Դաս 11
Օգնեք մարդկանց ստանձնել և պահել պարտավորությունները
Քարոզիր Իմ ավետարանը, Գլուխ 11
«[Միսիոներական նպատակի] համար առանցքային նշանակություն ունի մարդկանց օգնելը՝ դարձի գալ դեպի Հիսուս Քրիստոսը» (Քարոզիր Իմ ավետարանը․ Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելու ուղեցույց [2023], 202)։ Դարձի գալու ժամանակ մարդկանց օգնելու համար կարևոր միջոց է հրավիրել նրանց պարտավորություններ ստանձնել և պահել։ Արդյունավետ հրավերներ հղելը մեծացնում է հավանականությունը, որ մարդիկ պարտավորություններ կստանձնեն և կպահեն:
Վերանայեք և հետևեք
Քննարկումը վարող․ Հրավիրեք սովորողներին մտածել իրենց վերջին ջանքերի մասին, որպեսզի կիրառեն այս դասի ժամանակ իրենց սովորած նյութը։ Կարող եք նրանց հրավիրել կիսվել իրենց ջանքերով զուգընկերոջ կամ դասարանի հետ:
Ուսումնական վարժությունների տարբերակներ
Քննարկումը վարող․ Աղոթքով ընտրեք ուսումնական տարբերակ(ներ)ը, որոնք առավելագույնս օգտակար կլինեն ձեր դասարանի համար։ Համոզվեք, որ բավականաչափ ժամանակ մնա վարժանքի և կիրառման համար։
Տարբերակ Ա․ ինչպե՞ս կարող եմ օգնել մարդկանց դարձի գալ առ Տերը
Ուսումնասիրել
Քննարկումը վարող․ Քննարկեք երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ հայտարարությունը.
Տիրոջ լիազորված ծառաները պարբերաբար ուսուցանում են, որ մեր մահկանացու գոյության հիմնական նպատակներից մեկը հոգեպես փոխվելն է ու Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով փոխակերպվելը։ («Մենք պետք է վերստին ծնվենք», Ensign կամ Լիահոնա, մայիս 2007, 19-20)
-
Ինչո՞ւ եք կարծում, որ հոգևորապես փոխվելը կամ դարձի գալը երկրի վրա մեր ժամանակի հիմնական նպատակներից է։
Քննարկումը վարող․ Կարող եք հետևյալ անավարտ նախադասությունները որպես վերնագրեր ցուցադրել գրատախտակին.
Դարձի գալ դեպի Տերը նշանակում է ․․․
Մենք կարող ենք դարձի գալ դեպի Հիսուս Քրիստոսը, երբ ․․․
Հրավիրեք դասարանի անդամներին մտածել այն մասին կամ կիսվել նրանով, թե ինչպես կավարտեն այս երկու նախադասությունները։ Բացատրեք, որ ուսումնական վարժությունը կարող է օգնել նրանց ավելի լավ հասկանալ, թե ինչ է դարձի գալը, և ինչպես կարող ենք դարձի գալ։ Ցուցադրեք հետևյալ հրահանգները։
Ավարտեք հետևյալ ուսումնական վարժությունը։ Ընդգծեք այն, ինչ սովորում եք հետևյալի մասին՝ (1) ինչ է նշանակում դարձի գալ դեպի Տերը, և (2) ինչպես է տեղի ունենում դարձը։
-
Կարդացեք «Ապաշխարություն, պարտավորություն և դարձ» վերնագրված բաժինը՝ Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկի գլուխ 11-ում (էջեր 201– 202)։
-
Ուսումնասիրեք հետևյալ սուրբ գրությունների հատվածներից առնվազն երկուսը․ Հովհաննես 3․3-5, Մոսիա 5․2, Մոսիա 27․25-26, Ալմա 5․12-14։
Քննարկումը վարող․Ուսումնասիրությանը բավարար ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք դասարանի անդամներին կիսվել իրենց սովորածով։ Կարող եք հրավիրել սովորողներին գրել իրենց պատասխանները գրատախտակին՝ համապատասխան վերնագրի տակ։
Կարող եք նաև միասին քննարկել հետևյալ հարցերը․
-
Ինչպե՞ս են ապաշխարությունը, պարտավորություններն ու ուխտերը կապված դարձի հետ։
-
Ըստ ձեզ․ ինչո՞ւ է դարձը ի վերջո հնարավոր միայն Հիսուս Քրիստոսի և Նրա քավության շնորհիվ։
-
Ի՞նչն է օգնել ձեզ խորացնել ձեր դարձը առ Հիսուս Քրիստոս:
Վարժվեք
Քննարկումը վարող․ Հետևյալ ուսումնասիրության վարժությունը կարող է օգնել սովորողներին վարժվել բացատրել այն ճշմարտությունները, որոնք նրանք սովորել են նախորդ ուսումնական վարժության ուսումնասիրությունից։ Ցուցադրեք հետևյալ հրահանգները և դասարանի անդամներին ժամանակ հատկացրեք, որ պատասխանեն։ Կարող եք սովորողներին կամ զուգընկերներին հանձնարարել աշխատելու որոշակի սցենարի վրա և խնդրեք նրանց ուսուցանել ուրիշներին, որոնց հանձնարարված էր աշխատել այլ սցենարների վրա:
Ընտրեք հետևյալ սցենարներից մեկը: Պատրաստեք պատասխան սցենարի մեջ գտնվող անձի համար՝ պատասխանելով ստորև տրված հարցերին:
-
Քրիստինան երբեք որևէ եկեղեցու չի պատկանել։ Վերջերս նա ցանկություն է ունեցել ավելի մոտենալ Աստծուն։ Նրան հետաքրքրում է, թե որտեղից պետք է սկսել:
-
Այզեքն ուսուցանվում է միսիոներների կողմից։ Դասերից մեկի ժամանակ, միսիոներներն ուսուցանել են Այզեքին, որ ապաշխարությունը ներառում է շրջվել դեպի Աստված և երես թեքել մեր մեղքերից։ Այզեքը պատասխանել է․ «Համոզված չեմ, որ կարող եմ դա անել։ Ես պարզապես այդպիսին եմ»:
-
Ժասմինը նկատում է ուրիշներին, որոնք, կարծես, ավելի հեշտությամբ են պահում պատվիրանները և ավելի ամուր վկայություն ունեն, քան ինքը։ Նա հուսալքվում է, երբ իրեն ուրիշների հետ է համեմատում։
-
Սուրբ գրություններից կամ Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկից ի՞նչ հատվածներով կկիսվեիք, որ կօգներ նրան:
-
Ի՞նչ կարող էիք ուսուցանել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:
-
Ի՞նչ հրավեր կարող եք հղել։
Քննարկումը վարող․ Բավարար ժամանակ անց հրավիրեք սովորողներին իրենց պատասխաններով կիսվել զուգընկերոջ կամ փոքր խմբի հետ:
Նպատակ դրեք
Քննարկումը վարող․ Դասարանի անդամներին ժամանակ հատկացրեք՝ այսօրվա սովորածի շուրջ խորհելու և նպատակներ դնելու համար: Կարող եք ցուցադրել հետևյալը՝ նրանց օգնելու համար․
Նպատակ դրեք, որը վերաբերում է ձեր սովորածին։ Օգտագործեք գաղափարներ, ինչպիսիք են հետևյալը, կամ մտածեք ձեր սեփականը:
-
Գրի առեք ձեր սեփական, շարունակվող դարձի պատմությունը։ Ներառեք այն հատուկ եղանակները, որոնցով Աստված ազդել է ձեր կյանքի փոփոխությունների վրա։
-
Մի ընկերոջ կամ ընտանիքի անդամի հարցրեք դեպի Հիսուս Քրիստոսը իրենց դարձի գործընթացի մասին։
-
Գրեք երեք եղանակներ, որոնցով կարող եք փնտրել Հիսուս Քրիստոսի օգնությունը՝ ամրացնելու համար ձեր անձնական դարձը։
Իմ նպատակը
-
Ես ․․․ (գործողությունը, որ դուք կձեռնարկեք)։
-
Ես կիրականացնեմ նպատակս ․․․ (պարզ ծրագիր)։
Քննարկումը վարող․ Եթե սովորողներն իրենց նպատակներով կիսվելու համար խումբ ունեն՝ ժամանակ հատկացրեք նրանց կիսվելու, թե ինչպես կաջակցեն կամ կհիշեցնեն միմյանց հաջորդ դասից առաջ:
Տարբերակ Բ․ ինչպե՞ս կարող են արդյունավետ հրավերներն օգնել մարդկանց գալ դեպի Հիսուս Քրիստոսը:
Ուսումնասիրել
Քննարկումը վարող․ Ցուցադրեք հետևյալ հարցերը և հրավիրեք սովորողներին քննարկել դրանք զուգընկերոջ հետ: Կարող եք սկսել՝ կիսվելով ձեր կյանքից մի փորձառությամբ։
-
Ի՞նչ հրավեր եք ստացել և դրա համաձայն գործել, որը ձեզ օգնել է ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին։
-
Որքանո՞վ տարբեր կլիներ ամեն ինչ ձեզ համար, եթե այդ հրավերը չտրվեր ձեզ։
Քննարկումը վարող․ Որպեսզի օգնեք սովորողներին արդյունավետ հրավերների մասին ուսումնասիրություն սկսել, կարող եք կիսվել ստորև տրված հրահանգներով․ Դասարանը կարող եք բաժանել զույգերի և յուրաքանչյուր զուգընկերոջ հանձնարարել ուսումնասիրության տարբերակներից մեկը։ Կարող եք նաև յուրաքանչյուր սովորողի հրավիրել կարդալ էջ 203-ի «Հրավերներ հղելու սկզբունքները» վերնագրի ներքո «Սուրբ գրությունների ուսումնասիրություն» վանդակում գտնվող հատվածներից մեկը կամ մի քանիսը։
Սովորեք հրավերներ հղելու մասին՝ ուսումնասիրելով հետևյալը գլուխ 11-ում՝ Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկում․
-
«Հրավեր հղեք» վերնագրի ներքո գտնվող երկու պարբերությունները և կետերը (էջ 202)
-
«Հրավերներ հղելու սկզբունքները» (էջ 203)
Քննարկումը վարող․ Երբ դասարանի անդամներն ավարտեն ուսումնասիրելը, հրավիրեք ամփոփել այն, ինչ սովորել են իրենց զուգընկերների հետ։ Կարող եք դասարանով քննարկել հետևյալ հարցերը.
-
Ի՞նչ սովորեցիք Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելիս հրավերներ հղելու կարևորության մասին։
-
Հրավերների ի՞նչ օրինակներ կան, որոնք կարող ենք հղել՝ օգնելու մարդկանց գալ դեպի Քրիստոսը։
Քննարկումը վարող․ Որպես ձեր քննարկման մաս կարող եք ցուցադրել «Inviting Others to ‘Come and See’» (1։17) կամ «Inviting Others to ‘Come and Help’» (1։03)։ Երկու տեսանյութերն էլ հասանելի են ChurchofJesusChrist.org կայքում։
Կարող եք նաև կիսվել երեց Գարի Ի. Սթիվենսոնի հետևյալ խոսքերով․
Հարյուրավոր հրավերներ կան, որոնք կարող ենք ուղարկել ուրիշներին: Մենք կարող ենք հրավիրել մարդկանց «գալ և տեսնել» հաղորդության արարողությունը, ծխի միջոցառումը, առցանց տեսահոլովակը, որը բացատրում է Հիսուս Քրիստոսի ավետարանը: «Եկեք և տեսեք» հրավերը կարող է հրավիրել կարդալ Մորմոնի Գիրքը կամ այցելել մի նոր տաճար բաց դռների օրը՝ նախքան նվիրագործումը: («Սիրեք, կիսվեք, հրավիրեք», Լիահոնա, մայիս 2022, 86)
Վարժվեք
Քննարկումը վարող․ Որպեսզի հնարավորություն տաք սովորողներին վարժվել հրավերներ հղել, կարող եք բաժանել «Հրավերներ հղել» թերթիկները նրանց։ Դասարանի անդամներին ժամանակ հատկացրեք՝ լրացնելու թերթիկը անհատապես կամ զուգընկերոջ հետ:
Ինչպես հրավերներ հղել
Հետևյալ սկզբունքները կարող են օգնել ձեզ արդյունավետ հրավերներ հղել․
Եղեք բարի, որոշակի և հստակ։ Ձևակերպեք ձեր հրավերը «կհետևե՞ք» հարցի ձևով։ Օրինակների համար՝ տես գլուխ 11-ի «Հրավեր հղեք բարի և հստակ լեզվով» բաժինը՝ Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկում (էջ 203)։
Վկայեք օրհնությունների մասին։ Կիսվեք ձեր վկայությամբ, որ Աստված կօրհնի նրանց, ովքեր հետևում են հրավերին, որը դուք ուղղում եք։ Կարող եք բացատրել, թե ինչպես եք դուք անձամբ օրհնվել: Լրացուցիչ տղեկության համար՝ տես գլուխ 11-ի «Մարդկանց օրհնություններ խոստացեք» և «Կիսվեք ձեր վկայությամբ» բաժինները՝ Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկում (էջեր 204–205)։
Ահա այս ուղեցույցներին հետևող հրավերի մի օրինակ․
Տերը մեծ օրհնություններ է խոստացել նրանց, ովքեր պահում են տասանորդի օրենքը: Նա օրհնեց ինձ՝ անհատապես և իմ ընտանիքին, քանի որ մենք հնազանդվեցինք այս օրենքին: Ես խոստանում եմ, որ Աստված կօրհնի ձեզ, մինչ դուք հավատք եք գործադրում առ Հիսուս Քրիստոսը և տասանորդ վճարում։ Կհնազանդվե՞ք տասանորդի օրենքին մկրտվելուց հետո:
Օգտագործեք այս քայլերը, որոնք կօգնեն ձեզ վարժվել՝ ինչպես հրավեր ստեղծել և հղել։
-
Որոշեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի հրավիրեք որևէ մեկին ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին։ Դա կարող է լինել ձեր ծանոթը կամ ինչ-որ մեկը, որին դուք պատկերացնում եք որպես միսիոներ ուսուցանելիս։
-
Գործողությունների օրինակները, որ նրանք կարող են անել, ներառում են՝ միսիոներների հետ հանդիպելը, Մորմոնի Գրքից ամեն օր ընթերցելը, ձեզ հետ եկեղեցի հաճախելը կամ Երկնային Հորն աղոթելը: Ավելի շատ օրինակների համար՝ տես գլուխ 3-ի դասեր 1-3-ում «Հրավերներ, որոնք կարող եք հղել» բաժինը՝ Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկում (էջ 32–33, 49, 64)։
-
Գրի առեք, թե ինչ եք ասելու հրավերը հղելու համար։ Հիշեք, որ ձեր մոտեցման մեջ լինեք բարի, որոշակի և հստակ։ Հավաստիացեք, որ ներառում եք ձեր վկայությունն այն օրհնությունների մասին, որոնք կարող ենք ստանալ այս սկզբունքով ապրելիս։
Քննարկումը վարող․ Երբ սովորողները լրացնեն թերթիկը, ժամանակ հատկացրեք նրանց, որպեսզի վարժվեն զուգընկերոջ հետ հղելու իրենց հրավերը։ Նախքան դասարանի անդամները ինքնուրույն կվարժվեն, դուք կարող եք դրա օրինակը ծառայել։ Եթե ժամանակը թույլ է տալիս, կարող եք հրավիրել սովորողներին վարժվել դասարանի բազմաթիվ անդամների հետ։
Նպատակ դրեք
Քննարկումը վարող․ Դասարանի անդամներին ժամանակ հատկացրեք՝ այսօրվա սովորածի շուրջ խորհելու և նպատակներ դնելու համար: Կարող եք ցուցադրել հետևյալը՝ նրանց օգնելու համար․
Նպատակ դրեք, որը վերաբերում է ձեր սովորածին։ Օգտագործեք գաղափարներ, ինչպիսիք են հետևյալը, կամ մտածեք ձեր սեփականը:
-
Վարժվեք՝ ձեր հրավերը հղելով ընտանիքի անդամի կամ ընկերոջ, որոնք դասարանից չեն։
-
Գրադարանում ուսումնասիրեք «Sharing the Gospel» բաժինը և փնտրեք հրավերների օրինակներ, որոնք կարող եք հղել ընտանիքին կամ ընկերներին։ Գործեք համաձայն ստացած ոգեշնչման։
-
Հրավիրեք մի ընկերոջ ձեզ հետ հաճախել եկեղեցի կամ եկեղեցու միջոցառման։ Հրավիրելիս օգտագործեք այն ուղեցույցները, որոնցով վարժվել եք։
Իմ նպատակը
-
Ես ․․․ (գործողությունը, որ դուք կձեռնարկեք)։
-
Ես կիրականացնեմ նպատակս ․․․ (պարզ ծրագիր)։
Քննարկումը վարող․ Եթե սովորողներն իրենց նպատակներով կիսվելու համար խումբ ունեն՝ ժամանակ հատկացրեք նրանց կիսվելու, թե ինչպես կաջակցեն կամ կհիշեցնեն միմյանց հաջորդ դասից առաջ:
Հաջորդ անգամ
Քննարկումը վարող․ Եթե պատրաստ եք դաս 12-ն ուսումնասիրել հաջորդ դասին, ապա կարող եք հրավիրել սովորողներին պատրաստվել՝ կարդալով Հարմարվել միսիոներական կյանքին գրքույկը։ Կարող եք նրանց ուղարկել այս նյութի կապուղին կամ ցուցադրել, թե ինչպես գտնեն այն Գրադարանում (Գրադարան > Ձեռնարկներ և կոչումներ > Միսիայի կոչումներ > Հարմարվել միսիոներական կյանքին)։