Սեմինարիա
Հայտնություն 20․11-15


Հայտնություն 20․11-15

Վերջին դատաստանը

Նկար
Resurrected Christ with arms outstretched stands above a throng of people of all races and times, some prone, some standing. The people on the right side of Christ are in the attitude of worship. The people on the left side of Christ are in anguish. Scenes of ruin are in the foreground and background. The Washington D.C. temple is pictured in the upper left corner.

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպիսին կլինի Վերջին Դատաստանը: Հովհաննես առաքյալը մարգարեացավ այդ մեծ օրվա մասին: Այս դասը նպատակ ունի օգնելու ձեզ ավելի լավ հասկանալ Վերջին Դատաստանը և պատրաստվել այդ օրը Հիսուս Քրիստոսի առջև կանգնելու հրաշալի փորձառությանը:

Վերջին դատաստանը

Դասի սկզբում նայեք Վերջին Դատաստանը ներկայացնող պատկերին:

  • Ձեր կարծիքով, տարբեր մարդիկ ինչպե՞ս կզգան իրենց Վերջին Դատաստանի ժամանակ: Ինչո՞ւ։

  • Ձեր կարծիքով, ի՞նչն է որոշում, թե արդյոք մարդը պատրաստ է այդ օրվան:

  • Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը մեզ օգնում պատրաստվել այդ օրվան:

Ձեր օրագրում գրեք, թե ըստ ձեզ, ինչ կմտածեք և կզգաք, երբ կանգնեք Աստծո առջև դատվելու համար: Ձեր կարծիքով, որքա՞ն լավ եք պատրաստված:Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը սիրում են մեզ և ցանկանում են, որ Դատաստանի օրը մենք լցվենք խաղաղությամբ և ուրախությամբ: Նրանք խոսում են մեզ հետ սուրբ գրությունների և Եկեղեցու ժամանակակից ղեկավարների միջոցով՝ ուսուցանելով մեզ, թե ինչպիսին կլինի Դատաստանը, և ինչպես պատրաստվել դրան:

Հազարամյակի (տես Հայտնություն 20.1–3) և արդարների Հարության (տես Հայտնություն 20.4–6) մասին տեսիլքները տեսնելուց հետո Հովհաննեսը տեսավ Վերջին Դատաստանը: Կարդացեք Հայտնություն 20.11–12 հատվածները՝ փնտրելով, թե Աստված ինչ հայտնեց Հովհաննես առաքյալին Վերջին Դատաստանի մասին

  • Ի՞նչ ճշմարտություններ սովորեցիք Հովհաննեսից Վերջին Դատաստանի մասին:

Հարցեր Վերջին Դատաստանի վերաբերյալ

Ձեր օրագրում գրեք ձեր հարցերը այս հատվածի կամ այլ բաների վերաբերյալ, որոնք կցանկանայիք ավելի լավ հասկանալ Վերջին Դատաստանի վերաբերյալ:

Մի քանի րոպե տրամադրեք ձեր հարցերի պատասխանները փնտրելու համար: Կարող եք որոշել հիմնաբառեր որոնել Թեմատիկ ուղեցույցում, Սուրբ Գրությունների ուղեցույցում կամ Աստվածաշնչի բառարանում: Կարող եք որոնել նաև ChurchofJesusChrist.org կայքում կամ Gospel Library հավելվածում: Ստորև բերված են մի քանի հարցեր և առաջարկվող նյութեր, որոնք կարող եք ներառել ձեր ուսումնասիրության մեջ.

1. Որո՞նք են գրքերից մի քանիսը, որոնք, ըստ Հովհաննեսի, Տերն օգտագործում է Դատաստանի ժամանակ

Սուրբ գրքերի ուղեցույց կամ Աստվածաշնչի բառարանի , «Կյանքի գիրքը»

Վարդապետություն և Ուխտեր 128․6-7

3 Նեփի 27․24-26

2. Հատկապես ո՞վ է լինելու մեր Դատավորը, և ինչո՞ւ է Նա լավագույնը՝ մեզ դատելու համար

Հովհաննես 5.22

3 Նեփի 27․14-15

Ա Թագավորաց 16․7

3. Ինչի՞ համար ենք մենք դատվելու

Վարդապետություն և Ուխտեր 137․9

Մոսիա 4.30

Տես Առաջին Նախագահության նախագահ Դալլին Հ. Օուքսի հայտարարությունը դասի «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժնում:

4. Ինչպե՞ս կարող եմ պատրաստվել Վերջին Դատաստանին

3 Նեփի 27․16-20

Հայտնություն 20.13, 15 , 22․11-12

Ընտրեք Հանձնել ստուգարք:

Պատասխանեք հետևյալ հարցերից առնվազն երկուսին.

1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերից առնվազն երկուսին.

  • Ի՞նչ սովորեցիք Վերջին Դատաստանի մասին:

  • Հասկանալով և հավատալով այս վարդապետությանը՝ ինչպե՞ս կարող ենք ազդել մեր գործողությունների վրա:

  • Փրկչի հատկանիշներից ո՞րն է օգնում ձեզ վստահել Նրան՝ որպես ձեր Դատավորի: Նա ինչպե՞ս կարող է ձեզ օգնել նախապատրաստվել Վերջին Դատաստանին:

Ձեր կյանքի գիրքը

Կրկին կարդացեք Հայտնություն 20.12 հատվածը և նշեք «կյանքի գիրքը» արտահայտությունը։ Ինչ-որ առումով կյանքի գիրքը յուրաքանչյուր մարդու կյանքի արձանագրությունն է:

Գրեք «Իմ կյանքի գիրքը» վերնագիրը ձեր օրագրի դատարկ էջի վերևում, այնուհետև էջը բաժանեք երկու սյունակի: Ձախ սյունակը վերնագրեք «Ես ուրախ եմ, որ արեցի» և այդ սյունակում կազմեք որոշակի գործողությունների ցանկ, որոնք դուք երախտապարտ եք ձեր կյանքի գրքում ունենալու համար: Դրանք կարող են ներառել.

  • Ստացած արարողությունները:

  • Բարի գործերը:

  • Ձեր արդար ցանկությունները:

  • Հիսուս Քրիստոսի հետ ձեր հարաբերությունների զարգացումը:

Պատկերացրեք, թե որքան լավ կլինի մի օր, երբ Փրկիչը ձեզ հետ վերանայի ձեր արդարակեցության արձանագրությունը:

Այժմ վերնագրեք էջի աջ սյունակը «Ես կցանկանայի»: Գրեք կամ պարզապես խորհեք արդար գործերի և արարողությունների մասին, որոնք կցանկանայիք ավելացնել ձեր գրքին մինչև Դատաստանը: Նաև ներառեք ընտրություններ և կարծիքներ, որոնք դուք կցանկանայիք ջնջել կյանքի գրքից Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով:

Փրկիչը հնարավոր է դարձրել շտկելու այն, ինչ գրված է ձեր մասին կյանքի գրքում: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 58.42–43 հատվածների այն խոստումները, որոնք Նա տվել է նրանց, ովքեր անկեղծորեն ապաշխարում են:

  • Ինչպե՞ս են այդ խոստումները ազդում Վերջին Դատաստանի և մեր Դատավորի հանդեպ ունեցած ձեր զգացմունքների վրա:

Այն ժամանակ Առաջին Նախագահության նախագահէ Դիտեր Ֆ․ Ուխդորֆը, բացատրել է.

Նկար
Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006. Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008. Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Դատաստանի այդ օրը կլինի ողորմածության և սիրո օր՝ մի օր, երբ կոտրված սրտերը կբուժվեն, երբ վշտի արցունքները կփոխարինվեն երախտագիտության արցունքներով, երբ ամեն բան արդար կդառնա։

Այո՛, կլինի խորը վիշտ՝ մեղքի պատճառով։ Այո՛, մեր սխալների, հիմարությունների և կամակորությունների պատճառով կլինի ափսոսանք ու նույնիսկ տառապանք, որոնք պատճառ կհանդիսանան, որ մենք կորցնենք ավելի մեծ ապագայի մեր հնարավորությունը։

Սակայն ես վստահ եմ, որ մենք ոչ միայն չենք բավարարվի Աստծո դատաստանով, մենք նաև կապշենք ու կզարմանանք մեր՝ Իր զավակների հանդեպ Նրա անսահման շնորհով, ողորմածությամբ, առատաձեռնությամբ ու սիրով։

(Դիտեր Ֆ․ Ուխդորֆ, «Օ՜հ, որքան մեծ է մեր Աստծո ծրագիրը» Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2016, 21)

Խորհեք, թե ինչ եք ոգեշնչված զգում անել, որպեսզի պատրաստ լինեք կանգնելու Փրկչի առջև Դատաստանի օրը:

Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Ինչպե՞ս կարող եմ պատրաստվել այն դատաստանին, որի հույսը ես ունեմ

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը բացատրել է․

Նկար
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Մեզանից յուրաքանչյուրը պետք է կանգնի՝ Նրա կողմից դատվելու համար՝ համաձայն մեր գործերի ու մեր սրտի ցանկությունների: … Սելեստիալ, թերեստրիալ կամ թելեստիալ արքայությունում ձեր վերջնական տեղավորումը չի որոշվելու պատահականորեն: Տերը հաստատված, անփոփոխ պահանջներ ունի յուրաքանչյուրիս համար: Դուք կարող եք իմանալ, թե ինչ են ուսուցանում սուրբ գրությունները և ըստ այդմ ձևավորեք ձեր կյանքը:

(Ռասսել Մ. Նելսոն, «Քավությունը», Ensign, նոյեմբեր 1993, 35)

Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսը ասել է.

Նկար
Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Վերջին դատաստանը մեր կատարած բարի և չար գործերի հանրագումարի պարզ գնահատումը չէ: Այն մեր գործերի և մտքերի վերջնական ազդեցության գնահատումն է՝ թե ինչ ենք մենք դարձել: Բավական չէ միայն առանց անկեղծության բարիք գործել: Ավետարանի պատվիրանները, արարողությունները և ուխտերը ներդրումների ցանկ չեն, որոնք պահանջվում են երկնային ինչ-որ հաշվի համար: Հիսուս Քրիստոսի ավետարանը մի ծրագիր է, որը ցույց է տալիս մեզ, թե ինչպես դառնալ այնպիսին, ինչպիսին Երկնային Հայրն է ցանկանում, որ մենք դառնանք:

(Դալլին Հ․ Օուքս, «Դառնալու մարտահրավերը», Ensign, նոյեմբեր 2000, 32)

Ի՞նչն է Հիսուս Քրիստոսին որակում՝ լինելու մեր Դատավորը

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռիչարդ Գ. Սքոթն (1928–2015) ուսուցանել է.

Նկար
Final official portrait of Elder Richard G. Scott of the Quorum of the Twelve Apostles, 2004. Passed away 22 September 2015.

Ես վկայում եմ, որ աներևակայելի տառապանքի և հոգևարքի անչափ մեծ գնով Փրկիչը վաստակեց մեր Քավիչը, մեր Միջնորդը, մեր Վերջնական Դատավորը լինելու Իր իրավունքը:

(Ռիչարդ Գ. Սքոթ, «Քավությունը խաղաղության և երջանկության երաշխիք է», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2006, 42)