Միսիայի կոչումներ
Հավելված 2․ Լրացուցիչ հմտության կիրառումներ կազմելու ուղեցույց


Հավելված 2

Լրացուցիչ հմտության կիրառումներ կազմելու ուղեցույց

Երբ դուք մտածում եք ձեր դասարանի անդամների կարիքների մասին, կարող եք բացահայտել մի հմտություն, որը, ձեր կարծիքով, կարևոր է, բայց նշված չէ այս դասընթացի նյութերում: Այս ուղեցույցը տրամադրում է ձևանմուշ, որը կարող եք օգտագործել ձեր դասարանի համար լրացուցիչ հմտության կիրառումներ կազմելու համար:

Հմտության կիրառումների հիմնական բաղադրիչները

Յուրաքանչյուր հմտության կիրառման ուրվագծում կա չորս բաղադրիչ․ (1) սահմանել, (2) ցույց տալ, (3) վարժվել և (4) կիրառել: Հետևյալ ուղեցույցները կօգնեն ձեզ ներառել այս հիմնական բաժինները ձեր դասարանի համար ստեղծած լրացուցիչ հմտության կիրառումներում։

Սահմանեք

Ներկայացրեք հմտությունը ձեր դասարանին։ Դա անելու համար դուք կարող եք․

  • Հրավիրեք սովորողներին կարդալ այդ հմտության մասին, ինչպես նկարագրված է Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկում կամ Հարմարվել միսիոներական կյանքին գրքույկում։

  • Ամփոփեք հմտությունը ձեր բառերով:

Ուշադիր եղեք, որպեսզի հմտության կիրառման այս մասի վրա չափից շատ ժամանակ չծախսեք: Սա կապահովի, որ սովորողները բավարար ժամանակ ունենան գործնական կիրառման համար:

Ցուցադրեք

Հմտությունը սահմանելուց հետո սովորողներին ցույց տվեք, թե ինչպես օգտագործել այդ հմտությունը: Դա անելու համար դուք կարող եք․

  • Ցուցադրել այդ հմտությունը դասարանին։

  • Հրավիրեք սովորողներից մեկին նախօրոք պատրաստվել և ցուցադրել հմտությունը դասարանին։

  • Օգտագործեք տեսանյութ, որտեղ կա որևէ մեկի օրինակը՝ այդ հմտությունը ցուցադրելիս։

Վարժվեք

Սովորողներին ժամանակ հատկացրեք վարժվել հմտության կիրառման մեջ։ Նրանք կարող են անել դա զուգընկերներով կամ փոքր խմբերով: Եթե հնարավոր է, հրավիրեք նրանց վարժվել մեկից ավելի անգամ: Կարող եք հրավիրել նրանց ամեն անգամ վարժվել մեկ ուրիշ զուգընկերոջ կամ խմբի հետ:

Կիրառեք

Հրավիրեք սովորողներին ծրագրել, թե ինչպես նրանք կկիրառեն այս հմտությունը դասից դուրս: Կարող եք ստուգել հետագա դասերի ժամանակ։