Սեմինարիա
Ղուկաս 23.33-46, Հովհաննես 19.26-30


Ղուկաս 23.33-46, Հովհաննես 19.26-30

Փրկիչի կարեկցանքը խաչի վրա

Նկար
կանայք Հիսուս Քրիստոսի խաչի տակ

Այն, ինչ Հիսուսն ասաց խաչի վրա, ցուցադրում է Նրա բնավորությունը և աստվածային հատկանիշները: Այս դասը ուսումնասիրելիս ձգտեք մեծացնել Հիսուս Քրիստոսին ավելի նմանվելու ձեր ցանկությունը՝ սովորելով խաչի վրա Նրա վարքի օրինակից:

Ուշադիր եղեք ուրիշների հանդեպ

Խորհեք հետևյալ հարցերի շուրջ. Հաճա՞խ եք կարեկցում ուրիշներին: Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ։

1․ Ձեր օրագրում նշեք այն իրավիճակները, երբ ձեզ համար դժվար էր ուրիշների մտահոգությունների և բարեկեցության մասին հոգալը: Բացատրեք, թե ինչու են այդ իրավիճակները դժվարացնում անել դա:

Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հուշմանը.

  • Ձեր կյանքն ինչպե՞ս կարող է բարելավվել, եթե դուք կարեկցանք ցուցաբերեք ուրիշների հանդեպ, նույնիսկ, եթե դուք ինքներդ դժվարին հանգամանքներում եք:

Այս դասի ժամանակ դուք հնարավորություն կունենաք ուսումնասիրել Փրկչի օրինակը, թե Նա ինչպես էր մտածում ուրիշների մասին չնայած խաչի վրա Իր ցավոտ փորձությանը: Փրկչի օրինակը ուսումնասիրելիս փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը՝ Փրկչին նմանվելու գործում:

Խաչելությունից առաջ և խաչելության ժամանակ տեղի ունեցած փորձառությունները

Հիշեք Փրկչի փորձառությունները խաչելությունից առաջ և խաչելության ժամանակ.

Մտածեք, թե այս իրադարձություններն ինչպե՞ս են ազդում այն վերաբերմունքի վրա, որ դուք ունեք Փրկչի և ձեզ համար Նրա կրած չարչարանքների հանդեպ: Կարդացեք հետևյալ հատվածները, որտեղ ներկայացված են Փրկչի կողմից խաչի վրա ասված խոսքերը: Ճշմարտություններ բացահայտեք այդ հայտարարություններից և նշեք դրանք ձեր օրագրում:

  • Ղուկաս 23․33-34: Փրկիչն ասաց այս խոսքերը Իրեն խաչած զինվորների մասին (տես այս հատվածի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը Ղուկաս 23.34, ծանոթագրություն գ):

  • Ղուկաս 23.39-43։ Այս հատվածները ներկայացնում են, թե Փրկչի հետ խաչված չարագործներն ինչ են ասել, և Փրկիչն ինչ է պատասխանել: (Նկատի ունեցեք, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ երբ Փրկիչն ասաց, որ այդ գողը Նրա հետ դրախտում կլինի, Նա ուսուցանեց նրան, որ «Ես կլինեմ քեզ հետ հոգիների աշխարհում & և կուսուցանեմ քեզ կամ կպատասխանեմ քո հարցերին» [“Discourse, 11 June 1843–A, as Reported by Wilford Woodruff,” 44, josephsmithpapers.org]):

  • Հովհաննես 19․26-27։ Այս հատվածները նաև ներկայացնում են, թե Փրկիչն ինչ է ասել Իր մորը՝ Մարիամին, և Հովհաննես առաքյալին:

2. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ի՞նչ եք վերջերս սովորել Հիսուս Քրիստոսի մասին, որը կարևոր է ձեզ համար: Ինչո՞ւ:

  • Ինչո՞վ եք ցանկանում նմանվել Փրկչին: Ինչո՞ւ:

Խաչի վրա Փրկիչը մտածում էր ոչ միայն հռոմեացի զինվորների, գողերի և Իր մոր մասին: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է, թե Փրկիչն ինչպես էր կենտրոնացել ուրիշների վրա՝ նույնիսկ Իր հոգևարքի պահին:

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Ինչպես բոլոր բաներում, Հիսուս Քրիստոսը մեր լավագույն օրինակն է, «որ իր առաջին դրուած ուրախութեան փոխանակ խաչը հանձն առավ» [Եբրայեցիս 12.2]: Ի՜նչ հրաշալի բան: Որպեսզի տաներ երկրի վրա երբևէ կրած ամենատանջալի փորձառությունը, մեր Փրկիչը կենտրոնացավ ուրախության վրա:

Իսկ ո՞րն էր ուրախությունը, որը դրվել էր Նրա առաջ: Անշուշտ, այն ընդգրկում էր մեզ մաքրելու, բժշկելու և զորացնելու ուրախությունը, ուրախությունը` վճարելու բոլոր նրանց մեղքերի համար, ովքեր կապաշխարեն, ուրախությունը` իմ և քո տունդարձը հնարավոր դարձնելու համար, որպեսզի մաքուր և արժանի լինենք ապրելու մեր Երկնային Ծնողների ու ընտանիքների հետ:

(Ռասսել Մ. Նելսոն, «Ուրախություն և հոգևոր գոյատևում», Լիահոնա, նոյեմբեր 2016, 82-83)

  • Ինչի՞ վրա էր Փրկիչը կենտրոնացել մեզ համար տառապելու պահին:

  • Նախագահ Նելսոնն ի՞նչ է մեզ ուսուցանում այն մասին, թե Փրկիչին ինչ ցանկություններ ունի մեզ համար։

Մի պահ մտածեք այն մասին, որ նույնիսկ խաչին գամված Փրկիչը կենտրոնացել էր ձեզ վրա և ձեզ Երկնային Հոր մոտ վերադարձնելու ուրախության վրա:

  • Ի՞նչ կարող է փոխվել ձեր կյանքում, եթե հասկանաք այս ճշմարտությունը: Այս գիտելիքն ինչո՞ւ կարող է այսպիսի նշանակություն ունենալ ձեզ համար:

3. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին.

  • Ե՞րբ եք օգնել որևէ մեկին ձեզ համար դժվար պահին, կամ ե՞րբ է որևէ մեկը դա արել ձեզ համար:

Եթե օգտակար կլինի օրինակ տեսնել, դիտեք «Սիրենք միմյանց, ինչպես Նա սիրեց մեզ» տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում (3:22-7:54):«Սիրենք միմյանց, ինչպես Նա սիրեց մեզ»

Ոգեշնչում փնտրեք Սուրբ Հոգուց՝ խորհելով Փրկչի և ձեր այսօրվա մտքերի շուրջ: Բացահայտեք, թե ինչպես կարող եք ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին՝ սեր և կարեկցանք ցուցաբերելով ուրիշների հանդեպ նույնիսկ այն պահին, երբ ինքներդ եք գտնվում դժվարին կացության մեջ: Այնուհետև գրանցեք այս քայլերը ձեր օրագրում: Կրկնեք ձեր ցուցակը և աղոթքով ընտրեք Հիսուս Քրիստոսին ավելի նմանվելու ճանապարհներից մեկը: Բացահայտեք դա ձեր օրագրում: Աղոթեք և հնարավորություններ փնտրեք դա անելու համար:

«Կատարված է»

Խաչի վրա մի քանի ժամ տառապելուց հետո Փրկիչը ասաց իր վերջին խոսքերը:

Կարդացեք Հովհաննես 19.28–30 և Ղուկաս 23.46։ Նշեք Փրկչի՝ Իր մահկանացու կյանքի վերջում արված հայտարարությունները:

  • Այս հայտարարություններն ի՞նչ կարող են օգնել մեզ հասկանալ Փրկչի և Նրա առաքելության մասին:

Ինչպես Փրկիչը, մենք ևս կարող ենք կատարել այն, ինչ Հայրն է ցանկանում, որ մենք կատարենք մեր կյանքում: Հիշեք սա, երբ փորձեք անել այն, ինչ որոշել եք անել այսօր:

Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Հովհաննես 19.27 Ի՞նչ կարող ենք սովորել Փրկչի «Ահա քո մայրը» հայտարարությունից

Մենք կարող ենք հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին, երբ փորձում ենք ճանաչել, սիրել և հոգ տանել մեր մայրերի համար: Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը իր երախտագիտությունն է հայտնել արդար մայրերին և համեմատել է նրանց սերը Փրկչի սիրո հետ:

Դիտեք տեսաֆիլմը «Ահա, քո մայրը», որը մատչելի է ChurchofJesusChrist.org կայքում, ժամանակի կոդեր 0:20-2:53:

Ուրիշներին մեզ համար դժվար պահին օգնելն ինչպե՞ս է ձևավորում մեզ՝ որպես անհատ

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Բնավորությունը երևում է․․․ մեր տառապանքների ժամանակ ուրիշների տառապանքները կիսելիս. սոված ժամանակ ուրիշներին կերակրելու կարողություն դրսևորելիս. և սեփական հոգևոր նեղությունների մեջ ուրիշների տվայտանքները նշմարելու և կարեկցանքի ձեռք մեկնելու ուժ գտնելիս: Այսպիսով, բնավորությունը բացահայտվում է ուրիշներին տեսնելով և հասնելով, այն ժամանակ, երբ բնական արձագանքը բնազդով պետք է լինի եսակենտրոն և դեպի ներս ուղղված: Եթե այդպիսի կարողությունը իսկապես բարոյական հատկանիշի բարձրագույն չափանիշն է, ապա աշխարհի Փրկիչն այդպիսի հետևողական և գթասիրտ բնավորության կատարյալ օրինակ է:

(Դեյվիդ Ա. Բերնար, «Քրիստոսի բնավորությունը» [Բրիգամ Յանգի համալսարան–Այդահո հոգևոր հավաք, հոկտեմբերի 25, 2003], byui.edu)

Ի՞նչ օրհնություններ կարող են գալ, եթե մենք ծառայենք ուրիշներին մեզ համար դժվարին պահերին

Առաջին Նախագահությունից նախագահ Հենրի Բ. Այրինգն ուսուցանել է.

Նկար
Նախագահ Հենրի Բ. Այրինգ

Մենք պարտավոր ենք նկատել մյուսների նեղությունները և փորձենք օգնել: Դա հատկապես դժվար կլինի, երբ մենք ինքներս լուրջ փորձության մեջ լինենք։ Բայց մեկ ուրիշի բեռը թեկուզ մի փոքր թեթևացնելիս մենք կհայտնաբերենք, որ գոտեպնդվել ենք և խավարի մեջ նշմարում ենք լույսը։

(Հենրի Բ. Այրինգ, «Փորձված, ստուգված և հղկված», Լիահոնա, նոյեմբեր 2020, 98)