Հմտության կիրառում 2
Օգտագործեք սուրբ գրությունները ձեր ուսուցման մեջ
Սուրբ գրությունները պարունակում են Աստծո խոսքերը և կարող են հզոր ազդեցություն ունենալ նրանց վրա, ովքեր կարդում են դրանք: Սուրբ գրությունների օգտագործումը մեր ուսուցման մեջ արդյունավետ միջոց է՝ օգնելու մարդկանց գալ դեպի Հիսուս Քրիստոսը:
Քննարկումը վարող․ Ձգտեք լինել հակիրճ «Սահմանեք» և «Ցուցադրեք» բաժիններում, որպեսզի սովորողները բավական ժամանակ ունենան վարժանքի համար:
Սահմանեք
Քննարկումը վարող․ Այս հմտության կիրառման թեման ներկայացնելու համար հրավիրեք սովորողներին գտնել Քարոզիր Իմ ավետարանը (2023) գրքի 10-րդ գլուխը և բացել «Օգտագործեք սուրբ գրությունները»՝ 182-րդ էջում: Այնուհետև կիսվեք հետևյալ հրահանգներով․
Կարդացեք առաջին պարբերությունը և պարբերանշված ցանկը՝ «Օգտագործեք սուրբ գրությունները» վերնագրի ներքո (Քարոզիր Իմ ավետարանը, 182): Փնտրեք պատճառներ, թե ինչու է կարևոր օգտագործել սուրբ գրությունները, երբ մենք ուսուցանում ենք Հիսուս Քրիստոսի ավետարանը:
-
Ի՞նչ սովորեցիք:
Քննարկումը վարող․ Բացատրեք, որ հետևյալ քայլերը կօգնեն մեզ արդյունավետ օգտագործել սուրբ գրությունները մեր ուսուցման մեջ: Ցուցադրեք այս քայլերը, որպեսզի սովորողները կարողանան անդրադառնալ դրանց կիրառման ողջ ընթացքում:
-
Ներկայացրեք սուրբ գրության հատվածը (ներառյալ հանգամանքները և համատեքստը):
-
Կարդացեք հատվածը (օգնեք հասկանալ դրա իմաստը և տվեք դժվար բառերի սահմանումը):
-
Կիրառեք սուրբ գրությունները։
Քննարկումը վարող․ Այս երեք քայլերից յուրաքանչյուրը նշված է որպես վերնագիր Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկի գլուխ 10-ում (էջ 183)։ Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկի այս բաժինները միասին ուսումնասիրեք, որպեսզի օգնեք սովորողներին հասկանալ, թե ինչպես կարող են արդյունավետ օգտագործել սուրբ գրություններն իրենց ուսուցման մեջ: Շեշտեք, թե ինչպես այս սկզբունքներին հետևելը կօգնի մարդկանց, ում ուսուցանում են, ավելի մոտենալ Փրկչին:
Ցուցադրեք
Քննարկումը վարող․ Դասարանի ուշադրությունը հրավիրեք «Անհատական կամ զուգընկերներով ուսումնասիրություն» վանդակի վրա, Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկի 184-րդ էջում: Ընտրեք սուրբգրային հատվածներից մեկը վարժությունից և օգտագործեք այն՝ ցույց տալու այն քայլերը, որոնց մասին դուք սովորել եք:
Վարժվեք
Քննարկումը վարող․ Կիսվեք հետևյալ հրահանգներով։ Դասարանի անդամներին ժամանակ հատկացրեք անհատապես պատրաստվելու համար, այնուհետև վարժանք անելու՝ զուգընկերոջ հետ:
Կատարեք «Անհատական կամ զուգընկերներով ուսումնասիրություն» վարժությունը, որը գտնվում է գլուխ 10-ի «Օգտագործեք սուրբ գրությունները» բաժնի վերջում (Քարոզիր Իմ ավետարանը, 184):
Քննարկումը վարող․ Երբ սովորողներն ավարտեն, հրավիրեք նրանց ուսուցանել իրենց ընտրած սուրբ գրությունը՝ ներկայացնելով այն զուգընկերոջը։ Երբ դասարանի անդամներն ավարտեն վարժանքը, կարող եք հանձնարարել յուրաքանչյուրին աշխատել մեկ այլ զուգընկերոջ հետ և հրավիրեք նրանց նորից կատարել այդ վարժանքը:
Կիրառեք
Քննարկումը վարող․ Կիսվեք հետևյալ հրավերով՝ օգնելու սովորողներին կիրառել այս հմտությունը.
Հաջորդ շաբաթվա ընթացքում հնարավորություն փնտրեք հետևելու ձեր սովորած քայլերին՝ սուրբ գրություններն արդյունավետ օգտագործելու համար: Դուք կարող եք դա անել սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության, ընտանեկան երեկոյի ժամանակ, ընկերոջ հետ կիսվելիս, եկեղեցական միջավայրում կամ մարդկանց ծառայելու ձեր ջանքերի շրջանակներում։