Սեմինարիա
Մատթեոս 21․12–16


Մատթեոս 21․12–16

Հիսուսը մաքրում է տաճարը

Նկար
Jesus turning over a table of a money changer in the temple. Outtakes include images of Christ alone and with the crowd of merchants and buyers fleeing, people buying goods, and people looking.

Իր կյանքի վերջին շաբաթվա ընթացքում Երուսաղեմ այցելելիս Հիսուսը երկրորդ անգամ է մաքրում տաճարը և բժշկում Իր մոտ եկածներին: Այս դասը կօգնի ձեզ ավելի շատ ցանկանալ տաճարին վերաբերվել որպես սրբավայրի, որտեղ դուք կարող եք զգալ Տիրոջ սերը և ամրապնդել ձեր հավատքը Նրա հանդեպ:

Հիսուսը մաքրում է տաճարը

Ի՞նչ եք զգում, երբ նայում եք տաճարի տարբեր սենյակների այս նկարներին: Կարող եք ձեր տպավորությունները գրել ձեր օրագրում:

Նկար
Baptistry of the Asuncion Paraguay Temple
Նկար
Interior of of the endowment room in the Asuncion Paraguay Temple
Նկար
Frankfurt Germany Temple . An interior image of the temple featuring the Sealing Room.
Նկար
Cordoba Argentina Temple celestial room

Հիսուսը գնաց Երուսաղեմ՝ Զատիկը տոնելու և տաճարը այցելելու համար: Երկրպագողները, որոնք եկել էին Երուսաղեմ, իրենց դրամը պետք է փոխանակեին տաճարում օգտագործվող դրամով, որով պետք է կենդանիներ գնեին, որպեսզի քահանաները դրանք զոհաբերեին իրենց անունից: Չնայած այս գործարարությունը անհրաժեշտ էր և ծառայում էր բարի նպատակի, սակայն դրանք տաճարում կատարելը անհարգալից էր և ոչ ակնածալի: Հիսուսը արձագանքել է տաճարում կատարվող երկու տարբեր իրադարձությունների. Մի անգամ Իր ծառայության սկզբում (տես Հովհաննես 2.13–16) և մյուս անգամ Իր կյանքի վերջին շաբաթվա ընթացքում (տես Մատթեոս 21.12–13):

Կարդացեք հետևյալ հատվածներից մեկը կամ երկուսն էլ՝ ուշադրություն դարձնելով, թե Փրկիչն ինչպես է արձագանքել տաճարում Իր տեսածին: Կարող եք նաև դիտել «Հիսուսը մաքրում է տաճարը» տեսանյութը (1:54) ChurchofJesusChrist.org կայքում: Այս տեսանյութը նկարագրում է Հովհաննես 2-րդ գլխում ներկայացված պատմությունը:

Նկար
Cordoba Argentina Temple celestial room
  • Ի՞նչ սովորեցիք Փրկիչի՝ տաճարի հանդեպ զգացմունքների մասին պատմող այս երկու հատվածներից:

  • Ձեր կարծիքով, Փրկիչն ինչո՞ւ այդպես արձագանքեց տաճարում տեղի ունեցող իրադարձություններին:

  • Ի՞նչ ճշմարտություններ սովորեցիք Փրկիչի՝ տաճարում ասված խոսքերից և կատարած գործողություններից:

Նախահագ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է Տիրոջ տան սուրբ բնույթի մասին.

Նկար
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Տաճարը Տիրոջ տունն է Յուրաքանչյուր տաճարային արարողության և ուխտի հիմքը՝ փրկության ծրագրի առանցքը, Հիսուս Քրիստոսի Քավությունն է: Յուրաքանչյուր միջոցառում, յուրաքանչյուր դաս և այն ամենը, ինչ մենք անում ենք Եկեղեցում, մատնանշում են Տիրոջը և Նրա սուրբ տունը: …

… Մեր Քավիչը պահանջում է, որ Իր տաճարները պաշտպանվեն սրբապղծումից: Ոչ մի անմաքուր բան չպետք է մտնի Նրա նվիրագործված տունը: Սակայն նա, ով լավ է պատրաստված, կստանա ջերմ ընդունելություն:

(Տես Ռասսել Մ. Նելսոն, «Անձնական պատրաստություն տաճարային օրհնությունների համար», Ensign, մայիս 2001, 32–33)

  • Նախագահ Նելսոնի հայտարարությունն ինչպե՞ս է օգնում մեզ ավելի լավ հասկանալ Փրկիչի դիրքորոշումը տաճարի վերաբերյալ:

  • Ձեր կարծիքով, Տերն ինչո՞ւ է մեզանից պահանջում, որ մենք պատշաճ կերպով մտնենք Իր տաճարը:

Ուսումնասիրեք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա․ Բեդնարի հետևյալ խոսքը և խորհեք, թե Տերն ինչ կցանկանար, որ դուք անեիք: Կարող եք դիտել «Ամենամեծ ու պատվական խոստումները» տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում, 10:08-11:17-ը կամ կարդալ հետևյալ տեքստը:

Նկար
Elder David A. Bednar, Quorum of the Twelve Apostles official portrait. 2020.

Տաճարները Երկրի վրա գոյություն ունեցող երկրպագության ամենասուրբ վայրերն են: Տաճարը բառացիորեն Տիրոջ տունն է՝ մի սուրբ վայր, որը հատկապես առանձնացված է Նրան երկրպագելու, Նրա ամենամեծ ու պատվական խոստումները ստանալու և հիշելու համար:

… Տաճարային երկրպագության գլխավոր նպատակն է՝ մասնակցել արարողություններին, սովորել դրանց մասին, ստանալ և հիշել ուխտերը: Տաճարում մենք մտածում ենք, գործում, հագնվում մեկ այլ առանձնահատուկ ձևով, քան այլ վայրերում:

Տաճարի գլխավոր նպատակն է՝ բարձրացնել մեր կենտրոնացումը աշխարհիկ բաներից դեպի հավերժության օրհնությունները:

(Դեյվիդ Ա. Բեդնար, «Ամենամեծ ու պատվական խոստումները», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 92)

  • Այս դասի ընթացքում տաճարի սուրբ բնույթի մասին սովորելուց հետո ի՞նչ եք կարծում՝ Տերն ի՞նչ է ցանկանում, որ դուք իմանաք, զգաք կամ անեք:

Հիսուսը բժշկում է կույրերին ու կաղերին

Կարդացեք Մատթեոս 21.14-ը փնտրելով, թե ինչ արեց Փրկիչը տաճարում՝ երկրորդ անգամ տաճարը մաքրելուց հետո: «Կաղեր» բառը վերաբերում է այն անձանց, ովքեր հաշմանդամ էին կամ քայլելու հետ կապված որևէ խնդիր ունեին:

Նկատի ունեցեք, որ Փրկիչը ֆիզիկապես բժշկեց Իր հավատարիմ աշակերտներից մի քանիսին տաճարի մոտակայքում:

  • Բժշկման էլ ինչ փորձառություններ կարող ենք ունենալ՝ Նրա հանդեպ հավատք գործադրելով և մեր տաճարային աշխատանքը կատարելով:

Երեց Դեյլ Գ. Ռենլանդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, բացատրել է, թե մենք ինչպիսի բուժում կարող ենք ստանալ՝ տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին մասնակցելով: Դիտեք հետևյալ տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում 3:49-4:09-ը կամ կարդացեք հետևյալ մեջբերումը:

Նկար
Official portrait of Elder Dale G. Renlund of the Quorum of the Twelve Apostles, January 2016.

Երբ մասնակցում ենք ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքին այսօր, մենք նաև հայց ենք ներկայացնում «բժշկության» օրհնություններին, որոնք խոստացվել են մարգարեների և առաքյալների կողմից: Այս օրհնությունները ևս ուղղակի ապշեցուցիչ են իրենց մասշտաբով, առանձնահատկություններով և մահկանացու կյանքում ունեցած հետևանքներով:

(Դեյլ Գ. Ռենլանդ, «Ընտանեկան պատմության և տաճարային աշխատանք․ Կնքում և բժշկում», Ensign կամ Լիահոնա, մայիս 2018, 47)

  • Ձեր կարծիքով, տաճարային երկրպագությունն ինչպե՞ս կարող է բուժել մեզ մեր հոգևոր և հուզական վերքերից:

1. Ձեր օրագրում գրեք այսօր սովորածի մասին: Ներառեք հետևյալ հարցերից առնվազն երկուսին տված ձեր պատասխանները:

  • Ի՞նչ մտքեր և զգացումներ ունեք Փրկիչի և Նրա տաճարի մասին սովորելուց հետո:

  • Այն, ինչ դուք սովորել և զգացել եք այսօր, ինչպե՞ս կարող է ազդել այն եղանակի վրա, որով տաճարում երկրպագում եք Տիրոջը:

  • Ինչպիսի՞ բժշկում եք ակնկալում Տիրոջից ընտանեկան և տաճարային պատմության աշխատանքին մասնակցելու արդյունքում:

Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Մատթեոս 21.13 Հիսուսն ինչո՞ւ ասաց, որ մարդիկ տաճարը «աւազակների այր էին» դարձրել

«Աւազակների այր» արտահայտությունը ենթադրում է, որ դրամափոխներն ու վաճառականներն ավելի շատ հետաքրքրված էին ֆինանսական օգուտ ստանալով, քան Աստծուն երկրպագելով և ուրիշների երկրպագությանն օգնելով։

Արդյո՞ք Հիսոուսը զայրացած էր, երբ մաքրում էր տաճարը

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին (1910–2008) ուսուցանել է այն մասին, թե Փրկիչն ինչպես է մաքրել տաճարը: Դիտեք հետևյալ տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում 11:07-11:35-ը կամ կարդացեք հետևյալ մեջբերումը:

Նկար
Frontal half-length portrait of President Gordon B. Hinckley. President Hinckley’s hands are resting on the back of a chair. The image is the official Church portrait of President Hinckley as of 1995. This was President Hinckley’s last official portrait. President Hinckley died 27 January 2008.

Որոշ հանգամանքներում զայրույթը կարող է արդարացվել: Սուրբ գրություններն ասում են մեզ, որ Հիսուսը վռնդեց դրամափոխներին տաճարից՝ ասելով. «Գրուած է՝ Իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի. Եւ դուք աւազակների այր էք արել դորան» ( Մատթեոս 21.13): Բայց նույնիսկ սա ասվել է որպես նախատինք, այլ ոչ թե անզուսպ զայրույթի պոռթկում:

(Նախագահ Գորդոն Բ. Հինքլի, «Երկայնամիտ», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2007, 66):