Դաս 97
Վարդապետություն և Ուխտեր 93․1-20
Նախաբան
1833 թվականի մայիսի 6-ին Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որը գրանցված է Վարդապետություն և Ուխտեր 93 բաժնում։ Այս հայտնությունը կուսուցանվի երկու բաժիններով: Այս դասը կենտրոնանում է հատվածներ 1-20-ի վրա, որտեղ Հիսուս Քրիստոսը բացատրեց հայտնության նպատակը. «Ես տալիս եմ ձեզ այս խոսքերը, որ կարողանաք հասկանալ և իմանալ, թե ինչպես պիտի երկրպագեք, և իմանաք, թե ում եք երկրպագում, որ կարողանաք գալ Հոր մոտ, իմ անունով, և իր ժամանակին ստանաք նրա լիությունը» (Վարդապետություն և Ուխտեր 93.19):
Ուսուցանման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 93․1-5
Հիսուս Քրիստոսն ուսուցանում է, թե անհատներն ինչպես կարող են տեսնել Նրա երեսը և իմանալ, որ Նա գոյություն ունի
Ցուցադրեք մի հայտնի անձնավորության նկար, ում ուսանողները կարող են ճանաչել և հարցրեք նրանց, արդյո՞ք գիտեն նրան: (Եթե չեք կարող ցուցադրել որևէ նկար, գրեք անձնավորության անունը գրատախտակին և խնդրեք ուսանողներին բացատրել, թե ո՞վ է այդ անձնավորությունը և ինչո՞վ է նա հայտնի:)
-
Ինչո՞ւ այդքան շատ մարդիկ գիտեն, թե ով է այդ անձնավորությունը:
-
Ձեր կարծիքով, կարևո՞ր է իմանալ, թե ով է այդ անձնավորությունը: Ինչո՞ւ:
Ցուցադրեք Հիսուս Քրիստոսի նկարը (կարող եք օգտագործել Հիսուս Քրիստոս [Ավետարանի նկարների գիրք (2009), no. 1], տես նաև LDS.org) և բացատրեք, որ շատ մարդիկ չգիտեն, թե ով է Նա:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, իմանալ` ով է Հիսուս Քրիստոսը:
Վկայեք, որ մենք չենք կարող հասնել մեր ամբողջ ներուժին` որպես Աստծո զավակներ, եթե չիմանանք Հիսուս Քրիստոսի մասին: Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 93- ում Տերն ուսուցանել է, թե ինչպես կարող ենք մենք ավելացնել մեր գիտելիքը Նրա զորության մասին` օրհնելու մեզ հիմա և հավերժության մեջ: Գրատախտակին գրեք հետևյալ երկու հարցերը, տեղ թողնելով, որ ուսանողները գրեն իրենց պատասխանները հարցերի տակ:
Ի՞նչ պիտի մենք անենք, որպեսզի ձեռք բերենք վկայություն Հիսուս Քրիստոսի մասին:
Մենք ի՞նչ կարող ենք իմանալ Նրա մասին, եթե մենք անենք այս բաները:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 93.1-5 հատվածները: Նախքան ուսանողը կսկսի կարդալ, ուսանողների կեսին խնդրեք պատասխաններ փնտրել առաջին հարցի համար, իսկ մյուս կեսին` փնտրել պատասխաններ երկրորդ հարցի համար: Երբ հատվածների ընթերցումն ավարտվի, մի քանի ուսանողի խնդրեք մոտենալ գրատախտակին և գրել այդ հարցերի իրենց պատասխանները: Ուսանողներին ուղղեք հետևյալ հարցը.
-
Ինչպե՞ս կձևակերպեիք հատված 1-ում տրված խոստումը` որպես «եթե-ապա» սկզբունք: (Ուսանողների պատասխանները պիտի արտացոլեն հետևյալ սկզբունքը. Եթե մենք թողնենք մեր մեղքերը, գանք դեպի Քրիստոսը, կանչենք Նրա անունը, հնազանդվենք Նրա ձայնին, պահենք Նրա պատվիրանները, ապա մենք կտեսնեք Նրա երեսը և կիմանանք, որ Նա է:)
Դուք կարող եք շեշտել, որ այս օրհնությունը կգա Տիրոջ ժամանակին, Իր իսկ ձևով և ըստ Իր կամքի (տես ՎևՈւ 88.68, տես նաև Ենովս 1.27):
-
Ինչպե՞ս կարող է յուրաքանչյուր գործողությունը Վարդապետություն և Ուխտերի 93.1 հատվածում օգնել մեզ` ճանաչել Հիսուսին:
-
Համաձայն հատված 3-ից ձեր սովորած նյութի, ո՞րն է այն կարևոր վարդապետությունը, որ պիտի հասկանանք Հոր և Որդու մասին: (Ուսանողները պետք է գտնեն հետևյալ սկզբունքը. Հայրը և Որդին մեկ են:)
-
Ի՞նչ է նշանակում, որ Հայրը և Որդին մեկ են:
Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Հայրը և Որդին երկու առանձին և տարբեր էակներ են` յուրաքանչյուրը շոշափելի մարմնով (տես ՎևՈւ 130.22): Սակայն Հայրը և Որդին մեկ են նպատակով և վարդապետությամբ: Նրանք կատարելապես միասնական են՝ Երկնային Հոր փրկության աստվածային ծրագիրն իրականացնելու գործում:
Նշեք հետևյալ արտահայտությունը Վարդապետություն և Ուխտեր 93.4 հատվածում. «Հայրը, որովհետև նա տվեց ինձ իր լիությունից»: Խնդրեք դասարանի անդամներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 93.17,26: Տվեք հետևյալ հարցերը.
-
Ի՞նչ է նշանակում, որ Հիսուս Քրիստոսը ստացավ Հոր լիությունից։ (Տես ՎևՈւ 93.16-17, 26:)
-
Ինչպե՞ս են հատվածներ 4-5-ում տրված ճշմարտություններն օգնում մեզ ավելի լավ հասկանալ, թե ինչ է նշանակում, որ Հայրը և Որդին մեկ են:
Բացատրեք, որ որովհետև Հայրը և Որդին մեկ են, մենք կճանաչենք թե Երկնային Հորը, թե Հիսուս Քրիստոսին, քանի որ մենք անում ենք այն, ինչ Տերն ասում է Վարդապետություն և Ուխտեր 93.1 հատվածում:
Վարդապետություն և Ուխտեր 93․6-20
Հովհաննեսի արձանագրությունը օգտագործվում է օգնելու մեզ հասկանալ, թե ինչպես Հիսուս Քրիստոսը ստացավ Երկնային Հոր փառքի լիությունը
Բացատրեք, որ մենք կարող ենք ավելի շատ բան սովորել Հիսուս Քրիստոսի մասին `ուսումնասիրելով այն տեղեկատվությունը, որ Տերը տվեց Հովհաննեսի արձանագրությունից Վարդապետություն և Ուխտեր 93 հատվածում։ Օգտակար կլինի նաև, եթե բացատրեք, որ Հովհաննես Առաքյալը Հովհաննես Մկրտչի աշակերտն էր, երբ Հիսուս Քրիստոսը սկսեց Իր մահկանացու կյանքի ծառայությունը: Իր գրություններում Հովհաննես Առաքյալը տվեց Հովհաննես Մկրտչի` Փրկչի մասին տված վկայության մասնակի նկարագրությունը:
Ուսանողներին բաժանեք չորս հոգիանոց խմբերի: Հանձնարարեք յուրաքանչյուր խմբի կարդալ Վարդապետություն և Ուխտեր 93․6-11 հատվածները միասին և բացահայտել այն վերնագրերը, որոնք նկարագրում են Փրկչին։ Վերնագրերը, որոնք ուսանողները կգտնեն, պետք է ներառեն «Բանը, այսինքն՝ փրկության բանբերը» (հատված 8), «Լույսը և Քավիչն աշխարհի» հատված 9), «ճշմարտության Հոգին» (հատված 9) և «Հոր Միածինը» (հատված 11):
Հատվածների ընթերցումն ավարտելուց հետո յուրաքանչյուր ուսանողի տվեք հետևյալ տեղեկության մեկ օրինակ` վերը նշված վերնագրերի մասին: Հանձնարարեք խմբի յուրաքանչյուր անդամի ընտրել մեկական վերնագիր և մտքում ուսումնասիրել դրա հետ կապված տեղեկությունը: Հրահանգեք ուսանողներին պատրաստվել բացատրելու իրենց խմբի մնացած ուսանողներին, թե ի՞նչ է նշանակում այդ վերնագիրը և կիսվել հետևյալ հարցին տրվող իրենց պատասխաններով: Կարող եք ներկայացնել հարցը գրատախտակին կամ ներառել այն թերթիկների մեջ, որպեսզի ուսանողները կարողանան անդրադառնալ դրան, երբ կարիքը լինի:
-
Ինչպե՞ս է այս տեղեկությունը օգնում ձեզ ավելի լավ ճանաչել, գնահատել և հետևել Հիսուս Քրիստոսին:
«Բանը, այսինքն՝ փրկության բանբերը»
Հիսուս Քրիստոսին հղում է կատարվում որպես «Բանը»Հովհաննես Ա.1: Տասներկուսի Քվորումից Երեց Ռասսել Մ. Նելսոնը գրել է.
«Նոր Կտակարանի հունարեն լեզվում, այդ ԲանըԱստծո Խոսքնէր կամ «արտահայտություն»:… Այդ տերմինաբանությունը կարող է տարօրինակ թվալ, բայց այն տեղին է: Մենք օգտագործում ենք բառեր, որպեսզի մեր արտահայտությունները փոխանցենք ուրիշներին: Այսպիսով, Հիսուսը Բանն էր, կամ Իր Հոր արտահայտությունը աշխարհին» (“Jesus the Christ: Our Master and More,” Ensign, Apr. 2000, 4): Հիսուս Քրիստոսին կոչում են փրկության սուրհանդակ, որովհետև Նա հայտարարում է Հոր խոսքերը մեզ և նրանք, ովքեր լսում և հնազանդվում են Նրա ուղերձին, կստանան փրկություն (տես Հովհաննես ԺԲ.49–50):
«Աշխարհի Լույսն ու Քավիչը»:
Քրիստոսի լույսի միջոցով Հիսուս Քրիստոսը լույս և կյանք է տալիս բոլոր արարածներին: Նա նաև կոչվում է Աշխարհի Լույսը, քանի որ հանդիսանում է կատարյալ օրինակն այն բանի, թե ինչպես պետք է բոլոր մարդիկ ապրեն: Հիսուս Քրիստոսը աշխարհի Քավիչն է, որովհետև Իր Քավության շնորհիվ Նա վճարեց ամբողջ մարդկության մեղքերի համար և հնարավոր դարձրեց բոլոր մարդկանց հարությունը:
«Ճշմարտության Հոգին»
«Ճշմարտության Հոգին» վերնագիրը օգնում է մեզ հասկանալ, որ Հիսուս Քրիստոսը չի ստում և, որ Նա ունի ճշմարտության լրիվությունը (տես Ենովս 1.6, ՎևՈւ 93.26): Նա ճշմարտությունն է հայտնում մարդկությանը (տես ՎևՈւ 76.7–8): Այս վերնագիրը նաև օգտագործվում է հղում կատարելու Սուրբ Հոգուն, ով վկայում է Հիսուս Քրիստոսի համար (տես Հովհաննես ԺԵ.26):
«Հոր Միածինը»
Հիսուս Քրիստոսը երկրի վրա երբևէ ծնված մեծագույն էակն է: Աստված ամբողջ մարդկության հոգիների Հայրն է, բայց Հիսուս Քրիստոսը միակն է, ով ծնվեց, եկավ աշխարհ` որպես բառացիորեն Աստծո Որդի` ոսկորից և մարմնից: Քանի որ Հիսուս Քրիստոսը ծնվել էր անմահ հորից, Նա ուներ իշխանություն մահվան վրա (տես Հովհաննես Ե.26): Այս իշխանությունը թույլ տվեց Նրան իրականացնել Քավությունը և Հարությունը ողջ մարդկության համար:
Բավարար ժամանակից հետո, երբ ուսանողներն ավարտեն քննարկումը, որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 93․12-17 հատվածները։ Խնդրեք դասարանին հետևել նրան և բացահայտել, թե ինչպես Հիսուս Քրիստոսը նմանվեց Իր Հորը։
-
Ինչպե՞ս Հիսուս Քրիստոսը նմանվեց Իր Հորը: (Ուսանողների պատասխանները պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը. Հիսուս Քրիստոսը աճեց շնորհից շնորհ, մինչև Նա ստացավ Հոր փառքի լիությունը :)
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում, որ Հիսուս Քրիստոսը շարունակեց շնորհից շնորհ, մինչև որ ստացավ Հոր փառքի լիությունը:
Օգնեք ուսանողներին հասկանալ, որ շնորհը ուժ և իշխանություն է Տիրոջից, որը մեզ թույլ է տալիս ձեռք բերել հավերժական կյանք և վեհացում: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 93.19-20 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և գտնել պատճառը, որը Փրկիչը բերեց, որպեսզի բացահայտի, թե Ինքն ինչպես ստացավ Հոր լիությունը։
-
Համաձայն հատված 19-ի, ինչո՞ւ Տերը բացահայտեց, թե Ինքն ինչպես ստացավ Հոր լիությունը:
Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Փրկիչը բացահայտեց, թե ինչպես Նա ստացավ լրիվությունը, որպեսզի մենք կարողանանք «հասկանալ և իմանալ» Նրան և Երկնային Հորը և իմանալ, թե ինչպես երկրպագել Հորը և ստանալ Նրա լիությունը: Գրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկիի հետևյալ հայտարարությունը գրատախտակին. (Այս հայտարարությունը գտնվում է The Promised Messiah: The First Coming of Christ [1978], 568:)
«Կատարյալ երկրպագությունը մրցում է: Մենք պատվում ենք նրանց, ում ընդօրինակում ենք» (Երեց Բրյուս Ռ. ՄակՔոնկի):
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում երկրպագել:
-
«Ինչպե՞ս մենք պետք է երկրպագենք Երկնային Հորը: (Ուսանողները պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը․ Մենք պետք է երկրպագենք Երկնային Հորը` հետևելով Հիսուսի օրինակին։)
-
Ինչպե՞ս է Փրկիչի շնորհից շնորհ առաջընթացը նման սովորելու և առաջադիմելու գործընթացին, որը մենք կարող ենք ունենալ:
-
Ի՞նչ խոստում է տրված Վարդապետություն և Ուխտերի 93․20 հատվածում նրանց, ովքեր հետևում են Հիսուս Քրիստոսի օրինակին և պահում են Նրա պատվիրանները: (Ուսանողները պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը. Եթե մենք պահենք պատվիրանները, մենք կարող ենք ստանալ Հոր լիությունն այնպես, ինչպես Հիսուս Քրիստոսն ունի:)
Բարձր պահելով` ցուցադրեք Փրկիչի նկարը, որը դուք ցուցադրեցիք դասի սկզբում։
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր վկայություն ունենալ Հիսուս Քրիստոսի օրինակի, ուսմունքների և Քավության մասին:
-
Ի՞նչ կարող եք անել դուք, որպեսզի շարունակեք «շնորհից շնորհ» (ՎևՈւ 93.13) և ավելի շատ նմանվեք Նրան:
Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Լորենզո Սնոուի հետևյալ հայտարարությունը և խնդրեք դասարանին մտածել, թե ինչ են ուզում անել նրանք, որպեսզի ավելի նմանվեն Փրկչին:
«Մի ակնկալեք, որ կատարյալ կդառնաք միանգամից: Եթե այդպես է, ապա դուք կհիասթափվեք: Եղեք ավելի լավը այսօր, քան երեկ էիք և ավելի լավը` վաղը, քան այսօր եք: Գայթակղությունները, որոնք, հնարավոր է, մասամբ հաղթահարում են մեզ այսօր, թող այլևս չհաղթահարեն մեզ վաղը: Այսպիսով, շարունակեք լինել մի փոքր ավելի լավը օրեցօր և թույլ մի տվեք, որ ձեր կյանքը մաշվի առանց ուրիշներին, ինչպես նաև մեզ օգուտ տալու» (Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Լորենզո Սնոու [2012], 103):
Հանձնարարեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանական տետրերում գրի առնել մի հատուկ ուղի, որով նրանք կձգտեն առաջ ընթանալ և կատարելագործվել` հետևելով Փրկչի օրինակին:
Բացատրական և պատմական տեղեկություն
Վարդապետություն և Ուխտեր 93.5: Հիսուս Քրիստոսը դրսևորեց Հոր գործերը
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը բացատրել է, որ Քրիստոսի մահկանացու ծառայության նպատակն էր օգնել մեզ` ճանաչել մեր Երկնային Հորը.
«Այն ամենը, ինչ Հիսուսն արել կամ ասել է` ներառյալ Նրա քավող տառապանքն ու զոհաբերությունը, Նա ցույց էր տալիս մեզ, թե ով և ինչպիսին է մեր Երկնային Հայրը, որքան նվիրված է Նա տարբեր տարիքի և տարբեր ազգերի Իր զավակներին: Խոսքով և գործով Հիսուսը փորձում էր մեզ համար բացահայտել և օգնել, որ մենք անձամբ հասկանանք Իր Հոր` մեր Երկնային Հոր ճշմարիտ բնությունը:
Նա արեց դա առնվազն մասնակիորեն, որովհետև դրանից հետո և հիմա մենք բոլորս կարիք ունենք ավելի լիարժեք ճանաչելու Աստծուն, որպեսզի ավելի խորը սիրենք և կատարելապես հնազանդվենք Նրան:…
Այսպիսով, կերակրելով քաղցածներին, բուժելով հիվանդներին, կշտամբելով կեղծավորներին, ովքեր բարեխոսում էին հավատքի համար. սա էր Քրիստոսը` ցույց տալով մեզ Հոր ուղին, Նա, ով «գթասիրտ է և ողորմած, երկայնամիտ և հարուստ քաղցրութիւնով և ճշմարտութիւնով» [Lectures on Faith (1985), 42.]» (“The Grandeur of God,” Ensign, Nov. 2003, 70, 72).
Վարդապետություն և Ուխտեր 93․12-16: Երկնային Հայրն ուզում է, որ մենք ստանանք Իր լիությունը:
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսը բացատրել է, թե ինչպես մենք կարող ենք դառնալ այնպիսին, ինչպիսին Երկնային Հայրն է ուզում, որ մենք դառնանք և ստանանք իր լիությունը.
«Հիսուս Քրիստոսի ավետարանը մի ծրագիր է, որը ցույց է տալիս մեզ, թե ինչպես դառնալ այնպիսին, ինչպիսին Երկնային Հայրն է ցանկանում, որ մենք դառնանք:
Մի առակ լուսաբանում է այս հասկացողությունը: Մի հարուստ հայր գիտեր, որ եթե նա իր հարստությունը թողներ մի զավակի, ում դեռ չէր հասցրել անհրաժեշտ իմաստությանը և բարձրությանը, ժառանգությունը հավանաբար կվատնվեր: Հայրն ասաց իր զավակին.
«Այն ամենը, ինչ ես ունեմ, ցանկանում եմ քեզ տալ` ոչ միայն իմ հարստությունը, այլ նաև իմ պաշտոնն ու դիրքը մարդկանց մեջ: Այն, ինչ ես ունեմ, կարող եմ հեշտությամբ քեզ տալ, բայց այն, ինչ ես եմ,դու պետք է ձեռք բերես ինքնուրույն: Դու քո ժառանգության համար կորակավորվես` սովորելով այն, ինչ ես եմ սովորել և ապրելով այնպես, ինչպես ես եմ ապրել: Ես կտամ քեզ օրենքներն ու սկզբունքները, որոնցով ես ձեռք եմ բերել իմ իմաստությունն ու բարձրությունը: Հետևիր իմ օրինակին, սովորիր, ինչպես ես եմ սովորել, և դու կդառնաս` ինչպիսին ես եմ, և այն ամենն, ինչ ես ունեմ` կլինի քոնը»:
Այս առակը համապատասխանում է երկնքի օրինակին: Հիսուս Քրիստոսի ավետարանը խոստանում է հավերժական կյանքի անհամեմատելի ժառանգություն, Հոր լիությունը և բացահայտում է օրենքներն ու սկզբունքները, որոնցով այն կարող է ձեռք բերվել» (“The Challenge to Become,” Ensign, Nov. 2000, 32):
Վարդապետություն և Ուխտեր 93․13-14: Հիսուս Քրիստոսը «լիությունը չստացավ սկզբում»
Հիսուս Քրիստոսի ներողամտությունը ներառում էր, որ նույնիսկ Նա` Աստվածագլխի անդամը, անցավ վարագույրի միջով` դեպի մահացություն, դարձավ մեզանից յուրաքանչյուրի նման` ի սկզբանե տեղյակ չլինելով Իր աստվածային ինքնությանը` որպես Հայր Աստծո Միածին Որդի: Նախագահ Լորենզո Սնոուն բացատրել է. «Երբ Հիսուսը պառկած էր մսուրում` որպես մի անօգնական մանկիկ, Նա չգիտեր, որ Ինքն Աստծո Որդին էր, և, որ նախկինում Ինքն էր ստեղծել երկիրը: Երբ հրատարակվեց Հերովդեսի հրամանը,Նա ոչինչ չգիտեր այդ մասին, Նա զորություն չուներ Իրեն փրկելու, և [Հովսեփն ու Մարիամը] ստիպված էին վերցնել Նրան, [փախչել] Եգիպտոս՝ պահպանելու Նրան այդ հրամանի հետևանքներից:… Նա դարձավ չափահաս և Նրան բացահայտվեց, թե ով էր Ինքը և ինչ նպատակի համար էր Նա աշխարհում: Փառքն ու զորությունը, որ Նա ուներ նախքան աշխարհ գալը, Նրան հայտնի դարձվեց» (Teachings of Presidents of the Church: Lorenzo Snow [2012], 279)։
Վարդապետություն և Ուխտեր 93.12,19-20: Շարունակելով շնորհից շնորհ, մինչև որ ստացավ Հոր փառքի լիությունը
Ջոզեֆ Սմիթ Մարգարեի կողմից արված հետևյալ հայտարարությունը պարզաբանում է շնորհից շնորհ աճելու մի կողմը, մինչև մենք կստանանք լիությունը:
«Իմաստուն չի լինի, որ ողջ գիտելիքը մեր առաջ դրվի, այլ մենք պիտի ձեռք բերենք ամեն անգամ մի քիչ. այդ դեպքում մենք կարող ենք ըմբռնել այն» (Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 268):
Նա այնուհետև հաստատեց.
«Երբ բարձրանում եք աստիճանով, պետք է սկսեք ցածրից և բարձրանաք քայլ առ քայլ, մինչև որ հասնեք վերև. այդպես է նաև ավետարանի սկզբունքների հետ` պետք է սկսեք առաջինից և առաջ գնաք, մինչև որ սովորեք վեհացման բոլոր սկզբունքները: Սակայն դրանք սովորելու համար շատ ժամանակ կպահանջվի, նույնիսկ վարագույրից այն կողմ եղած ժամանակը: Հնարավոր է, որ բոլոր բաները չըմբռնենք այս աշխարհում. մեծ գործ կլինի սովորել մեր փրկության և վեհացման մասին` նույնիսկ գերեզմանից այն կողմ» (Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 268):