Սեմինարիա
Մատթեոս 21․1-11, Հովհաննես 12.27-36


Մատթեոս 21․1-11, Հովհաննես 12.27-36

Փրկիչի հաղթական մուտքը

Նկար
Jesus Christ’s triumphal entry into Jerusalem. altered version

Փրկիչի հաղթական մուտք գործեց Երուսաղեմ, որի ընթացքում մարդիկ փառաբանում և երկրպագում էին Նրան՝ բացականչելով «Ովսա՜ննա» (տես Մատթեոս 2.9): Այնուհետև Հիսուսն ուսուցանեց մարդկանց նրանց փրկելու Իր առաքելության մասին: Այս դասն ընդգրկում է Հիսուս Քրիստոսի մահկանացու կյանքի վերջին շաբաթվա ակնարկը, որը կարող է ձեզ օգնել ավելի մեծ հարգանք ու ակնածանք տածել Հիսուս Քրիստոսի և մեզ փրկելու Նրա առաքելության հանդեպ:

Փրկության անհրաժեշտությունը

Հիշեք մի դեպք, երբ դուք դժվարին կացության մեջ էիք և կարիք ունեիք, որ որևէ մեկը օգնի կամ փրկի ձեզ:

  • Ինչո՞ւ էիք այդ օգնության կամ փրկության կարիքը զգում:

  • Ի՞նչ կարող էր պատահել, եթե չստանայիք այդ օգնությունը:

  • Այդ փորձառությունն ինչպե՞ս ազդեց այդ մարդու հանդեպ ձեր զգացմունքների վրա:

Մենք բոլորս էլ Հիսուս Քրիստոսի փրկագնող զորության կարիքն ունենք: Մենք բոլորս էլ սխալներ ենք գործում, որոնք մենք ի վիճակի չենք շտկել, կորուստներ ենք ունենում, որոնք մենք ի վիճակի չենք վերականգնել, ապրում ենք ցավեր, հալածանքներ, դժբախտություններ, հիասթափություններ և կրում ենք բեռներ, որոնց մենք ի վիճակի չենք միայնակ հաղթահարել: Խորհեք, թե դուք ինչու ունեք Հիսուս Քրիստոսի կարիքը: Ձեր օրագրում գրեք, թե որ հարցում ունեք Հիսուս Քրիստոսի փրկագնող զորության կարիքը:

Այս դասի ժամանակ փնտրեք Սուրբ Հոգու ոգեշնչումը, որպեսզի ավելի շատ բան սովորեք այն մասին, թե Փրկիչ Հիսուս Քրիստոսն ինչու կարող է փրկել մեզ մեր սխալներից, կորուստներից, ցավերից և անլուծելի խնդիրներից:

Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը

Վերջին անգամ Երուսաղեմ մտնելուց առաջ Հիսուսը Իր աշակերտներին խնդրեց Իրեն մի էշ և մի ավանակ բերել: Աշակերտները էշի և ավանակի վրա գցեցին իրենց հագուստները և Փրկիչը նստեց ավանակի վրա ( Մատթեոս 21.1-7,Հովհաննես 12.14-15):

Կարդացեք Մատթեոս 21.8-11-ը և Հովհաննես 12.12-13-ը, ՝ փնտրելով, թե մարդիկ ինչպես արձագանքեցին, երբ Հիսուս Քրիստոսը Երուսաղեմ մտավ: Կարդալիս պատկերացրեք, որ դուք էլ եք այնտեղ:

Բազում մարդիկ բացականչում էին «Ովսա՜ննա», ինչը եբրայերեն նշանակում է «խնդրում ենք փրկիր մեզ» և օգտագործվում է գովքի և աղաչանքի ժամանակ (Սուրբ գրքերի ուղեցույց, «Ովսաննա», scriptures.ChurchofJesusChrist.org):

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնքին (1915-1985) բացատրել է մարդկանց արձագանքի իմաստը Փրկիչի՝ Երուսաղեմ մտնելու վերաբերյալ.

Նկար
Head and shoulders portrait of Elder Bruce R. McConkie.

Միայն թագավորներն ու նվաճողներն էին նման արտասովոր հարգանքի արժանանում։ Գովեստի կոչերի և ազատման ու փրկության աղերսների ներքո մենք տեսնում ենք, թե ինչպես են աշակերտները Տիրոջ ուղին ծածկում արմավենու ճյուղերով՝ ի նշան հաղթանակի ու հաջողության։ Այս դրամատիկ տեսարանը նախապատկեր է հանդիսանում այդ դեռևս գալիք ժողովի համար, երբ «մի շատ ժողովուրդ» … կկանգնի «աթոռի առաջին եւ Գառի առաջին, եւ սպիտակ հանդերձներ հագած, եւ իրանց ձեռքերումն արմաւենիներ», աղաղակելով բարձր ձայնով․ «Փրկութիւնը մեր Աստուծուն, որ նստում է աթոռի վերայ, եւ Գառին» ( Հայտնություն 7․9–10):

(Նոր Կտակարանի վարդապետական մեկնաբանությունը, [1965], 1.578):

1. Պատասխանեք հետևյալ հարցերին ձեր օրագրում.

  • Ի՞նչ կասեիք, կանեիք կամ կզգայիք, եթե դուք ներկա լինեիք Փրկիչի հաղթական մուտքին Երուսաղեմ: Ինչո՞ւ:

  • Ե՞րբ եք ցանկացել «Ովսա՜ննա» բացականչել (գովաբանել և երախտագիտություն հայտնել) Հիսուս Քրիստոսին:

  • Այս պահին ինչի՞ համար «Ովսա՜ննա» կբացականչեիք Փրկիչին: Իսկ ապագայո՞ւմ:

Երբ Հիսուսը մուտք գործեց Երուսաղեմ ավանակ հեծած, շատ մարդիկ դա ընկալեցին որպես հրապարակավ հայտարարություն, որ Նա ոչ միայն խոստացված Մեսիան էր, այլ նաև Իսրայելի խոստացված թագավորը: Շատերը ընկալեցին դա որպես սուրբ գրություններում ներկայացված մարգարեությունների կատարում, որոնցից մեկը գրանցված է Զաքարիա 9.9 հատվածում:

Շատերը սպասում էին, որ Մեսիան պետք է լիներ մեծ ռազմական ղեկավար, ով կփրկեր նրանց Հռոմի լուծից: Նրանք սխալ էին ընկալում Փրկիչի փրկագնող առաքելությունը:

  • Ըստ Երկնային Հոր՝ Հիսուս Քրիստոսն ինչի՞ց պետք է փրկեր մեզ:

Փրկիչի նպատակը և առաքելությունը

Փրկիչի հաղթական մուտքից հետո «ոմանք Հելլենացիք», ովքեր եկել էին Երուսաղեմ Զատիկը նշելու համար, խնդրեցին հանդիպել Հիսուսի հետ ( Հովհաննես 12.20-21): Երբ Հիսուսն իմացավ նրանց ցանկության մասին, մտածեց Իր մոտեցող տառապանքների, մահվան և Հարության մասին։ Նա բացատրեց, որ Երուսաղեմի այդ վերջին իրադարձությունները, այդ թվում՝ Իր մոտակա Խաչելությունը, երկիր գալու Իր ողջ նպատակն էին ( Հովհաննես 12.23-33):

Կարդացեք Հովհաննես 12.27-28, 32-33-ը և ուշադիր եղեք, թե Հիսուսն ինչ ասաց Իր նպատակի և առաքելության մասին: (Նկատի ունեցեք, որ երկնքից խոսող ձայնը Երկնային Հոր ձայնն է, որը վստահություն է արտահայտում, որ Հիսուս Քրիստոսը կկատարի Իր Քավությունը):

  • Հիսուս Քրիստոսն ի՞նչ է ուսուցանել Իր նպատակի և առաքելության մասին:

  • Երկնային Հոր վստահությունը Հիսուս Քրիստոսի հանդեպ ինչպե՞ս կարող է մեծացնել ձեր վստահությունը Փրկիչի՝ ձեզ փրկելու կարողության և ցանկության նկատմամբ:

Ամփոփելով Հովհաննես 12.27-28, 32-33-ում Փրկիչի ուսուցանածը՝ կարելի է ասել, որ Հիսուս Քրիստոսը կատարել է Իր Քավությունը՝ մեզ բոլորիս Իրեն մոտեցնելու համար:

Փրկիչը վկայել է այդ նույն ճշմարտության մասին 3 Նեփի 27.13-15 հատվածներում: Կարդացեք այս հատվածները՝ ուշադրություն դարձնելով, թե դրանք ինչ են ավելացնում այս ճշմարտության ձեր ընկալմանը: Կարող եք խաչաձև հղում կատարել Հովհաննես 12.32 հատվածի հետ:

Փրկիչի վերջին շաբաթվա իրադարձությունների ակնարկ

Փրկիչի մահկանացու կյանքի վերջին շաբաթվա իրադարձություններից մի քանիսը կարևոր էին մեզ Իրեն մոտեցնելով փրկելու Իր առաքելության և նպատակի համար:

Հետևյալ տեղեկատվական պաստառը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ այդ իրադարձությունները:

Նկար
New Testament Seminary Teacher Manaul - 2023

Ուսումնասիրեք տեղեկատվական պաստառը: Կարդացեք սուրբ գրությունների որոշ հատվածներ՝ նկարագրված իրադարձությունների հետ ավելի լավ ծանոթանալու համար: Մտածեք, թե այդ իրադարձություններն ինչպես են նպաստել Հիսուս Քրիստոսի փրկագնող առաքելությանը և խորհեք, թե Նա ինչպես կարող է օգնել և փրկել ձեզ՝ այդ շաբաթվա ընթացքում Իր ուսուցանածի և արածի շնորհիվ:

Ձեր օրագրում գրեք այս իրադարձությունների վերաբերյալ ձեր հարցերը և նշեք այն իրադարձությունները, որոնց մասին դուք ցանկանում եք ավելի շատ բան իմանալ: Նշեք նաև, թե ինչու:

2. Պատասխանեք հետևյալ հարցերին ձեր օրագրում.

  • Ի՞նչ հարցեր ունեք այս իրադարձություններից ցանկացածի վերաբերյալ:

  • Ո՞րի մասին կցանկանայիք ավելին իմանալ: Ինչո՞ւ:

  • Ձեր կարծիքով, այս իրադարձությունների մասին ավելին իմանալով, ինչպե՞ս կարող եք ավելի լավ հասկանալ Հիսուս Քրիստոսի՝ մեզ փրկելու կարողությունն ու ցանկությունը:

Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Հանդիսավոր մուտքն ի՞նչ էր նշանակում հրեաների համար և ի՞նչ է նշանակում մեզ համար

Փրկիչի հաղթական մուտքը Երուսաղեմ Զատիկի տոնի ժամանակ Զաքարիա 9.9-10 հատվածներում ներկայացված մարգարէության անմիջական իրականացումն էր և հրապարակավ հայտարարություն էր, որ Հիսուսը խոստացած Մեսիան է և Իսրայելի թագավորը: Հին ժամանակներում էշը կամ ավանակը հրեական արքայական իշխանության խորհրդանիշ էր: Հին Իսրայելում միապետություն օրոք Սավուղ թագավորի գահակալությունից հետո հրեաները ամեն տարի վերագահակալության ծիսակատարություններ էին անցկացնում, որոնց ժամանակ թագավորը էշի վրա մտնում էր Երուսաղեմ: Նա մոտենում էր քաղաքին արևելքից և գալիս էր դեպի տաճար: Այդ ծիսակատարությունները նախանշում էին այն ժամանակը, երբ նույն ձևով Մեսիան կգար Իր ժողովրդի մոտ: Այսպիսով, այն պահին, երբ Երուսաղեմը լցված էր Զատիկ նշող հրեաներով, Հիսուսը մտավ քաղաք այնպիսի ձևով, որը ցուցադրում էր, որ Ինքը Մեսիան է՝ Իսրայելի թագավորը: Հեծնելով ավանակին՝ Հիսուսը ցույց տվեց, որ եկավ որպես խաղաղ և «խոնարհ» Փրկիչ, այլ ոչ թե ռազմաձիու վրա նստած մի նվաճող» (տես Զաքարիա 9.9-10):

Երկրորդ Գալստյան ժամանակ Հիսուսը երկիր կվերադառնա մեծ զորությամբ և փառքով: Այդ փառքը ցուցադրելու համար Նա կգա «սպիտակ ձի» հեծած (տես Հայտնություն 19.11-16): Նա նաև կգա թագավորելու որպես «թագավորների թագավոր և տերերի տեր» ( Հայտնություն 17.14 , տես նաև Հայտնություն 19.16):

Ի՞նչ է մեզ ուսուցանում հաղթական մուտքի ժամանակ արմավենու տերևների օգտագործումը

Երեց Ջերիթ Վ. Գոնգը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, ուսուցանել է.

Նկար
Official Portrait of Gerrit W. Gong. Photographed in 2018.

Արմավենու ճյուղերը Տիրոջով ցնծալու ավանդական սրբազան խորհրդանիշ են, ինչպես պատկերված է Հիսուսի հանդիսավոր մուտքը Երուսաղեմ կտավում, երբ «ժողովուրդի բազմությունը …․ արմավենու ճյուղեր վերցրեց և նրան ընդառաջ ելավ» [ Հովհաննես 12.12–13 , տես նաև Մատթեոս 21.8–9 , Մարկոս 11.8–10 ]: Հայտնության գրքում «սպիտակ զգեստներ հագած ու արմավենու ճյուղեր ձեռքերին» մարդիկ փառաբանում էին Աստծուն ու Գառին [ Հայտնություն 7.9 ]: Կիրթլենդի տաճարի նվիրագործման աղոթքում «արդարության պարեգոտի» և «փառքի պսակի» հետ մեկտեղ նշվում են նաև արմավենու ճյուղերը [տես Վարդապետություն և Ուխտեր 109․76 ]:

(Ջերիթ Վ. Գոնգ, «Ովսա՜ննա և Ալելո՜ւիա – Կենդանի Քրիստոսը․ Վերականգնման և Զատիկի առանցքը », Ensign կամ Լիահոնա, մայիս 2020, 53)