Եկ, հետևիր ինձ
Դեկտեմբերի 2-8-ը Ա-Գ Հովհաննես, Հուդա․ «Աստուած սէր է»


Դեկտեմբերի 2-8-ը Ա-Գ Հովհաննես, Հուդա․ «Աստուած սէր է» Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2019 (2019)

Դեկտեմբերի 2-8-ը Ա-Գ Հովհաննես, Հուդա, Ե՛կ, հետևիր ինձ. Կիրակնօրյա Դպրոցի համար. 2019

Նկար
Jesus Christ smiling while sitting with a smiling child

«Կատարյալ սեր», Դել Փարսոն

Դեկտեմբերի 2-8-ը

Ա-Գ Հովհաննես, Հուդա

«Աստուած սէր է»

Ի՞նչ թեմաներ և օրինաչափություններ եք նկատում, երբ կարդում եք Ա-Գ Հովհաննեսի և Հուդայի գրքերը։ Ինչպե՞ս կարող եք օգտագործել դրանք ձեր դասարանի անդամներին օգնելու համար։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք դասարանի մի քանի անդամների կիսվել թեմաներով կամ որոշակի ճշմարտություններով, որոնք գրավել են նրանց ուշադրությունը, մինչ ուսումնասիրել են Հովհաննեսի և Հուդայի թղթերը։ Այս թղթերի ո՞ր ուղերձներն են ամենաշատը վերաբերում իրենց և իրենց ընտանիքներին։

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Ա Հովհաննես 1․5-10, 2․3-11, 3․1-3, 4․7-21, 5․1-3

Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը լույսի և սիրո կատարյալ օրինակներ են։

  • Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց, ում ուսուցանում եք, նկատել Երկնային Հոր լույսը և սերն իրենց կյանքում։ Սկզբում կարող եք գրատախտակին գրել լույս և սեր բառերը։ Խնդրեք դասարանի անդամներին կիսվել առաջին բառերով, որ գալիս են մտքում, երբ նրանք մտածում են այս երկու բառերի շուրջ։ Դասարանը կարող եք բաժանել խմբերի և յուրաքանչյուր խմբին հանձնարարել հետևյալ սուրբ գրությունների հատվածներից մեկը․ Ա Հովհաննես 1․5-10, 2․3-11, 3․1-3, 4․7-12, 4․16-21, 5․1-3։ Խմբերը կարող են ուսումնասիրել այդ հատվածները, փնտրելով վկայություններ Աստծո լույսի և սիրո հետ կապված, և բաներ, որոնք մենք կարող ենք անել, որպեսզի ցույց տանք մեր սերը Աստծո և Նրա զավակների հանդեպ։ Այնուհետև յուրաքանչյուր խմբի անդամները կարող են դասարանի հետ կիսվել իրենց գտածով: Դուք կարող եք նաև հրավիրել դասարանի անդամներին կիսվել փորձառություններով, երբ զգացել են Երկնային Հոր լույսը և սերը։

  • Ինչպե՞ս կարող եք օգնել դասարանի անդամներին խորհել իրենց կյանքում առկա հոգևոր լույսի մասին: Կարող եք հրավիրել դասարանի անդամներին նայել առաստաղի լույսին կամ պատուհանից ներթափանցող լույսին և կիսվել, թե ինչ գիտեն ֆիզիկական լույսի մասին։ Ինչո՞վ է ֆիզիկական լույսը նման հոգևոր լույսին։ Դուք կարող եք ուսումնասիրել Սաղմոս 27․1, Հովհաննես 1․4-5, Ա Հովհաննես 1․5-7, 3 Նեփի 11․11, Վարդապետություն և Ուխտեր 88․6-13 հատվածները և փնտրել լրացուցիչ մտքեր, թե ինչպես են Աստված և Իր Որդին լուսավորում մեր կյանքը։ Դասարանի անդամները կարող են նաև կիսվել փորձառություններով, երբ փնտրել ու ստացել են հոգևոր լույս իրենց կյանքում։

  • Դասարանի անդամները գուցե հաճույքով միասին երգեն կամ լսեն լույսի վերաբերյալ մի երգ, ինչպես օրինակ «Տերն իմ լույսն է» (Hymns, no. 89)։ Ի՞նչ է երգն ուսուցանում այն մասին, թե ինչպես է Տերը նման լույսի։ «Ընտրիր լույսը» տեսանյութը (LDS.org) և «Լրացուցիչ աղբյուրներում» տրված Երեց Ռոբերտ Դ. Հեյլսի խոսքերը կարող են լրացուցիչ մտքեր հաղորդել, թե ինչպես ձեռք բերել ավելի մեծ լույս մեր կյանքում։

Ա Հովհաննես 2․18-23, 26-28, 4․3, Բ Հովհաննես 1․7-11, Գ Հովհաննես 1․9-11, Հուդա

Մենք պետք է ուժեղ լինենք՝ դիմակայելու կեղծ ուսմունքներին։

  • Ձեր դասարանի որոշ անդամներ կամ նրանց սիրելիները գուցե դժվարանում են դիմակայել կեղծ ուսմունքներին, որոնք սպառնում են իրենց հավատքին։ Նրանց համար գուցե օգտակար լինի սովորել, թե Հովհաննեսն ու Հուդան ի՞նչ են ուսուցանել ուխտադրժության մասին։ Դասարանի կեսին կարող եք հրավիրել փնտրել կեղծ ուսմունքների կամ ուխտադրժության նկարագրություններ Ա Հովհաննես 2․18-23, 26-28, 4․3, Բ Հովհաննես 1․7-11, Գ Հովհաննես 1․9-11 հատվածներում, իսկ մյուս կեսին հրավիրել փնտրել նման նկարագրություններ Հուդայի գրքում։ Կամ նրանք կարող են փնտրել նմանատիպ հարցերի պատասխաններ․ Ի՞նչ սահմանում են տալիս Հովհաննեսը և Հուդան հակաքրիստոսին: (Տես նաև Սուրբ գրքերի ուղեցույց, «Հակաքրիստոս», scriptures.lds.org)։ Կա՞ այդ հատվածներում որևէ բան, որ կարծես ավելի շատ է համընկնում այսօր մեր ունեցած մարտահրավերների հետ։ Ինչպե՞ս մենք կարող ենք ուժեղ լինել, որ դիմակայենք կեղծ ուսմունքներին։

  • Հուդան օգտագործում է հետաքրքիր պատկերներ, որպեսզի նկարագրի կեղծ ուսուցիչներին կամ նրանց, ովքեր «այն բաները, որ չեն իմանում, հայհոյում են» (Հուդա 1․10)։ Կարող եք հրավիրել դասարանի անդամներից մի քանիսին գրատախտակին նկարել որոշ պատկերներ, որոնք նկարագրվում են Հուդա 1․12-13 հատվածներում, մինչ դասարանի մյուս անդամները կփորձեն գուշակել, թե որ արտահայտությունն է նկարում տվյալ անձնավորությունը։ Ինչպե՞ս են այդ պատկերները ներկայացնում կեղծ ուսուցիչներին և հակաքրիստոսներին։ Օրինակ, ինչպե՞ս են ապականված սովորույթներն առաջ բերում «գայթակղութեան ժայռեր [մեր] սէրի խնջոյքներումը»։ Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի կարողանանք դիմակայել, երբ մեր ճանապարհին «ծաղր անող մարդիկ» հայտնվեն (տես Հուդա 1.18-21): Ինչո՞ւ է Հուդան խորհուրդ տվել՝ «ողորմեցէք» (Հուդա 1․22) նրանց, ովքեր ծաղրում են ավետարանը։

Ա Հովհաննես 5

Եթե մենք հավատք գործադրենք առ Հիսուս Քրիստոսը և ծնվենք Աստծուց, մենք կարող ենք հաղթել աշխարհին:

  • Այս շաբաթվա վարժություններից մեկում, որը տրված է Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար բաժնում, խորհուրդ է տրվում ուսումնասիրել Ա Հովհաննես 5-րդ գլուխը, բացահայտելու համար, թե մենք ինչպես կարող ենք հաղթել աշխարհին։ Կարող եք հրավիրել դասարանի անդամներին կիսվել իրենց գտածով և գրել այն գրատախտակին։ (Դուք կարող եք նրանց որոշակի ժամանակ տալ դասարանում, որպեսզի արագ վերանայեն այդ գլուխը։) Կամ դուք կարող եք հրավիրել դասարանին կարդալ հատվածներ Երեց Նիլ Լ. Անդերսենի «Հաղթել աշխարհին» ուղերձից (Ensign կամ Լիահոնա, մայիս 2017, 58-62) և կիսվել իրենց սովորածով։ Օրինակ, ի՞նչ են նրանք սովորում Նախագահ Դեյվիդ Օ․ Մակքեյի և Երեց Բրյուս Դ․ Փորթերի մասին Երեց Անդերսենի պատմածից։ Հավանաբար դասարանի անդամները կարող են կիսվել իրենց օրինակներով, երբ մարդիկ ջանքեր են գործադրել աշխարհին հաղթելու համար։

    Նկար
    a family kneeling together in prayer

    Հիսուս Քրիստոսի ավետարանը կարող է օգնել մեզ խաղաղություն գտնել անհանգիստ աշխարհում:

Գ Հովհաննես 1․1-4

Ուրախությունը գալիս է, երբ մենք օգնում ենք ուրիշներին և նրանք «ճշմարտութեան մէջ են գնում»։

  • Ձեր դասարանում հավանաբար կան մարդիկ, որոնց ծանոթ են Հովհաննեսի զգացումները, երբ նա ասաց, որ «սորանից աւելի մեծ ուրախութիւն չ’ունիմ», քան լսել, որ Գայիոսը (նրա որդիներից մեկը) քայլում էր ճշմարտության մեջ։ Դասարանի անդամների համար օգտակար կարող է լինել միմյանց փորձառությունների մասին լսելը։ Սկզբում կարող եք միասին կարդալ Գ Հովհաննես 1․1-4 հատվածները և «Լրացուցիչ աղբյուրներում» տրված սուրբ գրությունները։ Ի՞նչ են մեզ սովորեցնում այս սուրբ գրությունները ճշմարիտ ուրախության աղբյուրի մասին: Դասարանի անդամները կարող են խոսել այն մասին, թե ինչ են զգացել որպես ծնողներ, միսիոներներ, Եկեղեցու ղեկավարներ կամ ուսուցիչներ, երբ իմացել են, որ այն մարդիկ, որոնց ուսուցանել են, քայլում են ճշմարտության մեջ։ Դասից առաջ կարող եք խոսել դասարանի մի քանի անդամների հետ և խնդրել նրանց բերել այն մարդկանց նկարները, ում օգնել են գալ դեպի Քրիստոսը և պատմել իրենց փորձառությունների մասին։

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Ինչպե՞ս կարող են հրեշների, թևավոր գազանների և մորթված գառների խորհրդանիշերն ուսուցանել մեզ Աստծո ծրագրի մասին։ Հրավիրեք դասարանի անդամներին խորհել այս հարցի շուրջ, մինչ կուսումնասիրեն Հայտնության գիրքը հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում։

Նկար
resources icon

Լրացուցիչ աղբյուրներ

Ա-Գ Հովհաննես, Հուդա

Լույսը ցրում է խավարը:

Երեց Ռոբերտ Դ․ Հեյլսն ուսուցանել է, թե ինչպես մենք կարող ենք ցրել մեր կյանքի խավարը և քայլել լույսի մեջ․

«Երբ ես պատանի էի, բասկետբոլի պարապմունքից հետո երեկոյան հեծանիվով վերադառնում էի տուն։ Իմ հեծանվի անիվին ես ամրացնում էի տանձանման փոքրիկ գեներատոր։ Հետո, երբ սկսում էի վարել, անիվը վերածվում էր լույսի աղբյուրի և առաջացած էներգիայից լույս էր ճառագում։ Դա պարզ, բայց արդյունավետ մեխանիզմ էր: Բայց ես պիտի վարեի, որպեսզի դա տեղի ունենար։ Ես շուտով նկատեցի, որ եթե չէի վարում իմ հեծանիվը, լույսն անջատվում էր։ Նաև սովորեցի, որ երբ ես «ջերմեռանդ ներգրավված» [ՎևՈւ 58․27] էի վարելու մեջ, լույսը գնալով ավելի էր պայծառանում և իմ առջև գտնվող խավարը սկսում էր ցրվել։

Հոգևոր լույսի աղբյուրը ամեն օր հոգևոր կյանք վարելն է։ Այն գալիս է աղոթքից, սուրբ գրություններն ուսումնասիրելուց, ծոմ պահելուց և ծառայելուց՝ ավետարանով ապրելուց և պատվիրաններին հնազանդվելուց» (“Out of Darkness into His Marvelous Light,” Ensign, May 2002, 71)։

Սուրբ գրություններ ուրիշներին օգնելու վերաբերյալ, որ քայլեն ճշմարտության մեջ։

Բարելավել մեր ուսուցումը

Աղոթեք ձեր դասարանի անդամների համար: Ճիշտ ինչպես Փրկիչն աղոթեց Պետրոսի համար (տես Ղուկաս 22․32), դուք պետք է անուն առ անուն աղոթեք նրանց համար, ում ուսուցանում եք, փորձելով հասկանալ նրանց առանձնահատուկ կարիքները։ Երբ անեք այդ, Երկնային Հայրը կպատրաստի «նրանց սրտերը» (Ալմա 16․16) և կօգնի ձեզ իմանալ, թե ինչ ուսուցանել, որ համապատասխանի նրանց կարիքներին (տես «Ուսուցանել Փրկիչի ձևով», 6):