Սեմինարիա
Վարդապետության սերտման կրկնություն 13


Վարդապետության սերտման կրկնություն 13

Մտապահել սուրբ գրությունների հղումները և հիմնական արտահայտությունները

Նկար
Մի երիտասարդ կին նստած է իր տան սեղանի շուրջ։ Նրա առջև դրված են գրքեր և թղթեր։ Նրա ձեռքին գրիչ է։

Հիշելով, թե որտեղ կարող եք գտնել սուրբ գրությունների հատվածները, և դրանք ինչ են ուսուցանում, դուք կկարողանաք ավետարանի ճշմարտություններով կիսվել ուրիշների հետ: Ձեր այսօրվա դասի նպատակն է օգնել ձեզ մտապահել սուրբ գրությունների հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները Նոր Կտակարանի վարդապետության սերտման հատվածների համար:

Անգիր արեք հիմնական արտահայտությունները նկարների միջոցով

Այս դասը կարող է օգնել ձեզ կրկնել վարդապետության սերտման հետևյալ հատվածները և խորհել, թե այնտեղ ուսուցանված ճշմարտություններն ինչպես կարող են ձեզ օգնել բազմաթիվ իրավիճակներում: Եթե դուք դեռ չեք նշել այս հատվածները և դրանց հիմնական արտահայտությունները, արեք դա:

Սուրբ գրության հղումը

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Սուրբ գրության հղումը

Ա Կորնթացիս 6.19–20

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են»:

Սուրբ գրության հղումը

Ա Կորնթացիս 11․11

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Բայց դարձեալ ոչ կինն առանց մարդի, եւ ոչ մարդն առանց կնկայ, Տէրումը»:

Սուրբ գրության հղումը

Ա Կորնթացիս 15.20–22

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Քանզի ինչպես Ադամով ամենը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով ամենը կենդանանում են»:

Սուրբ գրության հղումը

Ա Կորնթացիս 15.40–42

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Հարության ժամանակ կան փառքի երեք աստիճաններ։

Պատկերեք հիմնական արտահայտությունը

Նկարները կամ այլ տեսողական նյութերը կարող են մեզ օգնել կարևոր տեղեկություններ հիշել: Մտածեք, թե նկարների օգտագործումն ինչպես կարող է օգնել ձեզ հիշել սուրբ գրությունների հղումները և հիմնական արտահայտությունները:

  • Ի՞նչ են ներկայացնում հետևյալ խորհրդանիշները:

Նկար
Տաճարի սև պատկերակ:
Նկար
Կանգառի նշանի նկար։
Նկար
Հաշմանդամության պատկերակ

Ստորև ներկայացված են խորհրդանիշների կամ նկարների միջոցով նկարագրված վարդապետության սերտման հատվածների օրինակներ: Նայեք նկարներին և տեսեք, թե արդյոք կարող եք բացահայտել վարդապետության սերտման որևէ հատված և դրա հիմնական արտահայտությունը:

Նկար
Հավասարի և տաճարի նշանով մարդ
Նկար
Տեսեք պատկերներ, որոնք ներկայացնում են փրկության ծրագրի արքայությունը: Արեգակ, Լուսին, Աստղեր

1. Կատարեք հետևյալ վարժությունը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.

Չորս տարբեր նշումների քարտերի կամ թերթիկների վրա նորից գրեք վարդապետության սերտման վերը նշված հատվածներից յուրաքանչյուրը: Յուրաքանչյուր քարտի մյուս կողմում ստեղծեք մի պատկեր, որը կօգնի ձեզ հիշել հիմնական արտահայտությունը: Կարող եք ստեղծել ձեր սեփական նկարները կամ օգտագործել տեսողական պատկերներ, օրինակ՝ քլիփ արտը, էմոջիներ կամ լուսանկարներ: Այս վարժությունը չի պահանջում նկարչական վարպետություն: Ձեր պատկերը պետք է լինի լավ հիշվող, բայց չպետք է լինի անհարգալից կամ թեթևամիտ վերաբերմունք ցուցադրի սրբազան թեմաների հանդեպ:

Երբ ավարտեք, օգտագործեք ձեր նկարները՝ հիմնական արտահայտությունները կրկնելու համար: Հնարավորության դեպքում բացատրեք ձեր նկարները ընկերոջը կամ ընտանիքի անդամին: Փորձեք հիշել հիմնական արտահայտությունը:

Կիրառեք հիմնական արտահայտությունները կյանքում

Որպեսզի կրկնեք նոր մտապահված հատվածները, անցեք հետևյալ ստուգարքը՝ նշելով, թե վարդապետության սերտման որ հատվածը կարող է առավել օգտակար լինել հետևյալ իրավիճակներից յուրաքանչյուրում.

  1. Երիտասարդ կինն ասում է. «Ես մի տեղ լսել եմ, որ Հիսուս Քրիստոսի շնորհիվ բոլորը հարություն կառնեն: Դա ճի՞շտ է»:

  2. Մի ընկեր մտածում է, թե մենք ինչու պետք է խնամենք մեր մարմինը, եթե մենք ամեն դեպքում հարություն ենք առնելու:

  3. Մեկ այլ ընկեր չի կարծում, որ արժե ամուսնանալ:

  4. Երիտասարդ տղամարդու պապիկը մահացել է և նա հարցեր ունի անդրշիրիմյան կյանքի մասին: