Սեմինարիա
Վարդապետության սերտման կրկնություն 11


Վարդապետության սերտման կրկնություն 11

Հասկացեք և կիրառեք

Նկար
Հիսուս Քրիստոսը կանգնած է ժողովարանում և կարդում է սուրբ գրություններից

Այս դասը կօգնի ձեզ կրկնել վարդապետությունների սերտման հատվածներում գտնված ճշմարտությունները և կօգնի ձեզ կիրառել այդ ճշմարտությունները տարբեր հանգամանքներում:

Կրկնեք վարդապետության սերտման հատվածները

Կրկնեք Նոր Կտակարանում գտնվող վարդապետության սերտման հատվածները: Դրանցից ո՞րն էիք լավ հիշում: Ո՞րի հետ էիք ավելի քիչ ծանոթ:

  • Այս հատվածներում ուսուցանված ո՞ր ճշմարտություններն են առավել իմաստալից ձեզ համար:

Սուրբ գրության հղումը

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Սուրբ գրության հղումը

Ղուկաս 2.10–12

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Թէ այսօր ձեզ Փրկիչ ծնուեցավ Դաւիթի քաղաքումը. որ է Քրիստոս Տէրը»:

Սուրբ գրության հղումը

Հովհաննես 3.5

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եթե մէկը ջրից եւ Հոգուց չծնուի, նա կարող չէ Աստուծոյ արքայությունը մտնել»:

Սուրբ գրության հղումը

Հովհաննես 3․16

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ»:

Սուրբ գրության հղումը

Մատթեոս 5.14–16

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Այսպէս լուսաւորէ ձեր լույսը մարդկանց առաջին»:

Սուրբ գրության հղումը

Մատթեոս 11.28–30

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ. եւ ես հանգիստ կտամ ձեզ»:

Սուրբ գրության հղումը

Մատթեոս 16.15–19

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Հիսուսն ասաց. «Ես կտամ քեզ երկնքի արքայութեան բանալիները»:

Սուրբ գրության հղումը

Հովհաննես 7.17

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եթե մեկը կամենում է նրա կամքն անել, նա կիմանա այս վարդապետության համար»։

Սուրբ գրության հղումը

Մատթեոս 22.36–39

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Սիրիր քո Տէր Աստուծուն։ … Սիրիր քո ընկերին»։

Սուրբ գրության հղումը

Ղուկաս 22.19-20

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Հիսուս Քրիստոսը պատվիրեց` ճաշակեք հաղորդությունը «իմ յիշատակի համար»:

Սուրբ գրության հղումը

Հովհաննես 17.3

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եվ սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած և Հիսուս Քրիստոսին»։

Սուրբ գրության հղումը

Ղուկաս 24.36–39

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ոգին մարմին ու ոսկորներ չունի. ինչպես տեսնում եք, ես ունեմ»:

Սուրբ գրությունների ճշմարտությունները հիշելու միջոցներից մեկն է՝ կապել դրանք առօրյա առարկաների հետ: Ընտրեք վարդապետության սերտման երկու հատվածներ և կրկնեք դրանց հիմնական արտահայտությունները: Այնուհետև յուրաքանչյուր հատվածի հետ կատարեք հեևյալը.

Նկար
սպիտակ լույսերի շարան
  • Նկարեք կամ լուսանկարեք այն առարկան, որը, ըստ ձեզ, կապ ունի հատվածի հիմնական արտահայտության հետ: (Օրինակ՝ Մատթեոս 5.14–16-ի համար կարող եք նկարել կամ լուսանկարել լույսը):

  • Գրեք կարճ բացատրություն, թե այդ առարկան ինչ կապ ունի հատվածում ուսուցանված ճշմարտության հետ:

Կապեք ճշմարտությունները կյանքին

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա․ Բեդնարը ուսուցանել է մի ճշմարտություն, որը կարող է օգնել մեզ կիրառել վարդապետության սերտման հատվածները: Նա ուսուցանել է, որ «մինչ մենք անցնում ենք մահկանացու կյանքի տարբեր հանգամանքներով, մարտահրավերներով, որոշումներով և փորձառություններով», ավետարանի սկզբունքները «տրամադրում են հավերժական կյանքի արժեքավոր հեռանկարը» («Իմ ավետարանի սկզբունքները», Լիահոնա, մայիս 2021, 123-24): Վարդապետության սերտման հատվածների սկզբունքները կարող են օգնել մեզ իմանալ, թե ինչպես արձագանքել կյանքի տարբեր իրավիճակներին:

1. Ձեր օրագրում կատարեք հետևյալ վարժությունը վարդապետության սերտման երկու հատվածների համար.

Նկարագրեք մի իրավիճակ, որտեղ որևէ մեկը կարող է կիրառել ձեր կողմից ընտրված հատվածի ճշմարտությունը: Բացատրեք, թե այդ ճշմարտության կիրառումն ինչպես կարող է օգնել այդ մարդուն ստանալ Փրկիչի օգնությունը:

Խորհեք Փրկչի ճշմարտությունների շուրջ

Խորհեք վարդապետության սերտման հատվածների և տարվա առաջին կեսում ուսուցանված հիմնական արտահայտությունների շուրջ (տես դասի սկզբում ներկայացված աղյուսակը):

2. Կատարեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.

Կարճ նամակ գրեք որևէ մեկին, ով նոր է սկսում հաճախել սեմինարիա և չգիտի վարդապետության սերտման հատվածների մասին: Բացատրեք, թե այդ հատվածներն ինչպես կօգնեն նրանց ավելի լավ ճանաչել Փրկչին և ինչպես կպատասխանեն այն հարցերին ու մարտահրավերներին, որոնց նրանք կարող են հանդիպել իրենց կյանքում: Կարող եք կիսվել օրինակով այն մասին, թե երբ եք դուք կամ ձեր ծանոթը օրհնվել Փրկչի վարդապետության սերտման հատվածներում ուսուցանված ճշմարտությունները իմանալու կամ հիշելու շնորհիվ: