Սեմինարիա
Գնահատեք ձեր գիտելիքները 12


Գնահատեք ձեր գիտելիքները 12

Հայտնություն 1-22

Նկար
A young woman reads and studies the scriptures. She has the Book of Mormon in both Spanish and English, and a Holy Bible on a table.

Այս դասի նպատակն է օգնել ձեզ գնահատել ձեր նպատակները, ինչպես նաև ձեր աճը, որ ունեցել եք Նոր Կտակարանի այս տարվա ուսումնասիրության ընթացքում:

Ձեր անձնական առաջընթացը

Այս դասի ժամանակ դուք հնարավորություն կունենաք գնահատել ձեր գիտելիքները, նաև, թե դուք ինչպես կարող եք կիրառել Հայտնություն 1-22 գլուխներում սովորած սկզբունքները: Դուք նաև կվերանայեք և կգնահատեք ձեր աճը վերջին մի քանի ամիսների ընթացքում, երբ ուսումնասիրում էիք Գործք-Հայտնություն գրքերը: Հետևյալ ուսումնական վարժությունները կարող են օգնել ձեզ տեսնել, թե ինչպես է աճել ձեր սերը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ, և ինչպես եք դուք ավելի նմանվել Նրանց:

Հայտնության գիրքը

Մի քանի րոպե տրամադրեք՝ վերանայելու ցանկացած ընդգծված սուրբ գրություն, նշումներ ձեր սուրբ գրություններում կամ օրագրի գրառումները, որոնք կատարել եք Հայտնություն գրքի ուսումնասիրության ժամանակ:

  • Ի՞նչ բաներ եք հիշում, որ սովորել կամ զգացել եք Հայտնության գիրքն ուսումնասիրելիս:

  • Ի՞նչ սովորեցիք ձեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին Հայտնության գրքից:

  • Որո՞նք են այն ճշմարտություններից մի քանիսը, որոնցով դուք գործել եք ուսումնասիրության ընթացքում:

Ընտրեք Հանձնել ստուգարք:

Կատարեք հետևյալ վարժություններից մեկը՝ տեսնելու, թե ինչպես են ձեր գործողությունները ձեզ ավելի մոտեցրել Տիրոջը:

1. Ձեր օրագրում կատարեք՝ կա՛մ Վարժություն Ա-ն, կա՛մ Վարժություն Բ-ն՝ տեսնելու, թե ինչպես են ձեր գործողությունները ձեզ ավելի մոտեցրել Տիրոջը:

Վարժություն Ա. Անկեղծորեն երկրպագեք և հետևեք Աստծուն

Հայտնություն 4 - 5 գլուխներում դուք հավանաբար ուսումնասիրել եք Հովհաննեսի տեսիլքի մի մասը, որտեղ նա տեսավ Աստծո գահը տարբեր էակների և այլաբանական գազանների հետ, որոնք երկրպագում էին Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Հնարավոր է, որ հրավիրված լինեք խորհելու, թե ինչպես եք գովաբանում Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին և մտածելու, թե ինչպես կարող եք բարելավել ձեր անձնական երկրպագությունը:

Եթե դուք որոշել եք կատարել այս վարժությունը, պատասխանեք հետևյալ հարցերին: Ձեր աշխատանքը ներկայացնելիս վերնագրեք այն «Վարժություն Ա. Անկեղծորեն երկրպագեք և հետևեք Աստծուն»:

  • Ի՞նչ եք վերջերս սովորել կամ զգացել Երկնային Հոր կամ Հիսուս Քրիստոսի մասին, որը դրդել է ձեզ ցանկանալ երկրպագել Նրանց:

  • Ի՞նչ ջանքեր եք դուք գործադրել ձեր երկրպագությունը բարելավելու համար: Օրինակ, դուք կարող եք ձգտել խորացնել ձեր երկրպագությունը՝ աղոթելով, սուրբ գրություններն ուսումնասիրելով, հաղորդությունը ճաշակելով, Հանգստության օրը հարգելով, ծոմ պահելով, տաճար հաճախելով կամ այլ կերպ:

  • Այդ ջանքերն ի՞նչ ազդեցություն են ունեցել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ ձեր հարաբերությունների վրա:

Վարժություն Բ. Դիմադրե՛ք և հաղթե՛ք չարին Քրիստոսի հանդեպ հավատքի օգնությամբ

Հայտնություն 12 - 13 հատվածներում դուք կարող եք սովորել, որ նախաերկրային կյանքում մենք բոլորս գործադրեցինք մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս՝ սատանային հաղթելու համար: Դուք կարող եք հրավիրված լինել խորհելու այս ուսմունքների վերաբերյալ ձեր հավատքի մասին և մտածել, թե ինչ կարող եք անել, որպեսզի շարունակեք վստահել Հիսուս Քրիստոսին, մինչ մենք պայքարում ենք հակառակորդի դեմ այստեղ՝ մահկանացու կյանքում:

Եթե դուք որոշել եք կատարել այս վարժությունը, պատասխանեք հետևյալ հարցերին: Ձեր աշխատանքը ներկայացնելիս վերնագրեք այն «Վարժություն Բ. Դիմադրե՛ք և հաղթե՛ք չարին Քրիստոսի հանդեպ հավատքի օգնությամբ»:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ գործողություններ պետք է ձեռնարկեք ձեր ուսումնասիրությունից հետո:

  • Ի՞նչ խոչընդոտների կամ մարտահրավերների հանդիպեցիք այդ գործողությունները կատարելիս: Ի՞նչ հաջողություններ եք ունեցել։

  • Ինչպե՞ս են այդ քայլերն օգնել ձեզ ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին կամ ուժ ստանալ Նրանից՝ սատանային հաղթահարելու համար:

Նոր Կտակարան․ Գործք–Հայտնություն

Նկար
Paul speaking to King Agrippa.

Դուք կարող եք հիշել, որ Հիսուս Քրիստոսի մասին Պողոսի վկայությունը լսելուց հետո Ագրիպպա թագավորն ասաց. «Քիչ է մնում որ ինձ համոզես որ քրիստոնեայ դառնամ»: Եվ Պողոսը խիզախորեն պատասխանեց. «Աստուածանից կ’խնդրէի՝ թէ քիչ թէ շատ՝ ոչ միայն դու, այլ այն ամենն էլ՝ որ այսօր լսում են ինձ, այնպէս լինէին ինչպէս ես եմ, այս կապանքներիցը ջոկ» ( Գործք Առաքելոց 26.28-29):

Պողոսը և մնացած առաքյալները մեծ ցանկություն ունեին իրենց ուսմունքների և վկայությունների միջոցով ուրիշներին բերել Քրիստոսի մոտ: Նրանցից շատերը տվեցին իրենց կյանքը և նահատակվեցին Քրիստոսի գործի համար՝ թողնելով իրենց ուսմունքները Գործք Առաքելոց գրքում և Նամակներում: Հուսանք, որ դուք ընդունել եք այդ վկայությունները ձեր սրտում և կիրառել դրանց ուսմունքները ձեր կյանքում: Այժմ ձեր հերթն է ուսուցանելու և վկայելու:

Լրացրեք հետևյալը․

2. Կատարեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.

Գրեք ձեր սեփական նամակը՝ ուղղված ձեր ընտրած մարդուն: Օրինակ՝ դուք կարող եք հասցեագրել դա ինքներդ ձեզ՝ Նոր Կտակարանն ուսումնասիրելուց մեկ տարի առաջ, ընկերոջը, որը չի հասկանում, թե ինչու եք սեմինարիա հաճախում, կամ ընտանիքի անդամին, որը կարող է օգուտ քաղել Փրկչի մասին ձեր վկայությունից:

Անկախ նրանից, թե ում կնախընտրեք ուղղել ձեր նամակը, ներառեք մեկ կամ մի քանի հատված Գործք-Հայտնություն գրքերից և նշեք, թե ինչպես են այդ հատվածների ճշմարտությունները օրհնել ձեր կյանքը: Հետևյալ հարցերը կարող են ձեզ ուղղորդել, բայց դուք ինքներդ կարող եք ընտրել, թե ինչի մասին գրել:

  • Ինչպե՞ս է ձեր ուսումնասիրած նյութն օգնել ձեզ գալ Քրիստոսի մոտ և խաղաղություն գտնել Նրանում:

  • Ինչպե՞ս է ձեր ուսումնասիրած նյութն օգնել ձեզ դիմակայել կամ հաղթահարել չարը՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով:

  • Ինչպե՞ս է ձեր ուսումնասիրած նյութն օգնել ձեզ պատասխան գտնել ձեզ անհանգստացնող հարցին կամ լուծել որևէ խնդիր:

  • Ուրիշ ի՞նչ կուզենայիք, որ որևէ մեկն իմանա, որը կխրախուսի նրան ուսումնասիրել Նոր Կտակարանը և գալ Քրիստոսի մոտ: