Սեմինարիա
Վարդապետության սերտման կրկնություն 9


Վարդապետության սերտման կրկնություն 9

Սովորեք հասկանալ և բացատրել ճշմարտությունները

Նկար
Two young men are talking to each other. They are seated outside.

Վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածները պարունակում են Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին կարևոր ճշմարտություններ: Այս դասը կարող է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ այդ ճշմարտությունները և սովորել բացատրել դրանք ուրիշներին:

Ինչպես զարգացնել որևէ հմտություն

  • Ի՞նչ եք դուք իսկապես լավ անում:

  • Ինչպե՞ս եք զարգացրել այդ հմտությունը:

Երեց Գարի Ի. Սթիվենսոնը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, պատմել է, թե ինչպես կարելի է որևէ հմտություն զարգացնել:

Նկար
Official portrait of Elder Gary E. Stevenson of the Quorum of the Twelve Apostles, 2015.

Որպեսզի ինչ-որ մեկն իսկապես հաջողության հասնի որևէ ոլորտում, բացի բնական տաղանդից, անհրաժեշտ է նաև մեծ կարգապահություն, զոհաբերություն և բազմաթիվ ժամերի ուսուցում և հմտությունների կիրառում։

(Գարի Ի. Սթիվենսոն, «Քահանայության ձեր աշխատանքային գծատետրը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2019, 47)

  • Դա ինչպե՞ս կարող է կիրառվել սուրբ գրություննների ձեր ուսումնասիրության մեջ:

  • Որքանո՞վ եք վստահ Փրկիչի ուսմունքները ուրիշներին բացատրելու ձեր հմտության մեջ:

Այսօր դուք կօգտագործեք վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներ՝ Փրկիչի ուսուցանած ճշմարտություներն ավելի լավ հասկանալու համար, և կփորձեք բացատրել այդ ճշմարտությունները ուրիշներին: Նախ՝ օգտակար կլինի վերընթերցել վարդապետության սերտման վերջերս սովորած հատվածները: Փորձեք համապատասխանեցել վարդապետության սերտման հղումը ճիշտ հիմնական արտահայտության հետ:

1. Մատթեոս 11.28–30

Ա. «Եթե մեկը կամենում է նրա կամքն անել, նա կիմանա այս վարդապետության համար»:

2. Մատթեոս 16.15–19

Բ. Հիսուսն ասաց. «Ես կտամ քեզ երկնքի արքայութեան բանալիները»:

3. Հովհաննես 7.17

Գ. «Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ. եւ ես հանգիստ կտամ ձեզ»:

4. Մատթեոս 22.36–39

Դ. «Սիրիր քո Տէր Աստուծուն: … Սիրիր քո ընկերին»:

Ինչպես հասկանալ հատվածը

Ընտրեք վարդապետության սերտման սուրբ գրությունների մի հատված, որը դուք ցանկանում եք ավելի լավ հասկանալ: Որպեսզի ավելի լավ հասկանաք այդ հատվածը, այն կարդացեք դանդաղ և ուշադիր՝ փորձելով հասկանալ դրա իմաստը:

1. Կատարեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.

Որքան հնարավոր է շատ հարցեր գրեք վարդապետության սերտման այդ հատվածի վերաբերյալ: (Հետևյալը այդ հարցերի օրինակներից է. Այս արտահայտությունն ինչ է նշանակում Փրկիչն ո՞ւմ հետ էր խոսում և ինչո՞ւ: Փրկիչն ի՞նչ ճշմարտություն ուսուցանեց և ինչո՞ւ: Այս ուսմունքը ե՞րբ կարող է օգտակար լինել ինձ համար):Փնտրեք պատասխաններ սուրբ գրությունների, աղոթքի, ավետարանն ուսումնասիրելու հուշումների և վստահելի մարդկանց օգնությամբ: Գրեք ձեր գտած պատասխանները:

Կարևոր է հիշել, որ ոչ բոլոր պատասխանները արագ կգտնվեն: Որոշ պատասխաններ գտնելու համար կպահանջվի լրացուցիչ ժամանակ, լրացուցիչ ուսումնասիրություն և անձնական հայտնություն: Այնուամենայնիվ, այս վարժությունը կամրապնդի Երկնային Հոր հետ ձեր հարաբերությունները և կօգնի ձեզ հոգևորապես ավելի ինքնապահով դառնալ:

Բացատրեք ճշմարտությունը

Պատկերացրեք, որ ձեր ընկերը կարդացել է վերջերս ձեր ուսումնասիրած վարդապետության սերտման սուրբ գրությունների որևէ հատված, բայց չի հասկացել դրա իմաստը և նշանակությունը իր կյանքում: Նա խնդրում է ձեզ բացատրել այն:

2. Կատարեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.

Գրավոր բացատրեք վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածը ձեր ընկերոջը: Անպայման բացահայտեք կարևոր ճշմարտությունները և բացատրեք, թե դրանք ինչու են կարևոր:

Շարունակեք սովորել

Խորհեք վարդապետության սերտման հատվածների ճշմարտություններն ավելի լավ հասկանալու և դրանք բացատրելու այս փորձառության շուրջ:

  • Ավելի լավ հասկանալով՝ ինչպե՞ս եք ավելի լավ բացատրում ավետարանի ճշմարտությունները:

  • Ապագայում ի՞նչ եք անելու, որպեսզի պատրաստ լինեք բացատրել վարդապետության սերտման և այլ հատվածներում գտնված ճշմարտությունները: