Սեմինարիա
Մատթեոս 25․14-46


Մատթեոս 25․14-46

Պատրաստվեք Տիրոջ վերադարձին

Նկար
Resurrected Christ with arms outstretched stands above a throng of people of all races and times, some prone, some standing. The people on the right side of Christ are in the attitude of worship. The people on the left side of Christ are in anguish. Scenes of ruin are in the foreground and background. The Washington D.C. temple is pictured in the upper left corner.

Փրկիչն ուսուցանել է տաղանդների մասին առակը և ոչխարների ու այծերի մասին առակը, որպեսզի օգնի Իր աշակերտներին հասկանալ, թե նրանք ինչպես պետք է պատրաստվեն Նրա Երկրորդ Գալուստին: Այս դասը կարող է օգնել ձեզ այս առակներում ճշմարտություններ բացահայտել և պատրաստվել Փրկիչի Երկրորդ Գալուստին:

Հիշեք Փրկիչի պատմած մի քանի առակներ: Հետևյալ պատկերները կարող են օգնել ձեզ հիշել այս տարվա ընթացքում արդեն ուսումնասիրված առակները:

Նկար
Mustard seeds
Նկար
Stack of old silver coins.
Նկար
shell sand pearl
  • Ի՞նչ ուսմունքներ ենք հիշում այս առակները կարդալիս:

  • Այս տարվա ընթացքում առակներից սովորած ուսմունքներն ինչպե՞ս են ձեզ օգնում:

  • Որքանո՞վ եք վստահ, որ Փրկիչի մասին կարող եք սովորել Իր առակներից:

Վերընթերցեք այն առաջարկները, որոնք պատմում են, թե ինչպես հասկանալ առակները

Օգտակար կլինի վերընթերցել այն առաջարկները, որոնք պատմում են, թե ինչպես հասկանալ առակները: Այս տարվա սկզբում դուք սովորեցիք առակներ հասկանալու չորս քայլեր: Եթե դուք դրանք չեք ուսումնասիրել կամ վերհիշելու կարիք ունեք, կարող եք անդրադառնալ «Մատթեոս 13» դասին:

Գրեք հետևյալ վերնագիրը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում. Վերնագրերի միջև տեղ թողեք՝ գտած նյութեր կամ գաղափարներ գրանցելու համար:

  1. Գտեք կարևոր մանրամասներ:

  2. Կատարեք հոգևոր համեմատություններ:

  3. Հայտնաբերեք արժեքավոր դասեր:

  4. Որոշեք անձնական կիրառումը:

Այս դասի ընթացքում կիրառեք այդ չորս սկզբունքները Մատթեոս 25.14-46-ում ներկայացված առակների համար:

Գտեք կարևոր մանրամասներ

Երկրորդ Գալուստի և Դատաստանի մասին ուսուցանելիս Փրկիչը կիսվել է առակներով, որպեսզի ցուցադրի, թե մենք ինչ կարող ենք անել Իր վերադարձին պատրաստվելու համար: Ընտրեք և ուսումնասիրեք հետևյալ առակներից մեկը՝ ուշադրություն դարձնելով կարևոր մանրամասներին:

Տաղանդների մասին առակը

Կարդացեք Մատթեոս 25.14-30-ը կամ դիտեք «Տաղանդների մասին առակը» տեսանյութը (3:03), ChurchofJesusChrist.org կայքում:

Նկար
shell sand pearl

Հետևյալ տեղեկությունը կարող է օգտակար լինել այս առակի ուսումնասիրության ժամանակ․

  • Հին ժամանակներում «տաղանդը» նշանակում էր շատ մեծ գումար: Այս առակում այն խորհրդանշում է «շատ արժեքավոր մի բան», օրինակ՝ ավետարան կամ օրհնություններ, պարգևներ, կարողություններ և հնարավորություններ, որոնք Աստված պարգևում է մեզ (տես Սուրբ գրքերի ուղեցույց, « Տաղանդ », scriptures.ChurchofJesusChrist.org):

  • «Վաշխը» նշանակում է վարկից գանձվող տոկոս կամ չափազանց բարձր տոկոսադրույք (տես Աստվածաշնչի բառարան, « Վաշխ »):

  • Տերը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսին:

  • Ծառաները խորհրդանշում են մեզանից յուրաքանչյուրին:

Մի նկար նկարեք, որը կպատկերի այս առակը:

Ոչխարների ու այծերի առակը

Կարդացեք Մատթեոս 25.31-46, կամ դիտեք «Ինձ արիք» տեսանյութը (3:14) ChurchofJesusChrist.org կայքում:

Նկար
shell sand pearl

Հետևյալ տեղեկությունը կարող է օգտակար լինել այս առակի ուսումնասիրության ժամանակ․

  • «Աջ ձեռքը». Հին ժամանակներում թագավորի աջ կողմում նստելը ամենապատվավոր դիրքն էր խնջույքի ժամանակ:

Մի նկար նկարեք, որը կպատկերի այս առակը:

Հոգևոր համեմատություններ արեք և արժեքավոր դասեր հայտնաբերեք

Օգտագործեք հետևյալ հարցերը, որպեսզի կարողանաք բացահայտել այն դասերը, որոնք Փրկիչն ուսուցանել է Իր առակների միջոցով: Հնարավորինս հստակ եղեք:

  • Ի՞նչ ճշմարտություններ կամ դասեր եք սովորել այս առակն ուսումնասիրելիս:

  • Իմանալով այս ճշմարտությունները և ապրելով դրանցով՝ ինչպե՞ս ենք օգնում մեզ պատրաստվել Փրկիչի Երկրորդ Գալուստին: Ձեր կարծիքով, Տերն ինչո՞ւ է ուսուցանել այս ճշմարտությունները:

  • Տերն ինչպե՞ս է արտահայտում Իր ողորմությունը և արդարությունը:

  • Ինչպե՞ս կարող եք զգալ Տիրոջ սերը այս առակում Իր կողմից ուսուցանած ճշմարտություններում:

  • Այս ճշմարտությունների իմացությունն ինչպե՞ս է ազդում Տիրոջը Երկրորդ Գալուստի ժամանակ Փրկիչին հանդիպելու ձեր ցանկության վրա:

Որոշեք անձնական կիրառումը

1. Ինքնուրույն կատարեք՝ կամ 1-ին, կամ 2-րդ վարժությունը, ապա կատարեք 3-րդ վարժությունը ձեր օրագրում: Ուշադիր եղեք Սուրբ Հոգուց ստացած հուշումների հանդեպ և փորձեք հասկանալ, թե դրանք ինչ են հուշում Փրկիչի հետ հանդիպմանը պատրաստվելու մասին:

  1. Եթե դուք ուսումնասիրեցիք տաղանդների մասին առակը, թվարկեք այն կարողություններն ու օրհնությունները, որոնք Տերը պարգևել է ձեզ: Հնարավորության դեպքում բացահայտեք այդ օրհնություններից մի քանիսը՝ օգնելով ծանոթ մարդկանց կամ կարդալով հայրապետական օրհնությունը՝ դրա առկայության դեպքում: Մտածեք, թե Տերն ինչպես կկամենար, որ դուք օգտագործեիք այս կարողություններն ու օրհնությունները:

  2. Եթե դուք ուսումնասիրել եք ոչխարների ու այծերի մասին առակը, մտածեք, թե ձեր հանգամանքներում որևէ մեկին ուտելիք, հագուստ և ընկերակցություն առաջարկելն ինչ կնշանակեր ձեզ համար: Մտածեք այն մարդկանց մասին, ում դուք սովորաբար տեսնում եք և բացահայտեք որևէ մեկին, ում Տերը կկամենար, որ դուք օգնեիք: Գրեք, թե ինչպես կարող եք օգնել այդ մարդուն ավելի մոտենալ Նրան:

  3. Կիսվեք այս դասի ժամանակ Փրկիչի առակից սովորած մի ճշմարտությունով և բացատրեք, թե դուք ինչպես կարող եք կիրառել այս սկզբունքը ձեր առօրյա կյանքում:

Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Ի՞նչ, եթե որևէ մեկը ստանում է ավելի շատ կամ քիչ, քան ես եմ ստանում

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Քվենթին Լ. Քուքը ասել է.

Նկար
Official portrait of Elder Quentin L. Cook. Called to the Quorum of the Twelve Apostles on 6 October 2007.

«Մեր տաղանդների զարգացումն անձնական զարգացման լավագույն չափորոշիչն է: … Գրեթե համոզված եմ, որ օրհնությունների համեմատումը դուրս է վանում ուրախությունը: Մենք չենք կարող միաժամանակ երախտապարտ լինել և նախանձել: Եթե մենք իսկապես ցանկանում ենք զգալ Տիրոջ Հոգին և ուրախ ու երջանիկ լինել, պետք է ցնծանք և երախտապարտ լինենք մեր օրհնությունների համար:

(ՔվենթինԼ. Քուք, «Ցնծա», Ensign, նոյեմբեր 1996, 29-30):

Ի՞նչ գործերի հիման վրա կդատի մեզ Փրկիչը

Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինը (1917–2008) Տասներկու Առաքյալների Քվորումից ասել է.

Նկար
Official portrait of Elder Quentin L. Cook. Called to the Quorum of the Twelve Apostles on 6 October 2007.

Վերջին օրը Փրկիչը չի հարցնի մեր կոչումների բնույթի մասին: Նա չի հարցնի մեր նյութական ունեցվածքի կամ փառքի մասին: Նա կհարցնի, թե արդյոք մենք ծառայել ենք հիվանդներին, կերակրել ենք քաղցածներին, այցելել ենք նրանց, ովքեր բանտում են կամ օգնել ենք թույլերին [ Մատթեոս 25.31-40 ]: Երբ մենք փորձում ենք օգնել Երկնային Հոր զավակներից ամենափոքրին, մենք դա անում ենք Նրա համար [տես Մատթեոս 25.40 ]: Սա Հիսուս Քրիստոսի ավետարանի էությունն է։

(Ջոզեֆ Բ. Վիրթլին, «Առատ կյանք», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2007, 30)

Տերն ի՞նչ է ուզում, որ մենք անենք Իր կողմից տրվածների հետ

Երեց Ստենլի Ջ. Էլլիսը Յոթանասունի Քվորումից կիսվել է տաղանդների մասին առակի վերաբերյալ իր գաղափարներով.

Նկար
Official Portrait of Elder Stanley G. Ellis. Photographed in March 2017.

Այն ծառան, ով ստացավ հինգը և վերադարձրեց տասը, ինչպես նաև այն մեկն, ով վերցրեց երկուսը և հետ տվեց չորսը, հայտարարվեցին բարի և հավատարիմ ծառաներ: Սակայն իմ ուշադրությունը գրավեց այն ծառան, ով ստացավ մեկը, պահեց այն և վերադարձրեց տիրոջը: Ես զարմացած էի տիրոջ պատասխանով. «Չար եւ ծոյլ ծառայ… Արդ՝ առէք դորանից քանքարը… Եւ այն անպիտան ծառային հանեցէք հ դրսի խաւարը»: (Տես Մատթեոս 25․14-30.)

Դա կարող է թվալ դաժան արձագանք մեկի նկատմամբ, ով փորձում էր հոգ տանել ստացածի համար: Սակայն Սուրբ Հոգին ուսուցանել է ինձ հետևյալ ճշմարտությունը. Տերը ակնկալում է փոփոխություն:

(Ստենլի Ջ. Էլլիս, «Նա վստահում է մեզ», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2006, 52)

Երեց Էլլիսն առաջարկել է, որ մենք կյանքում կատարենք այդ «փոփոխությունը»՝ «կենալով Տերով» (տես Հովհաննես 15.5), կատարելով մեր հոգևոր պարտականությունները և հետևելով Սուրբ Հոգուն և մեր Եկեղեցու ղեկավարներին: