնասիրության ժամանակ դուք սովորեցիք սեռական մաքրության Տիրոջ չափանիշի և ձեր ֆիզիկական մարմնի կարևորության մասին: Այս դասը ձեզ կօգնի ավելի լավ սերտել այդ ուսմունքները՝ մտապահելով Ա Կորնթացիս 6.19-20 հատվածների հղումը և հիմնական արտահայտությունը, բացատրելով վարդապետությունը և իրական իրավիճակում կիրառելով հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:

Սիրով ուսուցանեք ճշմարտությունը Փորձեք ուսուցանել ավետարանը այնպես, ինչպես Փրկիչն է դա արել: Ուսուցանեք ճշմարտությունը պարզորոշ կերպով, բայց միշտ սիրով: Սիրով ուսուցանելով ճշմարտությունը՝ կօգնեք ուսանողներին, որոնք խնդիրներ ունեն ավետարանի որոշ սկզբունքների հետ կամ ունեն սիրելի մարդիկ, որ չեն ապրում ավետարանով, սովորել ճշմարտությունը և ձգտել դրանով ապրել: (Տես «Ուսմունքի երկու կողմերը. Եղբայր Չադ Հ. Վեբի ուղերձը», si.lds.org:)

Ուսանողի նախապատրաստում. Կարող եք ուսանողների հետ կիսվել այս դասի սցենարով և առաջարկել նրանց մտածել, թե ինչպես կարձագանքեին նման իրավիճակում:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման այս դասը նախատեսված է անցկացնել «Ա Կորնթացիս 6» դասի ուսումնասիրման համար նախատեսված դասից հետո, որը հանդիսանում է համատեքստային դաս վարդապետության սերտման Ա Կորնթացիս 6.19-20 -ի ուսումնասիրման համար: Եթե վարդապետության սերտման այս դասը անհրաժեշտ է տեղափոխել մեկ այլ շաբաթ, համոզվեք, որ այդ շաբաթ կուսուցանվի նաև համապատասխան համատեքստային դասը:

Բացատրեք և հիշեք

Պատկերացրեք, որ դասարանի կամ քվորումի քննարկման ժամանակ մի կրտսեր համադասարանցի հարցնում է ուսուցչին. «Ի՞նչ է իրականում մաքրաբարոյության օրենքը»: Ուսուցինչը խնդրում է մնացած ուսանողներին, այդ թվում ձեզ, պատասխանել այդ հարցին:

Օգտվելով Ա Կորնթացիս 6.19-20 վարդապետության սերտման հատվածներում ուսուցանվող ճշմարտություններից՝ մտածեք, թե ինչով կարող եք կիսվել ձեր համադասարանցիների հետ, որպեսզի օգնեք նրանց հասկանալ սեռական մաքրության կամ մաքրաբարոյության Տիրոջ չափանիշը, և թե ինչու է այն կարևոր:

  • Օգտվելով Ա Կորնթացիս 6.19-20 հատվածներում գրանցված ուսմունքներից, դուք ինչպե՞ս կբացատրեիք որևէ մեկին, թե ինչ է Տիրոջ մաքրաբարոյության օրենքը, և ինչու է այն կարևոր:

Ուշադիր լսեք ուսանողների պատասխանները և գնահատեք նրանց ընկալումը: Անհրաժեշտության դեպքում կրկնեք սուրբ գրությունները և սկզբունքերը Ա Կորնթացիս 6 գլխին նվիրված դասից:

Ուսանողներին հնարավորություն տվեք մտապահել վարդապետության սերտման սուրբ գրությունների Ա Կորնթացիս 6.19-20 հատվածների հղումը և դրա հիմնական արտահայտությունը: Հետևյալ օրինակը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է դա անել.

Որպեսզի կարողանաք մտապահել Ա Կրոնթացիս 6.19-20 վարդապետության սերտման հատվածի հղումը և «Ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են» հիմնական արտահայտությունը, կարող եք ստեղծել պատկեր, մեմ կամ կոլաժ՝ այս հատվածը և դրա վարդապետությունը ներկայացնելու համար: Այդ պատկերը պետք է լինի հիշվող, բայց միևնույն ժամանակ հարգալից լինի սուրբ գրության և այնտեղ ուսուցանվող վարդապետության հանդեպ: Կարող եք նաև օգտագործել Ա Կորնթացիս 6 դասի վարժության համար նկարված՝ տաճարի մոտ կանգնած մարդու նկարը: Պատկերի կողքին անպայման գրեք Ա Կորնթացիս 6.19-20 հատվածների հղումը և հիմնական արտահայտությունը:

Նկարված կամ ընտրված պատկերին նայելիս մտքում կրկնեք հղումը և հիմնական արտահայտությունը այնքան ժամանակ, մինչև զգաք, որ անգիր եք սովորել:

Գործնական կիրառում

Ուսանողներին օգնեք կրկնել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները: Հետևյալ օրինակը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է դա անել. Որպես այլընտրանք, կարող եք երեք ուսանողի առաջարկել նախօրոք պատրաստվել՝ այս սկզբունքները իրենց դասընկերներին համառոտ կերպով ներկայացնելու և դրանք ուսուցանելու համար:

Ձեր օրագրում գրեք, թե դուք ինչ գիտեք և ինչ եք հիշում հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքների մասին՝ առանց այլ աղբյուրներից օգտվելու: Երբ ավարտեք, անդրադարձեք Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթին (2022)՝ ձեր գիտելիքները ստուգելու և կարևոր տեղեկություններ ավելացնելու համար:

Խորհեք հետևյալ իրավիճակի շուրջ: Այնուհետև պատասխանեք հետևյալ հարցերին՝ օգտագործելով հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները և Ա Կորնթացիս 6.19-20 հատվածներում ուսուցանվող վարդապետությունը այն մասին, որ մեր մարմինները Աստծո տաճարներ են, որտեղ կարող է ապրել Սուրբ Հոգին: Որպես այլընտրանք, դուք կարող եք նաև ստեղծել մեկ այլ սցենար, որը ավելի համապատասխան կլինի ձեզ կամ ձեր տարածքում ապրող երիտասարդներին:

Հավերժական սկզբունքը, որ մեր մարմինները Աստծո տաճարներ են, որտեղ կարող է ապրել Սուրբ Հոգին կարող է կիրառվել նաև մաքրաբարոյության հետ կապ չունեցող իրավիճակներում: Կարող եք հարմարեցնել հետևյալ սցենարը՝ այն ուսանողներին ավելի համապատասխան դարձնելու համար:

Պատանին մեծացել է՝ իմանալով Տիրոջ մաքրաբարոյության չափանիշները, սակայն, մի որոշ ժամանակ լուրջ հարաբերություններ ունենալուց հետո, նա ցանկություն է զգում արտահայտել իր զգացմունքները՝ ընկերուհու հետ սեռական հարաբերություններ ունենալու միջոցով: Նրա ընտանիքի անդամներից և ընկերներից շատերը ունեցել են սեռական հարաբերություններ ամուսնությունից առաջ, և նրանք բոլորը երջանիկ են թվում:

Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարովՏասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարը շեշտել է, որ «մաքրաբարոյության հավերժական կարևորությունը կարելի է հասկանալ միայն Երկնային Հոր՝ իր զավակների համար նախատեսված երջանկության ծրագրի կարևորագույն համատեքստի շրջանակներում» («Մենք հավատում ենք մաքրաբարո լինելուն», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 41):

  • Երկնային Հոր փրկության ծրագրի ո՞ր հատուկ կողմերը կցանականայիք, որ այս իրավիճակում հայտնված որևէ մեկը հասկանար:

  • Ա Կորնթացիս 6.19-20 հատվածներում ներկայացված ճշմարտություններն ինչպես են ազդում մաքրաբարոյության օրենքի մասին ձեր տեսակետի և Աստվածագլխի հետ ձեր հարաբերություններ վրա:

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցովԿարող եք ընտրել հետևյալ աստվածայնորեն նշանակված աղբյուրներից մեկը կամ մի քանիսը և փնտրել ճշմարտությունները, որոնք կիրառելի են և օգտակար տվյալ սցենարում:

Պատասխանեք հետևյալ հարցին.

  • Ի՞նչ եք գտել, որը կարող է օգնել այս սցենարում:

Գործեք հավատքով

  • Ի՞նչ տարբեր ուղիներ կարող է մարդը ընտրել՝ այս իրավիճակում հավատքով գործելու համար:

  • Ի՞նչ փորձառություններ եք ունեցել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ, որոնք կարող են ձեզ օգնել վստահել Նրանց և հետևել Նրանց ուսմունքներին:

Ամփոփեք, թե հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներից յուրաքանչյուրն ինչպես կարող է կիրառվել տվյալ սցենարում: Եթե դուք ստեղծել եք սեփական սցենարը, անպայման ներառեք այս իրավիճակի հակիրճ ամփոփումը:

Երբ ուսանողները ժամանակ ունենան խորհելու և պատասխանելու նախորդ հարցերին, առաջարկեք նրանց կիսվել իրենց սցենարով և քննարկել իրենց պատասխանները: Դա անելու եղանակներից մեկն է սենյակի առաջամասում դնել մի դատարկ աթոռ և ուսանողներին առաջարկել պատկերացնել, որ սցենարում ներկայացված մարդը նստած է այդ աթոռին: Որևէ ուսանողի խնդրեք մտածել, թե ինչով կկիսվեր այդ մարդու հետ: Այնուհետև հարցրեք՝ արդյոք մեկ ուրիշ ուսանող կցանկանա որևէ բան ավելացնել նախորդի ասածին: Մի քանի ուսանողների առաջարկեք կիսվել գաղափարներով, որոնք կարող են օգնել սցենարում ներկայացված մարդուն: Ուսանողներին հորդորեք օգտագործել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու բոլոր երեք սկզբունքները:

Վարդապետության սերտման կրկնություն

Հետևյալ կրկնության վարժությունը պետք է օգտագործվի մոտակա դասերից մեկի համար.

Ուսանողներին առաջարկեք հիշել կամ ցուցադրել Ա Կորնթացիս 6.19-20 հատվածները ներկայացնելու համար ստեղծված պատկերը: Խնդրեք նրանց հիշել այս հատվածին առնչվող հիմնական արտահայտությունը: Անհրաժեշտության դեպքում կրկնեք այս հատվածի հղումը և հիմնական արտահայտությունը: