Սեմինարիա
Հովհաննես 14–16


Հովհաննես 14–16

Սուրբ Հոգու առաքելությունը

Նկար
Վերջին ընթրիքի հաղորդությունը

Փրկչի ծառայության ժամանակ առաքյալները վայելում էին Սուրբ Հոգու զորությունը, սակայն նրանք դեռ չէին ստացել Սուրբ Հոգու պարգևը, որը նրանց թույլ կտար Սուրբ Հոգու հետ մշտական ընկերակցություն ունենալ իրենց արդարակեցության շնորհիվ (տես Աստվածաշնչի բառարանը, «Սուրբ Հոգի»): Հիսուս Քրիստոսը խոստացավ Իր համբարձումից հետո օրհնել նրանց Սուրբ Հոգու պարգևով: Այս դասը կարող է օգնել ձեզ բացահայտել, թե Սուրբ Հոգին ինչպես է կատարում իր տարբեր դերերը ձեր կյանքում:

Ինչպե՞ս կարող է Սուրբ Հոգին օգնել ձեզ

  • Ըստ ձեր ընկալման՝ Սուրբ Հոգին ինչպե՞ս կարող է օգնել ձեզ:

  • Ինչպիսի՞ փորձառություններ եք ունեցել Սուրբ Հոգու հետ կապված:

Դիտեք հետևյալ տեսանյութը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում, ժամանակը՝ 1:58-3:10, երեց Գարի Ի. Սթիվենսոնը կիսվում է իր փորձառությամբ, որն ունեցել է պատանի հասակում:

  • Ի՞նչ հարցեր ունեք մեր կյանքում Սուրբ Հոգու դերերի մասին:

Ուսումնասիրելիս պատասխաններ փնտրեք Սուրբ Հոգու մասին ունեցած ձեր հարցերի և այն մասին, թե Սուրբ Հոգին ինչպես կարող է օգնել ձեզ հոգալ ձեր անձնական կարիքները:

Հիսուսն Իր առաքյալներին ուսուցանում է Սուրբ Հոգու մասին

Հաղորդությունը մատուցելուց հետո և իմանալով, որ Ինքը շուտով տառապելու է մեր ցավերի, գայթակղությունների և մեղքերի համար, ապա խաչվելու է, Նա շարունակեց ուսուցանել Իր առաքյալներին:

Կարդացեք Հովհաննես 14.16-17-ը և պարզեք, թե Փրկիչն ինչ խոստում է տվել Իր առաքյալներին:

  • Ձեր կարծիքով, Հիսուս Քրիստոսն ինչու խոստացավ Իր առաքյալներին, որ նրանք կստանան Սուրբ Հոգու պարգևը Իր հեռանալուց անմիջապես հետո:

Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գծեք հետևյալ աղյուսակը։ Տեղ թողեք երրորդ սյունակի համար, որն ավելի ուշ կավելացնեք: Լրացրեք աղյուսակը նշված հատվածներում գտած նյութով:

Հատված(ներ)

Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը մեզ ուղարկեցին Սուրբ Հոգուն, որպեսզի․․․

Հատված(ներ)

Հովհաննես 14.16-17

Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը մեզ ուղարկեցին Սուրբ Հոգուն, որպեսզի․․․

Հատված(ներ)

Հովհաննես 14.26

Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը մեզ ուղարկեցին Սուրբ Հոգուն, որպեսզի․․․

Հատված(ներ)

Հովհաննես 14.27

Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը մեզ ուղարկեցին Սուրբ Հոգուն, որպեսզի․․․

Հատված(ներ)

Հովհաննես 15.26

Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը մեզ ուղարկեցին Սուրբ Հոգուն, որպեսզի․․․

Հատված(ներ)

Հովհաննես 16․7-8

Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը մեզ ուղարկեցին Սուրբ Հոգուն, որպեսզի․․․

Հատված(ներ)

Հովհաննես 16.13-14

Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը մեզ ուղարկեցին Սուրբ Հոգուն, որպեսզի․․․

1. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ինչպե՞ս կամփոփեք Փրկչի ուսուցանածն այն մասին, թե Նա և Հայրը ինչու են մեզ մոտ ուղարկում Սուրբ Հոգուն:

  • Այս խոստումներն ու ճշմարտություններն ինչպե՞ս կարող են այս պահին օգնել ձեզ ձեր կյանքում:

  • Այն փաստը, որ Սուրբ Հոգին ուղարկվել է Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի կողմից, ինչպե՞ս է ձեզ օգնում իմանալ, որ Նրանք սիրում են ձեզ: Դա ի՞նչ է ցույց տալիս այն մասին, թե Նրանք ինչ են ցանկանում ձեզ համար:

Վկայություն Սուրբ Հոգու կողմից

Փրկիչն ուսուցանել է, որ Սուրբ Հոգին կվկայի Իր մասին և կփառաբանի Իրեն (տես Հովհաննես 15.26, 16.13-14):

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը նկատել է․

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Ամենակարևոր ճշմարտությունը, որ Սուրբ Հոգին երբևէ կվկայի ձեզ, այն է, որ Հիսուսը Քրիստոսն է՝ Կենդանի Աստծո Որդին:

(Ռասսել Մ. Նելսոն «Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար» Լիահոնա, մայիս 2018, 96)

2. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերից առնվազն մեկին.

  • Ե՞րբ եք զգացել, որ Սուրբ Հոգին ուսուցանում և վկայում է ձեզ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին: Սուրբ Հոգին ինչպե՞ս է ուսուցանել և վկայել ձեզ:

  • Ի՞նչ կարող է մարդը անել, որպեսզի հրավիրի Սուրբ Հոգուն՝ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին իրեն ուսուցանելու համար (տես Հովհաննես 7.17, 14.13):

Սուրբ Հոգու հետ կապված անձնական փորձառություններ

Ձեր աղյուսակին ավելացրեք երրորդ սյունակը և կոչեք այն «Ինչպես է Սուրբ Հոգին արել դա ինձ համար և այն մարդու համար, ում ես ճանաչում եմ»: Աղյուսակում գտնվող յուրաքանչյուր հատվածի համար մտածեք և գրեք որևէ փորձառություն, երբ դուք, ձեր ընտանիքի անդամներից մեկը կամ որևէ մեկը սուրբ գրություններից տեսել եք, թե Սուրբ Հոգին ինչպես է կատարում այդ դերը: Եթե դուք չեք կարող ճանաչել կամ հիշել Սուրբ Հոգու դերերի հետ կապված և Փրկիչի կողմից այս հատվածներում լուսաբանված որևէ անձնական փորձառություն, հոգ չէ: Եթե դուք փորձում եք հավատարիմ լինել և փնտրել այդ փորձառությունները ձեր կյանքում, Երկնային Հայրը կօգնի ձեզ ճանաչել դրանք:

Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Ի՞նչ է անում Սուրբ Հոգին

Նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է․

Նկար
Նախագահ Դալլին Հ. Օուքս

Աստվածագլխի երրորդ անդամը Սուրբ Հոգին է, ում նաև կոչում են Հոգի, Աստծո Հոգի, Տիրոջ Հոգի և Մխիթարիչ: Նա Աստվածագլխի այն անդամն է, որը հանդիսանում է որպես անձնական հայտնության միջնորդ: Որպես հոգեղեն էակ (տես Վ&Ու 130.22)՝ Նա կարող է լինել մեզ հետ և կատարել միջնորդի կարևոր դերը Հոր և Որդու և Աստծո երկրային զավակների միջև: Բազմաթիվ սուրբ գրություններ ուսուցանում են, որ Նրա առաքելությունը Հոր և Որդու մասին վկայելն է (տես Հովհաննես 15.26, 3 Նեփի 28.11, Վ&Ու 42.17): Փրկիչը խոստացել է, որ Մխիթարիչը ամեն բան կուսուցանի մեզ, կհիշեցնի մեզ ամեն ինչ և կառաջնորդի մեզ ամեն ճշմարտության մեջ (տես Հովհաննես 14.26, 16.13): Այսպիսով, Սուրբ Հոգին օգնում է մեզ տարբերել ճշմարտությունը կեղծիքից, առաջնորդում է մեզ մեր կարևորագույն որոշումներում և օգնում է մեզ դիմակայել մահկանացու կյանքի մարտահրավերներին: Նա նաև մեզ սրբացնելու, այսինքն՝ մեղքից մաքրելու միջոց է (տես 2 Նեփի 31.17, 3 Նեփի 27.20, Մորոնի 6.4):

(Դալլին Հ. Օուքս, «Աստվածագլուխը և Փրկության ծրագիրը», Լիահոնա, մայիս 2017, 102)

Ինչո՞ւ է կարևոր, որ մենք ճանաչենք մեզ հետ խոսող Սուրբ Հոգուն

Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է.

Նկար
Նախագահ Դալլին Հ. Օուքս

Երկնային Հոր հետ Նրա Սուրբ Հոգու միջոցով հաղորդակցման անձնական այս ուղին մեր վկայության աղբյուրն է՝ ճշմարտության, մեր գիտելիքի և սիրող Երկնային Հոր կողմից մեր անձնական առաջնորդության մասին: Դա Նրա զարմանահրաշ ավետարանի ծրագրի կարևոր առանձնահատկությունն է, որը թույլ է տալիս Նրա զավակներից յուրաքանչյուրին անձնական վկայություն ստանալ դրա ճշմարտության մասին:

(Դալլին Հ․ Օուքս, «Հաղորդակցման երկու ուղիները», Լիահոնա, նոյեմբեր 2010, 83)

Հովհաննես 14.27 Ինչպես կարող եմ խաղաղություն ստանալ Սուրբ Հոգուց, եթե ես մտավոր առողջության հետ կապված խնդիրներ ունեմ

Եթե դուք մտավոր առողջության հետ կապված խնդիրներ ունեք, օրինակ՝ տագնապ կամ ընկճվածություն, ձեզ կարող է թվալ, որ շատ դժվար է զգալ Սուրբ Հոգուն: Դա ձեր մեղքը չէ: Մեր Երկնային Հայրը և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը տեղյակ են այս դժվարությունների մասին, և Նրանք ցանկանում են օգնել ձեզ: Կարող եք ուսումնասիրել հետևյալ նյութերից մեկը կամ մի քանիսը, որպեսզի ավելի շատ տեղեկություններ ստանաք այն մասին, թե ինչպես խաղաղություն ստանալ Սուրբ Հոգուց, երբ դուք ունեք մտավոր առողջության խնդիրներ:

  • Տեսանյութ. «Ինչպես կոտրված անոթը» (11:36, ChurchofJesusChrist.org կայքում)

  • Ռեյնա Ի. Ըբարթո, «Ամպերի և արևի շողերի միջով, Տե՛ր մնա ինձ հետ», Լիահոնա, նոյ. 2019, 57-60

  • Դեբրա Թեոբալդ ՄաքԼենդոն, «Հասկացեք ձեր զգացմունքները. Տագնա՞պ, թե՞ Սուրբ Հոգի», Ensign, ապրիլ 2019, ChurchofJesusChrist.org

  • Lyle J. Burrup, “Anxiety and Anxiety Disorders,” Ensign, Mar. 2017, 54–61

  • MentalHealth.ChurchofJesusChrist.org

Հովհաննես 16․7 Փրկիչն ի՞նչ է նկատի ունեցել, երբ ասել է. «Եթէ չ’գնամ, Մխիթարիչը չի գալ ձեզ մօտ»

Ինչ-որ պատճառով, որը լիովին բացատրված չէ սուրբ գրություններում, Սուրբ Հոգին լիարժեք չէր գործում հրեաների մեջ՝ Հիսուսի մահկանացու կյանքի տարիների ընթացքում» (Հովհաննես 7.39, 16.7): Հայտարարություններն այն մասին, որ Սուրբ Հոգին չեկավ, մինչև Հիսուսը հարություն չառավ, պետք է որ առանձնապես վերաբերի միայն այդ ժամանակաշրջանին, քանի որ բացարձակապես ակնհայտ է, որ Սուրբ Հոգին գործում էր ավելի վաղ տնտեսություններում: Բացի այդ, դա վերաբերում էր միայն Սուրբ Հոգու պարգևի առկա չլինելուն, քանի որ Սուրբ Հոգու զորությունը գործել է Հովհաննես Մկրտիչի և Հիսուսի ծառայությունների ժամանակ, այլապես, ոչ մեկը վկայություն չէր ստանա այդ մարդկանց կողմից ուսուցանված ճշմարտությունների մասին (Մատթեոս 16.16–17, տես նաև 1 Կորնթացիս 12.3):

(Աստվածաշնչի բառարան, «Սուրբ Հոգի»)