Սեմինարիա
Մատթեոս 13


Մատթեոս 13

Հիսուս Քրիստոսն ուսուցանում էր առակներով

Նկար
While on a ship, Jesus teaches parables to listeners on shore.

Սերմնացաններ ու հնձվորներ, մանանեխի հատիկներ և թթխմոր, գանձեր և մարգարիտներ՝ ահա մի քանի խորհրդանիշներ, որոնք Հիսուս Քրիստոսն օգտագործում էր առակներով ուսուցանելիս: «Ով որ լսելու ականջ ունի՝ թող լսէ» (Մատթեոս 13.9, 43), - հրավիրել է Փրկիչը: Այս դասը ձեզ հնարավորություններ կտա ուսումնասիրել առակներ, բացահայտել դրանց հոգևոր նշանակությունը և փնտրել եղանակներ, որոնցով կարող եք գործել ըստ սովորածի:

Փնտրեք իմաստը

Փնտրեք թաքնված իրերը հետևյալ նկարում:

Նկար
A picture with hidden objects in it.
  • Ո՞ր իրերը հեշտությամբ գտաք: Ո՞ր իրերը գտնելու համար ավելի շատ ջանք պահանջվեց:

Ինչպես այս նկարի իրերը գտնելու, այնպես էլ սուրբ գրությունների իմաստը գտնելու համար մենք հաճախ պետք է սովորենք, թե ինչպես փնտրել և ինչպես ուսումնասիրել դրանք: Երբ հրավիրում ենք Սուրբ Հոգուն, որպեսզի Նա օգնի մեզ հասկանալ մեր կարդացածը, մենք կարող ենք գտնել մի լրացուցիչ իմաստ, որը սկզբում, գուցե, թաքնված էր մեզանից:

  • Սուրբ գրություններում ե՞րբ եք գտել մի իմաստ, որը թաքնված էր ձեզանից, երբ կարդում էիք առաջին անգամ:

  • Ի՞նչն է ձեզ օգնել հոգևոր դասեր քաղել կամ իմաստ գտնել սուրբ գրությունները կարդալիս:

Այս դասի ժամանակ դուք հնարավորություն կունենաք փորձել ավելի խորը իմաստ գտնել սուրբ գրություններում, մասնավորապես՝ Տիրոջ առակներում: Փորձեք հայտնաբերել և կիրառել նոր միջոցներ, որոնք կօգնեն ձեզ ուսումնասիրել սուրբ գրությունները:

Հիսուս Քրիստոսն ուսուցանում էր առակներով

Հիսուս Քրիստոսը հաճախ ուսուցանում էր՝ պատմելով կարճ պատմություններ, որոնք հայտնի են որպես առակներ: Այդ առակներում հայտնի առարկաներն ու իրավիճակները Հիսուսը համեմատում էր հոգևոր ճշմարտությունների հետ (տես Սուրբ գրքերի ուղեցույց, « Առակներ », scriptures.ChurchofJesusChrist.org): Հիսուսի աշակերտները մի անգամ Նրան հարցրին, թե ինչու է Նա ուսուցանում առակներով (տես Մատթեոս 13.10):

Կարդացեք Մատթեոս 13.11-13, 16-ը՝ փնտրելով, թե Փրկիչն ինչու ասաց, որ ուսուցանում է առակներով:

  • Այս հատվածները ձեզ օգնեցին ի՞նչ հասկանալ այն մասին, թե Փրկիչն ինչու էր ուսուցանում առակներով:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ են որոշ մարդիկ տեսնում, լսում և հասկանում Տիրոջ ուղերձները, իսկ որոշ մարդիկ՝ ոչ:

Հետևյալ գործընթացը կարող է ձեզ օգնել ավելի լավ հասկանալ Փրկիչի առակները և կարևոր հոգևոր դասեր քաղել դրանցից: Գրանցեք այս քայլերը ձեր օրագրում:

  1. Գտեք կարևոր մանրամասները:

  2. Կատարեք հոգևոր համեմատություններ:

  3. Բացահայտեք արժեքավոր դասեր:

  4. Որոշեք անձնական կիրառումը:

Փորձեք այս բոլոր քայլերը՝ որևէ կարճ առակ ուսումնասիրելիս:

Գտեք կարևոր մանրամասներըՓորձեք այս գործընթացի առաջին քայլը՝ կարդալով Մատթեոս 13.44-ը և փնտրելով կարևոր մանրամասնները: Այդ մանրամասները կարող են ներառել՝ մարդկանց, վայրեր, առարկաներ, գործողություններ կամ իրադարձություններ: Կարող եք ձեր սուրբ գրություններում նշել ձեր բացահայտածը:

  • Ի՞նչ կարևոր մանրամասներ գտաք:

Գտած մանրամասներից կարող են լինել՝ գանձը, մարդը, ով գտավ այն և այն փաստը, որ նա վաճառեց իր ողջ ունեցվածքը՝ այն ձեռք բերելու համար:Կատարեք հոգևոր համեմատություններՀոգևոր համեմատությունները կարող են բնական կերպով ծնվել կարևոր մանրամասներից, սակայն դրանք կարող են ավելի մեծ ջանքեր պահանջել: Մի վախեցեք խորհել մանրամասների շուրջ և փնտրել բանալիներ՝ օգտվելով սուրբ գրությունների մատչելի միջոցներից:

Այս հմտությունը զարգացնելու համար միմյանց հետ համեմատեք որոշ ֆիզիկական և հոգևոր բաներ: Օրինակ՝ ռետինը կարող եք համեմատել ապաշխարության վարդապետության հետ:

  • Ի՞նչ համեմատություններ մտածեցիք:

Մատթեոս 13.44-ի առակում Փրկիչն օգնեց մեզ առնվազն մեկ համեմատություն կատարել, երբ Նա ասաց. «Երկնքի թագավորությունը նման է գանձի» ( Մատթեոս 13.44):

  • Ի՞նչ հոգևոր համեմատություններ կարող եք կատարել՝ այս առակի այլ մանրամասներն օգտագործելով:

Հայտնաբերեք արժեքավոր դասերԱրժեքավոր դասեր հայտնաբերելու համար օգտակար կլինի հարցեր տալ գտած մանրամասների և կատարած հոգևոր համեմատությունների մասին:

  • Եթե մենք գիտենք, որ «Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Աստծո արքայությունն է երկրի վրա» (Սուրբ գրքերի ուղեցույց, « Աստծո արքայություն կամ երկնքի արքայություն », scriptures.ChurchofJesusChrist.org), ապա Փրկիչն ի՞նչ դասեր է ցանկացել, որ մենք քաղենք Իր այս առակից:

Մի դասն այն է, որ երբ մենք գտնում ենք Փրկիչի Եկեղեցին և հասկանում նրա արժեքը, մենք պետք է ուրախությամբ թողնենք մնացած ամեն ինչ՝ Աստծո արքայության մաս կազմելու օրհնությունները ստանալու համար: Ձեր սովորած արժեքավոր դասերը կարող եք գրանցել ձեր Նշումներում ChurchofJesusChrist.org կայքում կամ ձեր սուրբ գրություններում:Որոշեք անձնական կիրառումըՈրոշեք անձնական կիրառումը՝ հարցնելով ինքներդ ձեզ, թե ինչ պետք է անեք՝ ձեր բացահայտած դասերը ձեր կյանքում կիրառելու համար:

Այս ճշմարտությունը կիրառելու բազմաթիվ ձևերից բացի՝ մենք կարող ենք ավելի մեծ հավատքով ծառայել Եկեղեցու կոչման մեջ կամ թողնել այն ամենը, ինչը մեզ թույլ չի տալիս վայելել Հիսուս Քրիստոսի ավետարանի օրհնությունները:

  • Այս օրինակին հետևելն ինչպե՞ս օգնեց ձեզ իմաստ գտնել այս կարճ առակում:

Ընտրեք սուրբ գրությունների հետևյալ հղումներից մեկը և հետևեք վերը նշված չորս քայլերից յուրաքանչյուրին: (Երբ ավարտեք, կարող եք նաև փորձել հետևյալ հղումներից մեկը կամ մի քանիսը):

1: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ի՞նչ եք հայտնաբերել այս առակը չորս քայլերի միջոցով ուսումնասիրելիս:

  • Ձեր կարծիքով, մենք ի՞նչ կարող ենք սովորել Փրկիչի մասին՝ առակների միջոցով արժեքավոր դասեր ուսուցանելու Նրա ընտրությունից:

Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Ինչո՞ւ էր Հիսուս Քրիստոսն ուսուցանում առակներով:

«Առակը կրոնական ճշմարտությունը լսողին է փոխանցում ճիշտ այն չափով, որքան նրա հավատքն ու բանականությունն են ներում․ տաղտկալի և ոգեշնչում չունեցող մարդու համար այն պարզապես մի պատմություն է, որ «տեսնելով չեն տեսնում», իսկ կրթված ու հոգևոր մարդուն այն հայտնում է երկնքի արքայության խորհուրդներն ու գաղտնիքները։ Այսպիսով, առակը ցույց է տալիս ողջ ճշմարիտ գիտելիքի վիճակը։ Միայն նա, ով փնտրում է՝ կգտնի» (Աստվածաշնչի բառարան, « Առակներ »):

Ինչո՞ւ է կարևոր իմաստ փնտրել առակներում և մեր փորձառություններում:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․

Նկար
Elder David A. Bednar, Quorum of the Twelve Apostles official portrait. 2020.

Մեզանից յուրաքանչյուրը պետք է փնտրի դասեր և զգուշացումներ, որոնք գտնվում են ամենօրյա կյանքի հասարակ իրադարձություններում: Երբ ձգտենք ունենալ բաց միտք և սիրտ, որպեսզի ստանանք երկնային ուղղորդում Սուրբ Հոգու միջոցով, այդ ժամանակ որոշ մեծագույն հրահանգներ, որոնք մենք կարող ենք ստանալ և շատ հզորագույն զգուշացումներ, որոնք կարող են պաշտպանել մեզ, կգան մեր անձնական սովորական փորձառությունների ընթացքում: Հզոր առակներ են պարունակվում ինչպես սուրբ գրություններում, այնպես էլ մեր ամենօրյա կյանքում:

(Դեյվիդ Ա. Բեդնար, «Շարունակ արթուն լինեք աղոթքում», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2019, 34)

Մատթեոս 13-րդ գլխում ներկայացված առակներն ի՞նչ են մեզ ուսուցանում վերջին օրերի մասին

Մարգարե Ջոզեֆ Սմիթը (1805–44) ուսուցանել է, որ Փրկիչի՝ Մատթեոս 13 գլխում ներկայացված առակներն օգնում են մեզ հասկանալ, թե ինչու էին մարդիկ հավաքվում Եկեղեցում Նոր Կտակարանի ժամանակներում և նաև վերջին օրերին. «Փրկիչի առակները Իր ավետարանի 13-րդ գլխում, ըստ Մատթեոսի, … իմ կարծիքով, մեզ տալիս է հավաքման կարևոր թեմայի այնպիսի պարզ մի պատկեր, ինչպիսին չի տալիս Աստվածաշնչում զետեղված և ոչ մի գրություն» («Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու երեցներին», Վերջին Օրերի Սրբերի սուրհանդակ և պաշտպան, դեկտեմբեր 1835, 2.225, արդիականացվել են ուղղագրությունը, մեծատառերը և կետադրությունը):

Որպեսզի ավելի շատ բան իմանաք այն մասին, թե Ջոզեֆ Սմիթն ինչ է ուսուցանել Մատթեոս 13 գլխում ներկայացված առակների և վերջին օրերի հավաքման միջև կապի մասին, ուսումնասիրեք Գլուխ 5. Մատթեոս 13-15-ի աղյուսակը Նոր Կտակարան. Ուսանողի ձեռնարկ-ում: