Սեմինարիա
Հովհաննես 14․1-6, 15․1–11


Հովհաննես 14․1-6, 15․1–11

«Ես եմ ճանապարհը, եւ ճշմարտությունը եւ կեանքը»

Նկար
Հիսուս Քրիստոսը նայում է գետին

Իր աշակերտների հետ Իր վերջին երեկոյի ժամանակ Հիսուս Քրիստոսը նրանց ուսուցանեց Իր բնույթի և առաքելության մասին: Նա ուսուցանեց, որ Ինքը Երկնային Հոր մոտ տանող ճանապարհն է, և Իր ու աշակերտների հարաբերությունները Նա համեմատեց որթի և ճյուղերի հետ: Այս դասը կարող է օգնել ձեզ մտածել Հիսուս Քրիստոսի հետ ձեր հարաբերությունների մասին, թե դուք ինչպես կարող եք հետևել Նրան և ստանալ Նրա ուժն ու աջակցությունը:

Փրկչի վերջին ուսմունքներից մի քանիսի նպատակն էր օգնել աշակերտներին հասկանալ իրենց հարաբերությունները Իր հետ և կախվածությունը Իրենից: Փրկիչը համեմատեց Իրեն ճանապարհի հետ, ինչպես նաև ճյուղերով որթի կամ ծառի հետ: Մի պահ մտածեք ձեր կյանքի այն ոլորտների մասին, որտեղ դուք օգնության կարիք ունեք: Գուցե դուք զգում եք, որ օգնության կարիք ունեք, երբ ձգտում եք վերադառնալ Երկնային Հոր մոտ: Գուցե ավելի մեծ ուժի կարիք ունենաք՝ ձեր կյանքում հանդիպող մարտահրավերներին դիմակայելու համար: Փրկիչի ուսմունքներն ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք, թե ինչ եք սովորել Նրա մասին, և Նա ինչպես կարող է օգնել ձեզ:

Ուսումնասիրեք հետևյալ բաժիններից մեկը կամ երկուսը: Խորհեք այն մասին, թե Փրկիչը ինչպես կարող է օգնել ձեզ առօրյա կյանքում:

Հիսուս Քրիստոսն է «ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը» (Հովհաննես 14.6)

Նկար
անտառի միջով անցնող հողոտ ճանապարհ

Կարդացեք Հովհաննես 14.1-6-ը՝ ուշադրություն դարձնելով, թե Փրկիչն ինչպես է խոստացել օգնել նրանց, ովքեր հետևում են Իրեն:

  • Ի՞նչ ճշմարտություններ է Տերն ուսուցանում այս հատվածներում:

  • Փրկիչն ինչպե՞ս է Իրեն անվանել հատված 6-ում:

  • Այս տիտղոսներից յուրաքանչյուրը ձեզ ի՞նչ է ուսուցանում Հիսուս Քրիստոսի և Նրա հետ ձեր հարաբերությունների մասին:

Եթե նախորդ դասի ժամանակ կազմել եք Հիսուս Քրիստոսի տիտղոսների և դերերի ցուցակը, կարող եք ավելացնել այն, ինչ հայտնաբերել եք Հովհաննես 14 գլխում:

Մորմոնի Գիրքը կարող է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ, թե ինչ եք ուսումնասիրում Նոր Կտակարանում: Կարդացեք Մոսիա 3.17-ը և մտածեք, թե այն ինչպես է օգնում մեզ ավելի լավ հասկանալ Հովհաննես 14.6-ը:

Նախկինում Առաջին Նախագահությունից նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆն ուսուցանել է.

Նկար
Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆ

Աստված ուզում է, որ դուք գտնեք ձեր ճանապարհը Իր մոտ վերադառնալու համար, և այդ ճանապարհը Փրկիչն է [տես Հովհաննես 14․6]: Աստված ուզում է, որ դուք սովորեք Իր Որդուց` Հիսուս Քրիստոսից, և վայելեք մեծ խաղաղություն ու երջանկություն, որոնք առաջ են գալիս աստվածային աշակերտության ուղուն հետևելու արդյունքում:

(Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Ստանալ վկայություն լույսի և ճշմարտության մասին», Լիահոնա, նոյ. 2014, 21)

  • Ե՞րբ եք դուք կամ ձեր ծանոթը վայելել մեծ խաղաղություն և երջանկություն, որոնք առաջ են գալիս Հիսուս Քրիստոսին հետևելու արդյունքում:

Փրկչին գտած և Նրան հետևելու համար օրհնված մարդու օրինակը տեսնելու համար կարող եք դիտել «Հիսուս Քրիստոսն է ճանապարհը» (5:02) ChurchofJesusChrist.org կայքում:

  • Մենք ի՞նչ ճանապարհներով կարող ենք հետևել Փրկչին՝ Երկնային Հոր մոտ վերադառնալու համար:

  • Ինչպե՞ս կարող ենք իմանալ՝ արդյոք ճի՞շտ ուղու վրա ենք:

Հիսուս Քրիստոսը «որթն է» (Հովհաննես 15.5)

Նկար
խաղողը վազի վրա

Հիսուս Քրիստոսը օգտագործում էր մի համեմատություն, որպեսզի Իր աշակերտներին ուսուցաներ Իր հետ նրանց հարաբերությունների մասին: Կարդացեք Հովհաննես 15.1-11-ը՝ փնտրելով այս համեմատությունը:

Եթե նախորդ դասի ժամանակ դուք Հիսուս Քրիստոսի տիտղոսների և դերերի ցուցակ եք կազմել, կարող եք ավելացնել այն, ինչ հայտնաբերել եք Հովհաննես 15 գլխում:

  • Ձեր կարծիքով, Հիսուս Քրիստոսն ի՞նչ է ուսուցանում այս համեմատության միջոցով:

  • Այս համեմատությունից ի՞նչ ճշմարտություններ կարող եք սովորել Հիսուս Քրիստոսի հետ մեր հարաբերությունների մասին:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը բացատրել է, որ Փրկչի հրավերը՝ «կացէք ինձանում՝ եւ ես ձեզանում» «հավերժ Իր մեջ մնալու հրավեր է» («Կացեք ինձանում», Լիահոնա, մայիս 2004, 32): Երեց Հոլլանդը բացատրել է, թե մեզ համար ինչու է այդքան կարևոր ընդունել Փրկչի՝ Իր մեջ «կենալու» հրավերը: Գուցե կամենաք դիտել «Կացեք ինձանում» տեսանյութը 13:26-14:23 կամ կարդալ հետևյալ ելույթը:

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

Հիսուսն ասել է. «Առանց ինձ չէք կարող ոչինչ անել» [Հովհաննես 15.5]: Ես վկայում եմ, որ դա է Աստծո ճշմարտությունը: Քրիստոսն ամեն ինչ է մեզ համար, և մենք պետք է «մնանք» Նրանում ընդմիշտ, համառորեն, անսասան, հավերժ: Որպեսզի ավետարանի պտուղը ծաղկի և օրհնի մեր կյանքերը, մենք պետք է ամուր կառչած մնանք Նրան՝ մեր բոլորի Փրկչին և Նրա այս Եկեղեցուն, որը կրում է Նրա սուրբ անունը: Նա է որթը, որը մեր ուժի ճշմարիտ աղբյուրն է և միակ աղբյուրը հավերժական կյանքի: Նրանում մենք ոչ միայն կդիմանանք, այլ նաև կգերիշխենք ու կհաղթենք այս սուրբ գործում, որը երբեք մեզ ձախողում չի բերի»:

(Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Մնա ինձ հետ», Լիահոնա, մայիս 2004, 32)

Մորմոնի Գիրքը կարող է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ այն, ինչ ուսումնասիրում եք Նոր Կտակարանում: Կարդացեք Ալմա 26.12-ը և մտածեք, թե այն ինչպես է առնչվում Հովհաննես 15.1-11-ի հետ:

  • Որո՞նք են այն պտուղները (արդյունքները կամ օրհնությունները), որոնք դուք տեսել եք ձեր կյանքում, երբ փորձել եք «կենալ» Հիսուս Քրիստոսում:

  • Ի՞նչ գործողություններ կարող են օգնել ձեզ «կենալ» Հիսուս Քրիստոսում:

1. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ի՞նչ սովորեցիք Հիսուս Քրիստոսի մասին և ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը Նրա հանդեպ:

  • Ի՞նչ ցանկացաք անել՝ Նրա մասին սովորելուց հետո:

  • Ձեր կարծիքով, այդ քայլն ինչպե՞ս կազդի Նրա հետ ձեր հարաբերությունների վրա:

Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Ի՞նչ է նշանակում, որ Երկնային Հոր տանը շատ բնակարաններ կան

Մարգարե Ջոզեֆ Սմիթն (1805–44) ուսուցանել է.

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

[Այն արտահայտությունը, որ] «Իմ Հոր տանը շատ բնակարաններ կան» [Հովհաննես 14.2] ․․․ Պետք է լինի - «Իմ Հոր թագավորության մեջ շատ թագավորություններ կան», որպեսզի դուք լինեք Աստծո ժառանգները և իմ ժառանգակիցները: ․․․ Կան բնակարաններ նրանց համար, ովքեր հնազանդվում են սելեստիալ օրենքին, և կան այլ բնակարաններ նրանց համար, ովքեր չեն համապատասխանում օրենքին՝ ամեն մարդ ըստ իր կարգի» (Եկեղեցու նախագահների ուսմունքները.

(Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 219)