Սեմինարիա
Մատթեոս 13․3-8, 18-23


Մատթեոս 13․3-8, 18-23

Սերմնացանի առակը

Նկար
Tomato seedlings growing in the soil

Հիսուսն ուսուցանեց մի առակ սերմեր ցանող մարդու մասին: Այդ սերմերն ընկնում էին տարբեր տեսակի հողերի մեջ և տարբեր արդյունք էին տալիս: Նմանապես, Աստծո խոսքը տարբեր կերպ է ընդունվում լսողների կողմից: Այս դասը կօգնի ձեզ պատրաստել ձեր սիրտը՝ Աստծո խոսքը ընդունելու և սնուցելու համար:

Պատրաստվեք լսել Աստծո խոսքը

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ որոշ մարդիկ ավելի պատրաստակամ են ընդունել Աստծո խոսքը և ապրել դրանով, քան ուրիշները:

Գնահատեք, թե դուք որքանով եք պատրաստ ընդունել Աստծո խոսքը: Օգտվեք այս սանդղակից՝ հետևյալ հայտարարություններից յուրաքանչյուրի համար.

Հաճախ-Երբեմն-Հազվադեպ

Ես ուսումնասիրում եմ սուրբ գրությունները սովորելու և աճելու համար:

Ես փորձում եմ նկատել Սուրբ Հոգու ազդեցությունն իմ կյանքում և հետևում եմ ինձ տրված ուղղորդումներին:

Ես լսում եմ և ենթարկվում եմ այն խորհուրդներին, որոնք Տերն ինձ առաջարկում է Իր մարգարեների և առաքյալների միջոցով:

Ես փորձում եմ ամրապնդել Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին իմ անձնական վկայությունը:

Այժմ, երբ քննեցիք ձեր մոտեցումը Աստծո խոսքին, դուք պատրաստ եք ուսումնասիրել սերմնացանի առակը: Այդ առակում Տերը նշմարում է մի քանի հնարավոր խնդիրներ, որոնք կարող են թույլ չտալ, որ սերմն աճի, արմատակալի և պտուղ տա: Ինչպես Իր բոլոր առակներում, այստեղ ևս Տերն օգտագործեց ծանոթ տարրերը՝ հոգևոր դասեր ուսուցանելու համար:

Սերմնացանի առակը ուսումնասիրելու համար օգտագործեք հետևյալ չորս քայլից բաղկացած օրինակը: Անկախ նրանից, թե դուք ինչպես եք պատասխանել վերը նշված հայտարարություններին, այս դասի նպատակն է օգնել ձեզ պատրաստել ձեր սիրտը՝ ընդունելու այն օրհնությունները, որոնք Տերն է ցանկանում ձեզ տալ: Ուսումնասիրելիս փորձեք իմաստալի փորձառություն ունենալ Աստծո խոսքի հետ:

  1. Գտեք կարևոր մանրամասներ:

  2. Կատարեք հոգևոր համեմատություններ:

  3. Հայտնաբերեք արժեքավոր դասեր:

  4. Որոշեք անձնական կիրառումը:

Գտեք կարևոր մանրամասներ

Կարևոր մանրամասները պատկերացնելու համար կարելի է նկարել առակի մասերից յուրաքանչյուրը: Ձեր օրագրի մի էջը բաժանեք չորս մասի: Կարդացեք հատվածները և նկարեք նկարագրվածի պարզ նկարը:

  1. Մատթեոս 13․3-4

  2. Մատթեոս 13․5-6

  3. Մատթեոս 13․7

  4. Մատթեոս 13․8

Կատարեք հոգևոր համեմատություններ

Առակի վերաբերյալ Հիսուսի բացատրությունները կարդացեք հետևյալ հատվածներում: Նրա համեմատությունները գրեք ձեր նկարների կողքին:

  1. Մատթեոս 13.19

  2. Մատթեոս 13.20-21

  3. Մատթեոս 13.22

  4. Մատթեոս 13.23

Հայտնաբերեք արժեքավոր դասեր

Արժեքավոր դասեր հայտնաբերելու համար օգտակար կլինի հարցեր տալ, որպեսզի թույլ տաք Սուրբ Հոգուն անհատապես ուսուցանել ձեզ: Բացի հետևյալ հարցերից՝ մտածեք, թե էլ ինչ կարող եք հարցնել:

  • Ի՞նչ է Տերը կամենում, որ ես սովորեմ այս առակից:

  • Տերն ինչո՞ւ է կամենում, որ ես իմանամ, թե ինչպիսին է իմ սիրտը:

Դուք կարող եք պատկերացնել նաև, թե այս առակն ինչպես կարող է կիրառվել իրական կյանքում: Օրինակ՝ փորձեք պատկերացնել, թե քարոտ կամ փշոտ հողի նման սիրտ ունեցող մարդու գործողությունները ինչով են տարբերվում լավ հողի նման սիրտ ունեցող մարդու գործողություններից: Այս գործողությունների մասին մտածելիս գրեք դրանցից մի քանիսը ձեր նկարներից յուրաքանչյուրի կողքին:

  • Ի՞նչ կառաջարկեիք մեկին, ում սիրտը դաժան է, քարոտ կամ փշոտ:

Որոշեք անձնական կիրառումը

Մտածեք, թե ինչպիսին է ձեր սեփական սիրտը, և հողի չորս տեսակներից որն է լավագույնս նկարագրում ձեզ: Եթե ձեր սրտի հոգևոր վիճակը այս պահին այնպիսին չէ, ինչպիսին դուք կկամենայիք, իմացեք, որ դուք կարող եք փոխվել:

Հիմնվելով այսօրվա ձեր սովորածի վրա՝ խորհեք, թե ինչ կարող եք անել՝ ձեր սրտի վիճակը բարելավելու համար:

1: Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.

  • Ի՞նչ եք անելու, որպեսզի ձեր սիրտ հրավիրեք Աստծո խոսքը:

  • Ի՞նչ գործողություններ կձեռնարկեք՝ ձեր սրտի վիճակը բարելավելու համար:

  • Ո՞ր խոչընդոտները հաղթահարելու համար կխնդրեիք Տիրոջ օգնությունը:

Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Առաջին Նախագահության նախագահ Դալլին Հ. Օուքսը գերագույն համաժողովում ելույթ ունեցավ՝ պատմելով սերմնացանի առակի մասին: Հետևյալ հարցերի պատասխանները հիմնված են նրա բացատրությունների վրա:

Որո՞նք են այն սերմերը, որոնք «ճանապարհի մոտ ընկան» (տես Մատթեոս 13.4, 19)

Նկար
Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Այն սերմերը, որոնք «ճանապարհի մոտ ընկան» ( Մարկոս 4:4) , չհասան պարարտ հողին, որտեղ կարող էին ծլարձակել: Դրանք այն ուսմունքներն են, որոնք ընկնում են կարծրացած կամ անպատրաստ սրտի մեջ:

(Դալլին Հ. Օուքս, «Սերմնացանի առակը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 32)

Ի՞նչը կարող է ստիպել, որ որևէ մեկի սիրտը հայտնվի «քարքարոտ տեղում» (տես Մատթեոս 13.5, 20-21)

Նկար
Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Երիտասարդներ, … ահա մի հատուկ օրինակ: Եթե հաղորդության խորհրդանիշները սպասավորելու ընթացքում դուք հաղորդագրություն եք ուղարկում, շշնջում, խաղում տեսախաղ կամ տարվում մեկ այլ զբաղմունքով, ձեզ զրկելով հիմնական հոգևոր սննդից, դուք կտրում եք ձեր հոգևոր արմատները և տեղափոխվում քարքարոտ հողի վրա:

(Դալլին Հ. Օուքս, «Սերմնացանի առակը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 33)

Ինչպե՞ս կարող ենք ճանաչել կյանքի «փշերը» (տես Մատթեոս 13.7, 22)

Նկար
Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Մենք տրվում ենք «այս կյանքի հաճույքներին», [ Ղուկաս 8:14 ] (1) երբ կախվածության մեջ ենք ընկնում, որը խաթարում է ազատ կամքի Աստծո թանկագին պարգևը, (2) երբ գայթակղվում ենք հասարակ շեղումներով, որոնք մեզ հեռացնում են հավերժական կարևորության բաներից, և (3) երբ մենք մեր մասին ունենք գերազանցության մտածելակերպ, որը դանդաղեցնում է անձնական աճը, իսկ դա անհրաժեշտ է մեր հավերժական ճակատագրին արժանանալու համար:

Մենք տարվում ենք «այս կեանքի հոգսերով» [ Ղուկաս 8:14 ], երբ մեզ պատում է ապագայի հանդեպ վախը, որը խանգարում է մեզ հավատքով առաջ գնալ, վստահել Աստծուն և Նրա խոստումներին:

(Դալլին Հ. Օուքս, «Սերմնացանի առակը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 34-35)

Ինչ է պահանջվում «բարի երկրից» պտուղ ստանալու համար (տես Մատթեոս 13.8, 23)

Նկար
Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Մենք ունենք ավետարանի խոսքի սերմը: Մեզանից յուրաքանչյուրը անձամբ պետք է սահմանի առաջնահերթություններ և կատարի այնպիսի գործեր, որոնք մեր հողը կդարձնեն պարարտ, իսկ մեր բերքը՝ առատ: Մենք պետք է ձգտենք ամուր արմատներ գցել և դարձի գալ դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը (տես Կողոսացիս 2.6–7): Մենք այդ դարձին հասնում ենք աղոթքով, սուրբ գրություններն ընթերցելով, ծառայելով և մշտապես հաղորդությունը ճաշակելով, որպեսզի Նրա Հոգին միշտ մեզ հետ ունենանք:

(Դալլին Հ. Օուքս, «Սերմնացանի առակը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 35)