Սեմինարիա
Հայտնություն 15-19


Հայտնություն 15-19

«Գառը կհաղթի»

Նկար
“He Comes Again to Rule and Reign” by Mary R. Sauer. Jesus Christ is descending to Earth at his Second Coming. There are men, women, and children surrounding him. He is wearing a red robe and is looking down at those who are gathering.

Ի՞նչ է գալիս ձեր միտքը, երբ մտածում եք վերջին օրերի մասին: Հովհաննես Հայտնիչը նկարեց աշխարհը լցնող ավերածությունների և չարության մի վառ պատկեր: Բայց այս հանգամանքները երկար չեն տևի: Հիսուս Քրիստոսը «կ’յաղթէ …, որովհետեւ տէրերի Տէր է, եւ թագաւորների Թագաւոր» (Հայտնություն 17.14): Այս դասը կարող է օգնել ձեզ ավելի վստահորեն ապավինել Հիսուս Քրիստոսին՝ վերջին օրերի մարտահրավերներին դիմակայելիս:

Պատուհասներ, փորձություններ և հավատք առ Տերը

Նկար
Illustration of angels pouring out the bowls of wrath onto the earth from the book of Revelation.

Հովհաննեսի տեսիլքում Տերը ցույց տվեց Հովհաննեսին յոթ հրեշտակների, որոնք վերջին օրերին ամբարիշտների վրա տարբեր պատուհասներ կթափեն: Այս պատուհասները ներառում էին խոցեր, արյան վերածվող ջուր, կիզիչ ջերմություն, խավար, ցավ, որոտ և կայծակ, երկրաշարժ և մեծ կարկուտ (տես Հայտնություն 16):

Խորհեք հետևյալ հարցերի շուրջ.

  • Ուրիշ ի՞նչ գիտեք վերջին օրերի փորձությունների և չարության մասին: Ինչպե՞ս եք վերաբերվում այս փորձություններին:

  • Որքանո՞վ եք վստահ, որ Տերը կարող է օգնել ձեզ ցանկացած փորձությունների ժամանակ: Ինչո՞ւ։

Մինչ Հովհաննեսը գրում էր կործանումների և փորձությունների մասին, որոնք պատուհասելու են երկրի մարդկանց վերջին օրերում, նա նկարագրեց մեկ այլ բան։ Կարդացեք Հայտնություն 15.2–4 հատվածները և փորձեք պատկերացնել, թե ինչ էր տեսնում Հովհաննեսը:

  • Ինչո՞ւ կարող է օգտակար լինել իմանալ Աստծո ներկայության մեջ բնակվող վեհ Սրբերի մասին՝ նախքան Հովհաննեսի նկարագրած պատուհասների մասին կարդալը:

Ուսումնասիրության ընթացքում փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը, որը կօգնի ձեզ իմանալ և հասկանալ, որ դուք կարող եք դիմել Տիրոջ օգնությանը վերջին օրերի դժվարությունների ժամանակ: Որպեսզի կարողանաք ավելի լավ հասկանալ, թե ինչ է ուսուցանվում ձեր ուսումնասիրած յուրաքանչյուր գլխում, նախքան հատվածները կարդալը կարդացեք գլուխների վերնագրերը:

Ընտրեք Հանձնել ստուգարք:

Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում կատարեք հետևյալ վարժություններից երկուսը. Ձեզանից կպահանջվի վերբեռնել ձեր աշխատանքի նկարները ձեր ընտրած վարժությունների համար:

1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում կատարեք հետևյալ վարժություններից երկուսը.

Տարբերակ Ա. Հրեշտակներ և պատուհասներ

Մտորումներն այն պատուհասների մասին, որոնք Հովհաննեսը տեսավ Հայտնություն 16 -ում, կարող են անհանգստացնել մեզ: Այնուամենայնիվ, մեծացնելով մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս՝ մենք կարող ենք հաղթահարել մեր անհանգստությունները: Կարևոր է նշել, որ երբ հրեշտակները թափում էին իրենց պատուհասները, նրանք վկայում էին Տիրոջ բնավորության մասին: Նրա բնավորությունն իմանալը կօգնի մեզ մեծացնել մեր հավատքը Նրա հանդեպ:

Նկարեք հրեշտակի պարզ նկար: Կարդացեք Հայտնություն 16.5, 7 հատվածները և գտեք, թե հրեշտակներն ինչպես են նկարագրել Տիրոջը և Նրա դատաստանները: Ձեր գծանկարի կողքին գրեք, թե ձեր կարծիքով, հրեշտակներն ինչ ասացին:

  • Մեզ համար ինչո՞ւ է օգտակար հասկանալ Տիրոջ բնավորությունը, երբ մենք իմանում ենք Նրա դատաստանների մասին։

  • Ձեր կյանքում ե՞րբ է դա օգնել ձեզ հասկանալ, թե ինչպիսին է Աստված: Հիսուս Քրիստոսի բնավորությունը հիշելով՝ ինչպե՞ս կարող ենք ապավինել Նրան:

Տարբերակ Բ. Ամբարշտությունը և Փրկչի զորությունը

Հիշեք ամբարշտության օրինակներ և ասեք, թե դրանք ինչպես են ազդում մեզ վրա:

  • Եթե մտածեիք որևէ բանի մասին, որը կներկայացներ աշխարհի ամբարշտությունը, ի՞նչը կլիներ դա: Ինչո՞ւ։

  • Եթե հիշեիք որևէ ակնածալից խորհրդանիշ կամ տիտղոս, որը կներկայացներ Փրկչին և այն, թե Նա ինչպես կարող է օգնել մեզ հաղթահարել այդ ամբարշտությունը, ո՞րը կլիներ դա: Ինչո՞ւ։

Ձեր օրագրի էջը կիսեք երկու մասի: Կարդացեք Հայտնություն 17.3-7, 14 հատվածները՝ պատկերացնելով այն խորհրդանիշները, որոնք Հովհաննեսը օգտագործել է այս հատվածներում: Էջի մի մասում գրեք ամբարշտությունը նկարագրող հիմնական բառերն ու արտահայտությունները: Մյուս կողմում գրեք Հիսուս Քրիստոսին և արդարներին ներկայացնող խորհրդանիշները: Հետևյալ հուշումները կարող են օգտակար լինել.

Պոռնկություն ( Հայտնություն 17.4). անբարոյական սեռական գործողություններ: Դա կարող է նաև «ուրացության խորհրդանիշ» լինել (Սուրբ գրքերի ուղեցույց, « Պոռնկություն »,scriptures.ChurchofJesusChrist.org)

Բաբելոն ( Հայտնություն 17.5). Ամբարիշտ քաղաքի անունը, որը օգտագործվում է որպես ամբարշտության և նյութապաշտության խորհրդանիշ

Պոռնիկ ( Հայտնություն 17.5). նա, ով անաբորյական սեռական գործողություններ է կատարում դրամի կամ արևտրի դիմաց:

Հիացմունք ( Հայտնություն 17.6): Զարմանք (տես հատված 6 , ծանոթագրություն գ)

  • Ի՞նչ եք սովորել ձեր ընթերցած խորհրդանիշներից:

  • Հիսուս Քրիստոսի՝ հատված 14 -ում ներկայացված տիտղոսները ի՞նչ են ձեզ օգնում հասկանալ Նրա մասին:

  • Ի՞նչ գիտեք այն մասին, թե Գառը կամ Հիսուս Քրիստոսը ինչպես է հաղթահարել ամբարշտությունը: (Տես Սուրբ գրքերի ուղեցույց, « Աստծո գառը », scriptures.ChurchofJesusChrist.org.) Ի՞նչ է դա նշանակում ձեզ համար:

Տարբերակ Գ. Գառան ամուսնությունը

  • Ինչո՞ւ են ընտանիքները հաճախ տոնում ամուսնությունը:

Հովհաննեսը օգտագործեց ամուսնության գաղափարը՝ վերջին օրերի մասին ուսուցանելու համար: Այդ ամուսնությունը խորհրդանշում է Փրկչի Երկրորդ Գալուստը:

Նկարեք հարսնացուին և փեսային և գրեք, թե ինչ եք սովորել նրանց մասին ուսումնասիրության ընթացքում:

Կարդացեք Հայտնություն 19.7-9 հատվածները՝ տեսնելով, թե Տերն ինչ է ցանկանում, որ մենք զգանք այդ ամուսնության հանդեպ: Հարսը այս հատվածներում խորհրդանշում է Տիրոջ Եկեղեցու անդամներին, որոնք պատրաստվում են Քրիստոսի վերադարձին:

  • Ըստ հատված 8 -ի, մենք ինչպե՞ս պետք է պատրաստվենք այդ ամուսունությանը: Դա ի՞նչ կարող է նշանակել ձեզ համար:

  • Ինչպե՞ս է ամուսնությունը խորհրդանշում մեր ուխտի փոխհարաբերությունը Հիսուս Քրիստոսի հետ:

  • Փրկչի վերադարձը ինչպե՞ս կարող է ուրախ օր լինել ձեզ համար:

Կարդացեք հետևյալ սուրբ գրություննները և մտածեք, թե դուք ինչ կարող եք անել՝ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին պատրաստվելու համար: Կարող եք նշել ձեր գտածը կամ գրել այն ձեր օրագրում:

Հայտնություն 7.13–14

3 Նեփի 27․19-21

  • Ինչպե՞ս եք վերաբերվում Հիսուս Քրիստոսին, և ինչ է Նա արել՝ նախապատրաստելու ձեզ Իր գալուստի համար:

Վերբեռնեք ձեր օրագրի գրառումների նկարները ձեր ընտրած երկու վարժությունների համար:

Պատասխանեք հետևյալ հարցերին.

2. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ի՞նչ սովորեցիք այսօր, որն օգնում է ձեզ ապավինել Հիսուս Քրիստոսին:

  • Ի՞նչ եք ցանկանում հիշել կամ անել:

  • Ձեր կարծիքով, դա ինչպե՞ս կարող է օգնել ձեզ վերջին օրերի փորձությունների ժամանակ:

Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ 

Հայտնություն 17 ։ Ի՞նչ կարող եմ սովորել գազանի վրա նստած կնոջ խորհրդանշականությունից

Գազանի վրա հեծած կնոջը նկարագրելու համար օգտագործվող եզրույթները վկայում են այն մեծ քաղաքական և կործանարար զորության մասին, որը նա կունենա ազգերի, թագավորությունների և մարդկանց նկատմամբ:… Նրա հագուստը պատկերում է իշխանություն և հարստություն (տես հատված 4); նա «պոռնիկների մայրն է», ինչը ցույց է տալիս, որ նա ծնում է այլ մարմնավաճառներ՝ կազմակերպություններ, կառավարություններ և գաղափարախոսություններ, որոնք ամբարշտություն են ցայտում ( հատված 5): Հովհաննեսն արձանագրեց, որ ինքը զարմացած էր կնոջ ամբարշտության մեծությունից (տես հատված 6 , ծանոթագրություն գ): Այնուամենայնիվ, ի վերջո, նրան կտապալեն նրանք, ում վրա նախկինում իշխում էր (տես հատված 16 , 1 Նեփի 22.13): …

Այս հատվածներում Հովհաննեսի նկարագրության հնարավոր իմաստներից մեկն այն է, որ վերջին օրերում սեռական անբարոյականության, հարստության և բռնության կենսակերպը կթափանցի աշխարհ (տես նաև 1 Նեփի 13.5–9): Հաստատությունները, կառավարությունները և մարդկանց, որոնք ընդունում են այս ապրելակերպը, կարելի է դիտարկել որպես Բաբելոնի մի մաս: (Նոր Կտակարանի ուսանողի ձեռնարկ [2014], 560)

Որտեղի՞ց կարող եմ ավելին իմանալ Հայտնություն 15–19-ի խորհրդանշականության մասին:

Այս գլուխների խորհրդանշականության վերաբերյալ մեկնաբանությունների համար կարող եք ծանոթանալ 55-րդ և 56-րդ գլուխներին Նոր Կտակարանի Ուսանողի ձեռնարկում (2014), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում: