Սեմինարիա
Գործք Առաքելոց 8


Գործք Առաքելոց 8

Փիլիպպոսն ուսուցանում է մի եթովպացի մարդու

Նկար
Փիլիպպոսը (Նոր Կտակարանի կերպար) ուսուցանում է ավետարանը մի եթովպացու, երբ նրանք նստում են կառքը: Մեկ այլ մարդ պատկերված է ձիերին և կառքը վարելիս: Այն ճանապարհի կողքին, որով նրանք քշում են կառքը, կարելի է տեսնել լիճ կամ գետ: Սուրբ գրային հղում՝ Գործք Առաքելոց 8․26–39

Փիլիպպոսը եռանդուն և հավատարիմ միսիոներ էր, ով Տիրոջ հրամանով անապատ գնաց: Սուրբ Հոգին նրան տարավ եթովպացի մի մարդու մոտ, ով իր կառքում նստած կարդում էր սուրբ գրությունները: Երբ Փիլիպպոսը հարցրեց, թե նա արդյոք հասկանում է կարդացածը, նա պատասխանեց. «Ի՞նչպէս կկարողանամ, եթէ մէկը չառաջնորդէ ինձ» (Գործք Առաքելոց 8․31)։ Քանի որ Փիլիպպոսր հասկանում և սիրում էր սուրբ գրությունները, նա կարողացավ այնպես ուսուցանել եթովպացի մարդուն Հիսուս Քրիստոսի մասին, որ նա հավատաց և մկրտվեց: Գործք Առաքելոց 8.26-40 հատվածներն ուսումնասիրելիս մտածեք, թե դուք ինչպես կարող եք օգտագործել սուրբ գրությունները, որպեսզի օգնեք ուրիշներին հավատալ և գալ Հիսուս Քրիստոս մոտ:

Օգտագործեք ճիշտ գործիքները

Գործիքների ճիշտ օգտագործումը կարող է ձեզ օգնել ավելի արագ կառուցել կամ վերանորոգել որևէ բան: Պատկերացրեք, թե որքան դժվար կլիներ կառուցել կամ վերանորոգել որևէ բան առանց ճիշտ գործիքների: Մտածեք, թե ինչի համար են օգտագործվում հետևյալ գործիքները:

Նկար
Մուրճ
Նկար
Սղոց
Նկար
Համակցված գործիք (անգլերեն)
  • Ե՞րբ են այս գործիքները օգտակար:

  • Ինչպե՞ս կարող եք դրանք արդյունավետ օգտագործել:

Նմանապես որոշակի գործիքներ կամ ունակություններ կարող են օգտագործվել՝ Փրկիչին հետևելու և Նրա ավետարանով ապրելու մեր ցանկությունը կառուցելու կամ նորոգելու համար:

  • Որո՞նք են այն հոգևոր գործիքները կամ ունակությունները, որոնք ձեզ օգնել են ավելի լավ հասկանալ ավետարանը:

  • Ինչպե՞ս կարող եք օգտագործել այս գործիքները՝ որևէ մեկին Փրկիչի մոտ հրավիրելու համար:

Այդ գործիքներից մեկը Հիսուս Քրիստոսի մասին ուսուցանող և վկայող սուրբ գրությունները հասկանալու և օգտագործելու մեր կարողությունն է: Մի պահ մտածեք, թե որքան հարմարավետ եք ձեզ զգում, երբ օգտագործում եք սուրբ գրությունները՝ ուրիշներին Հիսուս Քրիստոսի մոտ հրավիրելու համար: Այս դասն ուսումնասիրելիս փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը՝ հասկանալու համար, թե դուք ինչպես կարող եք ավելի լավ օգտագործել սուրբ գրությունները՝ ուրիշներին Փրկիչի մոտ բերելու համար:

Փիլիպպոսն անապատ կանչվեց

Գործք Առաքելոց 8-րդ գլուխը ներկայացնում է Փիլիպպոսի որոշ փորձառություններ: Փիլիպպոսը յոթ եղբայրներից մեկն է, ում առաքյալները կանչել էին ծառայելու (տես Գործք Առաքելոց 6.3-6): Աճող հալածանքից փախչելու համար Փիլիպպոսը Երուսաղեմից գնաց Սամարիա, որտեղ նա շարունակեց կիսվել ավետարանով: Քահանայության միջոցով նա հրաշքներ էր գործում, բժշկում բազմաթիվ մարդկանց և «Քրիստոսին քարոզում էր նորանց» (տես Գործք Առաքելոց 8.5-8): Հետևյալ պատմությունը ուսումնասիրելիս ուշադիր եղեք, թե Փիլիպպոսն ինչ գործիքներ է օգտագործել՝ Տիրոջ կողմից անսպասելի հանձնարարված գործում հաջողության հասնելու համար:

Կարդացեք Գործք Առաքելոց 8.26-39 հատվածները և պատկերացրեք այդ պատմությունում նկարագրված իրադարձությունները: Կարող եք գրքում նշել այն խոսքերն ու արտահայտությունները, որոնք նշանակալից են ձեզ համար: (Նկատի ունեցեք, որ ներքինին վստահված ծառա է և Եսայասը մարգարե Եսայիայի հունական անունն է):

1. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Տերն ինչպե՞ս օգնեց Փիլիպպոսին: Ինչո՞ւ է կարևոր հետևել Տիրոջ հուշումներին, երբ մենք փորձում ենք օգնել ուրիշներին գալ Նրա մոտ:

  • Փիլիպպոսն ինչպե՞ս կարողացավ օգտագործել սուրբ գրությունների իր գիտելիքները՝ եթովպացուն Հիսուս Քրիստոսի մասին ուսուցանելու համար:

  • Այս պատմության մեջ ի՞նչ դասեր են առանձնանում ձեզ համար:

Այս պատմության մեջ դուք կարող եք բացահայտել հետևյալ սկզբունքը. Երբ մենք հասկանում ենք սուրբ գրությունները և ուսուցանում ենք Փրկիչի մասին դրանց օգնությամբ, մենք կարող ենք օգնել ուրիշներին գալ Նրա մոտ:

Օգտագործեք սուրբ գրությունները՝ Հիսուս Քրիստոսի մասին ուսուցանելու համար

Երբ եթովպացին հարցրեց, թե արդյոք իր կարդացած սուրբ գրությունը մարգարե Եսայիայի մասին էր, «թէ մի ուրիշի» մասին, սուրբ գրությունների իմացությունը Փիլիպպոսին թույլ տվեց անմիջապես «այս գրքիցը սկսած՝ Յիսուսն աւետարանեց նորան» (Գործք Առաքելոց 8.34-35):

Եթովպացու կարդացած հատվածը գտնվում է Եսայիա53-րդ գլխում և իրենից ներկայացնում է Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին մի գեղեցիկ մարգարեություն: Դուք կարող եք խաչաձև հղում գտնել կամ կապել Գործք Առաքելոց 8.32-33հատվածները Եսայիա 53.7-8 հատվածների հետ:

Պատկերացրեք ձեզ Փիլիպպոսի փոխարեն և պատկերացրեք, որ հնարավորություն ունեք ընկերոջ հետ կիսվել Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայությամբ: Կարդացեք Եսայիա 53.3-9-ը՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ եք մտածում և զգում Փրկիչի մասին այդ հատվածները կարդալիս:

2. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ի՞նչ կուզեիք, որ ձեր ընկերը իմանար, զգար կամ հասկանար Հիսուս Քրիստոսի մասին այս հատվածից: Ինչո՞ւ:

  • Ինչպե՞ս կարող եք օգտագործել այն, ինչ գիտեք և զգում եք Հիսուս Քրիստոսի մասին, որպեսզի քաջալերեք ձեր ընկերոջը ավելի լավ հետևել Նրան:

Ուժեղացեք նախապատրաստվելով

Փիլիպպոսի ջանքերի շնորհիվ եթովպացին դարձի եկավ և մկրտվեց (տես Գործք Առաքելոց 8.36-38): Փիլիպպոսի նման մենք կարող ենք ոգեշնչել և քաջալերել ուրիշներին հետևել ու նմանվել Հիսուս Քրիստոսին: Երեց Ուլիսես Սոարեսը Տասներկու Առաքյալների Քվորումից ուսուցանել է, որ մեր անձնական պատրաստությունը կարող է օգնել մեզ ոգեշնչել ուրիշներին ավելի մոտենալ Աստծուն.

Նկար
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ուլիսես Սոարեսի պաշտոնական դիմանկարը:

Եթե մենք ջերմեռանդորեն, ի սրտե, հաստատապես և անկեղծորեն ձգտենք սովորել Հիսուս Քրիստոսի ավետարանը և ուսուցանենք այն միմյանց անկեղծ մտքով և Հոգու ազդեցությամբ, այդ ուսմունքները կարող են վերափոխել մեր սրտերը և ոգեշնչել մեզ ապրել Աստծո ճշմարտությունների համաձայն։

(Ուլիսես Սոարես, «Ինչպե՞ս կարող եմ հասկանալ», Լիահոնա, մայիս 2019, 8)

3. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցախմբերից մեկին.

  • Ի՞նչ հարմարեցումներ կարող եք կատարել սուրբ գրությունների ձեր անձնական ուսումնասիրության մեջ, որպեսզի կարողանաք օգնել ուրիշներին գալ Քրիստոսի մոտ: Այդ փոփոխությունն ինչպե՞ս կարող է ձեզ օգնել ավելի վստահ օգտագործել սուրբ գրությունները:

  • Այսօրվա ուսումնասիրության ո՞ր մասն է օգնել ձեզ ավելի մոտ զգալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Ձեր կարծիքով, այդ մասն ինչո՞ւ է ավելի մեծ ազդեցություն ունեցել ձեզ վրա, քան մնացածը:

Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Գործք Առաքելոց 8.27: Ի՞նչ է ներքինին

Ներքինիները ներքինացված տղամարդիկ էին, ովքեր ծառայում էին բազմաթիվ արևելյան հասարակություններում: Նրանք ծառայում էին որպես զինվորներ, թագավորական հարեմների պահակներ, ինչպես նաև գրավել են տարբեր վստահված պաշտոններ արքունիքում: Գործք Առաքելոց 8.26-39-ում նկարագրված եթովպացի ներքինին պատասխանատու էր եթովպյան արքունիքի գանձարանի համար: (Տես Աստվածաշնչի բառարան, «Ներքինի»։)

Հավատարիմ ուսանողը կարող է դառնալ ոգեշնչված ուսուցիչ

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ուլիսես Սոարեսն ուսուցանել է.

Նկար
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ուլիսես Սոարեսի պաշտոնական դիմանկարը:

Ավետարանն ուսուցանելու և սովորելու համատեքստում երբեմն բոլորս նման ենք եթովպացի մարդուն․ մենք հավատարիմ և ոգեշնչված ուսուցչի օգնության կարիքն ունենք, իսկ երբեմն մենք նման ենք Փիլիպպոսին․ մենք կարիք ունենք ուսուցանելու և ամրապնդելու ուրիշներին իրենց դարձի մեջ։

(Ուլիսես Սոարես, «Ինչպե՞ս կարող եմ հասկանալ», Լիահոնա, մայիս 2019, 6)