Դաս 6
Գործնական ուսուցում
Օգնում է Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկի գլուխ 3-ից դասեր ուսուցանելու համար
Դասարանի անդամներին ուսուցանելու կրկնվող հնարավորություններով ապահովելը կարող է մեծացնել նրանց վստահությունը և Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելու ունակությունը: Այն կարող է նաև ամրացնել նրանց վկայությունը Փրկչի և Նրա վարդապետության մասին:
Ինչպես օգտագործել այս դասը
Քննարկումը վարող․ Այս դասը գաղափարներ է տալիս, որոնք կօգնեն աշակերտներին ուսումնասիրել և ուսուցանել ճշմարտություններ գլուխ 3-ից Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկից: Որոշելիս, թե ինչպես և երբ օգտագործել այս դասի գաղափարները, նկատի ունեցեք հետևյալը.
-
Հաճախականություն. Դասընթացի ընթացքում դասարանի անդամները կշահեն ուսուցման կրկնվող հնարավորություններից:
-
Օրինակներ. Նախքան դասարանի անդամներին ուսուցանելու հրավիրելը ցույց տվեք նրանց օրինակներ այն մասին, թե նրանցից ինչ քայլեր են ակնկալվում։ Օրինակ՝ դուք կարող եք (1) ցուցադրել, թե ինչպես ուսուցանել որևէ ճշմարտություն, կամ (2) օգտագործել կարճ դասի օրինակները «Ուսուցանեք մարդկանց, երբ գտնում եք» հատվածից (Քարոզիր Իմ ավետարանը, 175-76)։
-
Շրջակա միջավայր. Համոզվեք, որ յուրաքանչյուրն ունի մեկին, ում կարող է ուսուցանել։ Հավաստիացեք, որ նրանք դեմքով դեպի իրենց զուգընկերը կամ խումբն են, և բոլորը կարող են լսել միմյանց։ Խրախուսեք սովորողներին հարգել իրենց դասընկերներին, որոնք ուսուցանում են իրենց:
-
Կրկնություն. Դասաժամի ընթացքում մի քանի անգամ նույն ճշմարտությունը ուսուցանելու հնարավորություններ տվեք սովորողներին: Դա կօգնի նրանց հարմարվել և կատարելագործվել։ Դուք կարող եք նրանց հանձնարարել ամեն անգամ տարբեր մարդկանց ուսուցանել։
-
Հարմարեցում. Ժամանակի ընթացքում դուք կարող եք օգնել աշակերտներին կենտրոնանալ ուսուցման ավելի կատարելագործված հմտությունների վրա, օրինակ՝ ուսուցանել զուգընկերոջ հետ, հղել արդյունավետ հրավերներ կամ լավ հարցեր տալ։ Լրացուցիչ հմտությունների գաղափարների համար, որոնք կարող եք ներառել, տեսեք այս ձեռնարկի վերջում հմտության կիրառումները:
Գաղափարներ, որոնք կօգնեն դասարանի անդամներին կատարել գործնական ուսուցում
Քննարկումը վարող․ Ուսուցման հետևյալ ուղեցույցները նախատեսված են օգնելու սովորողներին արդյունավետ ուսուցիչ դառնալու համար կատարել սկզբնական քայլերը:
Համառոտ ամփոփում
Քննարկումը վարող․ Սա ամենաարագ և ամենապարզ տարբերակն է: Սովորողները կարող են պատրաստել և ուսուցանել ավետարանի որևէ թեմայի համառոտ ամփոփում ընդամենը մի քանի րոպեում: Նրանք երբեմն կարող են դա անել դասի սկզբում՝ նախքան կսկսեք ձեր ծրագրած դասը։
Որպեսզի օգնեք դասարանի անդամներին պատրաստել համառոտ ամփոփում, ցուցադրեք հետևյալ հրահանգները.
-
Տեղադրեք «Վարդապետության հիմունքներ» վերնագրով բաժինը գլուխ 3-ի 1-ին, 2-րդ կամ 3-րդ դասերում (էջ 33-44, 50-60, 64-74) Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկից:
-
Ընտրեք այս բաժնի թեմաներից մեկը, որը ցանկանում եք ուսումնասիրել: Այս թեման ուսումնասիրելու և հասկանալու համար մի քանի րոպե տրամադրեք:
-
Կիսվեք ձեր թեմայի մեկ-երկու րոպեանոց ամփոփումով զուգընկերոջ կամ փոքր խմբի հետ:
Պարզ դասի ծրագիր
Քննարկումը վարող․ Այս տարբերակը սովորողներին հնարավորություն է տալիս լրացուցիչ բաղադրիչներ ավելացնել իրենց ուսուցման մեջ: Այս բաղադրիչները ներառում են՝ առնչվող սուրբ գրությամբ կիսվելը, հրավերներ հղելը և իրենց վկայությամբ կիսվելը։
-
Տեղադրեք «Վարդապետության հիմունքներ» վերնագրով բաժինը գլուխ 3-ի 1-ին, 2-րդ կամ 3-րդ դասերում (էջ 33-44, 50-60, 64-74) Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկից:
-
Ընտրեք այս բաժնի թեմաներից մեկը, որը ցանկանում եք ուսումնասիրել: Այս թեմայի վերաբերյալ ձեր հասկացողությունն ավելացրեք՝ 1) կարդալով ենթավերնագրերը և ընդգծելով այն, ինչը ձեզ համար ամենակարևորն է, և 2) ուսումնասիրելով «Սուրբ գրությունների ուսումնասիրություն» վանդակից որոշ սուրբ գրություններ։
-
Կազմել պարզ ծրագիր, որը պարունակում է.
-
Կարճ ամփոփում ձեր սովորածի մասին:
-
Առնչվող սուրբ գրություն՝ կիսվելու համար։
-
Հրավեր, որը կարող եք հղել։
-
Ձեր վկայությունը։
-
Օգտագործեք ձեր ծրագիրը, որպեսզի զուգընկերոջն ուսուցանեք ձեր ուսումնասիրած թեմայի մասին:
-
Ուսուցանեք երկու կամ ավելի ճշմարտություններ
Քննարկումը վարող․ Այս տարբերակը աշակերտներին թույլ է տալիս կարճ դասով երկու և ավելի ճշմարտություններ ուսուցանել: Որպեսզի օգնեք նրանց ավարտել այս տարբերակը, բաժանեք «Կարճ դասի պատրաստման և ուսուցման ուղեցույց» վերնագրով թերթիկը:
Կարճ դասի պատրաստման և ուսուցման ուղեցույց
Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկի գլուխ 3-ի հետևյալ ո՞ր դասերից եք դուք ուսուցանելու: (Ընտրել մեկը:)
-
____Դաս 1․ Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնման ուղերձը
-
____Դաս 2. Երկնային Հոր փրկության ծրագիրը
-
____Դաս 3․ Հիսուս Քրիստոսի ավետարանը
Մտեք ձեր ընտրած դասի «Վարդապետության հիմունքներ» բաժինը: Կարդացեք թավատառ վերնագրերը։ Այս թեմաներից ընտրեք առնվազն երկուսը, որոնք ցանկանում եք ուսուցանել: Ո՞ր վերնագրերն ընտրեցիք:
Որպեսզի օգնեք ձեզ նախապատրաստվել, մտածեք ձեր ծանոթի մասին, որը կարող է օրհնվել այն ճշմարտություններով, որոնք ցանկանում եք ուսուցանել: Գրի առեք այդ մարդուն առնչվող որևէ հարց, մտահոգություն կամ կարիք, որին ձեր դասը կարող է անդրադառնալ։
Կազմակերպեք և համառոտագրեք այն, ինչ ուսուցանելու եք: Նախապատրաստեք դաս, որը կկարողանաք ուսուցանել 5-7 րոպեում: Կատարեք հետևյալ քայլերը․ 1) Առանձնացրեք սուրբ գրության առնվազն մեկ հատված, որով կկիսվեք։ 2) Գրի առեք առնվազն մեկ հարց, որը կհարցնեք: 3) Մտածեք փորձառության կամ օրինակի մասին, որով կարող եք կիսվել: 4) Մտածեք, թե երբ կարող եք բերել ձեր վկայությունը։ 5) Գրի առեք մի հրավեր, որը կարող եք հղել:
Նախապատրաստեք ձեր ծրագիրը՝ օգտագործելով ստորև տրված տարածքը և այս էջի դարձերեսը: Երբ ուսուցանում եք, մի անհանգստացեք ամեն ինչին անդրադառնալու մասին։ Ուսուցանեք ձեր սրտից` օգտագործելով ձեր իսկ բառերը։
Անդրադարձեք
Քննարկումը վարող․ Երբ դասարանի անդամներն ավարտեն ուսուցումը, կարող եք քննարկել նրանց փորձառությունը։ Կարող եք տալ նմանատիպ հարցեր.
-
Ի՞նչ սովորեցիք նախապատրաստվելու և ուսուցանելու գործընթացից։
-
Ի՞նչ ուսումնասիրեցիք և ուսուցանեցիք, որ մեծ նշանակություն ունեցավ ձեզ համար։ Ինչո՞ւ։
-
Ինչպե՞ս եք ցանկանում կատարելագործվել՝ որպես ուսուցիչ:
Նպատակ դրեք
Քննարկումը վարող․ Դասարանի անդամներին ժամանակ հատկացրեք՝ այսօրվա սովորածի շուրջ խորհելու և նպատակներ դնելու համար: Կարող եք ցուցադրել հետևյալը՝ նրանց օգնելու համար․
Նպատակ դրեք, որը վերաբերում է ձեր սովորածին։ Օգտագործեք գաղափարներ, ինչպիսիք են հետևյալը, կամ մտածեք ձեր սեփականը:
-
Այն ճշմարտությունները, որոնք դուք այսօր նախապատրաստել և ուսուցանել եք, ուսուցանեք որևէ մեկին՝ դասարանից դուրս:
-
Ընտրեք Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկի գլուխ 3-ից մեկ կամ ավելի դասեր՝ հետագա ուսումնասիրության համար։
Իմ նպատակը
-
Ես ․․․ (գործողությունը, որ դուք կձեռնարկեք)։
-
Ես կիրականացնեմ նպատակս ․․․ (պարզ ծրագիր)։
Քննարկումը վարող․ Եթե սովորողներն իրենց նպատակներով կիսվելու համար խումբ ունեն՝ ժամանակ հատկացրեք նրանց՝ կիսվելու, թե ինչպես կաջակցեն կամ կհիշեցնեն միմյանց հաջորդ դասից առաջ:
Հաջորդ անգամ
Քննարկումը վարող․ Եթե պատրաստ եք հաջորդ անգամ ուսումնասիրել դաս 7-ը, ապա կարող եք սովորողներին հրավիրել նախապատրաստության համար ուսումնասիրել Մկրտվելու և հաստատվելու հրավեր բաժինը (էջ 28-29) Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկի գլուխ 3-ից։ Գուցե ցանկանաք նաև հիշեցում ուղարկել նրանց։