Հավելված 1
Լրացուցիչ ուսումնական վարժություններ կազմելու ուղեցույց
Երբ դուք մտածում եք ձեր դասարանի անդամների կարիքների մասին, Քարոզիր Իմ ավետարանը ձեռնակից կարող եք բացահայտել մի բաժին, որն, ըստ ձեզ, կարևոր է, բայց դրա մասին չի խոսվում այս դասընթացի նյութերում։ Այս ուղեցույցը կօգնի ձեզ ստեղծել հարմարեցված ուսուցում ձեր դասարանի համար:
Ուսումնական վարժությունների հիմնական բաղադրիչները
Այս դասընթացի յուրաքանչյուր ուսումնական վարժության համար կան երեք հիմնական բաժիններ. (1) ուսումնասիրություն, (2) վարժանք և (3) նպատակ: Հետևյալ ուղեցույցները կօգնեն ձեզ ներառել այս հիմնական բաժինները ձեր դասարանի համար կազմած լրացուցիչ ուսումնական վարժությունների մեջ:
Ուսումնասիրել
Որոշեք, թե ինչ են ուսումնասիրելու սովորողները
-
Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկից որ պարբերություններն եք հանձնարարելու սովորողներին ուսումնասիրել։
-
Հաշվի առեք ժամանակի սահմանափակումները: Ընդհանրապես, ավելի լավ է կենտրոնանալ փոքր հատվածի վրա և ավելի խորանալ, քան փորձել շատ նյութեր ընդգրկել: Համոզվեք, որ բավականաչափ ժամանակ մնա վարժանքի և կիրառման համար:
-
-
Կա՞ն սուրբ գրություններ կամ հայտարարություններ Եկեղեցու ղեկավարներից, որոնք կարող են օգտագործվել՝ աջակցելու կամ բարելավելու այն, ինչ սովորողները ուսումնասիրում են Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկում։
Որոշեք, թե ինչպես են ուսումնասիրելու սովորողները
-
Ինչպե՞ս կարող եք օգնել սովորողներին, որ նկատեն Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկի այս բաժնի օգտակարությունը: Կա՞ օրինակ, սցենար, հարց, պատմություն, նկար, անձնական փորձ կամ կարճ տեսանյութ, որը կօգնի նրանց պատրաստվել սովորելու:
-
Ի՞նչ հարցեր կտաք: (Գրի առեք մի քանի հարցեր, որոնք կարող են օգնել սովորողներին քննել իրենց մտքերն ու զգացումները)։
Ինչպես կաշխատեն դասարանի անդամները՝ միայնա՞կ, զուգընկերներո՞վ, թե՞ փոքր խմբերով։
Վարժվեք
-
Ի՞նչ կարող են անել դասարանի անդամները՝ իրենց սովորածը կիրառելու համար: Օրինակ, դուք կարող եք.
-
Սովորողներին ժամանակ տալ իրենց խոսքերով բացատրելու կամ սովորեցնելու այն, ինչ նրանք ուսումնասիրել են։
-
Ներկայացրեք մի սցենար և խնդրեք դասարանի անդամներին օգտագործել այն, ինչ նրանք սովորել են, որպեսզի օգնեն այդ սցենարի մարդուն:
-
Նպատակ դրեք
Ավարտեք ուսումնական վարժությունը՝ հրավիրելով դասարանի անդամներին նպատակ դնել իրենց սովորածի վերաբերյալ։ Կարող եք մի քանի օրինակներ հուշել հնարավոր նպատակների, որոնք նրանք կարող են դնել: Այնուհետև սովորողներին ժամանակ տվեք գրի առնելու իրենց նպատակները: