Դաս 47
Վարդապետություն և Ուխտեր 42․1-29
Նախաբան
1830թ. դեկտեմբերին Տերը պատվիրեց սրբերին հավաքվել Օհայոյում (տես ՎևՈւ 37.3): 1831թ. հունվարին Նա խոստացավ, որ նրանք կստանան Իր օրենքը (տես ՎևՈւ 38:32): 1831թ. փետրվարի 9-ին Կիրթլենդ ժամանելուց կարճ ժամանակ հետո եկեղեցու 12 երեցներ հավաքվեցին միասին` միասնական աղոթքով, ինչպես պատվիրել էր Տերը (տես ՎևՈւ 41.2–3): Այս առիթով Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որն այժմ գտնվում է Վարդապետություն և Ուխտեր 42.1–73 հատվածներում: Փետրվարի 23-ին նա լրացուցիչ հրահանգներ ստացավ (տես ՎևՈւ 42.74–93): Միասին վերցրած, այս հայտնությունները հայտնի են որպես «եկեղեցու օրենք» (ՎևՈւ 42 բաժնի նախաբան): Վարդապետույուն և Ուխտեր 42 բաժինը կկիսվի երեք դասերի: Այս դասը կընդգրկի 1-29 հատվածները, որտեղ հրահանգներ են տրվում ավետարանը քարոզելու և եկեղեցու անդամների համար վարքագծի հիմնական օրենքներ սահմանելու համար:
Ուսուցանման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 42․1-10
Տերը կոչ է անում երեցներին ավետարանը քարոզել և Իր եկեղեցին կառուցել:
Գրատախտակի վերևում գրեք Օրենքներ և պատվիրաններ:
Ներքևում գրեք հետևյալ բառերը.
Սկսեք, հարցնելով ուսանողներին, թե գրատախտակին գրված բառերից որոնք կընտրեն, նկարագրելու համար օրենքներն ու պատվիրանները: Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց ընտրած բառով կամ բառերով և բացատրել, թե ինչու են դա ընտրել: Երբ ուսանողները կիսվեն իրենց մտքերով, տվեք հետևյալ հարցերը.
-
Ինչու՞ է երբեմն դժվար պահել պատվիրանները:
-
Ինչու՞ են մարդիկ երբեմն մտածում, որ օրենքներն ու պատվիրանները նվեր կամ օրհնություն են:
Հիշեցրեք ուսանողներին, որ երբ Տերը պատվիրեց Նյու Յորքի սրբերին գնալ Օհայո, Նա խոստացավ, որ երբ այնտեղ լինեն, Նա կտա նրանց Իր օրենքը (տես ՎևՈւ 38.32): Նյու Յորքի սրբերից շատերը հնազանդվեցին Օհայոյում հավաքվելու հրահանգին: Երբ նրանցից մի քանիսը ժամանեցին Կիրթլենդ, 12 երեցներ հավաքվեցին մարգարե Ջոզեֆ Սմիթի հետ և կանչեցին առ Տերը: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 42.1–3 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, թե որն էր երեցների հավաքվելու պատճառը:
-
Ինչու՞ երեցներն այդ ժամանակ հավաքվեցին: (Տերը պատվիրել էր նրանց միասին հավաքվել Իր օրենքը ստանալու համար):
Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 42․4-10 հատվածները, բացատրելով, որ Տերը հրահանգել էր երեցներին առաջ գնալ երկու-երկու որպես միսիոներներ ավետարանը քարոզելու և եկեղեցին կառուցելու յուրաքանչյուր շրջանում, ուր որ նրանք կկանչվեն, մինչև որ բոլոր մարդիկ կանչված կլինեն հավաքվելու` մեկի պես:
Վարդապետություն և Ուխտեր 42․11-17
Տերը սահմանում է ավետարանը քարոզելու սկզբունքները
Խնդրեք ուսանողներին պատկերացնել, թե իրենք նստած են աղոթատանը, սպասելով հաղորդության ժողովի սկսվելուն: Եպիսկոպոսության կամ ճյուղի նախագահության անդամները ուշանում են և դեռ չեն ժամանել: Հավաքվածներից ինչ-որ մեկը վեր է կենում և բացատրում, որ ցանկանում է ընդլայնել մի քանի կոչումները և որոշ նոր վարդապետություն ուսուցանել, որ հայտնությամբ տրվել է իրեն:
-
Ինչպիսի՞ն կլինի ձեր արձագանքն այս պարագայում: Ինչո՞ւ:
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 42․11 հատվածը, և խնդրեք դասարանի անդամներին ուշադրություն դարձնել, թե Տերն ինչ է ասում` ո՞վ ունի քարոզելու և Իր եկեղեցին կառուցելու իշխանություն:
-
Ի՞նչ է ասում Տերը, ո՞վ ունի քարոզելու և Իր եկեղեցին կառուցելու իշխանությունը: (Ուսանողները պետք է ճանաչեն հետևյալ վարդապետությունը. Նրանք, ովքեր քարոզում և կառուցում են եկեղեցին, պետք է կանչված լինեն Աստծուց և կարգված ու ի սպաս դրված եկեղեցու լիազորված ղեկավարների կողմից):
-
Համաձայն 11 հատվածի, նրանք, ովքեր կանչված են քարոզելու ավետարանը, պետք է հայտնի դարձնեն իրենց կոչումը եկեղեցուն: Ինչպե՞ս են եկեղեցու անդամներն այսօր իմանում, որ անձը ծխի կամ ցցի կոչում է ստացել և կարգվելու է կամ ի սպաս է դրվելու եկեղեցու ղեկավարների կողմից: (Կանչվողների անունները հայտարարվում են եկեղեցու անդամներին հաստատող քվեարկության նպատակով: Սա հայտնի է որպես ընդհանուր համաձայնության սկզբունք: Տես ՎևՈւ 26.2):
-
Ինչպե՞ս կարող է եկեղեցու ղեկավարներին և ուսուցիչներին հաստատելու գործընթացը պաշտպանել եկեղեցին ու նրա անդամներին: (Եկեղեցու ղեկավարներին հաստատելն օգնում է իմանալ, թե ով է կանչվել եկեղեցում առաջնորդելու և ուսուցանելու: Դա նաև կարող է կանխել այն դեպքը, երբ մարդիկ ստանձնում են պարտականություններ, առանց հանձնարարված լինելու և չունենալով դրա իշխանությունը):
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 42.12–13 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, գտնելով պարտականություններ, որոնք տրված են մարդկանց, ովքեր ուսուցանում և առաջնորդում են եկեղեցին, ներառյալ լիաժամկետ միսիոներներին:
-
Ըստ այդ հատվածների, ի՞նչ պարտականություններ է տալիս Տերը նրանց, ովքեր կանչված են ուսուցանելու կամ ղեկավարելու եկեղեցում:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր ուսուցիչների և ղեկավարների համար ուսուցանել ավետարանի սկզբունքներն, ինչպես գրված է սուրբ գրություններում:
-
Ինչպե՞ս եք դուք օրհնվել, երբ ձեր ուսուցիչներն ու ղեկավարները իրենց ուսուցանած վարդապետություններով ու սկզբունքներով ապրելու օրինակ են եղել ձեր համար:
Ուսանողներին խնդրեք ընթերցել Վարդապետություն և Ուխտեր 42.13 հատվածը մտքում, ուշադրություն դարձնելով, թե ինչը պետք է առաջնորդի մեզ, երբ մենք ուսուցանում ենք ավետարանը մյուսներին: Երբ ուսանողներն ասեն, թե ինչ իմացան, նրանցից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 42.14 հատվածը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, գտնելով թե ինչ պետք է անեն նրանք, ովքեր ուսուցանում են ավետարանը, որպեսզի Հոգու ազդեցությունն ունենան:
-
Ինչպե՞ս կարող ենք ձեռք բերել Հոգու ազդեցությունը, որը կօգնի մեզ ուսուցանել ավետարանը մյուսներին: (Եթե հավատքով աղոթենք, կարող ենք ստանալ Հոգին, որ օգնի մեզ մյուսներին ուսուցանել: Կարող եք առաջարկել ուսանողներին նշել 14 հատվածի այն խոսքերը, որոնք ուսուցանում են այս սկզբունքը: Նշեք, որ հավատքի աղոթքից զատ մենք պետք է արժանի լինենք Հոգին ստանալուն):
Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ միտքը.
«Սուրբ գրություններն ասում են. «Եվ Հոգին կտրվի ձեզ հավատքի աղոթքով. և եթե դուք չստանաք Հոգին, դուք չպետք է ուսուցանեք» (ՎևՈւ 42.14): Սա նշանակում է, որ դուք ոչ միայն չեք ուսուցանի, կամ, չեք կարողանա ուսուցանել, կամ, որ դա կլինի բավականին ցածրորակ ուսուցում: Ո՜չ, դա ավելի խիստ է ասված: Դա բայի հրամայական ձևն է: «Դուք չպետք է ուսուցանեք»: Դրեք դու բառը դուք-ի փոխարեն և կունենաք Սինայ սարի լեզուն: Սա պատվիրան է» (“Teaching, Preaching, Healing,” Ensign, Jan. 2003, 41):
-
Համաձայն Վարդապետություն և Ուխտեր 42․14 հատվածի և Երեց Հոլլանդի ասածի, ո՞վ պետք է լինի ճշմարիտ ուսուցիչը եկեղեցու ցանկացած դասարանում: (Հոգին):
-
Ի՞նչ եղանակներով ուսանողները կարող են օգնել, որ ուսուցանվի Հոգով:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 42.16–17 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, գտնելով Սուրբ Հոգու դերը: Նախքան ուսանողի կարդալը օգտակար կլինի հիշեցնել ուսանողներին, որ այս հատվածներում հանդիպած Մխիթարիչ բառը Սուրբ Հոգու մեկ այլ անունն է:
-
Համաձայն 17 հատվածի, ի՞նչ գիտի Սուրբ Հոգին և ի՞նչ է այն անում: (Կարող եք առաջարկել ուսանողներին իրենց սուրբ գրություններում նշել հետևյալ վարդապետությունը Սուրբ Հոգին գիտի բոլոր բաները և վկայում է Հոր մասին և Որդու մասին):
-
Հիմնվելով այս վարդապետության վրա, ասացեք, թե ինչո՞ւ է կարևոր, որպեսզի Սուրբ Հոգին մեզ հետ ունենանք, երբ ուսուցանում ենք ավետարանը:
-
Ինչպե՞ս կարող է Սուրբ Հոգին ձեզ հետ ունենալը օգնի նրանց, ում ուսուցանում եք:
Հրավիրեք ուսանողներին խորհել հետևյալ հարցերի շուրջ (կարող եք նախքան դասը գրել այդ հարցերը գրատախտակին, կամ պատրաստի գրած թերթիկներ ունենաք):
Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո, հրավիրեք մի քանի ուսանողների ընտրել հարցերից մեկը և իրենց փորձով կիսվել դասարանի հետ: Ցանկության դեպքում կարող եք ձեր վկայությունը ևս բերել Հոգու էական դերի մասին ավետարանը ուսուցանելու և սովորելու հարցում:
Վարդապետություն և Ուխտեր 42․18-29
Տերը եկեղեցու անդամների համար օրենքներ և պատվիրաններ է բացահայտում:
Գրատախտակին գրեք սուրբ գրությունների հետևյալ հղումները (մի՛ ընդգրկեք փակագծերի մեջ գրված բառերը):
Բացատրեք, որ այս հայտնությամբ Տերը եկեղեցու բոլոր անդամների հետ կապված օրենքներ և պատվիրաններ է բացահայտել: Ուսանողներին երեք կամ վեց հոգանոց խմբերի բաժանեք: Յուրաքանչյուր ուսանողի հանձնարարեք գրատախտակին թվարկված սուրբ գրությունների հղումներից մեկ-երկուսը, և բացատրեք, որ դրանցից յուրաքանչյուրը պարունակում է Տիրոջ հրահանգները որոշակի պատվիրանի վերաբերյալ: Խնդրեք ուսանողներին ուսումնասիրել իրենց հանձնարարված հատվածները և ապա օգտագործելով ստորև տրված ուղեցույցը պատրաստվել ուսուցանելու իրենց խմբին այն, ինչ սովորեցին: (Կարող եք ցուցադրել ուղեցույցը գրատախտակին կամ բաժանել ուսանողներին պատրաստի թերթիկների տեսքով): Կարող եք քաջալերել ուսանողներին որպես լրացուցիչ օգնություն օգտագործել Երիտասարդներին զորացնելու համար բուկլետը կամ Սուրբ Գրությունների Ուղեցույցը: Եթե ձեր դասարանը բավական փոքր է, կարող եք հրավիրել ուսանողներին ուսուցանել ոչ թե իրենց խմբին, այլ ամբողջ դասարանին:
-
Խնդրեք խմբի անդամներից մեկին բարձրաձայն կարդալ սուրբ գրության հանձնարարված հատվածը: Կարող եք առաջարկել, որ խմբի անդամները նշեն հատվածում տեղ գտած պատվիրանը կամ օրենքը:
-
Հատվածներից մենք կարող ենք սովորել ճանաչել վարդապետությունը կամ սկզբունքը:
-
Բացատրեք, թե ինչու եք մտածում, որ այս պատվիրանը կարևոր է և ինչպես դրա հանդեպ մեր հնազանդությունը կարող է ազդել մեր հոգևոր բարօրության վրա:
-
Կիսվեք մի գաղափարով, թե ինչ կարող ենք բոլորս անել, ավելի լիարժեք պահելու համար այս պատվիրանը (կամ հսկենք, որ չխախտենք այն): Կարող եք հրավիրել խմբի մյուս անդամներին ևս կիսվելու իրենց գաղափարներով:
Ուշադիր եղեք, որ բավականաչափ ժամանակ տրամադրեք ուսանողներին պատրաստվելու և ապա ուսուցանելու իրենց խմբին: Երբ ուսանողները ուսուցանեն միմյանց, քայլեք դասարանում և օգնություն ու քաջալերանք տվեք անհրաժեշտության դեպքում:
Երբ ուսանողներն ավարտեն իրենց խմբերի ուսուցանությունը, գրատախտակին գրեք հետևյալ անավարտ միտքը. Ծառայելով Աստծուն և պահելով Նրա պատվիրանները մենք ցույց ենք տալիս …
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 42.29 հատվածը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, գտնելով բառեր կամ բառակապակցություններ, որոնք կլրացնեն այս սկզբունքը: Հրավիրեք մի ուսանողի լրացնել գրատախտակին գրվածի պակասն այնպես, որ կարդաք հետևյալ սկզբունքը.Ծառայելով Աստծուն և պահելով Նրա պատվիրանները մենք ցույց ենք տալիս Աստծուն մեր սերը: (Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այդ ճշմարտությունն իրենց սուրբ գրություններում։)
-
Ինչպե՞ս է Աստծո օրենքները և պատվիրանները պահելը ցույց տալիս մեր սերը Նրա հանդեպ:
-
Ինչպե՞ս է պատվիրանները պահելը ձեզ ավելի մոտեցրել Տիրոջը:
Խնդրեք ուսանողներին արտահայտել իրենց զգացումները Տիրոջ օրենքների ու պատվիրանների վերաբերյալ: Հրավիրեք նրանց ընտրել մի պատվիրան, որը նրանք կփորձեն ավելի լիարժեք կատարել, որպես Երկնային Հոր և Փրկչի հանդեպ իրենց սերը ցույց տալու մի միջոց: Ամփոփեք` կիսվելով, թե ինչպես է պատվիրանները պահելը զորացրել ձեր հարաբերությունները Տիրոջ հետ: