Սեմինարիա
Գործք Առաքելոց 9.10–31


Գործք Առաքելոց 9.10–31

«Նա ինձ համար ընտրուած անոթ է, որ իմ անունը տանէ»

Նկար
Քրիստոսը պատվիրում է Անանիային գտնել Սողոսին և տալ նրան տեսողություն, որպեսզի նա կարողանա քարոզել Քրիստոսի մասին:

Երբ տեսիլքի միջոցով Տերը խնդրեց Անանիային գտնել և օրհնել Սողոսին, Անանիան սկզբում երկմտում էր, քանի որ լսել էր, թե «որչափ չարիք [Սողոսն] արաւ» (Գործք Առաքելոց 9.13): Հիսուս Քրիստոսն օգնեց Անանիային տեսնել Սողոսին այնպես, ինչպես Ինքն էր նրան տեսել: Այս դասի նպատակն է օգնել ձեզ տեսնել այն ներուժը, որը Տերն է տեսնում ուրիշների մեջ՝ անկախ նրանց թուլություններից և անցյալ սխալներից:

Բանտարկյալները և ընձառյուծները

Մի ամերիկացի բանտապետի, ով ջանք չէր խնայում բանտում մարդկանց ուղղելու համար, մի անգամ ասացին. «Դու պետք է իմանաս, որ ընձառյուծները չեն փոխում իրենց բծերը» (տես Թոմաս Ս. Մոնսոն, «Տեսեք ուրիշներին այնպես, ինչպիսին նրանք կարող են դառնալ», Լիահոնա, նոյ. 2012, 69):

  • Ձեր կարծիքով, այդ մարդն ի՞նչ նկատի ուներ իր այդ դիտողությամբ:

  • Դուք երբևէ տեսե՞լ եք կամ զգացե՞լ եք նմանատիպ վերաբերմունք:

Բանտապետը պատասխանեց. «Բայց ես ընձառյուծների հետ չէ, որ գործ ունեմ: Ես գործ ունեմ մարդկանց հետ, իսկ մարդիկ փոխվում են ամեն օր» («Տեսեք ուրիշներին այնպես, ինչպիսին նրանք կարող են դառնալ», 69)։

  • Ինչո՞ւ է կարևոր հավատալ, որ մարդիկ կարող են փոխվել: Ի՞նչն է խանգարում, որ մենք հավատանք դրան:

Այսօրվա դասի ընթացքում մենք կհամեմատենք մարդկանց կարծիքը Սողոսի մասին Փրկիչի կարծիքի հետ: Սողոսը դաժանաբար հետապնդում էր այն տղամարդկանց և կանանց, ովքեր հետևում էին Հիսուս Քրիստոսին: Տեսեք, թե ինչ կարող եք սովորել Փրկիչից այն մասին, թե ինչպես եք վերաբերվում ինքներդ ձեզ և ուրիշներին:

Հիսուս Քրիստոսը պատասխանեց Սողոսի աղոթքներին

Փրկիչը հայտնվեց Սողոսին, երբ նա գնում էր Դամասկոս՝ ձերբակալելու Քրիստոսի Եկեղեցու անդամներին: Այդ փորձառությունը կուրացրեց Սողոսին: Երեք օր նա ոչինչ չէր ուտում և չէր խմում, միայն աղոթում էր Աստծուն օգնության համար (տես Գործք Առաքելոց 9.1–9, 11):

Կարդացեք Գործք Առաքելոց 9.10-12-ը՝ փնտրելով, թե Աստված ինչպես պատասխանեց Սողոսի աղոթքին:

  • Ինչ եք նկատել այս հատվածներում, որը ձեզ կարևոր է թվացել:

  • Ձեր կարծիքով, Աստված ինչո՞ւ մարդ ուղարկեց Սողոսին օգնելու համար՝ նրա կուրությունը ինքնուրույն վերացնելու փոխարեն:

Կարդացեք Գործք Առաքելոց 9.13-15-ը և գտեք, թե ինչով էին տարբերվում Անանիայի և Տիրոջ կարծիքները Սողոսի մասին: (Կարևոր է իմանալ, որ Անանիայի տեղեկությունները Սողոսի մասին ճշգրիտ էին [տեսԳործք Առաքելոց 8.3, 9.1-2]):

Ձեր օրագրում նկարեք մի պարզ նկար, որը ներկայացնում է Սողոսին: Պատկերի մի կողմում գրեք մի արտահայտություն, որը ամփոփում է, թե ինչ կարծիք ունեին Անանիան և ուրիշները Սողոսի մասին: Մյուս կողմում գրեք մի արտահայտություն, որը կամփոփի Տիրոջ կարծիքը:

Անանիան վստահում էր Տիրոջ կարծիքին: Կարդացեք Գործք Առաքելոց 9.17-20 հատվածները և տեսեք, թե ինչ պատահեց հաջորդիվ:

Կարող եք դիտել «Դամասկոս տանող ճանապարհը» տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում 1:55-ից մինչև 5:21-ը:

  • Ձեր կարծիքով, ի՞նչն է կարևոր Սավուղի մասին Հիսուսի կարծիքի մեջ: Ինչո՞ւ:

  • Ի՞նչ սկզբունքներ կարող ենք իմանալ Հիսուս Քրիստոսի մասին այս պատմությունից:

Հիսուս Քրիստոսը կարող է օգնել մեզ տեսնել ուրիշներին Իր աչքերով

Մի պահ մտածեք, թե դուք ինչպես եք վերաբերվում այն մադկանց, ում հետ պարբերաբար շփվում եք: Կարդացեք մարդկանց հետևյալ ցուցակը և երկու բառով նկարագրեք ձեր կարծիքը յուրաքանչյուրի մասին:

  • Ծնող

  • Եղբայր կամ քույր

  • Ուսուցիչ

  • Ընկեր

  • Դուք

Այլ սուրբ գրությունները և մարգարեների խոսքերը կարող են մեզ օգնել ավելի լավ հասկանալ, թե Երկնային Հայրը և Փրկիչը ինչպես են վերաբերվում յուրաքանչյուր անհատի: Կարդացեք ԱԹագավորաց 16.7, Վարդապետություն և Ուխտեր 18.10-13 և Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ հայտարարությունը։

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի պաշտոնական դիմանկարը: Լուսանկարված է 2018թ. հունվարին:

«Եկեք այնպիսին, ինչպիսին կաք», - սիրող Հայրն ասում է մեզանից յուրաքանչյուրին, բայց ավելացնում է. «Մի ծրագրեք մնալ այնպիսին, ինչպիսին կաք»: Մենք ժպտում ենք և հիշում, որ Աստված վճռական է, որ մեզ դարձնի ավելին, քան մենք պատկերացնում ենք, որ կարող ենք լինել:

(Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Երգված և չերգված երգեր», Լիահոնա, մայիս 2017թ., 51):

Հիմնվելով ձեր սովորածի վրա՝ վերադարձեք մարդկանց նախորդ ցուցակին և նորից երկու բառով նկարագրեք նրանցից յուրաքանչյուրին այնպես, ինչպես Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն են նրանց տեսնում:

1. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ի՞նչ կարող եք անել՝ մարդկանց Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի աչքերով տեսնելու համար:

  • Ինչո՞ւ կարող է դժվար լինել մշտապես ուրիշներին տեսնել Փրկիչի աչքերով:

  • Ինչո՞ւ արժե փորձել ուրիշներին տեսնել Փրկիչի աչքերով:

Նույնիսկ, եթե մարդ փոխվել է՝ ընտրելով հետևել Հիսուս Քրիստոսին, երբեմն դժվար է հավատալ, որ նա իսկապես փոխվել է: Որոշ մարդկանց համար դժվար էր հավատալ, որ Սավուղը, ով հետապնդում էր քրիստոնյաներին, Հիսուս Քրիստոսի աշակերտն էր դարձել:

Կարդացեք Գործք Առաքելոց 9.20-22, 26-27-ը՝ փնտրելով մարդկանց արձագանքն այն լուրին, որ Սողոսը սկսել էր քարոզել Հիսուս Քրիստոսի ավետարանը:

  • Ի՞նչ եք նկատել մարդկանց արձագանքի մասին:

  • Ի՞նչ կարող ենք սովորել Բառնաբասի օրինակից:

2. Ձեր օրագրում կատարեք հետևյալը.

Գրանցեք այն, ինչ ցանկանում եք անել կամ հիշել այսօրվա ուսումնասիրության արդյունքում: Դա կարող է ներառել Տիրոջ օրինակով մարդկանց վերաբերվելու ջանքեր:

Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Գործք 9.15-17: Ուրիշներին Երկնային Հոր օրինակով վերաբերվելն ինչպե՞ս կարող է մեծացնել մեր հնազանդությունը

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյլ Գ․ Ռենլանդը կիսվել է հետևյալ պատմությամբ՝ այս հարցը պարզաբանելու համար.

Նկար
Տասներկու առաքյալների քվորումից երեց Դեյլ Գ. Ռենլանդի պաշտոնական դիմանկարը, 2016 թ. հունվար։

Մի քանի տարի առաջ մի հոյակապ երիտասարդ՝ Կուրտիս անունով, կանչվեց միսիա ծառայելու: Նա այնպիսի միսիոներ էր, որի համար ամեն միսիայի նախագահ աղոթում է: Նա կենտրոնացած էր և աշխատում էր տքնաջանորեն: Մի անգամ նրան զուգընկեր նշանակեցին մի ընկերակից միսիոների, ով հասուն չէր, շփվող չէր և այնքան էլ խանդավառ չէր աշխատանքն անելիս:

Մի օր, երբ նրանք վարում էին իրենց հեծանիվները, Կուրտիսը հետ նայեց և տեսավ, որ զուգընկերը, չգիտես ինչու, իջել էր հեծանիվից և քայլում էր: Կուրտիսը լուռ արտահայտեց իր վրդովմունքը Աստծուն. ինչ գործ էր ծանրաբեռնված լինել մի զուգընկերոջով, որին ստիպված էր քարշ տալ իր հետ՝ ինչ-որ բանի հասնելու համար: Քիչ անց Կուրտիսը մի խորը տպավորություն զգաց, կարծես Աստված ասում էր նրան. «Գիտե՞ս Կուրտիս, իմ համեմատ դուք երկուսդ էլ այդքան տարբեր չեք»:

(Դեյլ Գ. Ռենլանդ, «Վերջին Օրերի Սրբերը շարունակում են ճիգ թափել», Լիահոնա, մայիս 2015, 58)

Գործք 9.26-27: Ինչպե՞ս կարող եմ օգնել մեկին, ով ցանկանում է փոխվել

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը բացատրել է.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի պաշտոնական դիմանկարը: Լուսանկարված է 2018թ. հունվարին:

Թույլ տվեք մարդկանց ապաշխարել։ Թույլ տվեք, որ մարդիկ աճեն։ Հավատացեք, որ մարդիկ կարող են փոխվել և ավելի լավը դառնալ։ Սա հավա՞տք է: Այո՜: Սա հո՞ւյս է: Այո՜: Սա գթությո՞ւն Է: Այո՜: Եվ ամենից կարևորը գթությունն է՝ Քրիստոսի մաքուր սերը: Եթե ինչ-որ բան թաղված է անցյալում, թող թաղված մնա: Մի վերադարձեք ավազի դույլիկով և լողափի շերեփիկով, որպեսզի այդ բանը հանեք և ուրիշի վրա գցելով, ասեք. «Հե՛յ, Հիշո՞ւմ ես սա »: Շրմփ:

Գիտե՞ք ինչ կլինի: Ի պատասխան՝ այդ մարդը կարող է մի զզվելի բան հանել ձեր աղբակույտից և ասել. «Այո, ես հիշում եմ: Իսկ դու հիշո՞ւմ ես սա»: Շրմփ:

Եվ արդյունքում բոլորը կեղտոտ, դժբախտ և վիրավորված կլինեն, այնինչ մեր Երկնային Հայրը մաքրության, բարության, երջանկության և բժշկման կոչ է անում:

Անցած կյանքով ապրելը, ներառյալ անցած սխալներով, պարզապես ճիշտ չէ։ Դա Հիսուս Քրիստոսի ավետարանն է:

(Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Լավագույնը դեռ պիտի լինի», Ensign, հունվար 2010, 26 -27)