Սեմինարիա
Վարդապետության սերտում. Հովհաննես 17․3


Վարդապետության սերտում. Հովհաննես 17․3

Սկսենք ճանաչել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին

Նկար
աղջիկը կարդում է իր սուրբ գրությունները

Նախորդ՝ «Հովհաննես 17» դասին դուք սովորեցիք, որ մենք կարող ենք հավերժական կյանք ստանալ՝ ավելի լավ ճանաչելով Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Այս դասը կօգնի ձեզ մտապահել վարդապետության սերտման այս հղումն ու Հովհաննես 17.3-ի հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները իրական իրավիճակներում:

Մտապահեք և բացատրեք

Մի քանի անգամ բարձրաձայն արտասանեք վարդապետության սերտման Հովհաննես 17.3 հատվածի հղումը և հիմնական արտահայտությունը. «Եվ սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած և Հիսուս Քրիստոսին»: Առանձին թերթիկի վրա գրեք Հովհաննես 17.3 հատվածի հղումը և յուրաքանչյուր բառի առաջին տառը. Ե ս հ կ ո ճ ք մ ճ Ա և Հ Ք: Օգտագործելով միայն առաջին տառերը՝ փորձեք արտասանել հղումը և հիմնական արտահայտությունը: Երբ ավելի վստահ դառնաք, փորձեք անգիր ասել հղումը և հիմնական արտահայտությունը:

1. Կատարեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.

Որպեսզի ավելի լավ հասկանաք այս սուրբ գրության իմաստը, ձեր խոսքերով բացատրեք Հովհաննես 17.3 հատվածում ուսուցանված ճշմարտությունները: Ներառեք հետևյալը.

  1. «Հավերժական կյանք» արտահայտության իմաստը:

  2. Ինչ կարող եք անել Երկնային Հորն ու Հիսուս Քրիստոսին ավելի լավ ճանաչելու համար:

Գործնական կիրառում

Կարդացեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություններ 5-12-ը Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2022): Մտածեք, թե ինչպես կբացատրեիք այս սկզբունքներից յուրաքանչյուրը մեկին, ով երբևէ չի լսել դրանց մասին:

Կարդացեք հետևյալ պատմությունը.

Ծոմի և վկայության ժողովից հետո դուք նկատում եք, որ ձեր ընկերուհի Ջուլիան տխուր է: Տան ճանապարհին նա ասում է, որ այսօրվա ժողովի ժամանակ ինքը գիտակցեց, որ չի ճանաչում Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին այնքան լավ, որքան կցանկանար: Նա իրեն միայնակ է զգում և կուզեր Նրանց հետ այնպիսի հարաբերություններ ունենալ, ինչպիսին նա տեսավ ժողովի ժամանակ վկայություններով կիսվողներից մի քանիսի մոտ: Դուք որոշում եք մոտակա մի քանի օրը մտածել և աղոթել՝ Ջուլիային օգնելու համար:

Օգտագործեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները և հետևյալ հարցերն ու վարժությունները, որպեսզի հասկանաք, թե ինչ կարող եք ասել և անել՝ Ջուլիային օգնելու համար: Կարող եք գրել ձեր սովորածը և բոլոր այն տպավորությունները, որոնք կունենաք պատրաստվելիս:

Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով

  • Ձեր կարծիքով, Երկնային Հայրն ինչո՞ւ է ցանկանում, որ մենք ճանաչենք Իրեն և Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին:

  • Ինչո՞ւ եք ցանկանում որքան կարելի է լավ ճանաչել Նրանց ձեր կյանքում:

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով

  • Փրկչի՝ Հովհաննես 17.3 հատվածում ներկայացված աղոթքի ուսումնասիրությունն ինչպե՞ս կարող էր օգնել Ջուլիային իր ցանկություններում:

Կազմեք աղբյուրների ցուցակ, որը կարող է օգնել Ջուլիային ավելի լավ ճանաչել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

Մի քանի րոպե ուսումնասիրեք աստվածայնորեն նշանակված աղբյուրներ, որպեսզի ավելի շատ բան սովորեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի և այն մասին, թե ինչպես ավելի լավ ճանաչել նրանց:

Գործեք հավատքով

  • Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին ճանաչելու համար ջանք գործադրելն ինչո՞ւ է հավատքի դրսևորում համարվում:

  • Դուք կամ ձեր ծանոթն ի՞նչ եք արել՝ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին ավելի լավ ճանաչելու համար, որը կարող եք առաջարկել Ջուլիային:

  • Ի՞նչ արտահայտություններ եք գտնում «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի 5-7-րդ պարբերություններում Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2022), որոնք կարող են օգնել մեկին, ով ճիշտ քայլեր է կատարում, բայց դեռևս Աստծուն այնքան մոտ չի զգում, որքան կցանկանար:

2. Գրանցեք ձեր օրագրում, թե ինչով կարող եք կիսվել՝ ձեր ընկերուհի Ջուլիային, օգնելու համար:

Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Ի՞նչ է հավերժական կյանքը

Հավերժական կյանք արտահայտությունն օգտագործվում է սուրբ գրություններում՝ սահմանելու այն կյանքի որակը, որով ապրում է մեր Հավիտենական Հայրը: … Հավերժական կյանքը կամ վեհացումը ընտանիքներով Աստծո ներկայության մեջ ապրելն է (տես Վարդապետություն և Ուխտեր 131․1-4):

(Ավետարանական թեմաներ, «Հավերժական կյանք», topics.ChurchofJesusChrist.org)

Ինչպե՞ս կարող ենք ինքնուրույն ճանաչել Հորը և Որդուն

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոբերտ Դ. Հեյլսը (1932–2017) տվել է հետևյալ հարցը.

Նկար
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոբերտ Դ. Հեյլսի պաշտոնական դիմանկարը, 2003 թ.։

Անձնական հայտնության միջոցով: Անձնական հայտնությունը այն ճանապարհն է, որի միջոցով Երկնային Հայրը օգնում է մեզ ճանաչել Իրեն և Իր Որդուն, սովորել և ապրել ավետարանով, մինչև վերջ արդար մնալ և որակավորվել հավերժական կյանքի համար՝ վերադառնալով Նրանց ներկայություն:

(Robert D. Hales, “Personal Revelation: The Teachings and Examples of the Prophets,” Liahona, Nov. 2007, 87)

Ի՞նչ պիտի անեմ, եթե նույնիսկ համոզված չեմ, որ հավատում եմ Աստծուն

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոբերտ Դ. Հեյլսը (1932–2017) ասել է.

Նկար
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոբերտ Դ. Հեյլսի պաշտոնական դիմանկարը, 2003 թ.։

Եթե չեք հիշում, որ երբևիցե հավատացել եք Աստծուն, կամ եթե դուք դադարել եք հավատալ Աստծուն, և եթե դուք հավատում եք, բայց առանց իրական համոզմունքի, ես ձեզ առաջարկում եմ հենց հիմա Աստծո մասին վկայություն փնտրել․․․

․․․ Աստծո մասին սեփական վկայությամբ դուք կկարողանաք օրհնել ձեր ընտանիքը, ձեր զավակներին, ձեր ընկերներին, ձեր սեփական կյանքը՝ ամենը, ինչ սիրում եք: Աստծո մասին ձեր անձնական գիտելիքները կդառնան ոչ միայն այն մեծագույն պարգևը, որը դուք երբևէ կշնորհեք: Դրանք ձեզ նաև մեծագույն ուրախություն կպարգևեն:

Ես խոստանում եմ, որ եթե դուք և ձեր սիրելի մարդիկ փնտրեք Նրան ամենայն խոնարհությամբ, անկեղծությամբ և ջանասիրությամբ, դուք նույնպես կիմանաք վստահորեն: Ձեր վկան կգա:

(Ռոբերտ Դ․ Հեյլս, «Ձգտել ճանաչել Աստծուն՝ մեր Երկնային Հորը և Նրա որդուն՝ Հիսուս Քրիստոսին»,Լիահոնա, նոյ. 2009, 32)