Եկ, հետևիր ինձ
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը Ա և Բ Պետրոս. «Ուրախ էք անպատմելի եւ փառաւոր խնդութիւնով»


Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը Ա և Բ Պետրոս. «Ուրախ էք անպատմելի եւ փառաւոր խնդութիւնով» Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա Դպրոցի համար. Նոր Կտակարան 2019 (2019)

Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը Ա և Բ Պետրոս, Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա Դպրոցի համար. 2019

Նկար
Հիսուս Քրիստոսը քարոզում է ավետարանը հոգիների աշխարհում

«Քրիստոսը քարոզում է հոգիների աշխարհում», ըստ Ռոբերտ Թ. Բերեթի

Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը

Ա և Բ Պետրոս

«Ուրախ էք անպատմելի եւ փառաւոր խնդութիւնով»

Հիշեք, որ ձեր նպատակն է ուսուցանել մարդկանց, այլ ոչ միայն դասը ներկայացնել։ Մինչ կկարդաք Պետրոսի թղթերը, մտածեք դասարանի առանձին անդամների մասին։ Ո՞ր սկզբունքները կօգնեն նրանց զորացնել իրենց հավատքը։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Գրատախտակին գրեք Ա Պետրոս և Բ Պետրոս վերնագրերը։ Դասարանի անդամներին ժամանակ տվեք այս գլուխները վերանայելու համար, և հրավիրեք նրանց այս վերնագրերի տակ գրել բառեր կամ արտահայտություններ այդ գլուխներից, որոնք նշանակալից են նրանց համար։ Ապա օգտագործեք դրանք՝ հրավիրելով մարդկանց կիսվել իրենց գաղափարներով։

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Ա Պետրոս 1․3-9, 2․19-24, 3․14-17, 4․12-19

Ես կարող եմ ուրախություն գտնել փորձության և տառապանքի ժամանակ։

  • Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ և կիրառել Պետրոսի՝ ուրախություն գտնելու խորհուրդը դժվար իրավիճակներում, դասարանի անդամներին կարող եք թերթիկներ տալ և խնդրել նրանց Ա Պետրոս 1․3-9, 2․19-24, 3․14-17, 4․12-19 հատվածներից գրել մի արտահայտություն, որը կարող է օգնել նրանց փորձության կամ դժվար պահերին։ Թերթիկի մյուս կողմում նրանք կարող են գրել փորձության այն պահի մասին, երբ խաղաղություն կամ ուրախություն են զգացել։ Մի քանի կամավորներ կարող են կիսվել իրենց արտահայտությամբ և իրենց փորձառությամբ, ապա դասարանի անդամները կարող են քննարկել իրենց սովորածը։

  • Ա Պետրոս 1․3-9, 2․19-24, 3․14-17, 4․12-19 հատվածներում տրված Պետրոսի խորհուրդն ուսումնասիրելու համար կարելի է նաև հրավիրել դասարանի անդամներին մտածել իրենց ծանոթներից մեկի մասին, ով անցնում է փորձության միջով։ Նրանց ժամանակ տվեք, որ դասարանում նամակ գրեն այդ անձնավորությանը, ներառելով այդ հատվածների ճշմարտությունները, որոնք կքաջալերեն այդ անձնավորությանը (տես նաև ՎևՈւ 121․1-8, 123․17)։ Ապա դասարանի անդամները կարող են խոսել իրենց ընտրած ճշմարտությունների մասին։

Ա Պետրոս 1․13-20, 2․1-12

Մենք կանչված ենք լինել «Աստուծոյ ժողովուրդ»։

  • Որպես Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամներ, մենք կանչված ենք հետևել Հիսուս Քրիստոսին։ Սա նշանակում է, որ մեր ընտրությունները հաճախ կտարբերվեն ուրիշների ընտրություններից։ Ինչպե՞ս կարող են Ա Պետրոս 1․13-20, 2․1-12 հատվածների ուսմունքներն օգնել ուսանողներին ավելի լավ հասկանալ Փրկիչի առաքելությունը և ցանկանալ ավելի նմանվել Նրան։ Դուք կարող եք հրավիրել դասարանի անդամներին ուսումնասիրել այդ հատվածները, փնտրելով նկարագրություններ, թե ինչ է նշանակում լինել «Աստուծոյ ժողովուրդ» (Ա Պետրոս 2․10), իսկ հետո քննարկել նրանց գտածը։ Կարող եք նշել, որ Ա Պետրոս 2․9 հատվածում նշված «սեփհական» բառը հանդիպում է նաև սուրբ գրությունների այլ հատվածներում (տես տողատակի ծանոթագրություն ճ)։ Ի՞նչ է սա ուսուցանում մեզ այն մասին, թե ինչ է Աստված զգում մեր հանդեպ, և ինչպես է Նա ուզում, որ մենք ապրենք։

Ա Պետրոս 3․18-20, 4․6

Ավետարանը քարոզվում է մահացածներին, որպեսզի նրանք կարողանան արդար ձևով դատվել։

  • Պետրոսի առաջին Թուղթը պարունակում է Աստվածաշնչի այն մի քանի հղումներից մեկը, որ վերաբերում է Հիսուս Քրիստոսի այցելությանը հոգիների աշխարհ Իր մահից հետո, իրադարձություն, որ ժամանակակից հայտնություններն օգնում են մեզ հասկանալ ավելի լիարժեք։ Որպեսզի օգնեք դասարանի անդամներին ավելի խորացնել իրենց հասկացողությունը հոգիների աշխարհի վերաբերյալ, կարող եք հրավիրել նրանց կարդալ հետևյալ սուրբ գրությունները և իրենց սովորածը գրել գրատախտակին․ Հովհաննես 5․25, Ա Պետրոս 3․18-20, 4․6, Ալմա 40․7-14, 21, Վարդապետություն և Ուխտեր 138․11-32։

    «Լրացուցիչ աղբյուրներում» տրված նյութերը ցույց են տալիս, որ Քրիստոսի այցը հոգիների աշխարհ հասկացվում և ուսուցանվում էր ոչ միայն Նրա Առաքյալների կողմից, այլև վաղ շրջանի քրիստոնյա ուսուցիչների կողմից։ Հասկանալով, որ այս գիտելիքը կորել էր Մեծ Ուրացության ընթացքում և վերականգնվել մեր օրերում, դասարանի անդամները կարող են ամրացնել իրենց վկայությունները Ջոզեֆ Սմիթի և Վերականգնված ավետարանի վերաբերյալ։

  • Քննարկելով Ա Պետրոս 3․18-20, 4․6 հատվածները, դասարանի անդամները կոգեշնչվեն ավելի լիարժեք մասնակցել ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքին։ Դա անելու համար կարող եք դասարանը բաժանել երեք խմբի և յուրաքանչյուր խմբին տալ մահացածներին փրկագնելու վերաբերյալ հետևյալ երեք հարցերից մեկը․ Ո՞րն է Փրկիչի դերը մահացածներին փրկագնելու գործում։ Ո՞րն է նրանց դերը, ովքեր մահացել են՝ թե՛ հավատարիմների, և թե՛ նրանց, ովքեր մահացել են առանց ավետարանի գիտելիքի։ Ո՞րն է մեր դերը։ Խնդրեք յուրաքանչյուր խմբին ուսումնասիրել Ա Պետրոս 3․18-20, 4․6, Վարդապետություն և Ուխտեր 128․17-18, 138․11-32, 57-59 հատվածները՝ փնտրելով իրենց հարցի պատասխանները։ Խնդրեք յուրաքանչյուր խմբին կիսվել իրենց սովորածով և կիսվեք Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնի խոսքերով կամ տեսանյութերից մեկով, որ տրված են «Լրացուցիչ աղբյուրներում»։ Ի՞նչ օրհնությունների ենք ականատես եղել, երբ մասնակցել ենք մեր մահացած նախնիներին փրկություն բերելու գործին։

Բ Պետրոս 1․1-11

Հիսուս Քրիստոսի զորության շնորհիվ մենք կարող ենք զարգացնել մեր աստվածային հատկանիշները:

  • Որպեսզի խրախուսեք ուսանողներին ավելի ջանասեր լինել Հիսուս Քրիստոսին նմանվելու իրենց ջանքերում, դուք կարող եք հրավիրել նրանց գտնել Քրիստոսանման հատկանիշները, որոնք նկարագրված են Բ Պետրոս 1․1-11-ում։ Կարող եք գրել այդ հատկանիշները գրատախտակին և խնդրել դասարանի անդամներին սահմանել դրանք։ Ապա դասարանի անդամները կարող են քննարկել, թե ինչպես, զարգացնելով մի հատկանիշը, զարգանում են նաև մնացած հատկանիշները։ Ժամանակ տվեք նրանց խորհելու, թե որ հատկանիշը կցանկանային զարգացնել ավելի լիարժեք (տես նաև Քարոզիր իմ ավետարանը, 126

Նկար
գոբելենի բարդ հյուսվածք

Մեր զարգացրած յուրաքանչյուր Քրիստոսանման հատկանիշ օգնում է մեզ հյուսել աշակերտության հոգևոր գոբելենը։

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Կարող եք բացատրել, որ հաջորդ շաբաթվա ընթացքում դասարանի անդամները կուսումնասիրեն Հովհաննեսի թուղթը։ Այդ թղթերն օգնում են ուղղել Հիսուս Քրիստոսի վերաբերյալ սխալ ուսմունքները և կարող են ամրացնել մեր վկայությունները, որ Փրկիչն իսկապես կենդանի է։

Նկար
resources icon

Լրացուցիչ աղբյուրներ

Ա և Բ Պետրոս

Մահացածներին փրկագնելու աշխատանքը վկայում է Քրիստոսի առաքելության մասին։

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է․

«Քրիստոնյա աստվածաբանները երկար վիճաբանություններ են ծավալել այն հարցի շուրջ, թե ի՞նչ ճակատագրի կարժանանան միլիարդավոր մարդիկ, ովքեր ապրել են և մահացել առանց Հիսուսի մասին գիտելիքի։ Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնման արդյունքում եկավ հասկացողությունը, թե ինչպես են չմկրտված մահացածները փրկագնվում, և թե ինչպես Աստված կարող է լինել «կատարյալ, արդար Աստված և նաև ողորմած Աստված» [Ալմա 42․15

Իր կենդանության օրոք Հիսուսը մարգարեացավ, որ Նա նաև կքարոզիմահացածներին [տես Հովհաննես 5․25]։ Պետրոսն ասում է մեզ, որ դա տեղի ունեցավ Փրկիչի Խաչելության և Հարության միջև [տես Ա Պետրոս 3․18-19]։ Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը տեսիլքում տեսավ, որ Փրկիչն այցելել էր հոգիների աշխարհ [տես ՎևՈւ 138․30, 33]։ …

Մահացածներին փրկագնելու մեր մեծ ցանկությունը և այդ պարտավորության համար տրամադրվող ժամանակն ու միջոցները առաջին հերթին արտահայտում են մեր վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին։ Դա նույնքան հզոր է, որքան Նրա աստվածային բնույթի և առաքելության վերաբերյալ մեր վկայությունը: Այն առաջին հերթին վկայում է Քրիստոսի Հարության մասին, երկրորդը՝ Նրա Քավության անսահմանության մասին, երրորդը, որ Նա է փրկության միակ ուղին, չորրորդը, որ Նա հաստատեց փրկության պայմանները և հինգերորդը, որ Նա կրկին կգա» («Մահացածների փրկագնումը և Հիսուսի վերաբերյալ վկայությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2000, 9-10)։

Վաղ շրջանի քրիստոնյա ուսուցիչների (առաջինից երրորդ դարերի) գրվածքները մահացածներին քարոզելու վերաբերյալ։

Օրիգենես․ «Երբ [Հիսուսը] դարձավ ոգի [հոգի], առանց մարմնի ծածկույթի, Նա ապրեց այն ոգիների մեջ, որոնք առանց մարմնի ծածկույթի էին, դարձի բերելով նրանց, ովքեր պատրաստ էին ընդունելու Նրան» (The Ante-Nicene Fathers, ed. Alexander Roberts and James Donaldson [1907], 4:448)։

Հերմաս․ «Առաքյալները և ուսուցիչները, ովքեր քարոզում էին Աստծո Որդու անունը, առ Աստծո Որդին ունեցած հավատքով և զորությամբ ննջելուց հետո քարոզեցին նաև նրանց, ովքեր ննջել էին իրենցից առաջ» (The Apostolic Fathers, trans. J. B. Lightfoot [1898], 472)։

Տեսանյութեր ընտանեկան պատմության աշխատանքի վերաբերյալ (տես LDS.org

  • «Նրանց սրտերը կապված են ձեր հետ»

  • «Երկրի բոլոր ընտանիքները»

  • «Արդյո՞ք ես կանեմ իմ բաժինը»

Բարելավել մեր ուսուցումը

Ուսուցանեք «ինչու»-ն: «Երբեմն սովորողները, հատկապես երիտասարդները, մտածում են, թե ինչպես են ավետարանի սկզբունքները վերաբերում իրենց, կամ թե ինչու նրանք պետք է հնազանդվեն որոշակի պատվիրանների: Այնուամենայնիվ, եթե նրանք հասկանան Երկնային Հոր հավերժական ծրագիրը, որը նախատեսված է Իր զավակների երջանկության համար, ապա ավետարանի սկզբունքների ու պատվիրանների պատճառները պարզ են դառնում և ուժեղանում է հնազանդվելու շարժառիթը» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 20):