Սեմինարիա
Մատթեոս 27.24-66, Մարկոս 15.15-38


Մատթեոս 27.24-66, Մարկոս 15.15-38

Նկար
Հիսուսը խաչի վրա` երկու ավազակների միջև

Մինչ Փրկիչը խաչի վրա դաժան ցավեր էր ապրում, Նրա թշնամիները ծաղրում էին Նրան՝ հորդորելով ազատվել այդ տառապանքներից: Սակայն Նա արդարաբար դիմացավ և շարունակեց տառապել մեզ համար: Այս դասը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ և գնահատել Փրկչի տառապանքները և մահը խաչի վրա՝ որպես Նրա Քավության կարևոր մաս:

Հիսուս Քրիստոսը տվեց Իր կյանքը մեզ համար

Այս դասի ժամանակ դուք կիմանաք Հիսուս Քրիստոսի մահվան մասին: Մի պահ մտածեք, թե ինչ գիտեք Փրկչի մահվան մասին, և ինչ եք զգում դրա մասին մտածելիս: Դուք հավատո՞ւմ եք, որ Նա մահացավ՝ ձեզ փրկելու համար: Եթե այո, ինչպե՞ս կարող եք ձեր երախտագիտությունը ցուցադրել Նրա զոհաբերության համար: Ուսումնասիրելիս փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը՝ այս հարցերի պատասխանները ստանալու համար:

Հիսուս Քրիստոսի խաչելությունը

Հրեաների, Հերովդեսի և Պիղատոսի կողմից հարցաքննվելուց հետո Փրկիչը խարազանվեց և խաչվեց Գողգոթայում:

Նշեք «նորան խաչը հանեցին» արտահայտությունը Մատթեոս 27.35: Կարդացեք «Խաչելություն» հոդվածը Սուրբ գրքերի ուղեցույցում կամ Bible Dictionary:

Նկար
Հիսուս Քրիստոսը և երկու ավազակները խաչվում են

Կարդացեք Փրկչի Խաչելության մասին հետևյալ հատվածները: Նշեք կարևոր մանրամասները:

Որպեսզի լավ պատկերացնեք այս իրադարձությունները, կարող եք դիտել «Հիսուսին խարազանում և խաչում են» տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում՝ 1:04 - 4:48:

Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդը Տասներկու Առաքյալների Քվորումից բացատրել է, թե Փրկիչն ինչու է հարցրել. «Իմ Աստուած՝ իմ Աստուած, ի՞նչու թողեցիր ինձ» (Մատթեոս 27․46

Դիտեք «Ոչ ոք Նրա հետ չէր» տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում 9:00-12:46 կամ կարդացեք հետևյալ հայտարարությունը:

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

Հոգուս ողջ համոզվածությամբ ես վկայում եմ, որ ․․․ կատարյալ Հայրը չէր լքել Իր Որդուն այդ պահին։ Իրոք, իմ անձնական հավատամքն է, որ Քրիստոսի ողջ մահկանացու ծառայության ընթացքում Հայրը հավանաբար երբեք այդքան մոտիկ չէր եղել Իր Որդուն, որքան հոգեվարքի այդ տառապանքի վերջին պահերին: Այնուամենայնիվ, ․․․ Հայրը մի կարճ պահ Հիսուսից հեռացրեց Իր Հոգու հանգստությունը, Իր անձնական ներկայության աջակցությունը: Իսկապես, Քավության մեջ ամենակարևորն այն էր, որ այդ կատարյալ Որդին, ով երբեք չէր վատաբանել, մեղք չէր գործել, ոչ մի անմաքուր բանի չէր դիպչել, պետք է հասկանար, թե ինչ են զգում բոլոր մարդիկ, երբ մեղքեր են գործում։ Որպեսզի Նրա Քավությունը լիներ անսահման և հավերժական, Նա պետք է զգար, թե ինչ է նշանակում մահանալ ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես, զգալ, թե ինչ է նշանակում, երբ աստվածային Հոգին հեռանում է, թողնելով մարդուն զգալ ամբողջովին նվաստացած, անհուսորեն միայնակ:

(Ջեֆրի Ռ․ Հոլլանդ, «Ոչ ոք Նրա հետ չէր», Լիահոնա, մայիս 2009, 87–88)

  • Երեց Հոլլանդն ի՞նչ է ձեզ օգնել հասկանալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:

  • Այդ իրադարձություններից ի՞նչ է ձեզ տպավորել Հիսուս Քրիստոսի մասին: Ինչո՞ւ:

Խաչաձև հղումներ

Փրկիչը ի զորու էր ազատվել խաչի վրա նվաստացուցիչ և ցավոտ փորձառությունից (տես Մատթեոս 26.52–54), բայց Նա չարեց:

Կարդացեք հետևյալ սուրբ գրություններից առնվազն երեքը՝ հասկանալու համար, թե ինչու: Կարող եք ստեղծել հետևյալի նման աղյուսակ՝ ձեր մտքերը և զգացմունքները համակարգելու համար: Կարող եք նաև խաչաձև հղում անել այս հատվածները Մատթեոս 27.26-ի հետ կամ նշել այս այս հղումները ձեր ընտրած վերնագրով:

Փրկիչն ինչո՞ւ հնազանդվեց խաչելությանը

Ինչ օրհնություններ ստացանք Նրա արածի շնորհիվ

Փրկիչն ինչո՞ւ հնազանդվեց խաչելությանը

Ինչ օրհնություններ ստացանք Նրա արածի շնորհիվ

Վարդապետություն և Ուխտեր 35․2

Վարդապետություն և Ուխտեր 76․40-42

Հռովմայեցիս 5․6-9

Բ Կորնթացիս 5.21

Կողոսացիս 1․20

Ա Պետրոս 2.24

3 Նեփի 27․13-14

  • Ո՞ր հատվածն էր առավել նշանակալից ձեզ համար: Ինչո՞ւ:

  • Ի՞նչ սովորեցիք այն մասին, թե Փրկիչն ինչու էր պատրաստ խաչվել մեզ համար:

  • Այս սուրբ գրություններում նշված ո՞ր օրհնությունների համար եք առավել երախտապարտ: Ինչո՞ւ:

Կարևոր է հասկանալ, որ Հիսուս Քրիստոսը խաչվել է աշխարհի մեղքերի համար: Փրկչի տառապանքները սկսվեցին Գեթսեմանիի պարտեզում և ավարտվեցին Գողգոթայի խաչի վրա: Եթե Փրկիչը չմահանար մեր մեղքերի համար, Նա չէր կարողանա վերադառնալ մեր Երկնային Հոր մոտ:

  • Ինչպե՞ս կբացատրեիք որևէ մեկին այն, որ Փրկիչի Խաչելությունը Իր Քավության մի մասն է: Ինչպե՞ս կբացատրեիք, թե ինչու է այն նշանակալից ձեզ համար:

Եպիսկոպոս Ջերալդ Կոսեն բացատրել է, թե Փրկչի Քավությունն ինչպես է անձնական յուրաքանչյուրիս համար:

Նկար
Եպիսկոպոս Ջերալդ Կոսե

Տիրոջ Քավությունը, իր հասանելիությամբ անսահման և համընդհանուր լինելով հանդերձ, միևնույն ժամանակ զարմանալիորեն նեղ անձնական պարգև է, յուրաքանչյուրիս համար անհատապես։ Այնպես, ինչպես Հիսուսը հրավիրեց նեփիացի աշակերտներից ամեն մեկին շոշափել Իր վերքերը, Նա մեռավ յուրաքանչյուրիս համար, անհատապես, կարծես թե դուք կամ ես միակ մարդը լինեինք երկրի վրա: Նա մեզ անհատական հրավեր է հղում՝ գալ Իր մոտ և ճաշակել Իր Քավության հրաշալի օրհնությունները:

(Ջերալդ Կոսե, «Կենդանի վկայություն կենդանի Քրիստոսի մասին», Լիահոնա մայիս 2020, 40)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր ճանաչել Փրկիչի Քավության անձնական բնությունը:

1․ Որպեսզի դուք կարողանաք զգալ և հիշել Փրկչի՝ ձեզ համար կատարված Քավության անձնական բնույթը, ձեր օրագրում գրառում կատարեք: Կարող եք ներառել հետևյալը.

  • Օրհնույթունները, որոնք կարող եք ստանալ Փրկչի՝ ձեզ համար տարած տառապանքների և խաչելության շնորհիվ

  • Ի՞նչ է ձեզ համար նշանակում, որ Նա մեռավ անհատապես ձեզ համար

  • Սուրբ Հոգուց ստացած մտքերն ու տպավորությունները

Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Ո՞րն է Փրկչի Խաչելության վայրի և ժամի կարևորությունը

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը բացատրել է․

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Իր քավության երկրորդ մասը կատարվեց խաչի վրա …

Պիղատոսը մատուցեց Աստծո գառին խաչելության համար հենց նույն ժամանակ, երբ Զատիկի գառներին պատրաստում էին զոհաբերության համար (տես Հովհաննես 19․13-14

Խաչելությունը տեղի ունեցավ Գողգոթա անունով բլուրի վրա, ինչը հունարեն նշանակում է «գանգ»: Գանգը խորհրդանշում էր մահը: Այսպիսի մի վայրում կատարվեց քավիչ զոհաբերությունը: Աշխարհի Փրկիչը հանվեց խաչին՝ որպես մահվան նկատմամբ տարած Տիրոջ հաղթանակի խորհրդանիշ:

(Ռասսել Մ․ Նելսոն, «Ինչու այս սուրբ հողը», Ensign, դեկտեմբեր 1989, 18-19)

Հիսուս Քրիստոսն ինչո՞ւ չփրկեց Իրեն

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոնալդ Ա․ Ռասբանդը բացատրել է.

Նկար
Երեց Ռոնալդ Ա. Ռասբանդ

«Իջիր խաչիցը», - անհավատների ամբոխը չարությամբ ծաղրում էր Նրան Գողգոթայի վրա [Մատթոս 27.40]: Նա կարող էր այդպիսի հրաշք գործել: Բայց Նա գիտեր վերջն ի սկզբանե, և Նա մտադիր էր հավատարիմ մնալ իր Հոր ծրագրին: Մենք չպետք է թերանանք հասկանալ այդպիսի օրինակը։

(Ռոնալդ Ա Ռասբանդ, «Ահա, ես հրաշքների Աստված եմ», Լիահոնա, մայիս 2021, 111)

Քանի մարդու վրա է ազդել Փրկչի տառապանքը և Խաչելությունը

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Քվենթին Լ Քուքը բացատրել է.

Նկար
Երեց Քվենթին Լ. Քուք

Փրկիչը ․․․ աննկարագրելի ցավ է ապրել Գեթսեմանիում և խաչի վրա՝ Իր Քավությունը կատարյալ դարձնելու համար: ․․․ Նա արեց այդ հանուն յուրաքանչյուր տղամարդու և կնոջ, որոնց Աստված ստեղծել է կամ ստեղծելու է։

(Քվենթին Լ. Քուք, «Հավերժական ամենօրը», Լիահոնա, նոյեմբեր 2017, 52)

Փրկիչն ի՞նչ զգաց խաչի վրա

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեյմս Ի. Թալմիջը (1862–1933) բացատրել է.

Նկար
Երեց Ջեյմս Ի. Թալմիջ

Թվում է, որ բացի խաչելության սարսափելի տառապանքից, վերադարձավ Գեթսեմանիի հոգևարքը՝ հասնելով մարդու դիմանալու զորությունից դուրս մի աստիճանի: Այդ դառնագույն պահին մեռնող Քրիստոսը միայնակ էր, միայնակ սաստիկ իրականության մեջ: Որպեսզի Իր Որդու մեծագույն զոհաբերությունը կարողանար լինել այնքան ամբողջական, Հայրը Հիսուսից հեռացրեց Իր անձնական ներկայության աջակցությունը՝ թողնելով մարդկանց Փրկչին մեղքի և մահվան ուժերի նկատմամբ հաղթանակի լիարժեք փառքը:

(Հիսուս Քրիստոսը [1916], 661)

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Բրյուս Ռ. Մակքոնկին (1915-85) նմանապես ուսուցանել է.

Նկար
Երեց Բրյուս Ռ. Մակքոնկի

Այնուհետև երկինքը սևացավ: Խավարը պատեց երկիրը, այդ թվում նեփիացիներին՝ երեք ժամով: Ու մեծ փոթորիկ բարձրացավ, կարծես հենց ինքը՝ Բնության Աստվածն էր հոգեվարքի մեջ:

Նա իսկապես հոգեվարք էր ապրում, և քանի դեռ նա կախված էր խաչի վրա ևս երեք ժամ` կեսօրից մինչև ժամը 15-ը, Գեթսեմանիի բոլոր անսահման տառապանքները և անողորմ ցավերը վերադարձան:

(Բրյուս Ռ. Մակքոնկի, «Գեթսեմանիի մաքրագործող զորությունը», Ensign, մայիս 1985, 10)